Լուսամուտ երկխոսության

ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ => Ձեր առաջարկները => Topic started by: Mandarinka on February 04, 2007, 09:05:09 PM

Title: Ձեր կարծիքը
Post by: Mandarinka on February 04, 2007, 09:05:09 PM
Սիրելի Ադմին ջան, ներիր, որ առանց քեզ սպասելու եմ առաջարկս անում և անում եմ բաց ֆորումում, ցանկանալով իմանալ կարծիքը:

Սիրելի Ադմին, սիրելի համաֆորումցիներ:
Մենք մեր ֆորումում ունենք մասնակիցների մի քանի բաժանում. ադմին, գլոբալ մոդերատոր, մոդերատոր և մասնակիցներ, որը իր հերթին է բաժանված խմբերի:
Առաջարկում ենք ստեղծել մի նոր խումբ` հոգևորականություն, որտեղ կնդգրկվեն մեր հոգևորականներր, որոնք սիրով աջակցում են մեր ֆորումի կյանքին: Ին՞չ կասեք:
     
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: MONK on February 04, 2007, 09:07:15 PM
Ես դեմ չեմ: Կարծում եմ վատ միտք չի:  39:)
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Ղուկաս Վահան on February 04, 2007, 09:15:54 PM
Էլի հոգևորականներին բաժանեցին իր ժողովրդից 6:)
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Mandarinka on February 04, 2007, 09:18:48 PM
Quote from: Admin on February 04, 2007, 09:15:54 PM
Էլի հոգևորականներին բաժանեցին իր ժողովրդից 6:)
38:) Չբաժանեցինք: Դուք էլ եք մեմբեռ, բայց կոչման անունը ուրիշ է:
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Mariam on February 04, 2007, 10:28:11 PM
Անձնապես անախորժ են ինձ բոլոր խմբակային բաժանումները և այսպիսի կոլեկտիվ վարվելաձևեր...
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Mandarinka on February 04, 2007, 10:40:00 PM
Իսկ ինչ նկատի ունես Մարիամ ջան, ասելով "կոլլեկտիվ վարվելաձև"? 21:)
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Mariam on February 04, 2007, 10:53:00 PM
Սիրելի Մարո, ես չգիտեմ թե, հստակ կերպով, ի՞նչ է ցանկությունդ: Քո փորձառությունը չունեմ: Անձնապես ես նոր բան, նոր «անիմացիա»ներ ստեղծելու կարիք չեմ զգում: «Ֆորումցիներին» խմբերի բաժանելու դրույթից ի՞նչ կարող է առաջանալ: Դա քիչ կօգնի կարծիքների փոխանակման համար: Բայց չի էլ վնասելու: Ուրեմն՝ դեմ չեմ: Հին կամ նոր դրությունները ինձ չեն խանգարելու: Հաջողությո՜ւն:
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Mandarinka on February 04, 2007, 11:08:16 PM
Մարիամ ջան, ֆորումի ադմինիստրացիայի կողմից`իմ կողմից որ հաստատ, ամեն բան արվում է, որ մենք և բոլոր նրանք, ով հետագայում կմիանան մեզ, այստեղ իրենց լավ ըզգան: Դրա համար, ինձ համար կարևոր էր, որ դուք էլ ձեր կարծիքը հայտնեք, մինչ ադմինիստրացիայի անդամները որոշում կկայացնեն:
Հիմա եմ դա անում, քանզի շատ շուտով ժամանակս շատ կնեղի ինձ թարմ մտքերի համար: 21:)
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Mandarinka on February 05, 2007, 01:27:12 AM
Ցանկանում էի ասածիս հավելել, որ կարծում եմ, բոլորս էլ այստեղ մտնում ենք, ոչ միայն ստանալու համար, այլ տալու:
Լավ կլիներ, որպեսզի սա հետագայում լիներ բոլոր  հայ-քրիստոնյաների հանդիպման վայրը (կայքի անունը և խորագիրը շատ սիմվոլիկ է) աշխարհի տարբեր մասերից: Շատերը մեր հայրենակիցներից գտնվելով օտարության մեջ շատ կարիք ունեն ուղղակի շփվելու: Շփվելու իրենց հայրենակիցների, համահավատակիցների հետ:
Դրան հասնելու համար կարծում եմ, որ մենք միահամուռ ուժերով պետք է աշխատենք այստեղ ստեղծել բարի, հաճելի, մաքուր և բազմանկյուն մի մթնոլորտ: Նույնիկս չգիտեմ, թե ինչու եմ հիմա սա գրում, պարզապես ցանկություն արդնցավ կիսել ձեզ հետ մտքերս:
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Mariam on February 05, 2007, 09:24:06 AM
Մանտարինկայի նամակից մատնանշում.«Դրա համար, ինձ համար կարևոր էր, որ դուք էլ ձեր կարծիքը հայտնեք, մինչ ադմինիստրացիայի անդամները որոշում կկայացնեն:»
Ուրեմն, կարծիք հարցնելու հարկ չկա: Իսկ ովքե՞ր են Ադմինիստրացիայի անդամները:
Երկրորդ հարց. կարծո՞ւմ ես, որ արհեստականորեն, մի դրություն ստեղծելու կարիք կլինի քո բարի նպատակին հասնելու համար: Անձնապես սիրով մտնում եմ այն տանը, ուր պարզապես մթնոլորտը բարեակամական է: Ու նախընտրում եմ ամենեն պարզ ընդունելություն ստանալ: Միշտ խուսափել եմ, ու խուսափելու եմ «պաշտոնեական» ընդունելություններից... Բա, ոչինչ, սա իմ նկարագիրն է ու իմ կարծիքն է:
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Mandarinka on February 05, 2007, 10:41:08 AM
Պարզ է: 21:) Կարծիքդ առավել քանց պարզ է Մարիամ ջան: Եվ առարկելու շատ բան կար, բայց սրանով սահմանափակվենք: Շնորհակալություն Մարիամ ջան արտահայտած մտքերիդ համար: 21:)

Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Mariam on February 05, 2007, 12:08:55 PM
Չէ, Մարո ջան: Շարունակենք խոսել:  22:) 
Ինչպես մենք տարբեր ենք, այնպես՝ ֆորումը կարող է ունենալ զանազան երեսներ, մանավանդ, եթե մեր ցանկությունն է ՝ընդլայնել նրան, ու հրավիրել բազմապիսի փորձառություններ ունեցող մարդկանց: Մեկին՝ ավելի ջերմ մթնոլորտ է պետք, մյուսը՝ փախչում է քաղաքաի աղմուկից հեռու ու ցանկանում է խաղաղության անկյունում հանգստանալ: Երրորդը կիսում է միայն իր հոգևոր հետաքրքրությունները, չորրորդը ցանկանում է եղբայրասիրական կամ երիտասարդական միջավայրում սիրտը բացել և ուրախանալ: Եվայլն, ու էլ մեկը, նայած օրվա տրամադրության, կփնտրի կամ մեկը, կամ մյուսը:
Ուրեմն՝ քո առաջարկը հետաքրքիր է: Պարզիր քո միտքը: 
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Mandarinka on February 06, 2007, 12:10:50 AM
Մարիամ ջան ներիր, այսօր առողջությունց չի ներում քեզ ավելի խորը պատասխանել:Բայց չուզեցի անպատասխան թողնեմ:

Մարիամ ջան, ֆորումի ադմինիստրացիայ մասի կա այստեղ. ԿԱՆՈՆԱԿԱՐԳ  (http://"http://lusamut.net/forums/index.php?topic=466.0")
Quote3.1.   Ֆորումի ադմինիստրացիան բաղկացած է ադմինիստրատորից, գլոբալ և մյուս մոդերատորներից

Մարիամ, կոնկրետ ես ֆորումը տեսնում եմ, ինչպես դու ասեցիր զանազան երեսանի, բայց ես մի քիչ ուրիշ բառով կասեի` բազմանկողմանի մի ֆորում, որը իհարկե ոչ  մի դեպքում չպետք է կորցնի իր հիմնական նպատակը.
Quote«Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
Այս բազմակողմանիությունը պետք է լինի իմ կարծիքով այս կայքի գաղափարախոսության հոգու տակ:
Եւ այդ բազմակողմանիությունը շատ-շատերին օգուտ կտա: Իսկ դրան մենք կհասնենք միահամուռ ուժերով:
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Ղուկաս Վահան on February 06, 2007, 01:12:45 AM
Շնորհակալություն դիպուկ մեջբերման և բացատրության համար 21:) 18:)
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Mariam on February 06, 2007, 09:39:58 AM
Սիրելի բարեկամներ, խորին շնորհակալություն կարգուկանոնին ձեր դիպուկ հիշեցման համար:   37:)
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Mandarinka on February 06, 2007, 09:53:44 AM
Quote from: Mariam on February 06, 2007, 09:39:58 AM
Սիրելի բարեկամներ, խորին շնորհակալություն կարգուկանոնին ձեր դիպուկ հիշեցման համար:   37:)
Չարժե.......  29:)
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: MONK on February 06, 2007, 09:21:16 PM
Վերջն ինչ որոշվեց? 14:) 11:) 9:)
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Mariam on February 06, 2007, 10:16:13 PM
  Մեր կարծիքը հարցնում են, բայց եթե դուր չի գալիս, հիշեցնում են, որ... պատզ մասնակիցը կարծիք հայտնելու իրավունք չունի: Նախ բարեկամ է խոսում, հետո՝ պաշտոնյան: Ֆրանսական ադմինիստրացիան շատ ավելի մարդամոտ է...
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Ղուկաս Վահան on February 07, 2007, 12:41:52 AM
Quote from: Mariam on February 06, 2007, 10:16:13 PM
  Մեր կարծիքը հարցնում են, բայց եթե դուր չի գալիս, հիշեցնում են, որ... պատզ մասնակիցը կարծիք հայտնելու իրավունք չունի:
Մարիամ ջան, կարծում եմ քո գրածը շատ սուբյեկտիվ է։ Ներող եղիր խիստ գրելու համար, բայց մինչ օրս չի եղել դեպք, որ մասնակիցներից որևէ մեկը չկարողանա իր կարծիքը ազատորեն արտահայտել։ Ճիշտ չէ չեղած բանի համար մեղադրելը։ Նույնիսկ վիրավորական է։
Quote from: Mariam on February 06, 2007, 10:16:13 PM
Նախ բարեկամ է խոսում, հետո՝ պաշտոնյան: Ֆրանսական ադմինիստրացիան շատ ավելի մարդամոտ է...
Երեք տարի ճաշակել եմ զուտ ֆրանսիական քաղաքավարությունը և նախընտրում եմ արևելյան ուղիղ, թեկուզև կոպիտ խոսքը, քան թե ֆրանսիական բարեհամբուրությունը, որի ետևում հազար ու մի բան էր թաքնված։
Արդեն որերորդ անգամ է խնդրում ենք թեման հարգել, և եթե չի հարգվում, ապա ստիպված ենք լինում կանոնակարգով խոսել։
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Mandarinka on February 07, 2007, 01:30:02 AM
Quote from: Admin on February 06, 2007, 01:12:45 AM
Շնորհակալություն դիպուկ մեջբերման և բացատրության համար 21:) 18:)
Ադմին ջան, ուրախ եմ, որ մենք միմիյանց կես խոսքից հասկանում ենք 26:), դա շատ է ուրախացնում ինձ:
Շնորհակալություն մտքերս ըմբռնելու համար: 21:) 37:)
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Satenik on February 07, 2007, 07:10:43 AM
Quote from: Mandarinka on February 04, 2007, 09:05:09 PM
Մենք մեր ֆորումում ունենք մասնակիցների մի քանի բաժանում. ադմին, գլոբալ մոդերատոր, մոդերատոր և մասնակիցներ, որը իր հերթին է բաժանված խմբերի:
Առաջարկում ենք ստեղծել մի նոր խումբ` հոգևորականություն, որտեղ կնդգրկվեն մեր հոգևորականներր, որոնք սիրով աջակցում են մեր ֆորումի կյանքին: Ին՞չ կասեք:
Այսի՞նքն: 25:) Գլոբալը պարզ է, Ադմինը պարզ է (նրանք, ի դեպ, խմբեր չեն), մոդերատորներն էլ են պարզ, մասնկիցներն էլ:
Իսկ հոգևորականների խումբը որպես առանձին խումբ ինչո՞ւ համար է պետք, եթե բացատրես, Մանդարինկա ջան (ծածկանունիդ մատաղ 31:)), ապա ես էլ կարծիք կհայտնեմ: 30:) 12:)
Title: Re: Ձեր կարծիքը
Post by: Mandarinka on February 07, 2007, 07:54:47 AM
Սաթենիկ ջան, դա պարզապես մի առաջարկ էր, իհարկե հետո թեման գնաց մին փոքր ընդհանուրի:
Այդ պրոկտիկան կա շատ հոգևոր ուղղափռ ֆորումներում: Ես դա ընկալում եմ, որպեսզ հարգնաքի նշան հոգևորականներին իրենց հետ լինելու համար և երևի տված է որոշ արտոնություններ:
Բայց տեսնելով մեր քահանյի կարծիքը, այս հարցը արդեն էական չի իմ կարծիքով: Մեր քահանային ավելի կարևոր է, որ այստեղ լինի նորմալ մի մթնոլորտ, որ լինի հարգանք միմիյանց նկատմամբ առաջին հերթին: