Փակ վարագույր

Started by Mariam, April 14, 2006, 09:27:41 AM

Previous topic - Next topic

Abegha

Մարիամ, հարցիդ պատասխանը ես չգիտեմ 13:)

Mariam

Հայր Սուրբ, նորից ընթերցելու եմ Աստվածաշունչը: Վարագույրը ՝ հրեաների տաճարի նույն վարագույրն է: Երկու վարագույրների իմաստը համընկնում են հավանաբար, Հին ուխտում ստացած իմաստի վրա հիմնվում է Նոր Ուխտում վարագույրի ունեցած նոր իմաստը:
Բայց այս վարագույրը գոյություն չունէր Քրիստոսի ժամանակ: Երբ Եկեղեցու վարդապետները որոշել են նորից կենդանության կոչել Հին Ուխտի Վարագույրին, հիմնվել են ե'վ Աստվածաշնչի,ե'վ քրիստոնեական աստվածաբանության վրա:
Շատ կցանկանայի ընթերցել նրանց վարդապետությունը Վարագույրի և Մեծ Պահքի վերաբերյալ:
Վարագույրը ընկալում եմ նաև իբրև աչքերի և մյուս զգայարանների պահք: Ինքս շատ հաճախ եկեղեցում հանում եմ իմ ակնոցը, որպեսզի ոչ մեկը, ոչ մի ավելորդ շարժում ինձ խանգարի Սուրբ Պատարագը ընկալելու ընթացքին: Գոցում եմ աչքերս, որպեսզի ավելի լավ տեսնեմ - հոգևոր կերպով:
Այսինքն փորձում եմ գոցել իմ զգայարանների վարագույրը:
Կպահեմ լավ տրամադրությունս՝ փորձել ընկալել վարագույրի փակվելն ու Մեծ Պահքը դրական տեսապկյունով. պատսաստվում եմ ամենեն երջանիկ Տոնի համար: Ու կփորձեմ գոցել զգայարաններիս վարագույրը մինչև ուրախության Ժամանակը:
Գիտեք արդեն այն, ինչ ինձ համար նոր հայտնություն է. սպասման արժեքը:
Փակ վարագույրը - ճրագալույցի փակ վարագույրները հետևում են պահքի մի շրջան: Վարագույրի բացվելը՝ Պահքի վերջ է նաև նշանակում:
Պահքը և վարագույրի փակվելը նշան են մեր սպասման: Աչքերս գոցում եմ ուրիշ իրականության առջև, որպեսզի սրտի աչքերը ցանկանան տեսնել միայն Տիրոջը: Ինչպես ասել էք, վարագույրը փակվում է, որպեսզի բացվի ու իմ աչքերը բացվեն Աստծու հայտնության առջև:
Նաև սովորաբար գոցում եմ իմ աչքերը երաժշտության գեղեցկությունը լիուլի ըմբոշխնելու համար: Նույնը չանե՞մ գեղեցկագույն Սուրբ Պատարագի համար:
Գոցում եմ աչքերն ու բոլոր զգայարանները ամբողջ Մեծ Պահքի տևողությամբ, որպեսզի պատրաստվեմ գերագույն ուրախության համար՝ Աստծու հայտնության համար:
Շնորհակալություն, որ արձագանքել էք: