Ձեր կարծիքը

Started by Mandarinka, February 04, 2007, 09:05:09 PM

Previous topic - Next topic

Mandarinka

Սիրելի Ադմին ջան, ներիր, որ առանց քեզ սպասելու եմ առաջարկս անում և անում եմ բաց ֆորումում, ցանկանալով իմանալ կարծիքը:

Սիրելի Ադմին, սիրելի համաֆորումցիներ:
Մենք մեր ֆորումում ունենք մասնակիցների մի քանի բաժանում. ադմին, գլոբալ մոդերատոր, մոդերատոր և մասնակիցներ, որը իր հերթին է բաժանված խմբերի:
Առաջարկում ենք ստեղծել մի նոր խումբ` հոգևորականություն, որտեղ կնդգրկվեն մեր հոգևորականներր, որոնք սիրով աջակցում են մեր ֆորումի կյանքին: Ին՞չ կասեք:
     

MONK

Ես դեմ չեմ: Կարծում եմ վատ միտք չի:  39:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Ղուկաս Վահան

Էլի հոգևորականներին բաժանեցին իր ժողովրդից 6:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Mandarinka

Quote from: Admin on February 04, 2007, 09:15:54 PM
Էլի հոգևորականներին բաժանեցին իր ժողովրդից 6:)
38:) Չբաժանեցինք: Դուք էլ եք մեմբեռ, բայց կոչման անունը ուրիշ է:

Mariam

Անձնապես անախորժ են ինձ բոլոր խմբակային բաժանումները և այսպիսի կոլեկտիվ վարվելաձևեր...

Mandarinka

Իսկ ինչ նկատի ունես Մարիամ ջան, ասելով "կոլլեկտիվ վարվելաձև"? 21:)

Mariam

Սիրելի Մարո, ես չգիտեմ թե, հստակ կերպով, ի՞նչ է ցանկությունդ: Քո փորձառությունը չունեմ: Անձնապես ես նոր բան, նոր «անիմացիա»ներ ստեղծելու կարիք չեմ զգում: «Ֆորումցիներին» խմբերի բաժանելու դրույթից ի՞նչ կարող է առաջանալ: Դա քիչ կօգնի կարծիքների փոխանակման համար: Բայց չի էլ վնասելու: Ուրեմն՝ դեմ չեմ: Հին կամ նոր դրությունները ինձ չեն խանգարելու: Հաջողությո՜ւն:

Mandarinka

Մարիամ ջան, ֆորումի ադմինիստրացիայի կողմից`իմ կողմից որ հաստատ, ամեն բան արվում է, որ մենք և բոլոր նրանք, ով հետագայում կմիանան մեզ, այստեղ իրենց լավ ըզգան: Դրա համար, ինձ համար կարևոր էր, որ դուք էլ ձեր կարծիքը հայտնեք, մինչ ադմինիստրացիայի անդամները որոշում կկայացնեն:
Հիմա եմ դա անում, քանզի շատ շուտով ժամանակս շատ կնեղի ինձ թարմ մտքերի համար: 21:)

Mandarinka

#8
Ցանկանում էի ասածիս հավելել, որ կարծում եմ, բոլորս էլ այստեղ մտնում ենք, ոչ միայն ստանալու համար, այլ տալու:
Լավ կլիներ, որպեսզի սա հետագայում լիներ բոլոր հայ-քրիստոնյաների հանդիպման վայրը (կայքի անունը և խորագիրը շատ սիմվոլիկ է) աշխարհի տարբեր մասերից: Շատերը մեր հայրենակիցներից գտնվելով օտարության մեջ շատ կարիք ունեն ուղղակի շփվելու: Շփվելու իրենց հայրենակիցների, համահավատակիցների հետ:
Դրան հասնելու համար կարծում եմ, որ մենք միահամուռ ուժերով պետք է աշխատենք այստեղ ստեղծել բարի, հաճելի, մաքուր և բազմանկյուն մի մթնոլորտ: Նույնիկս չգիտեմ, թե ինչու եմ հիմա սա գրում, պարզապես ցանկություն արդնցավ կիսել ձեզ հետ մտքերս:

Mariam

#9
Մանտարինկայի նամակից մատնանշում.«Դրա համար, ինձ համար կարևոր էր, որ դուք էլ ձեր կարծիքը հայտնեք, մինչ ադմինիստրացիայի անդամները որոշում կկայացնեն:»
Ուրեմն, կարծիք հարցնելու հարկ չկա: Իսկ ովքե՞ր են Ադմինիստրացիայի անդամները:
Երկրորդ հարց. կարծո՞ւմ ես, որ արհեստականորեն, մի դրություն ստեղծելու կարիք կլինի քո բարի նպատակին հասնելու համար: Անձնապես սիրով մտնում եմ այն տանը, ուր պարզապես մթնոլորտը բարեակամական է: Ու նախընտրում եմ ամենեն պարզ ընդունելություն ստանալ: Միշտ խուսափել եմ, ու խուսափելու եմ «պաշտոնեական» ընդունելություններից... Բա, ոչինչ, սա իմ նկարագիրն է ու իմ կարծիքն է: