Աստվածապաշտութեան կերպարանք

Started by vahan, August 22, 2009, 01:18:20 AM

Previous topic - Next topic

ars83

Quote from: vahan on September 13, 2009, 01:23:36 AM
Quote from: ars83 on September 12, 2009, 09:28:19 PM
Ինչպէս աւելի առաջ էլ ասացինք, հիմա էլ դարձեալ ասում եմ. «Եթէ մէկն աւետարանի ձեզ աւելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովեա՛լ լինի»։ (Գաղ․ Ա 9)
Շատ բան կա ասելու .բայց սկսենք այս գեղեցիկ մեջբերումից։Չե՞ս կարծում արդյոք որ ղուրանը հենց Գաղ․ Ա 9 խոսքի՝ ավելի ավետարանվածն է
Չեմ կարող հարցիդ պատասխանել, քանի որ չեմ կարդացել այն (չնայած՝ սկսել եմ կարդալ)։ Որովհետև «ավելին է ավետարանում» ասողը պետք է մատնանշի նաև, թե ո՞րն է կոնկրետ այդ «ավելին»։

Petros

Quote from: vahan on September 13, 2009, 01:48:58 AM
Շատ ուրախ եմ քեզ համար .որ կատարյալ սեր ունես.այսինքն  լման հասակ և կատարյալ հավատք ունես. շնորհակալություն  նաև  մեկնություններ կարդալու ցուցումներիդ համար.կարծում եմ  նաև քեզանից կարելի է  սովորել.էլ ինչ մեկնություն։
Լավ կլինի, Վահան ջան:

vahan

Quote from: Petros on August 23, 2009, 03:12:22 AM
Եթե զատորոշենք, ապա նաև տարբերություն կդնենք սրա և նրա միջև: Իսկ դա մեզ պե՞տք է: Կարծում եմ, որ` ոչ:
Շատ ավելի լավ է սիրել, ներել, ծառայել բոլորին հավասարապես:
Սա իմ կարծիքն է:
Պետրոս.եթե ես ասեմ. որ բոլորին սիրում եմ հավասարապես.ուրեմն հաստատ անկեղծ չեմ ինքս ինձ հետ։ ես խոսքս կազմեցի իմ օրինակով. բայց ամեն մարդ թող իր համար այդ օրինակը  քննի։
Քրիստոնեական սերը զատորոշում է մերձավորի հանդեպ  տածած սերը՝ թշնամու սիրուց։Հիսուս  չասաց  թէ ՝ սիրիր քո թշնամուն քո անձի պես.այլ՝ քո ընկերոջը ու մերձավորին։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

vahan

Quote from: ars83 on September 13, 2009, 05:19:09 AM
Quote from: vahan on September 13, 2009, 01:23:36 AM
Quote from: ars83 on September 12, 2009, 09:28:19 PM
Ինչպէս աւելի առաջ էլ ասացինք, հիմա էլ դարձեալ ասում եմ. «Եթէ մէկն աւետարանի ձեզ աւելին, քան ինչ որ դուք ընդունեցիք, նզովեա՛լ լինի»։ (Գաղ․ Ա 9)
Շատ բան կա ասելու .բայց սկսենք այս գեղեցիկ մեջբերումից։Չե՞ս կարծում արդյոք որ ղուրանը հենց Գաղ․ Ա 9 խոսքի՝ ավելի ավետարանվածն է
Որովհետև «ավելին է ավետարանում» ասողը պետք է մատնանշի նաև, թե ո՞րն է կոնկրետ այդ «ավելին»։
Արսեն. այդ ասողը ես եմ ու ինձ համար շատ հեշտ է ասելը թէ որն է ղուրանի ՙԱվելի ավետարանվածը՚։
Բոլորին է հայտնի որ ղուրանը  գեղարվեստական կամ ժամանցային գիրք չէ։Այն հանդիսանում է  այսպես ասած հոգևոր գիրք։ Նաև գիտենք որ այդ գիրքը չի ընդունում Հիսուս  Քրիստոսին որպես Աստծո միածին որդի ու մարդկության  տեր ու փրկիչ։
Ղուրանում նկարագրվող Ալահը ոչ մի ընդհանուր եզր չունի  մեր ճանաչած  ճշմարիտ Աստծո հետ։ՈՒստի ըստ իս.  այդ գրքում ոչ թէ ավելի ավետարանված բան կա.այլ  այն ամբողջությամբ  ավելնորդ ու  հակաաստվածային է. իհարկե՝  քրիստոնեական աշխարհայացի դեպքում։
Ղուրան կարդալու միայն մեկ տարբերակն է ինձ հասկանալի ՝երբ  նպատակ ունես բացահայտել այնտեղի  սխալները և ներկայացնել հանրությանը։ Իսկ որպես հետաքրքրություն՝ իր անձը  Տիրոջը նվիրած մարդուն. այն չի կարող հանդիսանալ։Ինչպես մկնդեղը չի կարող հետաքրքիր լինել խոհարարին ։
Իրավիճակը առավել ծանր եմ համարում. երբ տիպիկ աշխարհային մեղքով բեռնավորված այլ ֆորումներում .ուր  չեն պակասում սատանիստներն(Իդեպ եթե չեմ սխալվում սատանիստի հետ նաև ընկեր էիր գրանցված ֆորումում.այնպես չէ՞) ու Աստծո  խոսքի հակառակորդները  .իրեն քրիստոնյա հռչակած  ու  դեռ ուրիշների քրիստոնեության սիրո վիա  կասկածող մարդը. վերցնում ու հայտարարում է որ ՙես անցնում եմ ղուրանի ուսումնասիրմանը՚։
Սակայն դատողը ես չեմ ոչ էլ ուզում եմ որև է մեկին քարկոծել։ Ինքս գրածիս մեջ ավելի շատ նախազգուշական հորդորանք եմ  տեսնում ու կուզեի. որ դու էլ այդպես ընդունեիր։(չեմ ասում թէ սովորեցնում եմ քեզ.կամ ինձանից սովորիր.ուզում եմ ասել  խոսքս  թշնամանքով կամ դատապարտությամբ  չեմ գրել)։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Petros

Quote from: vahan on December 06, 2009, 09:36:20 AM
Քրիստոնեական սերը զատորոշում է մերձավորի հանդեպ  տածած սերը՝ թշնամու սիրուց։Հիսուս  չասաց  թէ ՝ սիրիր քո թշնամուն քո անձի պես.այլ՝ քո ընկերոջը ու մերձավորին։
Վահան ջան, Քրիստոս նման բան որտե՞ղ է ասել:
Արի մի հատ նայենք, թե Նա ինչ արեց Իրեն սպանողների նկատմամբ: Աղոթեց ու խնդրեց Հորից, որ ների, չէ՞:
Քրստոս էնքան բաներ է արել, որ ասելուց էլ շատ են արածները ու ասեց, որ հետևենք Իրեն:

Ինչ վերաբերվում է սիրուն, ապա ես չէ, որ սիրում եմ, ուղակի հասկանում եմ, որ Աստծո Սիրուն նաև նրանք ու բոլորս ենք արժանի: Այսինքն, այն փաստը, որ Աստված բոլորին սիրում է, ինձ բավարար է, որ ... դե հասկացար: