Փակ վարագույր

Started by Mariam, April 14, 2006, 09:27:41 AM

Previous topic - Next topic

Mariam

Նկատե՞նք, որ Հիսուս Քրիստոսի ձեռամբ Սուրբ Ընթդիքը կատարվեց  բոլորովին «փակ վարագույրով», այսինքն՝ միմիայն Իր ու Իր տասներկու աշակերտների ներկայությամբ:
Ու դրա պատճառով, Խորհրդի մեծության պատճառով, եզրափակել, որ հավատացյալ ժողովրդին արտոնված չէ ամբողջ պատարագի վկա լինել: 

Mariam

Պատարագը այն մեծագույն դեպք է, օրը արձանագրվում է իմ կյանքի օրերի մեջ, ու փոխում է իմ կյանքի ընթացքը:
Ամբողջ շաբաթը սպասում եմ պատարագը, ու նրա շնորհիւ՝ Տիրոջ ժամանելը:
Սպասում ու պատրաստվում եմ գերագույն շնորհի համար՝ Սուրբ Հաղորդությունը:
Պատարագին մոտենում եմ այնպես, ինչպես սիրելի հարազատին: Հագնում եմ հոգևոր տոնական զգեստ, ժպիտը և հույսը՝ դեմքիս և սրտիս: Ու մոտենում եմ Սիրածիս, սրտի փափախումով՝ Նա ինչպիսի՞ ընդունելություն կանի ինձ:
Պատրաստվում եմ հոգեպես, ջանում եմ մաքուր սրտով ու հոգով մոտենալ, իմ կարողությունների չափ:
Ամբողջ կյանքը հիմնված է պատարագի վրա: Նա մխիթարում է, տալիս է վշտերին դիմանալու հոգևոր անհրաժեշտ ուժ, նաև կյանքում հանդիպած բոլոր սրբապղծություններին  - սեփական, թե ուրիշների կողմից գործված սրբապղծություննեւին - դիմագրավելու հոգևոր, մտային ու մարմնավոր կարողություն:
Երևակայե'ք. սպասել էք ու պատրաստվել էք վեց օր, հագել էք հոգևոր ամենեն գեղեցիկ հանդերձ, հույսը՝ սրտում, ու հանկարծ իմանում էք՝ հյուրը, ձեր թանկագին հարազատը տանը չէ, կամ տանն է, բայց ձեւացնում է, որ ձեզ չի տեսել, Նա չի սպասում ձեր այցելությունը, կամ՝ արդեն հյուրասիրությունը սկսվել է, իսկ ակամա՝ դուք ուշացել էք, Նա թույլ չի տալիս ձեզ Նրան մոտենալու, անգամ՝ Նրան տեսնելու... Կամ Նա տեղն է, բայց անտեսանելի է ձեզ համար, Նա ընտրել է Իրեն տեսնելու արժանիներին, որոնք չեն էլ մտահոգել՝ դուք գրավել էք արդեն այն վերջին տեղը, որից կկարողանաք հափշտակել այն հոգևոր սնունդը, որը սակայն ձեր կյանքի հիմքն է ու էությունը:
Ու այսպես, երբեմն, նույնիսկ այսպես կոչված տոնական օրերին, զրկվում էք այցելության առաջին մասից, որին սակայն սպասել էք, սրտի ու հոգու մեջ, կրկնել էիք խոսքեր, զորս չէք կարողացել ասել Նրան, թանկագին Խոսքեր, դարերի ընթացքին մշակված՝ Սիրո ամենեն թանկ Խոսքեր:
Պատարագի ատեն, չկա անկարևոր մաս, անկարևոր աղոթք, կամ շարական: Բոլորը կազմում են Սուրբ Պատարագ, որ բոլոր մասերը ինձ համար կարևոր ու անհտրաժեշտ են, որպես հոգևոր հաց:
Չգիտեմ, ինչո՞ւ են մեր Վարդապետնետը տարբեր բան մտածել: Չե՞ն թերագնահատել հավատացյալի հոգևոր սպասումը:

Mariam

#12
Կարիք ունեմ պատարագի ամբողջ տևողությանն ու խորությանը, որպեսզի նա թափանցի իմ կյանքի հաստության, ծանրության ու բթության միջից:
Որպեսզի պատարագի հավերժության խորհուրդը թափանցի իմ անցավոր կյանքից ներս, կարիք ունեմ նրա ամբողջ տևողությանը:
Նրա հատկացված ամբո'ղջ ժամանակն է հավերժության իմաստ ստատում: Հավերժության խորհուրդը անձանագրվում է պատարագի  ժամանակի մեջ: Ու դրոշմվում մեր կյանքի մեջ:
Ամեն անգամ, երբ կրճատվում է պատարագի ինձ հասած ժամանակը, լիուլի չեմ կարողանում թոթափել իմ կյանքի ծանրությունից, ու միշտ մնում եմ պատարագի շեմին: Եթե ծեսի մի հատված է պակասում, չեմ կարողանում ազատ որդու նման մտնել ու վայելել Հայրական ամբողջ օրհնության:

Պատարագը նաև իմ կյանքի ամենեն նշանակալի «դեպքն» ու երևույթն է, դստեր ծննդի նման հզոր «դեպք», որի վրա հիմնվում է իմ ամբողջ կյանքն ու որից նա ստանում է իր նշանակությունը: Պատարագի նկատմամբ, իմ սպասումները անհուն են. կյա'նք եմ սպասում նրանից:

MONK

Բայց չէ որ հենց Պատարագի ընթացքում վարագույրը մի քանի անգամ փակվում է? Դա նույպես բացասական արձագանք է գտնում Ձեր հոգում?  Կամ էլ այն, որ ամբողջ Մեծ Պահոց շրջանում վարագույրը փակ է լինում:  :)
Ուղղակի Դուք կարիք Պատարագի արարողության մեկնողական գրականության:Այդ ժամանակ Ձեզ ահագին բան հստակ կդառնա:Խորհուրդ կտայի սկզբի համար ընթերցել ՎԱԶԳԵՆ Ա-ի ՄԵՐ ՊԱՏԱՐԱԳԸ գրքույկը:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

#14
Մոնք, անցյալ տարի պատահաբար գտել եմ Վազգեն Առաջինի հրաշալի այս գրքույկը, մեր քաղաքի եկեղեցում  վերաբացված գրադարանում ու «անհագորեն» ընթերցել: Շատ տեղերում գտել եմ իր արծարծած խնդիրերի մեջ իմ համեստ մտահոգությունների անձագանքը:
Հիմա ինչպիսի՛ գոհունակությամբ կկարդայի Ծիսակատարության պատմության վերաբերյալ մի ուսումնասիրություն:
( Հայ Եկեղեցու պատարագի կազմությունը դարերի ընթացքին )
Ինձ անհնարին եղավ «Մաշտոցը» գտնել:

Նամանավանդ, այսօր, Արցախի պայծառ երկնքի տակ, ընթերցել եմ նորից Սուրբ Պողոսի Առաջին թուղթը Տիմոթէոսին, ու անդրադարձել, որ այնքան էլ բացասական չէ, որովհետև եթե հանձնարարում է մեզ՝ կանանց  ՝ երբեք չուսուցանել, այլ՝ ուսանել լռությամբ, գոնե չի արգելում, որ ուսանենք:   21:)

Mariam

#15
Մինչ այդ, ինձ համար «անակնկալ» փոփոխություններն են բացասական մեծ ազդեցություն ունենում:
Երբ իմանում եմ տեղի ունենալիք ծեսի ընթացքը, գիտեմ նաև ինչ անել, այսինքն՝ ինչպես աղոթել: Ես էլ ունենում եմ իմ «ծածուկ» աղոթքները, իմ սեփական «ծեսը», որ մտովի եմ կատարում: «Պաշտպանում» եմ ես ինձ, տալիս եմ ինձ անհրաժեշտը:
Երբ վարագույրը սովորականի նման փակվում է, գիտեմ, թե մեր պատարագիչ քահանան ինչպիսի աղոթքներ է բարձրացնում իր և մեր համայնքի համար, կամ ծեսի ո'ր մասն է նա կատարում: Ու հետևում եմ ծեսին, իմ աղոթագրքի շնորհիվ, թեկուզ՝  վարագույրի այն կողմ:
Բայց երբ՝ առաջացած փոփոխությունների հետևանքով, ինձ ու հավատացյալների համար, ծեսը դառնում է աննախատեսելի, երբ լռությունը խախտված է, երբ քահանան  - ոչ պատարագիչը - ստիպված է ծեսի ատեն բացատրություններ տալու հավաքված ժողովրդին, այն ատեն, խախտված է իմ աղոթքի ընթացքն ու ծեսը մասամբ կորցնում է իր ուժը, գոնե ինձ համար:
Իսկ Մեծ Պահոց շրջանի մասին... արդեն սկսել եմ այս մասին լրջորեն մտածել ու մտահոգվել: Միայն վարագույր փակելը ամբողջ պատարագի ընթացքին  աքսորված լինելուս հզոր խորհրդանիշն է, իսկ Սուրբ Հաղորդությունից հեռացվելը նզովքի ուժ է ունենում:
Մեծ Պահքի ընթացքին, իմ վիճակը եղել է միշտ ահռելի:

MONK

Մարիամ ջան, Հայր Ղուկասն ինձ հայտնեց, որ Լուսամուտում բարեփոխումներ են ակնկալվում, և թերևս հնարավոր լինի տեղադրել որոշակի գրականություն, ուր Դուք և մեր մյուս հարգարժան ֆորումցիները հնրավորություն կունենան պատասխան գտնել տարբեր հարցերի:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

Պատասխանի առաջին ուղղությունը գտել եմ Արք.Օրմայան «Ծիսական բառարան»ում. Էջ120
«Վարագույր. Վարագույրը պատարագի մեջ գլխավորապես փակվում էընծայման ու ճաշակման ժամանակ, կամ թե վերաբերումից առաջ զգեստը փոխելու, ճրագալույցի և Աւագինգշաբթի օրվա պատարագի սկզբում, որը ընծայումից հետո է սկսվում, մեծ պասի ամբողջ արարողության ու պատարագի ժամանակ: Արարողությունից դուրս վարագույր փակ պահելը հարգանքի նշան է....»
Շնորհակալ եմ ձեզ, Մոնք, որ ջանք էք ծափել ինձ լուսավորելու համար ու մանրամասն - ինչպես Արք.Օրմանյանն է արել Հայ Համայնքի համար - ինձ բացատրել էք վարագույր փակելու պարագաները:
Նրա փակման հոգևոր իմաստն էմ ցանկանում ըմբռնել, ու այս ուղղությամբ մտածելու եմ Արք. Օրմանյանի տված վերջին բացատրության վրա. Վարագույր փակելը հարգանքի նշան է, հավանաբար՝ Տիրոջ նկատմամբ:

Abegha

Մարիամ, շատ հետաքրքիր էր գրածդ։ Ինքս իսկ զարմացա։ Երբևէ մտքովս չէր կարող անցնել, որ վարագույրի փակվելը կարող է այլ կերպ ընկալվել։ Մյուս կողմից Ճրագալույցի վարագույրի փակվելը այլ իմաստ էլ ունի, բացի հարգանքը։ Ընդհանրապես եկեղեցում ծիսական շարժումների մի հիմնական մասն իրենց ասելիքն ունեն մեզ, ուստի պատահական չէ, որ Սուրբ Ծննդյան կամ Սուրբ Հարության տոների ճրագալույցի պատարագներին վարագույրը մեր առջև բացվում է այն ժամանակ, երբ հնչում է Տիրոջ ծնունդը կամ հարությունը ավետող շարականը, այսինքն՝ այս աստվածային ավետիսներով եկեղեցու սրբությունները բացվում են մեզ համար, մեր առջև։ Այս աստվածային ավետիսներով երկինքը բացվեց մարդու առջև։ Այս աստվածային ավետիսներով մարդու՝ Աստծուն հասնելու վարագույրը բացվեց, և մարդը հայտնապես տեսավ մարդացյալ Աստծուն։
Ահա այսպիսի իմաստներ և խորհրդանիշեր են թաքնված եկեղեցու ծիսական շարժումների մեջ։

Mariam

Վարագույրի փակվելը սկզբում ինձ համար միմիայն բացասական իմաստ ուներ՝ մեղավորներիս Համայնքը հեռու պահել Աստծուց:
Այսինքն՝ ընդունված ենք, բայց և այնպես՝ նույնաժամանակ հեռացված:
Ինձ շատ դժվար կլինեն փակ վարագույրով բոլոր պատարագները, որոնք ուրիշ հետևանք էլ ունեն՝ արգելել Սուրբ Հաղորդությունը հավատացյալներիս համար:
Բայց, որովհետև ժամանակավոր են այս արգելքները, կնախընտրեմ փորձել ընկալել եղելությունը տարբեր կերպով. անհուն սիրով լցված Տիրոջ հանդեպ, ես ինձ կրկնել իմ սերն ու հարգանքը Նրա նկատմամբ:
Այս հարգանքը ընդգդկում է իմ մեղավոր լինելու զգացումը. Վարագույրը փակվում է, որովհետև իմ մեղքը տեղ չունի Եկեղեցում:
Չէի մտածած ձեր տված ուղղությամբ՝ Վարագույրը բացվում է ի նշան Աստծու հայտնության: Կփորձեմ մխիթարվել այդ գաղափարով:

Կարո՞ղ եմ մի հարց. եկեղեցիների կյանքում ե՞րբ հայտնվել է վարագույրը: