Ինչո՞ւ ենք ապրում, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւ&#

Started by Pantera, February 17, 2007, 05:46:07 PM

Previous topic - Next topic

Karen

Բարև ձեզ.
Ադամի և Եվայի ժամանակները եկեք չհամեմատենք ներկայի կամ ապագայի հետ:
Համենայն դեպս անձամբ ես Աստվածաշնչի ոչ մի տեղում չեմ կարդացել որ Դրախտում մարդը հնարավոր է փորձության ենթարկվի.
թե ինչ կա Դրախտում ոչ ոք հստակ չգիտի, բայց որ սատանայի մատը այնտեղ խառը չի իմ կարծիքով դա հաստատ է:
Ես ուղղակի առաջարկում եմ ապրել ճիշտ:
Իսկ այս աշխարհում ցավոք դրախտ ստեղծել չենք կարող:
միգուցե կարող ենք մեզ համար ստեղծել մի փոքր անկյուն որտեղ ամեն ինչ հնարավորինս չափ լավը կլինի, բայց հավատացեք այդ ամենը ժամանակավոր է:
13:)

Nane

Բարև Կարեն ջան.
Հենց այդ անկյունն էլ իմ կարծիքով կարող է լինել մեր երկրային դրախտը, եթե նույնիսկ այն ժամանակավոր է, մինչև հավիտենական դրախտին արժանանալը: Քո <ճիշտ ապրելու> առաջարկը շատ լավն է, բայց կուզեի իմանալ ըստ քեզ ինչ է նշանակում ճիշտ ապրել?


MONK

Մի խնդրանք իմ կողմից, Կարեն ջան  13:)
Կարող եք մեզ հետ կիսել Ձեր պատկերացումը Դրախտի մասին? 
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Karen

ես չասեցի որ դրախտի մասին կոնկրետ պատկերացում ունեմ, այդ պատճառով հարցին կոնկրետ պատասխան տալ չեմ կարող.
իհարկե  ամենքս էլ յուրովի պատկերացնում ենք դրախտը, բայց այն լիովին պատկերացնել անհնար է, իմ կարծիքով դա մարդկային ուղեղի հնարավորություններից դուրս է ու չարժի շատ մտածել էտ ուղղությամբ:
իսկ թե ինչ է նշանակում ճիշտ ապրել իմ կարծիքով պարզիցել պարզ է:
Հավատալ Աստծուն, ամբողջ հոգով և սրտով(իհարկե հավատն առանց գործերի մեռած է):
Ճիշտ է միշտ չե որ մեր արարաքները Աստծո առջև հաճելի կլինեն, քանի որ մենք կատարյալ չենք, և մեղք գորելուց էլ ապահովագրված չենք, այնուամենայնիվ պետք է ինչքան հնարավոր է փորձել ապրել այն կանոններով որը Աստված է մեզ տվել:


arphi


Quote from: Karen on November 08, 2007, 11:19:43 PM
թե ինչ կա Դրախտում ոչ ոք հստակ չգիտի, բայց որ սատանայի մատը այնտեղ խառը չի իմ կարծիքով դա հաստատ է:
Ես ուղղակի առաջարկում եմ ապրել ճիշտ:
13:)
Բարև ձեզ, հարգելի՛ Կարեն, համաձայնվելով Նանեի հետ,  որ երկնային դրախտն սկսվում է այստեղ, «այս աշխարհի դրախտից», և սկսվում Ձեր ասած այդ ճիշտ ապրելով` համաձայն աստվածային պատգամների: Սակայն, ինչ վերաբերում է փորձությանը դրախտում, հիշենք, որ մարդը օժտված է ազատ կամքով, ազատ կամքով Ադամն ու Եվան կերան պտուղը, իսկ դա անհնազանդություն էր, ազատ կամքով մարդն կարող է կրկին ու կրկին չհնազանցվել Աստծուն: Ինչ վերաբերում է սատանային, միայն մեջբերեմ մի հոգևորականի կողմից ասված խոսք. «Հայտնության գազանը մեր ամենքիս մեղքերի ծովից է ծնվում»: Աստված մեղքերով լեցուն աշխարհ չի արարել, այդ մարդն է, որ այն ապականում է, և չարին տրվելն էլ, մեղք գործելն էլ ազատ կամքով է լինում, ուստի և կարող է լինել նաև դրախտում:

Karen

փաստորեն մենք իրար չենք հասկանում.
այնուամենայնիվ....
միթե Աստվածաշնչում գրված չե հավիտենական կյանքի մասին?
ուստի ըստ իս ուղղակի նման սխալ երևույթներ Դրախտում լինել չի կարող, ըստ ձեր վարկածի մարդը ուղղակի Դրախտից կարող է տեղափոխվել դժողք, ես այդ կարծիքին չեմ ու հիմնվում եմ Աստվածաշնչից ինձ հասած տվյալների վրա: Սակայն եթե ինչ որ տեղ գրված է նման բան ապա կցանականայի կարդալ և իմ իմացած սխալը ուղղել: 13:)
Ու նորիցեմ նշում որ պետք չե անցյալի ու ներկայի կամ ապագայի միջև համեմատություն մտցնել, առավել ևս եթե դա չի վերաբերվում Երկիր մոլորակին:
Իսկ Ադամի ու Եվայի կատարած արարքի մասն թերևս մի բան կարող եմ ասել: Դա լինելու բան էր ու պիտի լիներ և իմ կարծիքով Աստված էլ գիտեր որ դա տեղի է ունենալու:

arphi

Այո՛, Աստված գիտեր, Աստված աեն ինչ գիտի: Աստված գիտեր, բայց չպարտադրեց:  30:)Կարեն ջան, ես հստակ չեմ կարող ասել մեր Եկեղեցու վարդապետությունը Աստծո Արքայության մասին, թերևս դիմենք Հայր Ղուկասին, նա գա մեզ օգնության, 5:) բայց Հիսուսի խոսքերը գիտեմ, որ Աստծո արքայությունը մեր մեջ է: Այն սկսվում է այստեղ մեր մեջ և ամբողջանում այնտեղ: Այնտեղ պիտի ապրենք հրեշտակների պես, ինչպես Ավետարանն է ասում, իսկ հրեշտակները իրենց կամքը ենթարկում են Աստվածային կամքին, հակառակ դեպքում Լյուցիֆերի պես սատանա դառնում և վտարվում: Չեն կարող հստակ խոսել աօագայի մասին, մի աշխարհի, որտեղ չեն եղել, բայց կարծում մանեքս նախ և առաջ պատասպանատու ենք մեր ներկա ժամանակի և մեր մշակույթի համար, մնացյալը արդյունքն է, հատուցումը:  21:)

Karen

Եսել շատ կուզենայի իմանալ թե ինչ դիրքորոշում ունի մեր Եկեղեցին այս հարցի շուրջ, և ոչ միայն մեր այլ նաև Հայր Սուրբին կխնդրեյի բացատրել այլ ավանդական եկեղեցիների դիրքորոշումը տվյալ հարցի շուրջ:

MONK

Quote from: Karen on November 09, 2007, 07:55:58 PM
ես չասեցի որ դրախտի մասին կոնկրետ պատկերացում ունեմ, այդ պատճառով հարցին կոնկրետ պատասխան տալ չեմ կարող.
իհարկե  ամենքս էլ յուրովի պատկերացնում ենք դրախտը, բայց այն լիովին պատկերացնել անհնար է, իմ կարծիքով դա մարդկային ուղեղի հնարավորություններից դուրս է ու չարժի շատ մտածել էտ ուղղությամբ:


Կարեն ջան, խոսքս Դրախտի նկարագրության մասին չէ: Դա մեզնից ոչ մեկ էլ չի կարող անել: Անգամ մինչև երրորդ երկինք բարձրացած Պողոս Առաքյալը նշում է, որ մարդկային մտքին ու խոսքին դա անհասանելի է: Խոսքս նրա մասին է, թե ինչ նկատի ունեք Դուք` ասելով Դրախտ?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Karen

Դրախտ ասելով ի նկատի ունեմ Սուրբ գրքում գրված "Դրախտ"-ի մասին.