Ճարտարապետություն

Started by Mard, March 06, 2010, 07:22:58 PM

Previous topic - Next topic

Masnaget

Իմ կարծիքով, Մարդ, ոչ հեռու ապագայում ամեն ինչ կհարմարեցվի Եկեղեցուն. ես լավատես եմ և հավատում եմ, որ  քայլ առ քայլ նորանոր ձեռքբերումների ականատեսը կլինենք:
Լավ մնացեք:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

BAREV

Ես շաաաաատ մեծ շնորհակալություն եմ հայտնում Մարդ-ին` իր քաղաքակիրթ ու առողջ քննարկում անելու ունակության համար: Գուցե սա որևէ կերպ ա.դ.ի քանդել-չքանդելուն չի վերաբերում, բայց շատ հնարավոր է, որ եթե ճարտարապետների միության նախագահը, մյուս ճարտարապետները կամ ա.դ-ի քանդմանը դեմ արտահայտվողներն այս կերպ մոտենային հարցին, և' լսելի կլինեին, և' գոնե ԱՌՈՂՋ մտքերի փոխանակման արդյունքում կառուցողական որևէ եզրահանգման կգային: 

Ղուկաս Վահան

Ես համաձայն եմ Բարևի հետ։ Եկեղեցու շինարարությանն ընդդիմանալու ձևը շատ կոպիտ էր ու անհանդուրժող... և չգիտես ինչու այդպիսի կոշտ անհանդուրժողականություն ի հայտ է գալիս հատկապես եկեղեցաշինության ժամանակ։
Ընդհանրապես եթե մի տեղ Աստուծո տուն՝ եկեղեցի կառուցելու առաջարկ կա, ապա չպետք է բացառել նաև Աստուծո կամքը կամ աստվածային նախախնամությունը կոնկրետ այդ տեղի առնչյալ։ Իզուր չէ դարեր ի վեր հնչում. «Երանի եկեղեցի շինողաց...»։ Ճիշտ չէ եկեղեցու կառուցմանը/շինարարությանը ընդդիմանալ։ Այն որտեղ էլ որ կառուցվի, լավ է։ Չգիտենք, գո՞ւցե ընդդիմանալով Աստուծո կամքին ենք դեմ դուրս գալիս... Ըստ իս մի ամբողջ կայսրություն փլուզվեց այդ ընդդիմանալու պատճառով... իսկ մենք, ցավոք, դաս չենք քաղում այդ դառը պատմությունից։
Այնուամենայնիվ ընդդիմանալու փոխարեն թերևս կարելի էր պարզապես ավելի լավ տարբերակ առաջարկել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Mard

QuoteԸնդհանրապես եթե մի տեղ Աստուծո տուն՝ եկեղեցի կառուցելու առաջարկ կա, ապա չպետք է բացառել նաև Աստուծո կամքը կամ աստվածային նախախնամությունը կոնկրետ այդ տեղի առնչյալ։ Իզուր չէ դարեր ի վեր հնչում. «Երանի եկեղեցի շինողաց...»։ Ճիշտ չէ եկեղեցու կառուցմանը/շինարարությանը ընդդիմանալ։ Այն որտեղ էլ որ կառուցվի, լավ է։ Չգիտենք, գո՞ւցե ընդդիմանալով Աստուծո կամքին ենք դեմ դուրս գալիս... Ըստ իս մի ամբողջ կայսրություն փլուզվեց այդ ընդդիմանալու պատճառով... իսկ մենք, ցավոք, դաս չենք քաղում այդ դառը պատմությունից։

Ընդիմությունը միշտ չէ, որ վատ է: Եթե ինչ-որ բան սխալ է արվում, ապա պետք է ընդիմանալ, բայց ոչ  թշնամանալ: Եվ վերջի վերջո բացի ընդիմանալը, ես նայև նշեցի դրականի մասին: Որ եթե ՄԵՐ ԵԿԵՂԵՑԻՆ, ՄԱՍՆԱՈՐՊԵՍ ՀՈԳևՈՐ ԴԱՍԸ ԿԱՐՈՂ Է Ա.Դ.-ը ծառայեցնել սեփական քարոզչությունը կազամակերպելու համար: Օրինակ հիանալի կլինի այնտեղ թեմատիկ հոգևոր հանդիպումներ կազմակերպել: Էլ չեմ ասում համերգների մասին:

Ինչքան լավ կլինի, եթե անցյալ լարվա փառատոնի նման մի բան կազմակերվի, և հովանավորը լինի ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ(նկատի չունեմ միայն հոգևոր դասին, այլ նայեվ հոտի անդամներին, որոնց աջակցությամբ կկազմակերպի զանզան միջացառումներ): 

Միթե այս ամենը  չի՞ նպաստի ԵԿԵՂԵՑԱՇԻՆՈՒԹՅԱՆԸ, թե հոգևոր, թե ֆիզիկական:
Մարդը ստեղծագործ է, ինչով նմանվում է Աստծուն: Դրա համար մարդ չի կարող բավարվել մկրտությամ ու հաղորդությունով, կամ  միայն յոթ խորհուրդներով: Նա զարգանում է և զարգացման համար պայմաններ են հարկավոր: Նրա զարգանալու, մշակվելու համար միայն եկեղեցին(շինություն) բավարար չէ: Եվ շատ լավ կլինի, որ ստեղծագործելու, դաստիարակվելու պայմաններ ապահովողը լինի հենց ՄԵՐ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ:

Հասկանում եք, այսօր մենք պիտի մեծ ջանքեր թափենք, որպեսզի նորից զտենք մեր ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ: Մենք պիտի տեր կանգնեն մեր մշակույթին և հենց այստեսակ ամֆիթատրոնի գոյությունը կնպաստի, որպեսզի ճշմարիտ արժեքները հասարակությունը դյուրությամբ յուրացնի:

Եվ վրջիվերջո Աստծո Կամքը ոչ ոք չի կարող իմանալ, եթե Աստված Ինքը չհայտնի, իսկ թե ինչպես Կհայտնի` Աստված Ինքը Գիտի:

Իսկ ի՞նչ գիտենք, թե հենց ընդիմանալը,  այս ամենը Աստծո Կամոք չէ: Միգուցե այս ամենը պետք է, որպեսզի հոգևորական ու հավատացյալ հարաբերությունները շտկվի: Պետք էր, որպեսզի ոչ միայն այն հավատացյալների ձայնը լսվի, որոնք ամեն գնով կողմ են քանդելուն ու դեռ մի բան էլ մյուսներին <<անաստված>> պիտակ են կպցնում: Կամ միգուցե պետք էր այս ամենը, որ Եկեղեցին` այսինքն մենք բոլորս հասկանանք, թե իրականում ինչպիսի՞նն ենք ու ինչի՞ կարիքը ավելի շատ ունենք:

:)

Ղուկաս Վահան

Օրեր առաջ Ֆեյսբուքի այն խմբում, որտեղ դեմ են ամառային դահլիճի փոխարեն եկեղեցու կառուցմանը, գրեցի՝ ցանկությամբ իմանալ, թե ո՞վ է կարդացել Նարեկի 75-րդ գլուխը։
Գիտեք, որ այդ գլխի 8-13–րդ տները վերաբերում են եկեղեցուն, այսինքն՝ թե ի՞նչ է եկեղեցին և ինչպե՞ս պետք է նրան վերաբերվել։ Սովետմիության տարիներին հրատարակված Նարեկների մեջ այդ գլուխը չկա, որովհետև ենթարկվել է գրաքննության։
Ես ինքս, երբ վերստին կարդացի, տեսա, որ նույնիսկ ամոթալի է եկեղեցին համեմատել որևիցե տեսակի դահլիճի հետ։
Ցավոք Ֆեյսբուքի այդ խմբի 5277 անդամներից արձագանքեցին միայն երեքը։
Քննարկման ժամանակ հարց տվեցի՝ «Դուք Նարեկին էլ ե՞ք դեմ»։ Մարիշն ինձ պատասխանեց. «asenk ayo, ev inch??»։
Ինչևէ, ստացվում է այդ խմբում գրանցված 5.398 անդամներից ենթադրաբար 90%-ը անտեղյակ է Նարեկի այդ գլխից, մոռացել է իր պատմությունը, չգիտե, թե ի՞նչ է եկեղեցին, ուստի և անգիտության մեջ է։
Ես հիմա մտածում եմ, որ շատերն այնտեղ դեմ են նաև Նարեկին, թեև գիտեմ, որ այդ խմբին միացածներից շատերը Հայ եկեղեցու զավակ են իրենց համարում։

Այստեղից մեկ այլ ենթադրություն (թեև շատ ուշ է այս մասին ասել, բայց ինչպես ասում են՝ լավ է ուշ, քան երբեք).
Կար ժամանակ, երբ եկեղեցին կարող էր իր հույսը դնել այդ անգետների կամ իրենց իսկ հավատո դավանությունից անտեղյակների վրա, ովքեր միշտ կուրորեն կողմ էին արտահայտվում «իրենց պապերի հավատքին»։ Այսօր այդ անգետների վրա չեք կարող հույս դնել, թանկագին եկեղեցականներ, որովհետև նրանք արդեն դեմ են արտահայտվում «իրենց պապերի հավատքին»։
Պետք է, որ այս հասարակությունը հիշի ո՛չ միայն իր պատմության թվերն ու իրադարձությունները, այլ նաև շունչն ու ոգին։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Mard

Կներեք, բայց սա արդեն դեմագոգիայի է վերածվում:
Ասածս շատ պարզ էր. այն մնում էր միայն ընդունել:

Եթե հոգևորականները այնքան սահմանափակ են դարձել, որ եկեղեցուց` շինությունից զատ ուրիշ  օջախի(Հայաստանում միակ ամֆիթատրոնի) կարիքը չունեն, ինչպե՞ս  են ակնկալում, որ ժողովուրդը պիտի Նարեկացի կարդա:
Գիտեք մարդ եթե միայն սիրտ ունենար` չէր ապրի, չնայած որ սիտը  կարոևոր օրգան է:
       ԱՆցյալ տարի Կոմիտասի 140 ամյակն էր: Կոմիտասին նվիրված փառատոն կամ համերգաշար կազմակերպելը ոչ մեկի մտքով չանցավ: Սա է՞լ էր <<անհավետների>> մեղքը:
Կուզեք պատխանեք, կուզեք` ոչ, այլևս այս թեմային չեմ անդրադառնա:

Հ.գ. էլ ինչպես պիտի գրեի, որ հասկանաք` եկեղեցին ես եմ, մենք ենք, նրանք ովքեր մկրտված են և մեր Տեր Հիսուս  Քրիստոսի  Մարմնին ու Արյանն են հաղորդվում պատարագի ժամին: Ոչ մեկ իրավունք չունի, նույնիսկ օծված հոգևորականը իրավունք չունի մարդուն չճանաչելով << անաստաված>> և << ուրացող>> կոչել:

Թող Աստված մեզ բոլորիս սեր և իմաստություն տա, միմիանց հասկանալու և ողջամիտ քննադատոթւոնները ընդունելու: Հաջողություն:
:)

BAREV

Եթե հոգևորականները այնքան սահմանափակ են դարձել, որ եկեղեցուց` շինությունից զատ ուրիշ  օջախի(Հայաստանում միակ ամֆիթատրոնի) կարիքը չունեն, ինչպե՞ս  են ակնկալում, որ ժողովուրդը պիտի Նարեկացի կարդա: - Գուցե ճիշտ եք Մարդ, բայց եթե էս դեպքերում էլ ամեն մի հավատացյալ մտածի, որ այ եթե Եկեղեցին այս բանն այս կերպ աներ, ես համաձայն չեմ այս կամ այն կերպին ու էլի նման մոտեցումներ, արդյունքում բողոքականների պես ամիսը մեկ եկեղեցու ներսում նոր խմբակներ կառանձնանային` սեփական ստրատեգիայով ու մեթոդներով: Էլ ուր մնաց հովվի առաջնորդության գործոնը: Փառք Աստծո, քրիստոնեության մեջ դա դասային խնդիր չէ, այլ հոր ու զավակի հարաբերություն: Կարելի է մեզ ճիշտ թվացող շատ բաներ առաջարկել ու մեր պատրաստակամությունը հայտնել:

BAREV

Մի բան միայն. վերջին շաբաթների ընթացքում ազնվությամբ ու սրտացավությամբ Ա.Դ.-ի խնդրի վերաբերյալ մտահոգվող մարդկանց գրառումներին հազար ու մի գրագետ-անգրագետ-աղանդավոր ու հեթանոս միացել ու քննադատում է Եկեղեցու "անհեռատես", "օլիգարխատիպ", էլի հազար ու մի որակումներով գործունեությունը` քննադատության մեջ առանց չափ ու քանակի թույնի ու հայհոյանքի լուրջ դոզայով:

Mard

#18
Գիտեք, լավ չհասկացա, ձեզ: Եթե հոգևորականների մասին խիստ արտահայտվեցի` ներեք:
Բայց որպեսզի վերջնական պարզ լինի, նորից ասեմ:
Վեհափառի, հոգևաակնների հասցեին երբևէ ասված ցանկացած հայհոյախոսության և վատաբանության միշտ ընդիմացել եմ և նրանց մերկապարանոց մեղադրանքներին  100 դրական օրինակներ եմ բերել և լեզուները կտրել: Բայց այժմ, երբ ակնհայտ սխալ է գործվում, կարծում եմ իրավունք ունեմ ասելու սխալի մասին: Հոգևորականների սխալը նկատելը, չի նշանակում թշնամանալ հոգևորականների հանդեպ:  Ի տարբերություն եկեղեցու թշնամիների, ես չեմ մոռանում նրանց ՕԾՈՒՄԻ մասին, բայց հոգևարականը ինձպես մարդ է և նույնպես ենթակա է սխալվելու:

Ես արդեն համոզված եմ, որ այն մարդիկ, ովքեր հուշել էին  կաթողիկոսին այս միքտը` ա.դ.-ը քանդելը և տեղում եկեղեցի կառուցելը, շատ լավ գիտեին հետագա զարգացումերի մասին, բայց ցավն էն է, որ հոգևորականները չտեսան, միգուցե և էլի չեն տեսնում  հետևանքները:
Եթե լավ բան է, ինչու՞ է թաքուն արվում, ինչու՞ է թաքուն ցուցակից հանվում: Եթե Աստվածահաճո է, թող բացահայտ արվի: Այ էստեղ է ցավը, որ ԵԿԵՂԵՑԻՆ ԱԿԱՄԱ ՆԵՐՔԱՇՎԵՑ ԽԱՐԴԱԽ ԳՈՐԸՆԹԱՑԻ ՄԵՋ. ցավոք, ով ներքաշեց եկեղեցուն, ՇԱՏ ԼԱՎ ԳԻՏԵՐ ԱՅՍ ԱՄԵՆԻ ՄԱՍԻՆ:

:)