Աստվածապաշտութեան կերպարանք

Started by vahan, August 22, 2009, 01:18:20 AM

Previous topic - Next topic

vahan

մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը։ Նաեւ խորշի՛ր նրանցից, քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռն կանանց, որոնք տարուած են պէսպէս ցանկութիւններով. կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը։ Եւ ինչպէս Յանէսն ու Յամրէսը հակառակուեցին Մովսէսին, այնպէս էլ սրանք հակառակւում են ճշմարտութեանը. ապականուած մտքով մարդիկ, անպէտք՝ հաւատի մէջ։ (Բ Տիմ. Գ 5)
Հարգելի Լուսամուտցիներ.ինչպես տարբերել Աստվածապաշտական կերպարանքը իրական Աստվածապաշտությունից։ՈՒզում եմ լսել ձեր կարծիքը.նաև Լուսամուտ եմ հրավիրել Արս83 մականունով գրանցված մասնակցին.շտապեմ շնորհավորել նրան գրանցման առթիվ.ցանկալ  բարի գալուստ՝ հենց Արսենից եմ ակնկալում լսել առաջին պատասխանը քանի որ  (Բ Տիմ. Գ 5) խոսքերը ուղղված են եղել ինձ։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Ղուկաս Վահան

Աստված նայում է մարդկանց սրտերին, ուստի յուրաքանչյուրն իր սրտի մաքրությամբ կարող է գիտակցել, թե որքան է մաքուր Աստուծո առջև, իսկ մյուսների սրտերը քննողը մենք չենք։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Masnaget

Ճշմարիտ աստվածապաշտությունը /իմիջիայլոց, գրվում է փոքրատառով/ ոչ մի լուսամուտցի չի կարող տարբերել, ոչ մեկը չի կարող դա անել, այլ միայն Աստված` սրտեր քննողը:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Petros

Եթե զատորոշենք, ապա նաև տարբերություն կդնենք սրա և նրա միջև: Իսկ դա մեզ պե՞տք է: Կարծում եմ, որ` ոչ:
Շատ ավելի լավ է սիրել, ներել, ծառայել բոլորին հավասարապես:
Սա իմ կարծիքն է:

vahan

Quote from: Petros on August 23, 2009, 03:12:22 AM
Եթե զատորոշենք, ապա նաև տարբերություն կդնենք սրա և նրա միջև: Իսկ դա մեզ պե՞տք է: Կարծում եմ, որ` ոչ:
Շատ ավելի լավ է սիրել, ներել, ծառայել բոլորին հավասարապես:
Սա իմ կարծիքն է:
էնքան հեշտ է ասել սիրել, ներել, ծառայել բոլորին հավասարապես։  Քեզ մոտ ստացվու՞մ է։
Պիտի խոստովանեմ. որ ես մեծ տարբերություն եմ դնում հավատացող. և հավատքը ու իմ Տիրոջը ծաղրող մարդկանց մեջ։
եթե կարիքի մեջ են՝առաջինը պիտի հավատակից եղբորս օգնեմ և հետո նոր մյուսին։Հիսուսն ինքն է ասում ՙՈվ այս փոքրիկներից մեկին. իմ անվան համար. մի բաժակ ջուր տա՝իր վարձքը պիտի ստանա՚
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

ars83

Quote from: vahan on August 22, 2009, 01:18:20 AM
մարդիկ, որ ունեն աստուածապաշտութեան կերպարանք, սակայն ուրացել են նրա զօրութիւնը։ Նաեւ խորշի՛ր նրանցից, քանզի նրանց մէջ կան այնպիսիք, որ մտնում են տնից տուն եւ գերում են մեղքերով ծանրաբեռն կանանց, որոնք տարուած են պէսպէս ցանկութիւններով. կանայք, որ միշտ ուսանում են, բայց երբեք չեն կարող հասնել ճշմարիտ գիտութեանը։ Եւ ինչպէս Յանէսն ու Յամրէսը հակառակուեցին Մովսէսին, այնպէս էլ սրանք հակառակւում են ճշմարտութեանը. ապականուած մտքով մարդիկ, անպէտք՝ հաւատի մէջ։ (Բ Տիմ. Գ 5)
Հարգելի Լուսամուտցիներ.ինչպես տարբերել Աստվածապաշտական կերպարանքը իրական Աստվածապաշտությունից։ՈՒզում եմ լսել ձեր կարծիքը.նաև Լուսամուտ եմ հրավիրել Արս83 մականունով գրանցված մասնակցին.շտապեմ շնորհավորել նրան գրանցման առթիվ.ցանկալ  բարի գալուստ՝ հենց Արսենից եմ ակնկալում լսել առաջին պատասխանը քանի որ  (Բ Տիմ. Գ 5) խոսքերը ուղղված են եղել ինձ։
Բարև բոլորիդ։ Շնորհակալ եմ շնորհավորանքի համար։ Ինչ վերաբերում է մեջբերմանը․․․

Մի քանի պարզաբանում՝ պատկերն ամբողջապես ներկայացնելու և հնարավոր թյուրիմացություններից խուսափելու համար․
ա․ vahan-ի հիշատակած իրադարձությունը կազմում է մեր քննարկությունների մասը՝ նրա կողմից www.akumb.am կայքում բացված «Քրիստոնեական տեսանյութեր ու քննարկումներ» http://www.akumb.am/showthread.php?t=46937 թեմայի շրջանակներում։
բ․ բուն գրառումը գտնվում է հետևյալ հասցեով՝ http://www.akumb.am/showpost.php?p=1773923&postcount=57
գ․ գրառման կոնտեքստը հետևյալն է․ vahan-ի տեղադրած տեսանյութի և նրա հեղինակի վերաբերյալ լրացուցիչ նյութեր փնտրելուց և դրանք հրապարակելուց հետո՝ թեմայի հեղինակը կարծիք հայտնեց, որ դա ավելորդ էր, ավելին՝ զրպարտություն էր (առանց, այնուամենայնիվ, հակափաստարկներ բերելու)
դ․ այնուհետև խոսքը գնաց Ղուրանի ուսումնասիրության վերաբերյալ, ինչի նկատմամբ թեմայի հեղինակը կարծիք արտահայտեց, որ դա ավելորդ է և վտանգում է քրիստոնյայի հոգեկան առողջությունը, ակնարկելով, որ Ղուրանի ուսումնասիրությունն ինձ ետ կկանգնեցնի քրիստոնեական հավատքից և մեջբերելով Բ Պետ․ Բ 20-21 հատվածը (http://www.akumb.am/showpost.php?p=1773875&postcount=50)
ե․ իմ դիրքորոշումը հետևյալն է․ եթե որևէ բան անհրաժեշտ խորությամբ ուսումնասիրված չէ մարդու կողմից, նա չպետք է հեղինակավոր և համոզված կարծիք արտահայտի նյութի վերաբերյալ։ Այդ սկզբունքը ես փորձում եմ կիրառել ինքս։
զ․ կոնկրետ իմ այս մեջբերումը Տիմոթեոսին երկրորդ ուղերձից նախ և առաջ վերաբերում էր այսպիսի պահվածքին․ երբ մարդ չի ուսումնասիրել որևէ բան, սակայն հեղինակավոր կարծիքներ է արտահայտում՝ ստեղծելով գիտուն (ինչպես նաև՝ աստվածասեր և աստվածապաշտ) մարդու տպավորություն և մանիպուլյացիայի ենթարկելով իր ունկնդիրների մտածողությունը (հատկապես նրանց, ովքեր զլանում են ավելի խորը ուսումնասիրել արծարծվող նյութը)։ Իմ կարծիքով՝ սա առկա է, մասնավորապես վերոհիշյալ տեսանյութում հանդես եկող քարոզչի մոտ։ Իսկ անձամբ vahan-ին սա կարող է վերաբերել այնքանով, որքանով նա դրսևորի նման պահվածք։


ars83

Վերադառնամ տրված հարցին։
Quote from: vahanՀարգելի Լուսամուտցիներ.ինչպես տարբերել Աստվածապաշտական կերպարանքը իրական Աստվածապաշտությունից։
Իմ կարծիքով, չափանիշները պետք է լինեն հետևյալը․

ա․ որքանո՞վ է մարդը անկիրք, մեռած աշխարհային ազդեցության նկատմամբ
Հիմք՝ Իսկ նրանք, որ քրիստոսեաններ են, խաչն են հանում իրենց մարմինները՝ կրքերով եւ ցանկութիւններով հանդերձ։ (Գաղ․ Ե 21)

բ․ ինչպիսի՞ գործերով է արտահայտվում աստվածապաշտությունը։
Հիմք` Իրենց գործերի՛ց կը ճանաչէք նրանց. միթէ փշերից խաղող եւ տատասկից թուզ կը քաղե՞ն։ (Մատթ․ Է 16)
Բայց թերեւս մէկն ասի. «Դու հաւատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛յց տուր ինձ քո հաւատը առանց գործերի, եւ ես քեզ ցոյց կը տամ իմ հաւատը գործերով»։ Դու հաւատում ես, որ մէկ է Աստուած. լաւ ես անում։ Դեւերն էլ են հաւատում եւ դողում։ Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հաւատը դատարկ բան է առանց գործերի։ Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացաւ՝ սեղանի վրայ հանելով իր որդուն՝ Իսահակին, որպէս զոհ։ (Հակ․ Բ 18-21)

գ․ ինչպիսի՞ խոսքերով է արտահայտվում աստվածապաշտությունը։
Հիմք՝ Միթէ մի աղբիւր նոյն ակից քաղցր եւ դառն ջուր կը բխեցնի՞։ (Հակ․ Գ 11)

դ․ ինչպիսի՞ հոգևոր հատկանիշներով, առաքինություններով է արտահայտվում աստվածապաշտությունը։
Հիմք՝ Իսկ վերին իմաստութիւնը նախ՝ սուրբ է եւ ապա՝ խաղաղարար, հեզ, բարեացակամ, լի ողորմածութեամբ եւ բարի գործերով, մաքուր խղճմտանքով, առանց կեղծաւորութեան։ (Հակ․ Գ 17)
Իսկ Հոգու պտուղն այս է՝ սէր, խնդութիւն, խաղաղութիւն, համբերութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն. այսպիսի բաներին օրէնք չկայ։ (Գաղ․ Ե 22)

ե․ որքանո՞վ է մարդու պատկերացումն աստվածապաշտության մասին հիմնված Ավետարանի և Եկեղեցու Առաքելական ուսմունքի վրա
Հիմք՝

Ինչպէս աւելի առաջ էլ ասացինք, հիմա էլ դարձեալ ասում եմ. «Եթէ մէկն աւետարանի ձեզ աւելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովեա՛լ լինի»։ (Գաղ․ Ա 9)
Նա շնորհ տուեց ոմանց լինելու առաքեալներ, ոմանց՝ մարգարէներ, ոմանց՝ աւետարանիչներ, ոմանց՝ հովիւներ եւ ուսուցիչներ՝ հաստատելու համար սրբերին իրենց պաշտօնի կատարման մէջ, ի շինութիւն Քրիստոսի մարմնի, մինչեւ որ մենք բոլորս հասնենք հաւատի կատարեալ միութեանն ու Աստծու Որդու ճանաչմանը, կատարեալ մարդու աստիճանին՝ ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը։ Այնպէս որ, այսուհետեւ չլինենք երեխաներ, որոնք տարուբերւում ու քշւում են վարդապետութեան բոլոր հողմերից, մարդկանց խաբեբայութեամբ, որոնք խորամանկութեամբ, խաբելով մոլորեցնում են. այլ ճշմարտութեամբ ապրելով սիրոյ մէջ, ամէն բան աճեցնենք նրա՛ մէջ, որ գլուխն է՝ Քրիստոս։ (Եփես․ Դ 11-15)

Սրանք արտաքին, երևացող հատկանիշներ են, որոնք կարելի է դիտարկել։ Մնացած, ներքին բաները, որոնք նկատելի է են Աստծուն և իրեն՝ մարդուն, մարդը կարող է քննել՝ իր խղճի և Եկեղեցու հոգևոր փորձառության միջոցով։

Petros

Quote from: vahan on September 05, 2009, 01:52:08 PM
էնքան հեշտ է ասել սիրել, ներել, ծառայել բոլորին հավասարապես։  Քեզ մոտ ստացվու՞մ է։
Պիտի խոստովանեմ. որ ես մեծ տարբերություն եմ դնում հավատացող. և հավատքը ու իմ Տիրոջը ծաղրող մարդկանց մեջ։
եթե կարիքի մեջ են՝առաջինը պիտի հավատակից եղբորս օգնեմ և հետո նոր մյուսին։ Հիսուսն ինքն է ասում ՙՈվ այս փոքրիկներից մեկին. իմ անվան համար. մի բաժակ ջուր տա՝իր վարձքը պիտի ստանա՚
Այո՛, Վահան, ինձ մոտ ստացվում է:

Մի այլ տեղ էլ Հիսուսն ասում է, որ արևը ծագում է և՛ մեղավորների, և՛ արդարներին և այլն: Միշտ Սուրբգրյան մեջբերումներ ես անւմ, բայց կոնտեքստը մոռանում ես, թե որն է իմաստը: Մի քիչ մեկնություններ ուսումնասիրի: Կարծում ես` ես կամ մյուսները չե՞ն կարդացել Նոր Կտակարանը...

vahan

Quote from: ars83 on September 12, 2009, 09:28:19 PM
Ինչպէս աւելի առաջ էլ ասացինք, հիմա էլ դարձեալ ասում եմ. «Եթէ մէկն աւետարանի ձեզ աւելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովեա՛լ լինի»։ (Գաղ․ Ա 9)
Շատ բան կա ասելու .բայց սկսենք այս գեղեցիկ մեջբերումից։Չե՞ս կարծում արդյոք որ ղուրանը հենց Գաղ․ Ա 9 խոսքի՝ ավելի ավետարանվածն է
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

Quote from: Petros on September 13, 2009, 12:33:55 AM
Quote from: vahan on September 05, 2009, 01:52:08 PM
էնքան հեշտ է ասել սիրել, ներել, ծառայել բոլորին հավասարապես։  Քեզ մոտ ստացվու՞մ է։
Պիտի խոստովանեմ. որ ես մեծ տարբերություն եմ դնում հավատացող. և հավատքը ու իմ Տիրոջը ծաղրող մարդկանց մեջ։
եթե կարիքի մեջ են՝առաջինը պիտի հավատակից եղբորս օգնեմ և հետո նոր մյուսին։ Հիսուսն ինքն է ասում ՙՈվ այս փոքրիկներից մեկին. իմ անվան համար. մի բաժակ ջուր տա՝իր վարձքը պիտի ստանա՚
Այո՛, Վահան, ինձ մոտ ստացվում է:

Մի այլ տեղ էլ Հիսուսն ասում է, որ արևը ծագում է և՛ մեղավորների, և՛ արդարներին և այլն: Միշտ Սուրբգրյան մեջբերումներ ես անւմ, բայց կոնտեքստը մոռանում ես, թե որն է իմաստը: Մի քիչ մեկնություններ ուսումնասիրի: Կարծում ես` ես կամ մյուսները չե՞ն կարդացել Նոր Կտակարանը...
Շատ ուրախ եմ քեզ համար .որ կատարյալ սեր ունես.այսինքն  լման հասակ և կատարյալ հավատք ունես. շնորհակալություն  նաև  մեկնություններ կարդալու ցուցումներիդ համար.կարծում եմ  նաև քեզանից կարելի է  սովորել.էլ ինչ մեկնություն։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։