Հոգևորի չափանիշը

Started by Mandarinka, February 03, 2007, 10:22:39 PM

Previous topic - Next topic

Mandarinka

Ինչպե՞ս եք որոշում, թե ով է հոգևր մարդ և ով չէ: Որն է այն չափանիշը, որով դատում ենք մեր դիմացի մարդուն: Ինչպիս՞ին է հոգևոր մարդը: Իրավու՞նք ունենք մենք դատելու: Եթե չունենք, ապա ինչո՞ւ ենք մեզ թույլ տալիս դատել:
Շնորհակալություն: 13:)

MONK

Ոչ ոքի դատելու իրավունք անշուշտ չունենք, և ոչնչով չենք կարող արդարացնել Մի դատիր-ի խախտումը:  41:) Սակայն դիմացինի մասին պատկերացում կազմելու համար կարող ենք առաջնորդվել Ծառն իր պտղից է ճանաչվում և նմանատիպ մյուս սկզբունքներով:  1:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mandarinka

Մոնք, բարև:
Իսկ տվյալ առումով, ինչպե՞ս հասկանալ այդ "պտուղների" մասին, երբ չիմանալով մարդուն և նրա կյանքը, պետք է կարծիք կազմենք նրանով, ինչ տեսնում ենք ներկա պահին:

MONK

Հարգանքներս, Մանդարինկա  :)
Խոսքս չի վերաբերում այն պարագային, երբ չգիտենք ոչ մարդուն և ոչ էլ նրա կյանքը, այլ հակառակ պարագային:  13:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mandarinka

Իսկ իմ խոսքս  վերաբերվում էր հենց այն պարագայնի, երբ մարդ մեկը միյուսին լավ չիմալաով, ելնելով իր պատկերացումներից, սատդարտներից դատում է, արժեք է տալիս: Պետք է՞ օրինակներով խոսեմ: Թ՞ե հասկանալի է:

Mandarinka

 ??? Ինչև, ոչ ոք չպատասխանեց իմ այն հարցին, թե ինչ չափանիշներով է դատում իր դիմացինին: Մենք բոլորս այնպես թե այնպես դատում ենք, կամ էլ ավելի լավ բառ ասեմ `վերլուծություն ենք անում մարդու մասին ելնելով ինչ-որ մի բանից: Դա կարող է լինել մեր պատկերացումները կայքի մասին, մեր զգացմունքները և այլն:
Կրկնեմ հարցս: Ինչպե՞ս եք որոշում, թե ով է հոգևր մարդ և ով չէ: Որն է այն չափանիշը, որով դատում ենք մեր դիմացի մարդուն: Ինչպիս՞ին է հոգևոր մարդը: Իրավու՞նք ունենք մենք դատելու: Եթե չունենք, ապա ինչո՞ւ ենք մեզ թույլ տալիս դատել: Որ՞ն են ծառի պտուղները:
Ցավոք ես հիմա շտապում եմ բժշկի գնալ: Եւ հուսով եմ, մինչ իմ կարծիքս գրելը կկարդամ ձեզ:

Mariam

#6
Ծառի պտուղները... Էլի Սուրբ Պողոսն է ասել... Հեզություն, խոնարհություն, իրական հոգատարություն մարդկանց նկատմամբ...
Հոգևորը նաև արտացոլվում է ձայնի մեջ - բոլորս հիանում ենք այսինչ քահանայի հոգևոր ձայնով -, հայացքի մեջ - անմոռանալի է ինձ մի քանի կանանց հայացքները՝ լիքը սիրով ու աղոթքով -, շարժուձևերի մեջ - խաղաղությամբ լեցուն սրտի տեր անձի բոլոր շարժուձևերը հանդարտ են, հավասարակշռված...Ամեն խոսքն ու արարքն մտածված է, բխում է հոգևորով լիքը հոգուց: Նրա քով զգում ենք Աստծու ներկայությունը: Նրա երեսի վրա հաստատ տեսնում ենք Աստծու դրոշմն ու պատկերը:
Աղջիկս այսպիսի մարդու մասին խոսելիս չի կարող էլ մտածել, որ նա մեղանչական որևե բան կարող է անել:
Այսպիսի անձի առաջ, իր շնորհներից մենք էլ ստանում ենք, խաղաղությամբ լցվում ենք, ամաչում ենք մեր չուղղված կրքերի համար, ու ցանկանում ենք առաջանալ հոգևոր աշխարհի մեջ: Ցանկանում ենք կոչվել նրա եղբայր կամ քույր, ու բաժնեկից լինել նրա աստվածային երջանկությանը: Աղոթասերի հետ ցանկանում ենք ավելի մոտենալ Աստծու ու աղոթել սովորել:

Satenik

Մարո ջան, լավ թեմա ես բացել: ՈՒղղակի ես էլ հեչ ժամանակ չունեմ, թե չէ հենց սկզբից էլ ուզում էի գրել, ձեռքերս չեն հասնում:
Հոգևոր մարդու բնավորության պարտադիր ու ամենակարևոր գծերից եմ համարում երախտագիրությունը: Այս գիծը շատ բարձր եմ գնահատում մարդկանց մեջ ու շատ եմ սիրում:
Կան շատ այլ չափանիշներ, Մարիամի թվարկածը օրինակ, բոլորի հետ համամիտ եմ:
Բայց ըստ իս երախտագիտությունը հատուկ որակ է:

Mandarinka

Օրինակ չեք բախվե՞լ նրա հետ, որ մարդիկ շատ հաճախ ցանկություն չունեն քննելու իրենց դիմացինի ներքին պարունակությունը, քննում են արտաքին երևալիքը, հեշտության պատճառով:

Mariam

Քննելու հարց չէ: Լավ ենք մենք զգում նրա ներկայությամբ: Ցանկանում ենք սուրբ Պետրոսի նման երեք վրան բարձրացնել, ու այստեղ ՝ նրա քով մնալ հավիտյան...
Բայց և զգում ենք նաև հակառակը՝ ոչ- հոգևոր մարդու հոգու մեջ թագնված կրքերը, նախանձը, հպարտությունը  ու նրանից ցանկանում ենք փախչել: Կամ պարզապես՝ սիրտը չբանալ: