Սուրբ և Սրբություն

Started by MONK, November 03, 2007, 02:55:44 PM

Previous topic - Next topic

MONK

Գրեթե ցանկացած մարդու համար էլ սրբություն հասկացությունը, ըստ յուրաքանչյուրի  ընկալման, ամենացանկալի ու ամենվիրական զգացումն է: Այն ասոցացվում է ամենամաքուր և և հաճախ վերերկրային հասկացությունների հետ: Սակայն հաճախ կարելի է նկատել, որ նվիրական այդ հասկացությունը շատերիս համար կրում է վերացական բնույթ: Իսկ սրբերը մեզ  ներկայանում են իբրև գերբնական, կիսաառասպելական էակներ, որ ապրում են սոսկ իրենց սրբապատկերներում և վարքերում կամ էլ ինչ-որ տեղ` երկնքում: Հաճախ կարելի է լսել, որ այս աշխարհում սրբեր չկան, իսկ առօրյա կյանքում որևէ մեկին սուրբ որակելը հիմնականում կրում է հեգնական-արհամարհական երանգ: Թերևս երկար կարելի է խոսել այս առնչությամբ, սակայն կցանկանայի իմանալ այլոց կարծիքները. ինչ է սբությունը? ովքեր են սրբերը? հնարավոր է արդյոք ընթանալ սրբության ուղիով և սրբանալ?
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

arphi

Ձեր թողտվությամբ,  13:)սրբերի և սրբությունների մասին մտքերս շարադրեմ: Նախ ասեմ, որ սրբությունն ինձ համար և վերացական է, և՛ իրական:
Սուրբ բառով բնորոշում են Աստծուն, որոշ մարդկանց` սրբացված իրենց վարքով, դավանանքի հետ կապված որոշակի նյութեղեն իրեր, և մեզ սիրելի այլ հասկացություններ, որոնց հերթականությամբ անդրադառնամ ստորև:
Սուրբ բառով նախ պետք բնորոշել Աստծուն, քանզի միայն Նա է բացարձակ կատարյալ, Նա մեր արարիչն է, մեզ կյանք տվողն: 27:)
Սուրբ ասելով նախ հասկանում եմ նեղ իմաստով հոգևորականներին /իրենց կոչմանն արժանի/ եւ ճգնակեցական կյանքով ապրողներին /թե՛ կին, թե՛ տղամարդ/: Ավելի լայն իմաստով` հասկանում  այն մարդկանց, ովքեր ապրում են աստուածահաճոյ կյանքով` այսինքն կատարում են Աստծո պատվիրանները, իրենց ամբողջ հոգով, սրտով և մտքով սիրում են Աստծուն և իրենց ընկերոջ անձը` իրենց անձի պես, հասել են անձնուրացության և իրենց կանքը ենթարկում են աստուածայինին, չեն ձգտնում փառքի և պատվի, նյութական հարստության, խեալմիտ են և ներողամիտ: Նման մարդիկ ոչ՛ փառքի և գովքի են ձգտնում ո՛չ էլ պարսավանքներից խռովվում, ինպես Նարեկայ աղոթագրքում է գրված` Սուրբք վարուք ապէնիազ են /անկարոտ են, կարիք չունեն/ ողորմութեան /Գլ. ԾԹ/: Կարճ ասած` իրենց մեջ պահում են Աստծո պատկերն ու նմանությունը, կրում Սուրբ Հոգուն: Այնուհանդերձ, միայն Աստուած է կատարեալ, մարդն ունի Աստծո նմանությունը, բայց ոչ նույնությունը. «Որ ինձ անհնարին է, Քեզ դիւրին է, որ ինձ անանցն է, Քեզ հպաւոր է, որ ինձ անկշռելին է, քումդ անճառութեան չափեալ է», գրում է Նարեկայ վանականը /գլ. ԾԷ/ : Մարդն իր մեջ կարող է պահել Աստծո պատկերն ու նմանությունը, բայց էլի ու էլի կատարելանալու տեղ կունենայ. քանզի Տէրն, Նարեկայ վանքի վանականի խոսքերով ասած` Անընդմիջելի մերձաւոր եւ անհասանելի հեռաւոր է:
Ասեմ նաև, որ իմ կյանքում կան մարդիկ, որոնց ես նույնպես սուրբ եմ համարում, որովհետեև նրանք շատ առաքինի են, հետո ինչ, որ ինչ-ինչ թերություններ և սխալներ էլ ունեն, ինչպես նշեցի վերն միայն Աստվածն է բացարձակ կատարյալ. այդ մարդկանցից լույս է ճառագում` սրբացնող, մաքրող շուրջն բարիք փռող լույս: Գոնե ինձ համար իրենք սուրբ են: :)
Սրբացված նյութեղեն իրեր ևս կան, և ես նույնպես դրանք ընդունում եմ` սրբերի մասնունքներ, մեր դավանանքի հետ կապված այլ իրեր` օրինակ` նոյյան տապանի մասունքը ևն:
Ինչ վերաբերում է  ընդհանրապես սրբություններին, ապա ինձ համար սուրբ է այն, ինչն ես սիրում եմ իմ ողջ հոգով, սրտով և մտքով, առանց որի ես էլ չկամ, օրինակ` Հայրենիքը:  :D

mane

Սիրելի Արփի ջան, իմ կարծիքով եթե սրբություն բառը մենք վերագրենք մեզ համար թանկ եղող արժեքներին, միգուցե սխալվենք, որովհետեւ մարդիկ տարբեր են եւ տարբեր է արժեքների հանդեպ ունեցած նրանց ընկալումը: Չէ որ մեկն էլ կարող է ասել, որ իր համար որեւէ արժեք չունի ոչ հայրենիքը, ոչ ընտանիքը, իր համար արժեք է թմրադեղը եւ դա է իր սրբությունը եւ այլն: Եվ այսպես, մի գուցե սխալվում եմ, բայց իմ կարծիքով սրբություն բառը միանշանակ վերաբերվում է հոգեւոր ոլորտին, որովհետեւ այն է սուրբ, որը Տիրոջ շնորհով սրբված է, լինի դա մարդ, եկեղեցի, սրբապատկեր եւ այլն: