Ինչո՞ւ ենք ապրում, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւ&#

Started by Pantera, February 17, 2007, 05:46:07 PM

Previous topic - Next topic

mane

Բարեւ ձեզ, ես որոշ չափով համամիտ եմ Կարենի կարծիքի հետ: Մարդը դրախտից ընկավ անհնազանտության  պատճառով: Եվ դրա համար Աստծո Որդին եկավ, որ մեզ համար նորից բացի փրկության դռները: Նախ՝ դրախտ են գնալու արդեն փրկվածները, սրբերը, որոնք  ստանալու են նոր մարմին եւ այլեւս մեղանչական մարմին չեն ունենալու: Եթե դրախտում նորից մեղքի մեջ ընկնելու վտանգը լիներ, ապա իզուր են մեր փրկության ջանքերը, որովհետեւ ո՞վ կարող է վստահ լինել, որ մեղանչական մարմինը հեռու պիտի մնա մեղքից: Մարդուն ոչ թե բնորոշում են որպես մեղավոր էակ, այլ նա ի ծնե մեղավոր է: Նախ պարզ տրամաբանությունը ցույց է տալիս, որ չի կարող տարբերություն չլիներ այն Ադամի մեջ, որը մերկ էր ման գալիս եւ չէր նկատում իր մերկությունը եւ մյուսի, որը մեղանչելուց հետո տեսնելով իր մերկությունը՝ իրեն ծածկեց տերեւներով: Առաջինը, ըստ սուրբ հայրերի, ուներ թեկուզ եւ հողից ստեղծված, բայց լուսավոր, եթերային պարզ մարմին, որը իր պատվիրանապահության միջոցով երբեք պիտի չճանաչեր մահը, սակայն պատվիրանախախտությունը՝ մեղքը, իրականացրեց այն խոսքը, որ Տերն ասաց. «Որ օրը ուտես, այն օրը պիտի մեռնես»: Եվ նա հոգեւորապես մեռավ, մարմնով էլ դարձավ մահկանացու եւ միթե հնարավոր է նման զույգից՝ Ադամից եւ Եվայից նորից անմեղ զավակներ ծնվեին, քանի որ նրանց բոլոր սերունդներն էլ մահ ճաշակեցին, ըստ Աստծո խոսքի, թե հող էիք եւ հող պիտի դառնաք: Եվ ուրեմն, այդ ժառանգական  հիվանդությունը տարածվեց համայն մարդկության մեջ եւ  համայն մարդկությունը կոչվեց առաջին Ադամի, այսինքն՝ մեղանչական բնության սերունդներ: Սակայն Սուրբ Գիրքը մեզ պատմում է մի այլ՝ երկրորդ Ադամի մասին, այսինքն՝ Քրիստոսի, Որն ասաց. «Չէք կարող երկնքի արքայությունը մտնել, եթե վերստին չծնվեք»: Եվ ապաշխարությամբ եւ սուրբ ավազանի մկրտությամբ իրականացավ այն խոսքը, թե՝ «Հներն անցան եւ ամեն բան նոր եղավ»: Եվ հիմա մարդկությունը բաժանվեց երկու մասի՝ հնի եւ նորի, քրիստոնյաների եւ ոչ քրիստոնյաների, կենդանիների եւ մեռածների: Երբ Տերը մեկին ասաց արի Իմ ետեւից, նա ասաց, թե՝ Տեր, գնամ իմ հորս թաղեմ եւ նոր գամ Քո ետեւից, իսկ Տերն ասաց. «Ո՛չ, մեռելները թող թաղեն իրենց մեռելներին, դու արի Իմ ետեւից»: Եվ ուրեմն Ինքը՝ Տերը հին Ադամի սերունդներին համարում է մեռածներ՝ նույնիսկ տարբերություն չդնելով հենց մեռած դիակի հետ: Եվ սրանից ելնելով գտնում ենք, որ խիստ անհարիր է մեռած մեկին Աստծո պատկեր եւ նմանություն վերագրել, քանի որ Աստված բուն կյանքն է:
Իսկ ինչ վերաբերում է երկրի վրա դրախտ ստեղծելուն, նախ հիշենք, որ Առաքյալն ասեց, «Երկու տիրոջ չես կարող ծառայել», նաեւ «Ես աշխարհի համար եմ խաչը ելած, աշխարհն էլ՝ ինձ համար» եւ որ «Այս աշխարհի իմաստությունը դիվական է» եւ ասյ աշխարհը արդեն իսկ կորստյան է դատապարտված: Պատկերացրեք, որ Տիտանիկ նավը կամաց-կամաց սուզվում է եւ մարդիկ ամեն բան թողած, խուճապահար ուզում են դուրս պրծնել այդ կործանվող նավից եւ այդ ընթացքում ոմանք մտածում են, որ նավի մի անկյունում մի հաճելի մթնոլորտ ստեղծեն եւ այնտեղ իրենց ժամանակը ուրախությամբ անցկացնեն» Եթե նրանց արածը խելամիտ է, ուրեմը խելամիտ է նաեւ երկրի վրա դրախտ ստեղծելու մասին հոգալը: Չէ որ այխարհը լի է աննախատեսելի փորձություններով, թե՛ հիվանդություններ, թե՛ վթար, թե՛ բաժանումներ, թե՛ անհաշտություններ եւ հազարավոր նման բաներ: Եվ երբ մենք այդ դրախտը կառուցելու առաջին քայլերն անենք, այդ խաղաղությունը հանկարծահաս կարող է չքվել եւ անկախ մեր կամքից փորձությունների փոթորիկը ամեն ինչ ավիրի, ինչպես որ դա շատ պատկերավոր նկարագրում է Սբ Գրիգոր Նարեկացին. «Քանի որ մինչդեռ չվում էի ես անհոգ, աներկբա մի վստահությամբ՝ փորձության հազիվ չնչին մի կասկած մտանցելով այն փոքր միջոցից, որ մնում էր դեռ մինչեւ հանգրվան, համարելով ինձ ժամանած արդեն, ձմեռը հանկարծ ամառ ժամանակ բքաբեր հողմով վրա հասնելով՝ երեքալյան իր դիմահարությամբ խառնեց խռովեց անդորրն հիմնովին, եվ ալիքների վայրագ բախումից նավը խորտակվեց» (Բան ԻԵ):

Nane

Բարև  Մանե ջան.
Փրկությունը շնորհ է և այն դրախտում, որը Աստված շնորհելու է մեզ Երկրորդ գալուստից հետո մեղքի մեջ ընկնելու վտանգ չի լինի: Բայց ես խոսում եմ ոչ թե Երկրորդ Գալուստի և հավիտենական դրախտի մասին, այլ` այս կյանքի: Մանե ջան, Դուք ասում եք, որ <Եվ ուրեմն Ինքը՝ Տերը հին Ադամի սերունդներին համարում է մեռածներ՝ նույնիսկ տարբերություն չդնելով հենց մեռած դիակի հետ: Եվ սրանից ելնելով գտնում ենք, որ խիստ անհարիր է մեռած մեկին Աստծո պատկեր եւ նմանություն վերագրել, քանի որ Աստված բուն կյանքն է>: Աստված սեր է, Նրա սերն անսահման է, միթե նա իր հիվանդ, մեղավոր, նույնիսկ մեռած որդիներին, ովքեր Քրիստոսից առաջ էին  պիտի թողեր?. Համաձայն եմ Ձեզ հետ Աստված կյանք է, և նրա հզոր ԿՅԱՆՔԻ մեջ անգամ մահը չի կարող տեղ ունենալ. Չէ որ Քրիստոս եկավ հենց մեղավորների համար, և ինչպես ասում է Ս. Գիրքը <Ես եկա հիվանդներին բժշկելու համար, քանի որ առողջները բժշկի կարիք չունեն>, և բժշկելու ոչ միայն ներկա և ապագա հիվանդներին, այլ նաև` անցյալ: Ադամի սերունդերը <անհույս մեղավորներ ու դիակներ> չեն, քանի որ Աստված սիրում է նաև <Անառակ որդուն>: Քրիստոս իր մահով հաղթեց մահին և մինչև Հարությունը Նա  3 օր մնաց դժոխքում և ավերեց այն, ի դեպ միջնադարյան մանրանկարներում,  <Աւերումն դժոխոց> պատկերում Քրիստոսի առջև դժոխքից ազատագրվողների մեջ առաջինները Ադամն ու  Եվան են պատկերված: Մարդկությունը ոչ թե բաժանվեց հնի և նորի, քրիստոնյայի և ոչ քրիստոնյայի, կենդանիների և մեռածների, այլ, ինչպես ասում է Պողոս առաքյալը, <Բոլորս մի ենք Քրիստոսով>:
Մեղքը մարդկային բնության մաս չէ, քանի որ Աստված մեղավոր մարդ չստեղծեց, այլ ազատ կամքի հետևանք, ինչպես մեկնաբանում են Եկեղեցու հայրերը:
Մանե ջան երբ այս աշխարհի վրա փորձում ենք դրախտ ստեղծել, դա չի նշանակում ծառայել երկու տիրոջ. ընհակառակը` դժոխքում լույս վառել, բարով հաղթել չարին, վերջիվերջո չարը կա այս աշխարհում, բայց չէ որ աշխարհը իր ողջ գեղեցկությամբ Աստծու կողմից է ստեղծվել, և կյանքը, որ մենք ունենք Աստծո շնորհն է: Քրիստոս մեզ չարգելեց ապրել այս աշխարհում, այլ տվեց պատվիրաններ հենց այս աշխարհում կիրառելու համար, և ասաց <Աստծունը` Աստծուն, կայսրինը` կայսրին>: Մեր Հայրերը չփախան այս աշխարհից, այլ իրենց սուրբ կյանքով ու Աստծո, մարդկանց և աշխարհի հանդեպ սիրով փորձեցին հաղթել չարին, նրանք շարունակեցին ապրել ու ստեղծագործել: Հովհան Ոսկեբերանը, Գրիգոր Նյուսացին, Բարսեղ Կեսարացին, Մաշտոցը, Նարեկացին, Շնորհալին, Թորոս Ռոսլինը,  գրողներ, երաժիշտներ.../այս ցանկը կարող եմ անվերջ շարունակել/  տվել են Աստծունը` Աստծուն` նաև կիրառելով աստվածային շնորհները այս աշխարհում ապրող մարդկանց համար: Եթե մենք Աստծու տված մեծագույն շնորհը` սերը և նրա պտուղները կիրառենք` տալով Աստծուն և մարդկանց, միթե դա դրախտային չէ, կամ <դրախտ այս աշխարհում>, թեկուզ եթե այն մի պահ է, մի ժամ , մի օր: /Ես նկատի չունեմ, որ հավիտենական դրախտ պետք է ստեղծենք այս աշխարհում, կարծում եմ` հասկանալի է միտքս/: Մանե ջան ես համաձայն եմ քեզ հետ, որ <այս աշխարհը լի է աննախատեսելի փորձություններով, թե՛ հիվանդություններ, թե՛ վթար, թե՛ բաժանումներ, թե՛ անհաշտություններ եւ հազարավոր նման բաներ> և կարծում եմ բոլորս ունենք նման բաներ: Անշուշտ այդ ամենը մեզ շատ տխրեցում, հուսահատեցնում են, բայց աշխարհը միայն դրանցով լցված չի, կա նաև լավն ու բարին: Իսկ Տիտանիկի հետ արված համեմատությունը շատ հետաքրքրական է, և հիմա հիշեցի ֆիլմի վերջին հատվածները. ինձ համար ամենահուզիչը այստեղ երաժիշտներն էին, ովքեր մինչև վերջին վայրկյանը շարունակեցին նվագել, մի մայր հեքիաթ էր պատմում իր երկու երեխաներին, ծերունի զույգերը ամուր բռնել էին միմյանց ձեռքերը, նրանք մահացան, քանի որ <տաքուկ մի անկյուն էին գտել իրենց համար>` անտարբեր լինելով, որ նավը խորտակվում է, ավելի ճիշտ` փրկության հույս չունենալով: Բայց չփրկվեցին նաև նրանք, ովքեր ժամանակից շուտ փախան նավից և խուճապահար նետվեցին օվկիանոսի մեջ, միայն թե նավից դուրս պրծնեին: Փրկվեց  նա, ով մինչև նավի խորտակման վերջին վայրկյանը մնաց նավի վրա` հաղթահարելով բազում փորձություններ, ու դժվարություններ, ով կարողացավ սիրել և երջանիկ լինել թեկուզ այդ դժվար պահերին :

mane

Բարեւ Ձեզ Նանե ջան, ես հին Ադամի սերունդ ասելով նկատի ունեմ ոչ թե Քրիստոսից առաջ եղած մարդկությանը, որովետեւ այդ ժամանակաշրջանում են եղել Նոյը, Աբրահամ նահապետը, Իսահակը, Հակոբը, մարգարեները, Դավիթ թագավորը եւ Հին Կտակարանյան մյուս սրբերը, ինչպես կարող են նրանք մեռած համարվել, երբ Աստված ասում է. « Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը եւ Հակոբի Աստվածը եւ Աստված մեռելների Աստվածը չէ, այլ՝ կենդանիների» (Մատթ. 22:32): Տեսնում եք, սիրելի Նանե, որ Աբրահամը, Իսահակը եւ Հակոբը վաղուց մահացել էին, բայց Տիրոջ համար նրանք կենդանի են, քանզի մեռելներ ասելով Նա նկատի ունի նրանց, ովքեր կենդանի լինելով հանդերձ չեն ընդունում Աստծուն:
Իհարկե Աստված սեր է եւ չի ցանկանում մեղավորի մահը, այլ նրա դարձի գալը եւ ապրելը: Բայց դա չի նշանակում, որ այն մեղավորները, ովքեր մինչեւ վերջ չեն զղջում իրենց կատարած մեղքերի համար եւ չեն ընդունում Քրիստոսին, պիտի փրկվեն, եթե այդպես լիներ, ապա դժոխք գոյություն չէր ունենա, քանզի Աստված կգթար բոլոր մեղավորներին եւ դժոխքից դեպի դրախտ կտեղափոխեր: Ճիշտ է, Հիսուս եկավ հենց մեղավորների համար եւ մեղավորների միջից իրեն աշակերտներ ընտրեց, օրինակ՝ մաքսավորին, անառակ կնոջը, եւ նրանք, հավատալով Հիսուսին զղջացին եւ դարձի եկան իրենց մեղավոր կյանքից: Այսինքն՝ ինչպես ասացիք. «հիվանդները բժշկի կարիք ունեն» եւ լսելով բժշկին, նրանք բժշկվեցին իրենց հիվանդությունից, այլ ոչ թե մնացին մեղքի մեջ, քանզի մեղավոր ծառաների մասին Տերն ասում է. «Անիծյալներ, գնացեք Ինձնից հավիտենական կրակը, որ պատրաստված է սատանայի եւ նրա չար հրեշտակների համար» (Մատթ. 25:41):
Դուք գրում եք.  «Մարդկությունը ոչ թե բաժանվեց հնի և նորի, քրիստոնյայի և ոչ քրիստոնյայի, կենդանիների և մեռածների, այլ, ինչպես ասում է Պողոս առաքյալը, <Բոլորս մի ենք Քրիստոսով>: Նանե ջան, Քրիստոսով մեկ հասկացողությունը ավելի հստակ ընկալելու համար, պետք էր այդ նախադասությունը լրիվ գրվեր, որովհետեւ ասվում է. «Քրիստոսի մեջ էլ չկա ո՛չ հույն, ո՛չ հրեա, ո՛չ հեթանոս, որովհետեւ Քրիստոսով բոլորը մեկ են», այսինքն՝ ազգությունը փրկության համար խոչընդոտ չէ, սակայն խոչընդոտ  է կրոնը, որովհետեւ, եթե մի հրեա ընդունում է Քրիստոսին, նա դառնում է քրիստոնյա, նույնպես էլ հույնը, հայը, թուրքը եւ այլն: Նրանք բոլորը, ինչ ազգի էլ որ պատկանեն, դառնում են Քրիստոսով մեկ, իսկ այն հրեաները, որոնք խաչեցին Քրիստոսին եւ որոնց սերունդներն էլ մինչ օրս թքում են խաչերի եւ քրիստոնյա հոգեւորականների վրա, մի՞թե նրանք Քրիստոսով մեկ են քրիստոնյաների հետ, մահմեդականները, որ ավերում են քրիստոնյա եկեղեցիները, անարգում խաչը եւ սրի քաշում քրիստոնյաներին, հուդիստները, կրիշնոյիդները եւ այլ կրոնական ուղղությունները, որոնք համոզում են ընդունել իրենց կրոնը՝ թողնելով քրիստոնեությունը, աթեիստ կոմունիստները, որոնք քանդեցին եկեղեցիները, վառեցին սուրբ գրքերը եւ կոտորեցին ու աքսորեցին հոգեւորականներին, մի՞թե նրանք բոլորը Քրիստոսով մեկ հասկացողության մաս են կազմում: Այո, Տերը դուրս հանեց դժոխքից Ադամին եւ Եվային, բայց երբ Տերը իջավ դժոխք, այնտեղ էր արդեն նաեւ Հուդան, մի՞թե կարծում եք, որ այդ դժոխքից ազատվողների շարքում նաեւ Հուդան էր գտնվում: Հիշենք Պետրոս Առաքյալին տեսիլքը, որ երկնքից ամեն տեսակի կենդանիներ իջան եւ Տերն ասաց. «Պետրոս, մորթիր եւ կեր», իսկ Պետրոսն ասաց. «Քավ լիցի, Տեր, քանզի ես ոչ մի պիղծ բան բերանս չեմ դրել», իսկ Տերն ասաց. «Այն, ինչ Ես մաքուր եմ համարում, դու պիղծ մի համարիր»: Եվ ահա, սա նշան էր, որ ոչ միայն հրեաները կարող են քրիստոնյա լինել, այլ՝ աշխարհի բոլոր ազգերի ներկայացուցիչները եւ այսպես, նորից փրկության համար դեր է խաղում միայն քրիստոնեությունը, չէ որ Տերն ասաց. «Եկեք Ինձ մոտ բոլոր հոգնածներ» եւ այդ հոգնածների մեջ նրանք են, ովքեր քայլում են նեղ ճանապարհով, որոնց համար Տերն ասում է. «Քիչ են նրանք, որ գնում են դեպի հավիտենական կյանք»: Իսկ Քրիստոսով մեկ չեղողների համար ասում է. «Լայն է այն ճանապարհը եւ շատերն են, որ դրանով գնում են դեպի կորուստ»:
Մեր հայրերը ապրեցին աշխարհի մեջ, սակայն մի մոռացեք թե ովքեր էին նրանք եւ ինչպես ապրեցին իրենց կյանքը այս աշխարհում: Նախ քո թվարկած հայրերը միանշանակ աշխարհը ուրացած մարդիկ էին, նրանք կայսրինը տալիս էին կայսեր ընդհամենը այնքանով, որ չէին խախտում որեւէ պետական օրենք, այլ ոչ թե աշխարհի հաճույքներից ինչ որ մաս ու բաժին էին իրենց վերապահում, նրանց բոլոր ժառանգությունը, ինչ որ մեզ հասել է, միայն մի նպատակ ունի, որպեսզի մենք կարողանանք ըստ մեր չափի պահել Տիրոջ պատվիրանը, որ ասաց. «Ձեր խաչը վերցրեք եւ ամեն օր իմ ետեւից եկեք»: Իհարկե, ես չեմ բացառում, որ ոչ բոլորն են, որ կարող են վանական կյանքով ապրել, մանավանդ մեր օրերում, որ դա գրեթե անհնարին է, իհարկե, քրիստոնյաներն էլ են ամուսնանում, ընտանիք կազմում եւ դրանից բխող բոլոր լավ ու վատ բաներին հաղորդ լինում, բայց մենք միշտ պետք է նայենք Սուրբ Գրքին, որի համար Դավիթն ասաց. «Տեր, Քո խոսքը լույս է իմ ճանապարհին եւ ճրագ իմ շավիղներին»: Եվ այսպես, Տերն ասում է. «Եթե չուրանաք ձեր հորը, մորը, կնոջը, երեխաներին եւ եթե ինքներդ ձեզ էլ չուրանաք, չեք կարող Ինձ հետեւել»: Եվ այսպես, թեկուզ եւ ունենալով ամեն բան այս աշխարհի մեջ, դրանք երբեք մեզ համար առաջնային պիտի չլինեն եւ երբեք չփոխարինեն դրախտին: Այո, կարելի է այս կյանքում էլ դրախտային պահեր ապրել, քանի որ Տերն ասաց. «Երկնքի արքայությունը այս կողմ, այն կողմ մի փնտրեք, քանի որ այն ձեր մեջ է», եւ բոլոր հայրերն էլ ամեն բան ուրացել են, ըստ Տիրոջ պատվիրանի, որ արժանանան Քրիստոսի՝ այսինքն՝ դրախտը իրենց հոգու մեջ կրել: Տերը ասում է. «Ես նախանձոտ Աստված եմ եւ Իմ փառքը ուրիշի հետ չեմ կիսի»: Եվ ուրեմն, եթե ուզում ենք այդ դրախտը մեր մեջ ունենալ, պիտի երկրորդ պլան մղենք ոչ միայն այն բարձր արժեքները, որը թվարկվեց, այլ նույնիսկ ինքներս մեզ: Իհարկե, մենք այսօր այն օրերում չենք ապրում, ցավոք, որ կարողանանք այն հայրերի պես լիովին իրականացնել, բայց գոնե, կարծում եմ, պարտավոր ենք նրանց պես մտածել՝ Սուրբ Գիրքը համարելով ճշմարտության չափանիշ:

MONK

Quote from: Karen on November 12, 2007, 11:07:21 PM
Դրախտ ասելով ի նկատի ունեմ Սուրբ գրքում գրված "Դրախտ"-ի մասին.
Շնորհակալ եմ պատասխանի համար:  21:)Իսկ Ձեր համբերությունը շատ չարաշահած կլինեմ, եթե խնդրեմ, որ Սուրբ Գրքից կոնկրետ համարներ նշեիք, ուր խոսվում է Դրախտի մասին?  20:) Ցանկալի է, որ 2 Կտակարաններից էլ համարներ նշվեին, և ինչքան շատ լինեն դրանք, այնքան մեծ կլինի երախտագիտությանս զգացումը Ձեր նկատմամբ:  13:) Բայց եթե խնդրանքս մեծ նեղության հետ է կապված, ապա խնդիր չկա, կարող եք մոռանալ դրա մասին: :)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Magnolia

...Ինչքան բարդ բաներ եք գռում, որոնցից հետո, մարդ վախենում ա "սովորական" ու հասարակ կարծիք հայտնի...:

MONK

Quote from: Magnolia on November 17, 2007, 02:50:15 AM
...Ինչքան բարդ բաներ եք գռում, որոնցից հետո, մարդ վախենում ա "սովորական" ու հասարակ կարծիք հայտնի...:

Յուրաքանչյուր ոք համարձակ կերպով կարող է արտահայտել իր կարծիքը: Այստեղ բարդ մտքեր արտահայտելու մրցույթ չի հայտարարված:  :) Կսպասենք նաև Ձեր կարծիքներին, Մագնոլիա:  21:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Maro

Quote from: Magnolia on November 17, 2007, 02:50:15 AM
...Ինչքան բարդ բաներ եք գռում, որոնցից հետո, մարդ վախենում ա "սովորական" ու հասարակ կարծիք հայտնի...:

Համամիտ եմ Մագնոլիա ջան:

Հ.Գ. Հուսով եմ ոչ ոչքի չեմ նեղացնի, բայց երկար փոսթինգները շատ ծանր է կարդարլ: 32:)

Magnolia

Ինձ մոտ միշտ հիացմունք , բայց միևնույն ժամանակ զարմանք են առաջացնում այն մարդիկ, որոնք ունեն այս հարցերի պատասխանները: Սեփական պատասխաններ, այլ ոչ թե կլիշեներ: Կարծում եմ, մարդ ամբողջ կյանքը ապրում է, բայց այդպես էլ չի գտնում դրանց պատասխանները:
Ես չգիտեմ ինչու, որտեղ և ուր, սակայն ....
Իմ կարծիքով ապրել- նշանակում է խաղալ մի խաղ, որն ունի իր կանոնները, դատավորը, հանդիսատեսներին, հյուրաքնչյուր խաղին բնորոշ անարդարություններ :), որտեղ մարդ խախում է տարբեր դերեր, կան պարտություններ և հաղթանակներ...
Ռուսական բաժնում  մի քիչ ավելի ծավալուն էմ ներկայացրել իմ պատկերացումը, որպեսզի չկրկնվեմ, այստեղ գրեցի հիմնական միտքը :)

mane


Երկրի վրա միլիարդավոր մարդիկ են եղել, անցել եւ աժմ էլ կան եւ շատերը յուրովի են պատկերացրել կյանքի իմաստը. ոմանք ձգտել են ձեռք բերել աշխարհի փառքն ու հարստությունը, ոմանք էլ տրվել են այլեւայլ հաճույքների՝ իրենց կյանքը իմաստավորելով թմրամոլությամբ եւ այլ արատավոր կրքերին հագուրդ տալով, կային նաեւ տարբեր փիլիսոփայական ուղղություններ, որոնք կյանքի հանդեպ ունեցած իրենց պատկերացումները տարածում էին՝ համարելով այն միակ ճշմարիտը, օրինակ ստոյիկյան փիլիսոփաները համարում էին, որ կյանքը անիմաստ ունայնություն է եւ իմաստ պետք է փնտրել մահվան մեջ եւ նրանցից շատերը ինքնասպան էին լինում: Դրանց հակառակ էպիկուրյանները գովաբանում էին աշխարհի փառքն ու հաճույքները: Սակայն այսպես թե այնպես նրանց բոլորի գաղափարախոսությունն էլ մարդու համար փակագծված են այս կարճ կյանքում: Միայն քրիստոնեությունն է, որ լիակատար կերպով մարդու առջեւ է դնում կյանքի իմաստը ու նպատակը: Այն մեր առջեւ բացում է հավիտենականության գաղտնիքները՝ մարդու առջեւ դնելով նրա ծագումը, կարգավիճակը այս երկրի վրա եւ թե ինչ է սպասվում ապագայում՝ նրան մահվանից այն կողմ: Եվ այսպես, ինքնահնար կարծիքները այս կյանքի մասին կարող են շատ ցավալի վախճանի հանգեցնել, քանզի մի օր կարող ենք հասկանալ, որ մեր պատկերացումները այս աշխարհի մասին լրիվ սխալ են եղել եւ էլ որեւէ բան ուղղելու հնարավորություն չի ընձեռնվի, ըստ այնմ, թե՝«Մարդուն տրված է մեկ անգամ մեռնել, այնուհետեւ՝ դատաստան», իսկ եթե ջանանք գտնել եւ ամրապնդվել մեր սուրբ հայրերի անցած ճանապարհի վրա, ապա մեր կյանքը իսկապես կիմաստավորվի, քանզի այն մեզ անցկացնում է այս ժամանակավորից դեպի հավիտենականություն, դեպի անմահություն՝ այս կարճ, վաղանցուկ կյանքից, որին Օգոստինոս Երանելի անվանում էր ընդհամենը մահվան կյանք, այն մեզ կարժանացնի Աստծո թագավորության հպատակներ լինելու: Եվ այսպես, գրված է.«Փնտրեք ու պիտի գտնեք, դուռը թակեք եւ պիտի բացվի, խնդրեք եւ ձեզ պիտի տրվի»:

Nane

Բարև սիրելի Մանե. ճիշտն ասած կցանկանայի մի փոքր ուշացումով նախ անդրադառնալ Ձեր նախորդ գրածին /Նոյեմբերի 15/.
Բոլորս  ունենք մեղքեր, շատ կամ քիչ, մեծ կամ փոքր: Սահմանափակ մարդը նույնիսկ հզոր պատկերացումներով չի կարող հասկանալ, թե ինչ է անսահմանությունը, ինչ է անսահման ներողամտությունը, անսահման արդարությունը, սերը, քանի որ մենք ամեն ինչ մեր չափանիշներով ենք չափում: Եկեղեցու վարդապետներից Որոգինեսը ասել է. <Աստծո սերն այնքան մեծ է, որ նույնիսկ սատանան կարող է փրկվել>: Չեմ ուզում մեկնաբանել այս խոսքերը, բայց նույնիսկ ամենամեղավոր մարդը մի պահ զղջումով կարող է ներվել Աստծո կողմից: Միգուցե մենք չենք տեսնում այդ զղջումը և մեզ համար նա մնում է միևնույն մեղավորը, բայց միայն Աստված է քննում  սրտերը:
Եկեղեցու Հայրերը Քրիստոսից 500 տարի առաջ ապրած Սոկրատեսին, Պլատոնին, Արիստոտելին համարում են <քրիստոնյաներ մինչ Քրիստոնեությունը>: Ինչ եք կարծում նրանք կարող են <ՄԻ> լինել քրիստոնյաների հետ, թե ոչ?:
Երբ հրեաները խաչում էին Հիսուսին ու թքում Խաչի վրա, Տերն ասաց <Հայր ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում>: Նա ներեց մարդկանց <չիմանալու և չճանաչելու> համար նույնիսկ:
Մանե ջան եկեղեցու հայրերը կարծում եմ ուրացան աշխարհը այնքանով, որ նվիրեցին իրենց անձը հանուն Աստծո, մարդկության, հանուն աշխարհի, նրանք գրեցին գրքեր, հիմնեցին դպրոցներ, վարդապետարաններ մարդկանց համար, բայց այդպիսով նրանք <գտան իրենց անձը>:   Քրիստոս Ավետարանում ասում է. <Եթե քո նմանին, որ երկրում է չսիրես, ինչպես կարող ես սիրել քո Աստծուն, որ երկնքում է>, հիմա չեմ ցանկանում խոսել բարեպաշտության մասին. դա ուրիշ թեմա է: Իսկ Հուդայի մասին շատ դժվար է խոսել: Թե Ս. Գրքում, թե Եկեղեցական գրականության մեջ նա միշտ <քարկոծվել է>: Ինքս երբեմն մտածում եմ, որ նա զղջաց` տալով իր կյանքը:  Բայց գիտեք Մանե ջան, հիմա մի պահ ինձ թվում է, որ մենք սկսում ենք քննարկել, թե Աստված ում պետք է փրկի, ում` ոչ, իսկ Նրա գործերն անքննելի են:
Մանե ջան դուք ասում եք < Իհարկե, մենք այսօր այն օրերում չենք ապրում, ցավոք, որ կարողանանք այն հայրերի պես լիովին իրականացնել> կցանկանայի Ձեզ մի հարց տալ. կարծում եք, եթե ապրեինք օրինակ 2-րդ դարում, ավելի հեշտ կլիներ <Հայրերին նմանվելը>?: