Ինչո՞ւ ենք ապրում, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւ&#

Started by Pantera, February 17, 2007, 05:46:07 PM

Previous topic - Next topic

mane

Բարեւ սիրելի Նանե, ձեր խոսքերիրց ես հասկանում եմ, որ բոլոր մեղավորները պիտի փրկվեն: Իհարկե, եթե մեղավորը ի սրտե զղջում է, ապա Աստված ներում է, որովհետեւ. «Աստված չի ուզում մեղավորի մահը, այլ նրա դարձի գալը եւ ապրելը»: Իսկ կարող եք ինձ բացատրել Պետրոս Առաքյալի հետեւյալ խոսքերը. «Եթե արդարը հազիվ է փրկվելու, ապա ամբարիշտը եւ մեղավորը էլ ուր պիտի մնա» (Ա Պետրոս 4:18): Իհարկե Աստծո սերը չափազանց մեծ է եւ սատանան կարող էր փրկվել, եթե զղջար եւ դարձի գար ու Աստծուց ներում խնդրել, նաեւ Հուդան, եթե Պետրոսի նման զղջար եւ ներում խնդրեր, այլ ոչ թե ինքնասպան լիներ՝ իր մեղքը Աստծո ողորմությունից ավելի մեծ համարելով, ինչը ամենամեծ մեղքն է, որովհետեւ էլ ետդարձի ճանապարհ չկա եւ դա չի նշանակում կյանք տալ, ինչպես դուք եք ասում, Պետրոսն էլ զղջաց եւ իր կյանքը տվեց հանուն Հիսուսի՝ կամավորապես թույլ տալով, որ իրեն գլխի վրա խաչեն:
<Երբ հրեաները խաչում էին Հիսուսին ու թքում Խաչի վրա, Տերն ասաց <Հայր ներիր նրանց, որովհետև չգիտեն, թե ինչ են անում>: Նա ներեց մարդկանց <չիմանալու և չճանաչելու> համար նույնիսկ>:
Ինչ եք կարծում, մի՞թե հրեաները փրկված են անկախ ամեն ինչից, անկախ այն բանից, որ խաչեցին Աստծո Որդուն, ու որ մինչեւ այժմ էլ չեն զղջում դրա համար: Այո, Հայրը պատրաստ էր ներել ըստ Տիրոջ խնդրանքի այդ անկարագրելի մեղքը, որ արարածները իրենց Արարչին մերկացրին, անարգեցին եւ խաչի անարգ մահով սպանեցին, բայց պատրաստ լինել ներելու դա դեռ չի նշանակում ներել, եթե այդ հրեաներից որեւէ մեկը, անառակ որդու պես գնար եւ ընկներ Հոր ոտքերը՝ մեղա գալով, որ չի ընդունել Աստծո Որդուն, Հայրը նրան կներեր, այդպիսին չէր արդյոք քրիստոնեահալած Սողոսը, նա էլ էր խաչողների հետ, Ստեփանոսին քարկոծողների հետ, բայց երբ որ զղջաց, Աստված նրան ներեց եւ մեծագույն առաքյալների շարքը դասեց: Այդպես էլ հրեաներից ով էլ որ լինի, նույն վիճակին կարժանանա: Եվ նույն Պողոսը խստասիրտ հրեաներին քարոզում էր Քրիստոսին եւ երբ չէին ընդունում, նա ասում էր. «Ձեր արյունը ձեր գլխին, եթե դուք մերժում եք ձեր իսկ փրկությունը, ես էլ կգնամ հեթանոսների մոտ»:
Նանե ջան, Սուրբ Գիրքն ու սուրբ հայրերն են մեր առջեւ ի ցույց դնում Աստծո կամքը: Այո, մենք շատ կուզենք, որ բոլոր մարդիկ փրկվեն, բայց մենք գիտենք, որ Աստված սեր է, իսկ մենք ընդհամենը թշվառ, մեղավոր մարդ ենք եւ չենք կարող ասել, որ ինչ որ մեծ բան կարող ենք զոհել հանուն մարդկության, բայց Աստված Իր Միածին Որդուն զոհեց, բայց դրանով հանդերձ ասաց. «Լայն է այն ճանապարհը, որ տանում է դեպի կորուստ եւ շատերն են, որ գնում են դրանով դեպի կորուստ եւ նեղ է այն ճանապարհը, եւ քչերն են, որ դրանով գնում են դեպի փրկություն» : Եվ ուրեմն, կարծում եմ, թե պետք չէ այպիսի դիրք գրավել, որ իբր մենք Աստծուց ավելի ենք սիրում մարդկանց եւ ցանկանում բոլորի փրկությունը: Եվ ինչ վերաբերվում է նրան, որ Աստված ամենակարող եւ կատարյալ սեր լինելով հանդերձ, ըստ Սուրբ Գրիք եւ սուրբ հայրերի, մարդկության մեծ մասը չի փրկվելու, այդ մասին շատ էր խորհում նաեւ սուրբ հայր Անտոնը, բայց երկնքից ձայն լսեց. «Անտոն, մի քննիր Աստծո անքննելի գործերը, քանզի որ դրանք քեզ համար օգտակար չեն, այլ ավելի լավ է հետեւիր ինքդ քեզ»: Ասենք, որ ոչ միայն Որոգինեսը, այլեւ սուրբ Իսահակ Ասորին այդ նույն կարծիքն ուներ, որ վերջին հաշվով սատանան էլ, Հուդան էլ պիտի փրկվեն, բայց դրանք եզակի կարծիքներ են, որոնք չեն ընդունվել եւ մերժվել են եկեղեցու կողմից:
Նանե ջան, իսկ ինչ վերաբերվում է Պլատոնին, Սոկրատեսին, Արիստոտելին, ասենք, որ որքան էլ նրանք միաստվածության հետեւորդներ լինեն, որքան էլ որ բարի գործեր ցուցաբերեն, միեւնույնն է առանց Քրիստոսի փրկություն չկա եւ դրա վառ օրինակն է «Գործք Առաքելոց»-ից բարեպաշտ Կոռնելիոսը, որը հեթանոսությունից դարձել էր ճշմարիտ Աստծուն, ում աղոթքներն ու ողորմությունները հիշատակվեցին Աստծո առջեւ, սակայն այդ ամենով հանդերձ նա դեռ հեռու էր փրկությունից, քանզի հրեշտակը նրան ասաց. «Կոռնելիոս, մարդ ուղարկիր Հոպպե Պետրոս Առաքյալի հետեւից եւ նա կխոսի քեզ բաներ, որով կփրկվես դու եւ քո ընտանիքը»: Եվ ուրեմն, փրկությունը, ինչպես ասում է Առաքյալը, լսելուց է եւ լսելը՝ Աստծո խոսքից: Իսկ այն, որ Տերը հարություն առնելուց հետո բազմաթիվ հոգիների ազատեց դժոխքի կապանքներից, չի բացառվում, որ նրանց մեջ լինեն նաեւ վերը նշված փիլիսոփաները, քանզի եթե ոչ երկրի վրա, ապա միգուցե դժոխքում ճանաչել են աշխարհի Փրկչին, որովհետեւ գրվա է, որ այլ անուն չկա աշխարհի վրա, որ փրկելու կարողություն ունենա, բացի Հիսուսի անունից:
Նանե ջան, թող կարծիք չստեղծվի, թե ես ցավ չեմ քաշում բազմաթիվ մարդկան համար, որոնք քրիստոսից հեռու կարող են չփրկվել, բայց եթե դա ասում են Սուրբ Գիրքը եւ եկեղեցու հայրերը, ապա մենք պետք է դա ընդունենք որպես անխախտ հիմք:
<կարծում եք, եթե ապրեինք օրինակ 2-րդ դարում, ավելի հեշտ կլիներ <Հայրերին նմանվելը>?Նանե ջան, ես էլ մի հարց տամ ձեզ, արդյոք սովետական աթեիստական շրջանում, երբ փակ էին եկեղեցիները, վանքերը, չկար որեւէ հոգեւոր գրականություն եւ դպրոցից սկսած քարոզվում էր անաստվածություն, արդյոք տարբերություն կարող էր լինել այդ ժամանակաշրջանում ապրող քրիստոնյայի եւ վաղ շրջանի քրիստոնյաների միջեւ, երբ ամենուր ծաղկում էր քրիստոնեությունը:
Կարծում ենք, որ ամեն մի պարագայի համար էլ կան բարենպաստ եւ անբարենպաստ պայմաններ, աղուտ եւ պարարտ հողերում նույն ծառը բնական է, որ տարբեր կերպով իրեն կդրսեւորի, մեկը միգուցե չորանա, իսկ մյուսը ծանրաբեռնվի պտուղներով:
21:)

Nane

Բարև սիրելի Մանե.
Նախորդ նամակումս գրել էի, որ չեմ ցանկանում մեկնաբանել Որոգինեսի միտքը, բայց երևի զգացվեց, որ <ընդունում եմ> նրան` իմանալով, որ նույնիսկ Եկեղեցին մերժում է այդ գաղափարները: Իհարկե,  գիտակցում եմ, որ Աստված Սեր լինելով նաև Արդար դատավոր է. Փրկությունը Քրիստոսով է, բայց կարծում եմ բոլոր շրջաններում եղել են և կան մարդիկ, ովքեր չեն իմացել Քրիստոսին, բայց իրենց կյանքով եղել են <քրիստոնյաներ>: Ինչևէ, Աստծու գործերն անքննելի են և մենք կարող ենք միայն աղոթել աշխարհի համար` քրիստոնյաների, մահմեդականների, հրեաների... 27:)
Մանե ջան, իհարկե, ծառը լավ պտուղներ է տալիս ավելի բարենպաստ պայմաններում, համաձայն եմ, բայց մյուս կողմից էլ օրինակ  առաջին և հետագա մի քանի դարերում, երբ ձևավորվում էր Քրիստոնեությունը, կարծում եմ այնքան էլ բարենպաստ պայմաններ չկային, եթե հիշենք Հռոմեական կայսրության կողմից իրականացվող հալածանքները, բայց Քրիստոնեությունը ծաղկեց: Իսկ ըստ Ձեզ այսօր, այսինքն` հետսովետական շրջանում կան բարենպաստ պայմաններ, թե ոչ?


mane

Նանե ջան, նման խրթին հարցերի շուրջ իմ տկարությունը թույլ չի տալիս սեփական կարծիք ունենալ, այդ պատճառով էլ որքան էլ որ ինձ համար որոշ բաներ անընկալելի է Սուրբ Գրքում եւ սուրբ հայրերի մոտ, միեւնույնն է նրանց կարծիքն է ինձ համար հիմք հանդիսանում: Իսկ  ինչ վերաբերվում է աշխարհի կամ այլակրոնների համար աղոթելուն 27:) , դա իհարկե գովելի է, սակայն հայրերը ասում են, որ դա ոչ բոլորի համար է, այլ միայն այն քրիստոնյաների, ովքեր հասել են հոգեւոր բարձունքների, իսկ մեզ խորհուրդ են տալիս, որ ավելի սեւեռվենք մեր սեփական հոգու փրկության վրա, իսկ եթե դրա մղումը չունենք, այդ դեպքում էլ խորհուրդ են տալիս Աստծուց խնդրել սեփական մեղքերի տեսություն:
Նույնիսկ Նարեկի մեջ հիմնականում տեսնում ենք, որ աղոթքները սեւեռված են անձնական հոգու փրկության վրա 27:) 27:): Ինչ վերաբերվում է աննպաստ կամ բարենպաստ պայմաններին, ասենք, որ մենք նկատի ունեինք այն ժամանակվա շնորհի առատությունը եւ այսօրվա սակավությունը, այլ ոչ հալածողների դաժանությունը:
  21:)

Nane

Մանե ջան, Դուք նկատի ունեք Աստվածային շնորհը???
Եթե այո, ապա կարծում եմ, այն երբեք չի <նվազում>.

mane

Նանե ջան, դեռ Հին Կտակարանից գիտենք, որ երբ հրեաները հաղթում էին քանանացիներին, ապա դա զուտ Աստծո շնորհի, ներկայության արդյունքն էր, իսկ երբ Երիքովը գրավելուց հետո Աքարը հակառակ Աստծո պատվիրանի այդ նզովված ավարից գողացավ, այդ մեղքի հետեւանքով Աստծու շնորհը հեռացավ նրանցից եւ այդ մեծ թագավորությունների հաղթողները մի փոքր քաղաքից երկու անգամ անընդմեջ պարտություն կրեցին՝ կորցնելով բազմաթիվ մարդկանց եւ մինչեւ չհայտնաբերեցին մեղսագործին եւ չպատժեցին, Աստծո շնորհը չվերադարձավ եւ միայն դրանից հետո նորից սկսեցին հաղթանակներով գրավել Քանանը եւ նման բազմաթիվ օրինակներ կան Սուրբ Գրքում, իսկ առավել պատկերավոր օրինակներ կան «Հարանց Վարքում»: Երբ աբբա Իվղանոսը իր աշակերտին ուղարկեց գործով մի տեղ, սա հանդիպեց մի հրեայի, որը ապացուցում էր, թե Հիսուսը չէ Քրիստոսը, սա էլ թե շտապողականության կամ թե միամտության պատճառով ասաց, թե միգուցե դու ճիշտ ես ու հեռացավ: Երբ նա վերադարձավ աբբայի մոտ, ծերը ընդհանրապես նրա կողմ չէր նայում, իսկ սա զարմացած ասաց, թե հայր, ինչո՞ւ ինձ վրա ուշադրություն չես դարձնում: Իսկ ծերն ասաց. «Դու ո՞վ ես, ես քեզ երբեք չեմ ճանաչել», իսկ երբ սա պնդում էր, թե ինքը նրա աշակերտն է, ծերն ասաց. «Իմ աշակերտների վրա Աստծո շնորհներն էին, ինչը քո վրա չկա», ինչի վրա զղջալով՝ սա խոստովանեց իր մեղքը եւ ծերի աղոթքներով Աստծո շնորհը նորից եկավ նրա վրա, ինչը որ տեսնում էր պայծառատես սուրբը:



Nane

Մանե ջան, ես նկատի ունեմ ոչ թե անհատներին, այլ առհասարակ աշխարհում Աստծու շնորհի մշտապես ներկայությունը և առատությունը:  21:)

mane

Նանե ջան, ինչպես ասում է Դավիթ թագավորը. «Ո՞ւր պիտի փախչեմ Քեզանից, Տեր. ծովի խորքն իջնեմ, ինձ կգտնես, եթե դժոխք էլ իջնեմ, Քո ձեռքը կհասնի ինձ», այլ բան է, որ Աստված ամենուր է, մենք այդ մասին չէ, որ խոսում ենք, այլ այն շնորհի, որը ուրասցող Պետրոսին դարձրեց սուրբ նահատակ, դա այն շնորհն է, որի համար Տերն ասաց. «Առանց Ինձ ոչինչ անել չեք կարող», սա վերաբերվում է անհատին, բայց ազգն էլ կազմված է անհատներից եւ Սոդոմ-Գոմորն էլ այրվեցին նման անհատների բացակայության պատճառով:

Nane

Մանե ջան համաձայն եմ, առանց Աստծո շնորհի անհնար է ինչ որ բան անել: Իսկ Ես նկատի ունեի հենց այդ ամենուրեքությունը և շնորհաբաշխությունը:
Ազգը անհատներից է կազմված, բայց եթե հակառակ կողմից նայենք` անհատը ազգի մի մասնիկն է: Աստված կարող է ընտրել և ազգին /օրինակ հրեաներին/, որտեղից անհատներ դուրս եկան, և անհատին, ով առաջներդեց այդ ազգին: Իսկ Սոդոմ-Գոմորը կործանվեց ոչ այնքան Աստծո նման անհատների բացակայության պատճառով, այլ որովհետև <Չգտնվեց արդար որևէ մեկը>: Կարծում եմ այստեղ կա շատ փոքրիկ, բայց նուրբ մի տարբերություն
Գիտեք ես մի առաջարկ ունեմ, այս բաժնում մենք այնքան թեմաներ սկսեցինք շոշափել, որ ուղղակի հեռացանք բուն թեմայից: Կարող ենք օրինակ մի առանձին թեմա բացել Շնորհների մասին:

mane