Ինչո՞ւ ենք ապրում, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւ&#

Started by Pantera, February 17, 2007, 05:46:07 PM

Previous topic - Next topic

Pantera

Ինչո՞ւ ենք ապրում - Կարծում եմ կյանքը փորձություն է և վերադաստիարակում ու ապրում ենք արժանանալու համար:
Որտեղի՞ց ենք գալիս - Մեղավոր կյանքի՞ց 28:)  14:)
Ո՞ւր ենք գնում - Դեպի փրկություն և կատարելություն

Շատ եմ ուզում ուղղումներ կատարեք իմ կարծիքում, խնդրեմ, եթե հարկավոր են:
Կուզենայի տարբեր կարծիքներ լսել այս կարևոր հարցերի շուրջ ու շնորհակալ կլինեմ դրանց համար
21:)

Mariam

Ապրում եմ միմիայն, որովհետև Աստված ԻՆՁ սիրեց: Նա' ցանկացավ ԻՆՁ սիրել: Ցանկացավ իմ երջանկությունը, ցանկացավ ուրախացնել ԻՆՁ: Պարզապես:
Գալիս եմ Աստծու Սրտից, ու ամբողջ կյանքս ցանկացել եմ չհեռանալ Նրա սիրուց: Սխալվել եմ, սայթաքել եմ ,միևմնույն է՝ ապրում եմ Նրա Սիրո համար, ու գնալու եմ Իր գիրկը՝ Իր սրտի մեջ ԻՆՁ համար սկզբից պատրաստված այս ընդարձակ ու ազատ և երջանիկ  արոտավայր:

Mandarinka

Երևի թեման ճիշտ կլիներ սկսել հարցից. ին՞չ է կյանքը:

Mariam

Սպասեցի, որպեսզի ուրիշները արտահայտվեն... Ինձ նման չէ՞ք զգում , թե...
Երբ սիրում եմ, աստվածային Կյանքը լիքն է մեջս:
Երբ եսասիրությանս դղյակում պահվտում եմ, զրկվում եմ երանելի Կյանքից: Թափառում եմ աննպատակ ու պարապ: Ուղեղս և սիրտը պարապ են, ու կյանքը թվում է սին ու դատարկ:
Կյանքն էլ ՍԵՐ է:

Karen

Quote from: Mandarinka on February 18, 2007, 03:32:13 PM
Երևի թեման ճիշտ կլիներ սկսել հարցից. ին՞չ է կյանքը:

էտ դեպքում մի պատասխան կլիներ` այն, որը ասեց Հիսուսը աշակերտներին ընթրիքի ժամանակ:
"Ես եմ Ճանապարհը, Կյանքը և Ճշմարտությունը"
Իմ կարծիքով կյանքը այս աշխարհում նաև յուրովի մի քննություն է.(չնայած մի քիչ կոպիտ է հնչում)

Nane

Գիտես  Կարեն ջան, հիմա կարդալով հարցդ հիշեցի մի դեպք. Մի անգամ դասի ժամանակ 4-րդ դասարանցիներից մեկը պատմում էր Արարչության մասին: Երբ նա ավարտեց դասարանից մեկը հարցրեց. <Ինչու Աստված ստեղծեց աշխարհը> Երեխան մի պահ մտածելուց հետո ասաց. <Որովհետև Աստված չէր ուզում մենակ մնալ>:  Անկեղծ ասած` 10 տարեկան երեխայի նման պատասխանից  հուզվեցի...Մի պահ մտածեցի, որ Աստված ևս ունի մեր սիրո, նվիրվածության, աղոթքների կարիքը...Արարչագործությունն իսկ սիրո արտահայտությունն է, և Մարիամը շատ գեղեցիկ է բնորոշել. <Ապրում եմ, որովհետև Աստված ինձ սիրեց>: Գիտես կարծում եմ կյանքում կան շատ փորձություններ, բայց կյանքն ինքը փորձություն չէ, այլ մեծագույն մի պարգև  Տիրոջ կողմից: Տես ամբողջ աշխարհը իր գեղեցկությամբ և ներդաշնակությամբ արարվեց ու պատրաստվեց մարդու համար : Չեմ սիրում երբ մարդուն բնորոշում են որպես մեղավոր էակ,և չեմ կարծում, որ մենք մեղավոր կյանքից ենք գալիս. Մեր կյանքը սկսվեց ոչ թե մեղսագործությունից, այլ այն պահից երբ Աստված <խորհուրդ արեց> մեզ ստեղծելու համար և շնորհեց իր պատկերը: Լինելով հոգևոր և մարմնական էակ` մարդը միավորում է Արարչին ու արարչությունը և ինչպես  ասում է Ս. Բարսեղ Կեսարացին. <Ոչ միայն երկրից և երկնքից, այլև` մեր անձերից կարող ենք ճանաչել և տեսնել Աստծուն, եթե ցանկանանք>:Իհարկե մարդը խախտեց Տիրոջ պատվիրանը` զրկվելով շատ շնորհներից, բայց ոչ Աստծո պատկերից և Սիրուց: Եվ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՍԵՐԸ մեզ տվեց Իր Որդուն: Համաձայն եմ քեզ հետ գնում ենք դեպի փրկություն և կատարելություն , եթե իհարկե ճանաչելով ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, քայլում ենք այն ՃԱՆԱՊԱՐՀՈՎ, որը տանում է դեպի ԿՅԱՆՔ...............





arphi

Նանե ջան, Ձեր պատասխաններն ինչպես միշտ շատ խոր և աստվածաբանական են:   37:)Չգիտեմ, որքանով ճիշտ հասկացա գրածդ, բայց կարծում եմ այն վերաբերում էր ընդհանրապես մարդկությանը: Եթե դեմ չենք մի փոքր ավելի մասնավոր բնույթ տանք, քանի որ ընդհանուրի մեջ ամեն մարդ իր ուղին ունի, ամեն մարդու Տերը շնորհ է տվել:
Երեք հարցերին հերթով պատասխանելով ասեմ, որ բավականին ուժեղ եմ իմ մեջ զգում «մայր հողի ձայնը»` իմ հայրենիքն ու իմ նախնիներին, ուստի և նրանցից եմ գալիս, գալիս եմ հողից որի մեջ կա Աստծո կամքը: Ո՞րն է ապրելուս նպատակը. յուրաքանչյուրս մեր ուղին ունենք, եթե նախկինում շատ երազանքներ ունեի, շատ շնորհներ կուզեի ունենալ, այժմ ուզում եմ ամեն երազանք ու ցանկություն մի կողմ թողնել, կամքս ենթարկել աստուածային կամքին և բարով օգնագործել այն շնորհն, որն ինձ Աատուած է տվել: 27:) Թե ուր եմ գնում, չգիտեմ, միայն գիտեմ, որ ուզում եմ հոգիս իմ հայրենի լեռներում ազատ թափառի... ::)

Nane

Սիրելի Արփի. Ճիշտ ես նկատել. միգուցե իմ խոսքերը ավելի շատ վերաբերում են ընդհանրապես մարդկությանը, բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրն այդ <մարդկության կրողն է>: Իհարկե մարդ անհատն ավելի բարդ է, և ինչպես ասում է Օշոն. <Մարդը հանելուկ է և ողջ մարդկությունը խոնարհվում է այդ հանելուկի առջև>: Բացի մարդ լինելուց մեզանից յուրաքանչյուրը քույր է կամ եղբայր, հայր է կամ մայր, ուսուցիչ կամ բժիշկ, հայ կամ ռուս, և այս ամենը ևս ձևավորում են մեր <մարդ>-ուն:

Karen

Բարև ձեզ.
անձամբ ես այնքան էլ համաձայն չեմ ձեր կարծիքի հետ.
Իհարկե միգուցե իմ այս կարծիքի հետել դուք համաձայն չլինեք բայց,
եթե այդպես է ապա ինչու հենց այստեղ? եթե կյանքը փորձություն չի ուրեմն թող բոլորս էլ ասենք ապրենք Դրախտում,
սակայն մյուս կողմից շատ պարզ տրամաբանությամբ կարելի է հասկանալ որ Դրախտ մտնելու համար նախ պետք է արժանանալ դրան, իսկ արժանանալու համար ինչ է պետք?, դե իհարկե բոլորս էլ գիտենք ինչ է պետք:
Ինչ որ բան ունենալու համար պետք է նախ հասնել դրան չե? իսկ հասնելու համար ճանապարհին շատ ու շատ փորձությունների միջով ենք անցնում:
Դա էլ մեր կյանքը նմանեցնում է մի յուրովի քննության, իհարկե միայն այսպես ասած քննությունը չե ողջ կյանքի իմաստը.

Nane

Բարև Կարեն ջան.
Լավ ապրեինք դրախտում, իսկ միթե այնտեղ փարձություն չկար? Ադամն ու Եվան ապրում էին դրախտում, բայց նրան էլ փորձություն ունեցան 6:). Եզնիկ Կողբացին փորձությունը համարում է <Ազատ կամքի դրսևորման լավագույն հնարավորություն>Իսկ ինչ է դրախտը? Ավետարանում Քրիստոսն ասում է <Մի փնտրեք Աստծո Արքայությունն այստեղ կամ այնտեղ, այն ձեր մեջ է>: Այս աշխարհում էլ մենք կարող ենք ստեղծել մեր դրախտը, որը անպայման լի կլինի նաև փորձություններով, բայց երբ քեզ շրջապատում են սիրելի մարդիկ, երբ ունես լավ ընկերներ, բարեկամեր, չէ որ դա արդեն <դրախտ է>:Չեմ ուզում իդեալական ինչ-որ պատկեր նկարագրեմ, իհարկե կան նաև վեճեր, դավաճանություններ, դժբախտություններ, անհաջողություններ, բայց պետք է փորձենք գտնել ինչ -որ մի շող և <բացենք լուսամուտը>: Համաձայն եմ քեզ հետ. ինչ որ բանի հասնելու համար շատ ու շատ փորձությունների միջով ենք անցնում և դրանք շատ հաճելի չեն,  բայց երևի մարդիկ էլ ավելի գնահատում  ու արժեքավոր են համարում  այն, ինչին  դժվարությամբ են հասնում: