Ձեր կարծիքը

Started by Mandarinka, February 04, 2007, 09:05:09 PM

Previous topic - Next topic

Mandarinka

#10
Պարզ է: 21:) Կարծիքդ առավել քանց պարզ է Մարիամ ջան: Եվ առարկելու շատ բան կար, բայց սրանով սահմանափակվենք: Շնորհակալություն Մարիամ ջան արտահայտած մտքերիդ համար: 21:)


Mariam

Չէ, Մարո ջան: Շարունակենք խոսել:  22:) 
Ինչպես մենք տարբեր ենք, այնպես՝ ֆորումը կարող է ունենալ զանազան երեսներ, մանավանդ, եթե մեր ցանկությունն է ՝ընդլայնել նրան, ու հրավիրել բազմապիսի փորձառություններ ունեցող մարդկանց: Մեկին՝ ավելի ջերմ մթնոլորտ է պետք, մյուսը՝ փախչում է քաղաքաի աղմուկից հեռու ու ցանկանում է խաղաղության անկյունում հանգստանալ: Երրորդը կիսում է միայն իր հոգևոր հետաքրքրությունները, չորրորդը ցանկանում է եղբայրասիրական կամ երիտասարդական միջավայրում սիրտը բացել և ուրախանալ: Եվայլն, ու էլ մեկը, նայած օրվա տրամադրության, կփնտրի կամ մեկը, կամ մյուսը:
Ուրեմն՝ քո առաջարկը հետաքրքիր է: Պարզիր քո միտքը: 

Mandarinka

Մարիամ ջան ներիր, այսօր առողջությունց չի ներում քեզ ավելի խորը պատասխանել:Բայց չուզեցի անպատասխան թողնեմ:

Մարիամ ջան, ֆորումի ադմինիստրացիայ մասի կա այստեղ. ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Quote3.1.   Ֆորումի ադմինիստրացիան բաղկացած է ադմինիստրատորից, գլոբալ և մյուս մոդերատորներից

Մարիամ, կոնկրետ ես ֆորումը տեսնում եմ, ինչպես դու ասեցիր զանազան երեսանի, բայց ես մի քիչ ուրիշ բառով կասեի` բազմանկողմանի մի ֆորում, որը իհարկե ոչ  մի դեպքում չպետք է կորցնի իր հիմնական նպատակը.
Quote«Լուսամուտի» նպատակն է անհատների մասնակցությամբ ներկայացնել հոգևոր-մշակութային արժեքները:
Այս բազմակողմանիությունը պետք է լինի իմ կարծիքով այս կայքի գաղափարախոսության հոգու տակ:
Եւ այդ բազմակողմանիությունը շատ-շատերին օգուտ կտա: Իսկ դրան մենք կհասնենք միահամուռ ուժերով:

Ղուկաս Վահան

#13
Շնորհակալություն դիպուկ մեջբերման և բացատրության համար 21:) 18:)
Let's open the window of our soul and let the light enter our souls

Mariam

#14
Սիրելի բարեկամներ, խորին շնորհակալություն կարգուկանոնին ձեր դիպուկ հիշեցման համար:   37:)

Mandarinka

#15
Quote from: Mariam on February 06, 2007, 09:39:58 AM
Սիրելի բարեկամներ, խորին շնորհակալություն կարգուկանոնին ձեր դիպուկ հիշեցման համար:   37:)
Չարժե.......  29:)

MONK

Վերջն ինչ որոշվեց? 14:) 11:) 9:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

  Մեր կարծիքը հարցնում են, բայց եթե դուր չի գալիս, հիշեցնում են, որ... պատզ մասնակիցը կարծիք հայտնելու իրավունք չունի: Նախ բարեկամ է խոսում, հետո՝ պաշտոնյան: Ֆրանսական ադմինիստրացիան շատ ավելի մարդամոտ է...

Ղուկաս Վահան

#18
Quote from: Mariam on February 06, 2007, 10:16:13 PM
  Մեր կարծիքը հարցնում են, բայց եթե դուր չի գալիս, հիշեցնում են, որ... պատզ մասնակիցը կարծիք հայտնելու իրավունք չունի:
Մարիամ ջան, կարծում եմ քո գրածը շատ սուբյեկտիվ է։ Ներող եղիր խիստ գրելու համար, բայց մինչ օրս չի եղել դեպք, որ մասնակիցներից որևէ մեկը չկարողանա իր կարծիքը ազատորեն արտահայտել։ Ճիշտ չէ չեղած բանի համար մեղադրելը։ Նույնիսկ վիրավորական է։
Quote from: Mariam on February 06, 2007, 10:16:13 PM
Նախ բարեկամ է խոսում, հետո՝ պաշտոնյան: Ֆրանսական ադմինիստրացիան շատ ավելի մարդամոտ է...
Երեք տարի ճաշակել եմ զուտ ֆրանսիական քաղաքավարությունը և նախընտրում եմ արևելյան ուղիղ, թեկուզև կոպիտ խոսքը, քան թե ֆրանսիական բարեհամբուրությունը, որի ետևում հազար ու մի բան էր թաքնված։
Արդեն որերորդ անգամ է խնդրում ենք թեման հարգել, և եթե չի հարգվում, ապա ստիպված ենք լինում կանոնակարգով խոսել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Mandarinka

Quote from: Admin on February 06, 2007, 01:12:45 AM
Շնորհակալություն դիպուկ մեջբերման և բացատրության համար 21:) 18:)
Ադմին ջան, ուրախ եմ, որ մենք միմիյանց կես խոսքից հասկանում ենք 26:), դա շատ է ուրախացնում ինձ:
Շնորհակալություն մտքերս ըմբռնելու համար: 21:) 37:)