Բղջոխոհության մեղք

Started by Mandarinka, February 15, 2007, 01:51:45 PM

Previous topic - Next topic

Satenik

#10
Quote from: Mariam on February 21, 2007, 10:23:38 AM
Իսկ, Մարո, Սաթենիկ, եկեք բաղդատենք.
Այս հիվանդության բուժման համար, ինչպիսի՞ միջոցներ են առաջարկում հոգեբույժները:
Հետո, կնայենք. ինչպիսի՞ միջոցներ են առաջարկում մեր փորձառու սորբ Հայրերն ու ճգնավորները:
Սիրելի Մարիամ, դժվարանում եմ ասել հոգեբույժներն ինչ են առաջարկում, բայց ինձ թվում է, որ բացի ընտանեկան, մասնավորապես հայրական, դաստիարակության պակասից, բղջախոհության պատճառը կարող է լինել հորմոնալ հավասարակշռության խախտումը օրգանիզմում: Բուժումը կախված է հիվանդության պատճառից:
Ինձ այդպես է թվում:

Satenik

Մեկ էլ հոգեկան հիվանդություններով, մասնավորապես շիզոֆրենիայով հիվանդների մոտ է այս երևույթը ընդգծված դիտվում: Նրանց մոտ բնազդները շատ անճոռնի են ընգծվում:
Այս դեպքում էլ պետք է դեղորայքային բուժում ընդունել միշտ, որպեսզի գործը ծայրահեղ վիաճակների չհասնի:

Mariam

Իսկ -խոսքը «նորմալ» մարդկանց մասին է -, սուրբ Հայրերը խորհուրդ են տալիս՝ հոգևորականի առաջ սիրտը բացել, հավատալ, թե Աստված ցանկանում է մեր բուժումը,
և վստահությամբ կատարել այն, ինչ քահանան է առաջարկում՝ աղոթք, պահք ու որոշ բարեգործություններ:

Նախ, առաջին պայմանը, այն է, որ պետք է հիվանդը ճանաչի ու ընդունի իր հիվանդությունը, ցանկանա հոգով առողջանալ, ու քահանային դիմի: Լավ է, որ կանոնավոր կերպով հիվանդը հանդիպի հոգևորականի հետ, և քահանայի աղոթքի վրա հիմնված՝ ինքն էլ աղոթի, օրինակ՝ անընդհատ կանչել Նրան՝ Քրիստոսին, երբ բղջախոհության փորձությունը մտենում է:

Hasik

Բղջախոհության մեղքի հետ կապված մի դեպք հիշեցի, որ մեզ պատմել էր դատական հոգեբուժության դասախոսը: Դա մի կնոջ մասին է, որ մասնագիտությամբ մանկավարժ է եղել, իր կյանքում միշտ ողջախոհ կենցաղ է վարել, համեստ ու պարկեշտ է եկել:Սակայն մոտ 45 տարեկանում նա հիվանդացել է շիժոֆրենիայով ու ընկնելով  բղջախոհության մեղքի մեջ, հարաբերություն է ունեցել մոտ տաս տղամարդու հետ: Իսկ առավել ահավորն այն է եղել, որ այդ կինը սպիդով հիվանդ է եղել ու վարակել նաև այդ տղամարդկանց: Փաստորեն այդ կինը իր բղջախոհության պատճառով կործանել է նաև այդ ընտանիքները:

Հ.Գ. Հարց է ծագում, թե արդյոք այս մեղքը դասվում է անգիտությամբ գործած մեղքերի թվին, չէ որ նա չի հասկացել, թե ինչ է արել, իսկ եթե չի հասկացել ու շարունակում է ուղեղը մթագնած մնալ, ուրեմն նաև չի կարող խոստովանել այն ու ստանալ մեղքերի թողություն: