Վրեժ

Started by Anna, December 21, 2006, 02:20:37 AM

Previous topic - Next topic

Anna

Արդյո՞ք վրեժ, քեն պահելը քրիստոնեական է: Մի հոգի քեն է պահել մեկի վրա ու անընդհատ վնասում է: Չգիտեմ, թե ինչն է պատճառը, բայց կարծում եմ, որ դա քրիստոնեական վարմունք չէ: Ճիշտ եմ կարծո՞ւմ:
Ավետարանում ասվում է, որ պիտի ներողամիտ լինենք, բայց Հին ՈՒխտում ասում է "Ատամն ընդ ատամ, ակն ընդ ակն": Արդյոք վերջի՞նս է քրիստոնեական:

Mandarinka

Հմ....վնասում է ինչպես: Ճշտիր:
Եվ, կարևորը ճշտիր, թե ինչու է քեն քշում:

Anna

Եթե քենով է լցված, ապա, կարծում եմ, որ ճշտիր չէ:
Քենն ահավոր մի բան է, որ քրիստոնյաին տանում դեպի ցած՝ ատելությամբ լի լինելու հետևանքով:

Mandarinka

Չէ, հենց ճշտիր է:

Օրինակ մի պատմություն պատմեմ:
Լինում եմ չեն լինում երկու ընկերներ: Որոնք ունեն մի հատ անչափ սիրելի ծանոթ: Այդպես ապրում են: Մի օր ընկերներից մեկը կռվում է մի հատ անչափ սիրելի ծանոթի հետ: Այլևս չեն շփվում: Բայց այս երկու ընկերները որոշում են այցելել այդ ծանոթի տունը երեկոներին:
Բայց այն կռված ընկերը որոշում է, դիմակ հագնել, որպեսզի ավելորդ նեղություն չտա: Այդպես էլ անում են: Բայց դիմակով ընկերը ահավոր վատ է ըզգում, խաբել չի կարող, այն էլ մի հատ անչափ սիրելի ծանոթին, չնայաց, որ շատ էր վիրավորված: Նա ասում է ճշմարտությունը:
Ասում է և սկսվում: Նա նկատում է, որ իր ընկերը որի հետ այցելում էր այդ ծանոթի տուն, շատ տարօրինակ է պահում, ոնց որ երկկողմանի մի խաղ: Այդպիսի տպավորություն ինքը իմիջայլոց վաղուց ուներ, իրեն թույլ չէր տալիս մտածել այդպես, շատ էր վստահում: Նույնիսկ այդ ժամանակ, ինքը վերագրեց իր ընկերոջ տարօրինակ պահվացքը մի հատ անչափ սիրելի ծանոթին: Եվ ընկերոջը ուզում էր հարցնել, ինչն է պատճառը իր վերջին քայլերին, ստացավ շատ կոպիտ պատսխան, որ հարցերը ողղել է պետք Չէ, հենց  մի հատ անչափ սիրելի ծանոթին: Մեր, արդեն ոչ դիմակով ընկերը համոզվեց իր մքերի մեջ, որ սա մի հատ անչափ սիրելի ծանոթի խաղերն են:
Նա վիրավորվեց շշշշշշշշշշշշաաաաաաաաաաաաաաաաաատ: Գրեց մի նամակ այդ մի հատ անչափ սիրելի ծանոթին, նամակը խիստս էր: Եվ նույն երեկոյան ստանում է մի նամակ իր ընկերոջից, սարսափելի վիրավորանքներով, այ դա իրոք որ քրիստոնյանին վայել չէ: Քիչ մնաց, մեր ընկերը նունպես ցածրանա և նույն ոճով պատասխան տա: Բակց չի անում դա: Ողղակի ասում է, քո ասածն է: Եվ էլ չի գրում:
Մեր դիմակով ընկերը գնում է մեկ - մեկ մի հատ անչափ սիրելի ծանոթին հյուր, այնտեղ գնում է նաև արդեն անցյալում ընկերը: Իրար երես չեն նայում: Նա նկատում է, որ իր անցյալի ընկերը թաքցնում է մի բան, մի հատ անչափ սիրելի ծանոթից: Բայց նա լռում է, իրեն թույլ չի տալիս խառնվել:
Հետո էլ մեր դիմակով ընկերը մեղադրվում է նրա մեջ, որ անհնդատ վնասում է իր անցյալի ընկերոջը, վրեժ կա մեջը և այլն: Բայց ինքներդ լավ հասկանում եք, դա այդպես չէ: Ուղղակի նրա համար իր ընկերը մահացավ, իր նամակից հետո:

Ահա այսպիսի մի պատմություն: Դրա համար եմ ասում, ճշտել է պետք ամեն բան:

Mariam

#4
Սիրելի Աննա, ինչպես ասացիր արդեն, ինչպես գիտես, վրեժը քրիստոնեությոան հակառակ պատկեր է, սատանայից է, ինչպես՝ նախանձը՝ որից նա ծնվել է, իր եղբոր՝ ատելության հետ միասին:
Ու նախանձոտ մարդը լցվում է ատելությամբ ու վրեժով: Նախանձոտը խորքի մեջ համոզված է , ինչպես Կայենը, որ Աստված իրեն է քիչ սիրում ու եղբորը նախընտրում: Դժգոհում է Աստծուց: Ու փոխանակ ուրախանալու իր եղբոր ունեցած առաքինություններով կամ հաջողություններով կամ գեղեցկության պատճառով, նա ցանկանում է վնասել եղբորը , ու նրան զրկել աստծու տված առավելություններից:
Նա էլ, եթե զղջանար իր նախանձի համար, կստանար հազար ու մի օրհնություն: Բայց երևի չարը նստած է նրա հոգում ու կրծում է:
Վրեժ ու քեն պահելը սարսափելի երևույթ է նախ և առաջ՝ քեն պահողի համար: Ինքն ի'ր սեփական կյանքն է դարձնում քենի ու ատելության ծառա: Ստացած իրական կամ երևակայական վնասի փոխարեն դիմացինին ավելի' մեծ վնաս հասցնելը նշաշակում է Չարի հետ համագործակցել, ցանկանալ չարություն հասցնել, ու չարության մատնվել :
Հրաժարվել սատանայից... իրապես մեծ պայքար է: Քեն պահողի համար հրատապ հարց է՝ խոստովանել իր քենը ու քահանայի միջնորդությամբ ստանալ Աստծու ներումը: Եվ ամեն անգամ, որ քենը նորից հայտնվի իր հոգում, նույնը կրկնել: Մինչև որ բուժվի: Քինով լցված մարդը հոգևորապես հիվանդ է: Նրա հոգին տառապում է: Անհապաղ, թող բժիշկ քահանայի քով գնա:

Mariam

Վրեժ լուծելը ատելի արարք է, չարի հետ համագործակցություն: Սակայն քեն չպահելը դյուրի՞ն է:

Satenik

Այս վրեժի հարցը բավական բարդ հոգեբանական հարց է: Այսօր մեր կյանքում կան շատ տարբեր բաներ, որոնց մարդիկ, կախված իրենց ազնվության ու արդարամտության առկայությունից կամ բացակայությունից, որակում են որպես "վրեժ":
Իսկ իրականությունն այն է, որ վրեժը չարիքին ավելի մեծ չարիքով պատասխանելու ցանկությունն ու գործն է: Երբեմն տարրական ու այդքան մարդկային ձգտումը դեպի արդարություն անազնիվ մարդկանց կողմից որակվում է որպես վրեժ:
Վրեժի մասին խոսելիս մենք հակված ենք վրեժի մեղքը ամբողջությամբ բարդելու վրեժ լուծողի վրա: Իսկ որևէ մեկը անդրադարձե՞լ է, թե որքան ավելի անբարոյական է այն անձը, որը վրեժի ու քենի զգացում է արթնացնում դիմացինի մեջ:
Մարդու մեջ վրեժի զգացում արթնացնողին մենք ի սկզբանե հակված ենք համարել ստոր արարած, որի նկատմամբ որևէ մարդկայինության պահանջ չունենք: Պահանջները վերաբերվում են միշտ տուժող կողմին, որը բացի այն, որ զոհ է, դեռ մի բան էլ մեղադրելի է, որովհետև թուլություն է ունեցել հոգեբանորեն հասնել քեն պահողի կամ վրեժխնդրի վիճակի:
Չմոռանանք, որ բացի այս երկու կողմերը, վրեժ արթնացնող ու վրեժխնդիր, կան նաև այլոք, որոնք նույնպես իրենց բաժին մեղքն ունեն: Դա միջավայրն է: Անբարո ու անարդար միջավայրում, որտեղ մարդիկ զուրկ են ազնվությունից ու պարկեշտությունից, շատ տրամաբանական է, որ պիտի առաջանա վրեժի խնդիր:
Այնպես որ, ինչպես տեսնում եք, վրեժի հարցը այդքան էլ պարզունակ չէ, և ինչպես ճիշտ նկատեց Մանդարինկան, ամեն առանձին վերցրած դեպքը իր մանրամասների մեջ պետք է դիտարկվի, թեկուզ գոնե պարզելու համար իրո՞ք դա վրեժի հարց է, թե՞ տարրական ձգտում է արդարացիության:

Anna

Ինչպես հասկացա ձեր փոսթինգից, Սաթենիկ, դուք կողմ եք վրեժխնդրության: Հարգում եմ ձեր կարծիքը:
Իսկ ի՞նչ է ասում այդ մասին Աստվածաշունչը: Եվ եկեք չկոնկրետավորենք ինչ որ դեպքերով կամ պատմություններով: Հարցս գլոբալ է: Ես դիպմամբ չմանրացրեցի իմ պատմությունը, որպեսզի այդ պատմությունը չքննարկենք, այլ` գլոբալ:

Mariam

#8
Սաթենիկ, անձնապես կարող եմ միայն բարոյական տեսանկյունից քննել «վրեժի» արդարացի լինելու հանգամանքը: Քաղաքականության տեսանկյունը քննում է անարդարությունը, երբ նա ուղղված է մի ժողովրդի կամ ժողովրդի մի խավի վրա: Ես էլ էի համոզված, թե ձեր հարցը, Աննա, չէր վերաբերվում քաղաքական ոլորտին:
Ինձ փվում է, թե հրեական օրենքը առաջին քայլն էր՝ վրեժխնդրության չափավորության հիմքը: Այս օրենքը գոնե արգելում էր ավելի մեծ վնաս հասցնելու հակառակորդին: Ավետարանները ավելի մեծ պահանջք են մեր առաջ դնում, ու բոլոր սրբերը հավատացյալներին խորհուրդ են տալիս բոլորովին հրաժարվել վրեժխնդրությունից:
Այսպես չարից անմասն մնալիս, հավատացյալը ծառայում է միայն Աստուծո, ու գտնում է հոգու հանդարտություն:

Pantera

Այ հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարելի է նայել վրեժխնդրությանը, երբ հարցը վերաբերվում է քաղաքականությանը: 
Օրինակ բերեմ Հայոց Ցեղասպանությունը:
Ինչպե՞ս է հարկավոր խեղդել այն վրիժառությունը, որը խոր արմատներ է տարացել ժողովրդի սրտերում ու կուրացրել՝ ատելությամբ լցնելով նրանց գաղափարները:
Հասկանալի է, որ եկեղեցունն է պարտականությունը ազգի/ժողովրդի հոգևոր դաստիարակության պարագայում:
Կուզենայի իմանալ ի՞նչ է անում կամ ի՞նչ պլաններ, հնարավորություններ ունի մեր հայ եկեղեցին դաստիարակության այս դժվար հարցում: