Փակ վարագույր

Started by Mariam, April 14, 2006, 09:27:41 AM

Previous topic - Next topic

Mariam

Ավագ շաբաթ :
Կարոտում եմ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու խաղաղաբեր, համեստությամբ ու հեղինակությամբ լի ժամերգության աղոթքին ու ստացված օրհնությանը: Կարոտում եմ Սուրբ Էջմիածնի հոգևոր կյանքին, նրա սարկավագների ու քահանաների միաբերան ու եղբայրասեր աղոթքին, որից մերը երբեք անջատված չի լինում:
Մեր մոտ, Սուրբ Ընթրեաց պատարագի առաջին մասը կատարվեց փակ վարագույրի հետև: Ու մինչ պատարագիչ քահանան աղոթքներն էր բարձրացնում առ Աստված, հավատացյալների առաջ երգվեց գիշերային ժամերգությունը, մինչև վարագույրը բացվի «Հավատամքի» ատեն, ու պատարագի վկա լինենք:
Չեմ հասկացել. դռնբացեքը չկատարվե՞ց: Դեռ փակ – կամ կիսով փակ – վարագույրով պատարագ են լինո՞ւմ:
Ասեմ նաև, որ գիշերային ժամերգությունը կեսօրից հետո կատարելը միշտ անտրամաբանական է ինձ թվացել:

Petros

Մարիամ ջան, ես չեմ եղել երբեք Ս. Գ. Լուսավորիչ և չեմ էլ մասնակցել Ս. Էջմիածնի ժամերգություններին, բայց կասեմ մի բան. էս տարի վերջին ուրբաթ օրը Տեր Թադեոսը իր բամբ ձայնով երգեց "ԲԱՑ ՄԵԶ ՏԵՐ"-ը, ես ցնցված էի: Էդ ի՜նչ հիանալի կատարում էր: Ես, աղոռքս թողաց, ընկել էի կատարման հետևից:    31:)

Mariam

#2
Սուրբ Ծննդյան ճրագալոյցի պատարագը նույնպես «կիսով փակ» վարագույրով է կատարվել:
Պատարագի առաջին մասը կատարվեց վարագույրի ետև, մինդեռ վարագույրի մեր կողմը սարկավագը վերջացնում էր տոնական այս օրվա ընթերցումները:
Այս «կիսով փակ» վարագույրով պատարագը զրկվեց մասամբ իր տոնական հանդերձից: Ենթադրում եմ՝ այսպես կարգադրվեց, որպեսզի թեթևանա մեր հոգևորականների վրա դրված ծանրաբեռնվածությունը:
Վերջին ատեն որոշվել է խախտել նախասեսված կարգը ու պատարագը սկսել կես ժամ առաջ:
Երբ մենք պատրաստվում էինք լսել Աստվածաշնչի վերջին ընթերցվածքներն ու հետո մասնակցել պատարագին, իրականում հասել ենք ճիշտ վերջին ընթերցվածքի ատեն ու պատարագի սկզբին, բայց որովհետև փակ վարագույրով սկսավ, զրկվել ենք պատարագի առաջին մասից:
Ընդհանրացած երևո՞ւյթ է վարագույրը փակել եկեղեցական արարողությունները կրճատելու նպատակով:
Անհրաժե՞շտ չէ, որ պատարագի ժամը առաջվընէ որոշվի ու հայտնի լինի համայնքին:

MONK

Մարիամ ջան, անկեղծ ասած, Ձեր երկու գրառումներն ինձ համար այդքան էլ հստակ չեղան: Նախ. եթե խոսքը Սուրբ Ծննդյան Ճրագալոյցի Պատարագի մասին է, ինչ կապ ունի այստեղ Դռնբացեքը? Եվ հետո փակ վարագույրի հարցում նույնպես լավ չհասկացա. եթե վարագույրը փակ է մնացել մինչև ընթերցվածքների ավարտը, իսկ այդ ընթացքում կատարվել է Պատարագի Պատրաստության բաժինը, և ապա բացվել է Աշխարհգալոցի թափորին հաջորդող Օրհնեա Տեր-ի երգեցողությամբ, ուրեմն ամեն ինչ նորմալ է, քանի որ դա է Ճրագալոյցի Պատարագի կարգը` թե Մայր Աթոռում, թե Սբ. Գրիգոր Լուսավորչում և թե այլուր:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

#4
ՇՆորհակալություն Ձեր բերած ուշադրության և ճշդման համար:
Ուրեմն՝ ափսոսում եմ ճրագալոյցի համար ընտրված կարգի համար և ամաչում եմ՝ դժգոհած լինելուս համար:
Ուրեմն՝ տոնը սկսվել է, բայց տոնը դեռ կատարյալ չէ:
Ամեն մի սովորական պատարագ շատ ավելի թանկ է ինձ համար, քան այս «կիսատ» պատարագը: Երբ պատարագը սկսվում է, ինձ խանգարում է ամեն մի աղմուկ: Ու երբ նա սկսվում է, նույնիսկ լռելյան, նախընտրում եմ, որ ո'չ մեկը ինձ ուրիշ բան չկարդա: Նույնիսկ աղո'թքներ , կամ Աստվածաշո'ւնչ: Պատարագը ամե'ն ինչ է իր մեջը պարունակում:
Ասեմ միայն՝ ճրագալոյցն է, պատրաստվեմ տոնին, որը պիտի վաղը հաջորդի:
Անհուն շնորհակալ եմ Ձեզ:
Հավելեմ՝ Սուրբ Հաղորդությունը ընդունելու համար, պետք ունեմ ամբողջ պատարագի տևողությամբ հոգեպես պատրաստվելու: Ամբողջ պատարագը իմ դաստիարակիչ ու առաջնորդ է դեպի Սուրբ Հաղորդություն: Դրանից ծագեց իմ դժգոհությունը. կարծես՝ հապճեպով է այս պատարագը ինձ համար կատարվում: Իմ լրիւ սնունդը չի տալիս:

Mariam

Հիսուս Քրիստոսի հետ հանդիպելու համար, կարիք ունեմ միշտ անփոփոխ նույն ծիսակատարությանը, որը ինձ հոգեպես տալիս է նույն անհրաժեշտ պատրաստվածությունը:
Երբ ծեսի մի մասը փոխվում է, ես չեմ կարողանում լիուլի մտնել պատարագի մեջ: Կարիք ունեմ մեկ առ մեկ ասված նոյն աղոթքներին, երգերի ու աղոթքների նույն հերթականության - օրվա ու տոնի հետ կապված նախատեսելի փոփոխություններով:

Mariam

Մոնք, ձեր բացատրությունների շնորհիվ հասկացել եմ ճրագալոյցի պատարագների համար սահմանված կարգը:
Իսկ ի՞նչ կարգ է սահմանված Աւագ Շաբթվա հինգշաբթի օրվա ՝ Սուրբ Ընթրեաց պատարագի համար: 

MONK

Կեսօրին կատարվում է Երեկոյան ժամերգություն, որի 1-ին կեսին կարդացվում են Ճաշոց և Ավետարան: Հենց այդ պահից էլ քահանան բարձրանում է վարագույրով ծածկված Խորան և սկսում Պատարագի Պատրաստության հատվածը:Ժամերգությունը եզրափակվում է դարձյալ ընթերցվածքներով: Ավետարանից հետո վարագույրը բացվում է և Պատարագն արդեն շարունակվում է բարձրաձայն` Հավատամքով: Իսկ ընթացքում, երբ պատարագիչը հնչեցնում է Եւ տուր մեզ համարձակաձայն բարբառով-ը, ավագերեց հոգևորականը, ձեռքին Խաչ և Ավետարան, բարձանում է Խորան և ընթերցում Սբ. Բարսեղի ճառը, որից հետո Պատարագը շարունակվում է Հայր մերի երգեցողությամբ: Այլ փոփոխությունները ավելի նուրբ են և պահանջում են ծիսագիտական բավականին խորը պատկերացումներ:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Մարիամ ջան, ծիսական փոփոխությունների հետ կապված Ձեր դժգոհությունն անտեղի է, քանի որ դրանք պայմանավորված են ոչ թե ծիսակատար հոգևորականների քմահաճույքով, այլ դարերի ընթացքում այդ ծիսակարգը հաստատած հայրապետների ու վարդապետների չափորոշիչներով: Արարողություններն այպես կաղապարված չեն, ինչպես Դուք եք պատկերացնում: Դրանք ունեն օրվա խորհրդին պատշաճ փոփոխությունների ենթակա տարրեր: Եթե Ձեզ կհետաքրքրի կոնկրետ դետալներ, ապա խնդրեմ: 
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

#9
Բողոք չէ մնացել: Բայց զարմանք՝ այո':   
Ի՞նչ նպատակով է վարագույրը մասամբ փակվում տոնական այսպիսի օրերին: Ինչո՞ւ են մեր հայրապետներն ու վարդապետները անհրաժեշտ նկատել այդպիսի կարգ: Որպեսզի քահանան լավագո՞ւյն կերպով պատրաստվի: Որովհետև Քահանան զատվա՞ծ ու անջատված է իր համայնքից, ու պատարագը կենդրոնացված է իր անձի՞ շուրջ:
Ե՞րբ է այս կարգը որոշվել:
Պարզ հավատացյալիս համար ուրեմն նորից անհրաժեշտ է իր տան , իր սենյակի ու անձի դռները փակել և աղոթելիս՝ իր սրտի ուզածի չափ պատրաստվել: