Նորածնի անուն դնելը

Started by Zhirayr, August 31, 2010, 11:20:09 PM

Previous topic - Next topic

Zhirayr

Բարև Ձեզ
Ես 20 օր է ինչ չեմ կարողանում նորածին աղջկաս անուն դնել: Նա մեր առաջին երեխան է: Բացատրեմ թե ինչն է պատճառը:
Ես և իմ ընտանիքի բոլոր անդամները շատ ենք ցանկանում, որ անունը դնենք Անուշ` մորս անունն է: Մայրս իմ համար սուրբ է, չգիտեմ ոնց բացատրեմ որ պատկերավոր լինի: Նա իմ համար իսկական մայր է եղել բոլոր իմաստներով: Ես նրա միակ որդին եմ: Բացի այդ նա հիվանդացավ այս տարի ու Աստված գիտի թե ինչ կլինի.... Նրան սիրում ու հարգում են բոլոր իմ բարեկամները, քանի որ շատ բարի է ու բոլորի համար սիրելի: Բայց կինս չի ցանկանում դնել այդ անունը, հենց ասում եմ գնանաք զագս, որպեսզի ծննդական հանենք ու անունը դնենք սկսում է հոնգուր-հոնգուր լաց լինել: Ասում է չեմ ուզում Անուշ դնենք: ՄԻ ինձ ստիպիր և այլն....Խնդրում է որ իր կարծիքը հաշվի առնեմ:
Ես ակամայից հայտնվել եմ 2 քարի արանքում չգիտեմ ում նեղացնեմ: Անկեղծ ասած չեմ ուզում ոչ մեկին նեղացնել, խղճիս մեղք վերցնեմ:
Խնդրում եմ մի խորհուրդ տվեք...

vahan

Ժիրայր, նախ ասեմ  ՙաչքներդ լույս՚  թող առողջ բալիկ մեծանա։  21:) 37:)
Իսկ քո խնդրում՝ կարող ես վիճակ գցել։
Քանի որ դու այս հարցում փոքր ինչ առավելություն պետք է ունենաս, ապա պատրաստիր 3 հատ ծալված թուղթ որից 2 ի մեջ կլինի քո նախնտրած անունը, իսկ 1ի մեջ  կնոջդ առաջարկած տարբերակը։
եթե նորածինը մեծ քույր կամ եղբայր ունի ՝ հենց նա  էլ թող ընտրի տարբերակներից մեկը։
Մի կարևոր հանգամանք, եթե այս կարգը ընտրես՝ անպայման խնդրիր Տիրոջ կամքը։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Quote from: Zhirayr on August 31, 2010, 11:20:09 PM
Բարև Ձեզ
Ես 20 օր է ինչ չեմ կարողանում նորածին աղջկաս անուն դնել: Նա մեր առաջին երեխան է: Բացատրեմ թե ինչն է պատճառը:
Ես և իմ ընտանիքի բոլոր անդամները շատ ենք ցանկանում, որ անունը դնենք Անուշ` մորս անունն է: Մայրս իմ համար սուրբ է, չգիտեմ ոնց բացատրեմ որ պատկերավոր լինի: Նա իմ համար իսկական մայր է եղել բոլոր իմաստներով: Ես նրա միակ որդին եմ: Բացի այդ նա հիվանդացավ այս տարի ու Աստված գիտի թե ինչ կլինի.... Նրան սիրում ու հարգում են բոլոր իմ բարեկամները, քանի որ շատ բարի է ու բոլորի համար սիրելի: Բայց կինս չի ցանկանում դնել այդ անունը, հենց ասում եմ գնանաք զագս, որպեսզի ծննդական հանենք ու անունը դնենք սկսում է հոնգուր-հոնգուր լաց լինել: Ասում է չեմ ուզում Անուշ դնենք: ՄԻ ինձ ստիպիր և այլն....Խնդրում է որ իր կարծիքը հաշվի առնեմ:
Ես ակամայից հայտնվել եմ 2 քարի արանքում չգիտեմ ում նեղացնեմ: Անկեղծ ասած չեմ ուզում ոչ մեկին նեղացնել, խղճիս մեղք վերցնեմ:
Խնդրում եմ մի խորհուրդ տվեք...
Ընտանիքի նորածին երեխային անուն տալը` հատկապես առաջին զավակին, մի փոքր դժվար հարց է, և թե' տղայի, թե' աղջկա կողմը ցանկանում է, որ հատկապես իր առաջարկած անունը տրվի: Եթե ծնողները շատ երեխաներ են ցանկանում ունենալ, ապա հնարավորություն են ունենում մի երկու կողմին էլ բավարարել: Սակայն միակ երեխայի համար հատուկ լուծում պետք  գտնել: Այդ լուծումը երկակի անուն դնելն է (ծննդյան վկայականով մեկ, իսկ կյանքում` ուրիշ անուն): Իմ ծանոթ հոգեբանների հավաստմամբ, շատ դեպքերում երկրորդ անունն ավելի  շատ է գործածվում, քան առաջինը կամ <<պաշտոնականը>> (հենց իմ` Մասնագետիս զարմուհին անձնագրով Նարինե անունն ունի, սակայն կյանքում բոլորը նրան Գոհար են ասում...):

Սա նշանակում է, որ կարող եք ծննդյան վկայականով Անուշ դնել, իսկ կյանքում նրան կոչել այն անունով, ինչ որ ցանկանում է մայրը: Ընդհանրապես մոր խնդրանքի համեմատ անուն դնելն էլ Ձեր կողմից մեծահոգության մի ժեստ կլինի: Այս դեպքում էլ Դո'ւք կարող եք Ձեր ցանկությամբ նրան երկրորդ անուն տալ` Անուշ:
Իմացեք, թե ինչ անուն է ցանկանում Ձեր կինը` Անուշ անվան փոխարեն: Պնդո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե պնդում է իր առաջարկած անունը, ապա ասացեք, թե Դուք մտադիր եք բոլորովին այլ անուն դնել` ո'չ Անուշ, ո'չ Ձեր կնոջ առաջարկածը: Եթե Ձեր կինը դրանից հետո ասի, թե ավելի լավ է Անուշ դնել, քան ցանկացած այլ անուն, ապա իմացեք, որ նա անկեղծ է ցանկանում իր առաջարկած անունը և առավելությունը տվեք իր առաջարկած անվանը:
Այն դեպքում, երբ դուք ծնողներդ ցանկանում եք շատ երեխաներ ունենալ, կարող եք առաջինին անվանել ըստ Ձեր ցանկության, երկրորդին` Ձեր տիկնոջ:
Բոլոր դեպքերում պահպանեք սառնությունը, եղեք հավասարակշռված և առողջ դատեք:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Zhirayr

Շնորհակալություն: Ցավոք մեր մոտ երկու անունի հետ կապված օրենք չկա, բայց կիրառություն ունի: Բայց ես հենց այդպես էլ կանեմ:
Կուզենայի իմանալ իսկ ինչպես է այս պրոբլեմի լուծումը տեսնում հայ եկեղեցին:

Masnaget

Նորածնին անուն դնելուց հետո երբ մկրտում են նրան, եկեղեցականը, ով նրան մկրտում է, կարող է փոխել երախայի անունը` դնելով օրվա սուրբերից մեկի անունը: Ընդհանուր առմամբ պետք է նկատել, որ Ավետարաաններում և Հին Կտակարանում էլ հանդիպում են անուն փոխելու դեպքեր: Չեմ ցանկանում օրինակներով հիշեցնել, սակայն ասեմ, որ Եկեղեցին ընդունում է անուն փոխելը, սակայն դա պարտադիր բնույթ չունի:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Zhirayr

Ինձ հետաքրքիր են օրինակները: Խնդրում եմ գոնե մեկը պատմեք:

Masnaget

Օրինակ` Հակոբ նահապետի անունը Իսրայելի փոխվելը, Քրիստոսի աշակերտ Սիմոնի անունը Պետրոսի փոխվելը և այլն:
Մկրտության ժամանակ երախային կնքում են նոր անունով` օրվա տոնելի սուրբերից մեկի անունով: 
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

vahan

Quote from: Zhirayr on September 01, 2010, 01:19:12 PM
Շնորհակալություն: Ցավոք մեր մոտ երկու անունի հետ կապված օրենք չկա, բայց կիրառություն ունի: Բայց ես հենց այդպես էլ կանեմ:
Ժիրայր, ինձ մի հարց է հետաքրքիր, եթե հարկ կհամարես՝ պատասխանիր խնդրեմ։
Նախ, ինչպե՞ս են երեխային դուրս գրել հիվանդանոցից, եթե ծննդականը չես ներկայացրել  և հետո, դու այստեղ  կարծես թէ խնդրիդ լուծումը գտնում ես  ու ասում, որ այդպես կանես, սակայն այլ՝ տխրահրչակ ֆորումում նույն խորհուրդն ե՞ս հայցում։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Masnaget

Quote from: vahan on September 06, 2010, 09:38:14 PM
Quote from: Zhirayr on September 01, 2010, 01:19:12 PM
Շնորհակալություն: Ցավոք մեր մոտ երկու անունի հետ կապված օրենք չկա, բայց կիրառություն ունի: Բայց ես հենց այդպես էլ կանեմ:
Ժիրայր, ինձ մի հարց է հետաքրքիր, եթե հարկ կհամարես՝ պատասխանիր խնդրեմ։
Նախ, ինչպե՞ս են երեխային դուրս գրել հիվանդանոցից, եթե ծննդականը չես ներկայացրել  և հետո, դու այստեղ  կարծես թէ խնդրիդ լուծումը գտնում ես  ու ասում, որ այդպես կանես, սակայն այլ՝ տխրահրչակ ֆորումում նույն խորհուրդն ե՞ս հայցում։
Լիովին համաձայն եմ Վահանի հետ:
Սկզբում, երբ Դար կոչվող խիստ քաղաքականացված ֆորումում էլ աչքովս ընկավ նույնանուն թեման, ես կարծեցի, թե պատասխանի համար հարցի հեղինակը լրացուցիչ կարծիքներ է ակնկալում, սակայն դատելով այդ անկատար ֆորումի սխալ ուղղությամբ գնացող քննարկումներից` կարող եմ ասել, որ Ժիրայրը ոչ միայն կարող է այդպես չվարվել, ինչպես խոստացել է, այլ նաև վարվել խոստացածին բոլորովին հակառակ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք: