Վրեժ

Started by Anna, December 21, 2006, 02:20:37 AM

Previous topic - Next topic

Satenik

Quote from: Pantera on February 17, 2007, 05:32:15 PM
Ինչպե՞ս է հարկավոր խեղդել այն վրիժառությունը, որը խոր արմատներ է տարացել ժողովրդի սրտերում ու կուրացրել՝ ատելությամբ լցնելով նրանց գաղափարները:
Հա դե "Կիկոսի մահը" մեր բնավորությունից անպակաս է.... 12:)
Ինչպիսի՜ ախտորոշումներ, ինչպիսի՜ ամպագոռգոռ բառեր 43:), ինչպիսի պարզեցում, այն էլ այսքան լուրջ, խորը, բազմակողմանի հարցի շուրջ, այն էլ ամբողջ ժողովրդի հասցեին:
"խեղդել այն վրիժառությունը",  "խոր արմատներ է տարացել", "ժողովրդի սրտերում", "կուրացրել", "ատելությամբ լցնելով նրանց գաղափարները"...18:) 39:)
Թումանյան-հանճարը մի բան գիտեր, էլի: 30:)
Պանտեռա ջան, ինձ հուզում է ոչ թե Ձեր պատմած Կիկոսի պատմությունը, այլ ճիշտ հակառակը, որ չլինի այնպես, որ թուրքը հայից վրեժխնդիր լինի իր արածների համար: Այսօրվա օրով մենք դա ենք տեսնում, որ թուրքը իր իսկ ձեռքով կատարած Ցեղասպանությունը չի ներում հային:

Abegha

Մի՞թե արդարություն պահանջելը վրեժ է։
Չեմ կարծում, թե Հայը այսօր վրիժառուի դերում է իր քաղաքականության մեջ։ Դարեր շարունակ անհաջող պաշտպանություն ենք իրականացրել և արդյո՞ք ճիշտ է հիմա էլ պաշտպանվելը վրեժի հետ համեմատել կամ համարել։

Satenik

Այո, հայր սուրբ: Գիտե՞ք, այդ շահարկումները համացանց են մտցրել հենց թուրքերը, հայի անվան տակ, թե դուք քրիստոնյա եք, պիտի "ներեք", պիտի "մոռանաք", իսկ ձեր հիշողությունն ու ձգտումը դեպի պատմական արդարություն ոչ այլ ինչ է, քան "հակաքրիստոնեական վրեժ":
Մոտ տաս տարի է համացանց եմ մտնում, և տասը տարի այդ խոսակցություններն եմ լսում, թե "ինչպես խեղդել":
Խեղդել ոչ մեկին պետք չէ: Ամեն մեկս մեր տեղում, առանց իրար խեղդելու :), աշխատենք արդարության համար: Եվ եթե մեզ չհաջողվի, ապա մեր սերունդները անպայման կճաշակեն մեր դառը քրտինքի քաղցր պտուղները...
21:)

Mandarinka

Արդարության պահանջը ամենաբարձր պահանջն է այս աշխարհում: Հայ ազգի հոգեբանության մեջ չկա վրեժ հասկացողությունը: Եթե վերցնենք մեր գրականությունը և կուլտուրան` պատմվածքներ, բանաստեղծություններ, հեքիաթներ, պոեմներ, ասացվածքներ, առակներ և երաժշտություն և այլն, ոչ մի տեղ չկա դրա արտացոլումը: Չկա ազգաատելության գաղափարը: Կա արդարության հոգին: Բայց հայը ներող ազգ է:
Երևի եթե մեր պապերը չունենաին ներելու և մոռանալու հոգին իրենց մեջ, միգուցե այդքան դժբախտություն չպատահե՞ր:

Pantera

Սաթենիկ ջան և հարգելի Աբեղա, մենք բոլորս էլ շատ լավ գիտենք, որ հայ ազգի մեջ բուն է դրել ատելությունն ու վրիժառությունը՝ Ցեղասպանության խնդրում: Քրիստոնեական ֆորում՝ չի նշանակում սխալների հերքում, այլև՝ սխալների շտկում:

Չեմ կարծում, որ չեք լսել ատելությամբ լցված խոսքեր, հայհոյանքներ, կոնֆլիկտային խոսակցություններ, սպառնալիքներ, ... հայի շուրթերից՝ ի դեմս թուրք ժողովրդի:
Աստված տա, որ միայն իմ այս նկարագիրը լինի համարձակ ու անհիմն, ամպագոռգոռ բառեր ու սխալ... սակայն չեմ փորձի հակառակվել խոսքիս՝ քանի դրան պատճառներ ու ապացույցներ ունեմ:

Իմ խնդիրն էստեղ մեղադրանքը չէ, այլև՝ հարցին ուղիղ նայելը, բարթույթի լուծումն է՝ Քրիստոնեական ճանապարհով:
Ներել՝ չի նշանակում մոռանալ, արդարություն՝ չի նշանակում վրեժ...

Abegha

Quote from: Pantera on February 25, 2007, 12:14:04 PM
Ներել՝ չի նշանակում մոռանալ, արդարություն՝ չի նշանակում վրեժ...

21:) 21:) 21:)

Համաձայն եմ, բայց ինչ վերաբերում է ցեղասպանությանը, ապա չեմ կարծում, թե Հայաստանը իր քաղաքականությամբ արդարություն պահանջելով վրեժ է ցանկանում լուծել։ Այս հարցը ես վրեժխնդրություն չէի որակի։

Գալով թեմային, փաստորեն հաճախ արդարությունը խառնում ենք վրեժի հետ, Սաթենիկը շատ լավ է գրել.
Quote from: Satenik on December 23, 2006, 06:46:04 AM
Այս վրեժի հարցը բավական բարդ հոգեբանական հարց է: Այսօր մեր կյանքում կան շատ տարբեր բաներ, որոնց մարդիկ, կախված իրենց ազնվության ու արդարամտության առկայությունից կամ բացակայությունից, որակում են որպես "վրեժ":
Իսկ իրականությունն այն է, որ վրեժը չարիքին ավելի մեծ չարիքով պատասխանելու ցանկությունն ու գործն է: Երբեմն տարրական ու այդքան մարդկային ձգտումը դեպի արդարություն անազնիվ մարդկանց կողմից որակվում է որպես վրեժ:
Վրեժի մասին խոսելիս մենք հակված ենք վրեժի մեղքը ամբողջությամբ բարդելու վրեժ լուծողի վրա: Իսկ որևէ մեկը անդրադարձե՞լ է, թե որքան ավելի անբարոյական է այն անձը, որը վրեժի ու քենի զգացում է արթնացնում դիմացինի մեջ:
Մարդու մեջ վրեժի զգացում արթնացնողին մենք ի սկզբանե հակված ենք համարել ստոր արարած, որի նկատմամբ որևէ մարդկայինության պահանջ չունենք: Պահանջները վերաբերվում են միշտ տուժող կողմին, որը բացի այն, որ զոհ է, դեռ մի բան էլ մեղադրելի է, որովհետև թուլություն է ունեցել հոգեբանորեն հասնել քեն պահողի կամ վրեժխնդրի վիճակի:
Չմոռանանք, որ բացի այս երկու կողմերը, վրեժ արթնացնող ու վրեժխնդիր, կան նաև այլոք, որոնք նույնպես իրենց բաժին մեղքն ունեն: Դա միջավայրն է: Անբարո ու անարդար միջավայրում, որտեղ մարդիկ զուրկ են ազնվությունից ու պարկեշտությունից, շատ տրամաբանական է, որ պիտի առաջանա վրեժի խնդիր:

Quote from: Anna on December 21, 2006, 02:20:37 AM
Արդյո՞ք վրեժ, քեն պահելը քրիստոնեական է:
Բնականաբար Սիմոնի այս հարցը անիմաստ է, որովհետև որևէ մեկի համար հստակ է, որ վրեժ, քեն պահելը քրիստոնեական չէ, ավելին՝ բարոյական չէ։
Վրեժը կապված է «ես»–ի, պատվի վերականգման հետ, անկախ նրանից արդարացի է, թե՝ ոչ, և բնականաբար շատ ավերներ են գործվում։
Բայց այստեղ հարցն այլ է՝ ինչպե՞ս անդրադարձնել գործված անարդարությանը՝ վրեժո՞վ, թե ներելով։ Կարո՞ղ եք օրհնել ձեզ անիծողներին, ինչպես Նոր Կտակարանում է գրված։

Mandarinka

Voch, es chem karox orhnel. Chem uzum dzer archev dzever tapel, bayc es chem karox orhnel, qanzi erb mardu nkatmamb harganqs korum e, mart indz hamar sksum e goyutun chunenal.

Pantera

Աբեղա ջան, ինձ թվում էր, թե հասկանում եք իմ ուզածը, երևի թե անհասկանալի եմ գրել ու ճիշտ չհասկացաք ինձ  ::)

Ես ոչ թե խոսում եմ քաղաքականությունից, այլև՝ ժողովրդի մասին: Քաղաքականությունը երբեք չի կարելի ընդգրկել Քրիստոնեության մեջ:
Իմ ցավը ժողովուրդս է՝ մենք, մեր հոգեբանությունը :(

Մանդարինկա ջան, անգամ մարդասպանն էլ ու ամենաչար ոճրագործն էլ՝ իրենց բաժին հասանելիք հարգանքն ունեն ու ինչքան էլ չուզենաս՝ նրանք, միևնույնն է, գոյություն ունեն:
Այ, հենց սրա մասին եմ ուզում խոսել, ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է Քրիստոնեութան օգնությամբ բուժէլ մէր հոգեկան վերքերը:

Abegha

Պանտերա ջան, պարզապես դու այստեղ այսպես էիր գրել.
Quote from: Pantera on February 17, 2007, 05:32:15 PM
Այ հետաքրքիր է, թե ինչպե՞ս կարելի է նայել վրեժխնդրությանը, երբ հարցը վերաբերվում է քաղաքականությանը: 
Օրինակ բերեմ Հայոց Ցեղասպանությունը:


Ընդհանրապես մարդը ցանկանում է իր զգացմունքներն ազատ արտահայտել, օրինակ՝ ատելություն, վրեժ և այլն։
Եթե հարցը վերաբերում է ընդհանրապես ժողովրդին, ապա միշտ էլ բոլոր զգացմունքները կարելի է գտնել նրա մոտ, իսկ եթե մասնավորեցնենք, ապա կրթությունը մարդկության էվոլուցիան է և միայն կրթության միջոցով կարելի է մարդ էակի մեջ իր նմանի նկատմամբ հարգանք դաստիարակել՝ հղկելով և մաքրելով իրեն։

Գիտես, Պանտերա, այնուամենայնիվ շատ հարաբերական է «ժողովուրդ» ասվածը։ Օրինակ ըստ իս այդպես չէ, հայ ժողովուրը վրեժի ոգով լցված չէ։ «Ժողովուրդ» ասվածի առնչյալ ընկալումները տարբեր են, բնականաբար դու կարող ես այլ կարծիք ունենալ։

Mandarinka

Quote from: Pantera on February 25, 2007, 07:03:27 PM
Մանդարինկա ջան, անգամ մարդասպանն էլ ու ամենաչար ոճրագործն էլ՝ իրենց բաժին հասանելիք հարգանքն ունեն ու ինչքան էլ չուզենաս՝ նրանք, միևնույնն է, գոյություն ունեն:
Այ, հենց սրա մասին եմ ուզում խոսել, ուզում եմ հասկանալ, թե ինչպե՞ս կարելի է Քրիստոնեութան օգնությամբ բուժէլ մէր հոգեկան վերքերը:[/b]

Սյու ջան, իհարկե մարդասպանին էլ սիրող մարդիկ կան`մայրը օրինակ իր և այլն: Բայց խոսքս դրա մասին չէ: Ներիր, բայց ոչ ես, ոչ էլ համոզված եմ դու, չես կարող հարգանքի և սիրո զգացում ունենաս բոլորի նկատմամբ: Սերը և հարգանքը վաստակում են: