Սամվելի հետ

Started by Ղուկաս Վահան, December 17, 2008, 11:47:24 PM

Previous topic - Next topic

Masnaget

Սամվել, եթե կարելի է, ես մի քանի հարց եմ կուտակել այս ընթացքում.
1. Ի՞նչ է քեզ համար սովորականը, և ի՞նչ է արտասովորը:
2. Ե՞րբ ես սովորաբար քնում:
3. Կյանքում շա՞տ թշնամիներ ունես:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Samvel

Quote from: Masnaget on July 21, 2010, 09:04:29 AM
Սամվել, եթե կարելի է, ես մի քանի հարց եմ կուտակել այս ընթացքում.
1. Ի՞նչ է քեզ համար սովորականը, և ի՞նչ է արտասովորը:
2. Ե՞րբ ես սովորաբար քնում:
3. Կյանքում շա՞տ թշնամիներ ունես:

2. Սովորաբար քնում եմ գիշերը (4-5 ժամ):
3. Թշնամիներ չունեմ: Եթե հետաքրքիր է` ինչու, կարող ենք այդ մասին խոսել:

1.Անչափ շնորհակալ եմ այս հարցի համար, Մասնագետ: Շատ հաճելի անակընկալի բերեց: Եվ հենց այդ պատճառով հենց նրան էլ վերցնենք որպես օրինակ:
Սկզբում, երբ որ կարդացի այն, թվաց, թե սովորական մի հարց է: Բայց ընդամենը մեկ վայրկան անց, երբ կենտրոնացա նրա վրա, այն արտասովոր դարձավ, իսկ հիմա, երբ վերջացրեցի նախադասությունը, այն հասցրել է արդեն արտասովորից արտակարգի վերածվել: Տեսեք, նույն բանը միանգամից երեք կերպարանք ընդունեց: Պարզաբանեմ:

Պատասխանս պետք է այսպիսին լիներ.
Սովորական է դարձել անընդհատ մտքով Աստծո հետ լինելը, այդ նյու-էյջական գաղափարներն անընդհատ իմ մեջ կրելը, Աստվածաշունչն ու Քրայոնի և ՈՒոլշի և այլնի գրքերն անընդհատ իրար հետ գրասեղանիս վրա տեսնելը, անընդհատ մտքերս այն մասին, թե ինչպես կարող եմ իրականացնել իմ այսօրվա ամենամեծ ցանկությունը: Եվ արտասովոր կլիներ, եթե այդ ամենը  միասին  այսօր իմ կյանքում չլիներ:

Այստեղ Ձեր հարցը դառավ արտակարգ, որովհետև ես հասկացա, որ ընդամենը մի քանի տարի առաջ ամեն ինչ լրիվ հակառակն էր: Լրիվ սովորական էր այս ամեն թվարկածս չունենալը, առանց այդ ամենի ապրելը, և արտասովոր էր, եթե, ասենք, վերցնեի ու բացեի Աստվածաշունչը:
Արտակարգ է հարցն այն պատճառով, որ հերթական անգամ հիշեցրեց Եռամեծ Հերմեսին. ինչ որ վերևում է, հավասարազոր է նրան, ինչ որ ներքևում է: Այսինքն, կոնկրետ Ձեր հարցի վերաբերյալ. նույն բանը կարող է միաժամանակ և սովորական լինել, և արտասովոր:
Նորից` շնորհակալություն:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Quote from: Samvel on July 20, 2010, 12:40:01 PM
... Նույնիսկ տեսա Ադմինի տված հարցերն ինձ ու շատ զարմացա - բոլորովին չեմ հիշում: Կարծում եմ, անիմաստ է հիմա պատասխանելը, չէ որ մեկ տարուց ավելի ժամանակ է անցել: Չնայած, եթե Ադմինը ցանկանա` կփորձեմ:

Ճիշտ է, շատ ժամանակ է անցել, բայց հարցը դեռ ժամանակավրեպ չէ, կարծում եմ, այնպես որ կարող ես պատասխանել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

Quote from: Admin on July 23, 2010, 09:07:09 PM
Ճիշտ է, շատ ժամանակ է անցել, բայց հարցը դեռ ժամանակավրեպ չէ, կարծում եմ, այնպես որ կարող ես պատասխանել։
Ինչ արած, ասում են, առաջին խոսքը երկրորդից թանկ արժի: Եթե ցանկանում ես, ուրեմն պետք է պատասխանեմ, Ադմին: Չնայած, ինչ մեղքս թաքցնեմ, տեսնում եմ, որ մի առանձնապես հաճույք չեմ ապրելու դրանից, քանի որ հարցերդ հակառակը` տխրության են տրամադրում:

Quote from: Admin on January 04, 2009, 01:53:49 PM
Ֆորումում նկատել եմ, որ Դուք Ձեզ հետաքրքրող հարցը տալիս եք որտեղ պատահի, բավարար է, որ նախորդ գրածի մեջ Ձեզ հետաքրքրող մի բան լինի։

Համաձայն եմ, ունեմ այդ թուլությունը, ինչի համար ներողություն եմ խնդրում: Երբ մի հետաքրքիր թեմա եմ տեսնում, որը որ կարելի է շարունակել, փորձում եմ ավելի խորանալ դրա մեջ և հարցն այստեղ ինքստինքյան որպես հրավերք է ծառայում դիմացինիս` անել նույնը: Չէ՞ որ այստեղ, մեր մեջ, շատ չեն կինոաստղերն ու այլ աստղերը, որոնց հետ կարելի էր ուղղակի ինտերվյու անցկացնել իմանալու համար, թե - ներողություն - ի՞նչ գույնի ներքնաշապիկ է նա հագնում: Մենք հարցեր ենք տալիս իրար այստեղ, որպեսզի պարզաբանենք - մեկմեկու օգնությամբ - մենք` մեզ և մեր Աստծոն: Իսկ չէ՞ որ հարցը հարց է բերում: Հիմա, ասենք թե իմ այս միտքը գրելու ընթացքում ես մի հարց պետք է տամ քեզ, Ադմին, հենց այս թեմայի վերաբերյալ, ես ինչպե՞ս վարվեմ: Թողնե՞մ միտքս անավարտ, գնա՞մ "Հարցեր Ադմինին" բաժինը, տա՞մ այնտեղ հարցս, հետո սպասե՞մ մի երկու օր քո պատասխանին, հետո նորից վերադառնամ ու շարունակեմ անավարտ մնացած մի՞տքս: Իհարկե, մեր առջև փռված հավերժության առաջ ի՜նչ մի մեծ բան է մի երկու օր սպասելը - կսպասեմ: Բայց, չէ՞ որ հայտնի է, որ ամենաանցողիկ բանը միտքն է. էլ որտեղի՞ց ես գտնեմ իմ թռած-գնացած միտքը...  Խնդրում եմ այս անգամ ներող եղիր այս հարցերի համար, առավել ևս, որ սրանք հարցեր չեն բոլորովին, այլ հարցական նշաններ` դրված պատասխանների վրա:

Իհարկե, կարելի է նաև այնպես, ինչպես անում է մեր սիրելի Մասնագետը: (Մասնագետ, խնդրում եմ, ոչ մի վատ բան մի կարծեք: Ժամանակ առ ժամանակ անընդհատ ցանկացել եմ այս հարցը Ձեզ ուղղել` ինչ-որ չի ստացվել: Եթե ցանկանում եք ըստ օրենքի` կարող եմ տեղադրել այն "Հարցեր Մասնագետին" բաժնում էլ: Այստեղ ուղղակի ինձ անհրաժեշտ եղավ այդ մասին հիշելը - ներողություն:)
Մասնագետը տալիս է հարցեր և հաճախ` բավականին հետաքրքիր: Դա երևում է նրանից, որ բոլորն էլ հաճույքով են պատասխանում այդ հարցերին, և ես էլ նույն կերպ վարվեցի: (...) Իսկ հետո՞: Հետո` ի՞նչ: Կարծես, Համլետն էր, չէ՞, որ ասաց. "Վերջում - լռություն":
Ես կասեի. մութ լռություն: Որովհետև այդ հարցերից հետո իրոք որ, կարծես թե քեզ գցում են մի մութ ու խուլ սենյակի մեջ: Լրիվ անհայտ է, թե ինչի՞ համար էին տրված այդ հարցերը, ու՞ր էին ցանկանում տանել քեզ այդ հարցերը, բայց ակընհայտ է, թե ուր բերեցին. այն մութ ու խուլ սենյակը:
Եվ վերջապես, չէ՞ որ այս բաժնի անունն է. "ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՆԵՐ": "Հարցերը" կան, իսկ զրույցները` ու՞ր մնացին նրանք...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

ani

Լիովին համամիտ եմ Ձեզ հետ Սամվել ջան: Ես էլ չեմ կարողանում ազատ մտածածս գրել` մտածելով որ դա թեմայից դուրս է:

Մի հարց էլ ես տամ: Ասեմ հարցիս նպատակը, որ մութ սենյակում չլինեք. ուզում եմ մի փոքր պարզել Սամվելի հարուստ ներաշխարհի ակունքները:

1Կարող եք ասել, թե Ձեր մանկությունը լիակատար երջանիկ է եղել?
2Դուք Ձեզ համարում եք շփման համար բաց, պարզ մարդ?
3Կարող է երաժշտությունը փոխել ձեր տրամադրությունը?
4 Երջանիկ մարդ է Սամվելը, թե ոչ?

Samvel

Quote from: Admin on January 04, 2009, 01:53:49 PM
Այս ամենը հաշվի առնելով ցանկանում եմ Ձեզ հարցնել՝ Դուք կյանքո՞ւմ էլ եք այդպիսին, այսինքն՝ շրջապատում առկա սկզբունքները, հանգամանքներ, պատշաճությունը, առկա մթնոլորտը և այլն, հաշվի չե՞ք առնում, Ձեր ասելիքն ասում եք ու անցնո՞ւմ։

"Հաշվի առնելով", որ դու երևի ինչ որ պատճառներ ունես, ամպեր կուտակելուց բացի` կայծակներ էլ նետելու ինձ վրա, "պատշաճ" եմ համարում չպատասխանել սրան:

Quote from: Admin on January 04, 2009, 01:53:49 PM
Եթե մեկի տուն եք գնում, այդ տան նիստ ու կացը Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե ոչ, թե՞ Ձեր ասելիքն ասում եք ու դուրս գալիս։

Անշուշտ, հետաքրքրում է: Առավել ևս, երբ ես այդ տունը իմն էլ եմ համարում: ՈՒ երբ որ ես մտնում եմ իմ այդ տունը և  տեսնում եմ, որ իմ  հարազատները նստած են մոմի լույսի տակ, ու եթե իմ ասածը պիտի լինի. "Հե՜յ, հարազատներս, ի՞նչ եք նստել մոմի լույսի տակ. աշխարհում էլեկտրականություն գոյություն ունի", - ես դա անպայման  կասեմ: Եվ դա բոլորովին էլ չի նշանակի, որ մոմը մի ինչ-որ բացասական բան է հանդիսանում ինձ համար: ՈՒղղակի այն ակնթարթին, երբ ի հայտ եկավ էլեկտրականությունը, կորավ մոմն օգտագործելու անհրաժեշտությունը որպես լույսի աղբյուրի:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

#26
Quote from: ani on July 24, 2010, 10:59:14 PM
Լիովին համամիտ եմ Ձեզ հետ Սամվել ջան: Ես էլ չեմ կարողանում ազատ մտածածս գրել` մտածելով որ դա թեմայից դուրս է:
Մի հարց էլ ես տամ: Ասեմ հարցիս նպատակը, որ մութ սենյակում չլինեք. ուզում եմ մի փոքր պարզել Սամվելի հարուստ ներաշխարհի ակունքները:
1Կարող եք ասել, թե Ձեր մանկությունը լիակատար երջանիկ է եղել?
2Դուք Ձեզ համարում եք շփման համար բաց, պարզ մարդ?
3Կարող է երաժշտությունը փոխել ձեր տրամադրությունը?
4 Երջանիկ մարդ է Սամվելը, թե ոչ?

1. Մայրս ասում է, որ կանգնելուց առաջ` սկսել եմ խոսել:
  Ես դա չեմ հիշում, և ընդհանրապես, մանկությունս շատ կցկտուր եմ հիշում: Բայց հաստատ գիտեմ մի բան. երջանիկ չլինել չէր կարող, քանզի ես շատ գոհ եմ իմ ծնողներով և շատ երախտապարտ նրանց` ինձ  իմ այս փորձն անցնելու հնարավորություն տալու համար, քանզի մեր ամեն նոր կյանքը, դա մեր հերթական փոձն է մեզ և մեր Աստծո համար:

2. Փորձը ցույց է տալիս, որ` այո: Առավել ևս վերջին ժամանակները, քանի որ նյու-էյջական այս թեմաները հետաքրքիր են հիմնականում բոլորին, իսկ մարդիկ մեծամասնությամբ տեղյակ չեն դրան:
Բայց ասելիք ունենալը շփման մի մասն է կազմում ընդամենը: Վերջինիս առավել կարևոր մասն է, կարծում եմ, լսելու ունակությունը: Եթե լսել չես կարող դիմացինիդ - քո ամենահետաքրքիր խոսքերն էլ վերջիվերջո անուշադրության կմատնվեն:

3. Հարցը ճիշտ է այն դեպքում, եթե մարդ հեռու է երաժշտությունից և լսում է այն տարին երկու անգամ և այն էլ` պատահաբար:
Երաժիշտ չեմ, բայց մեծ երաժշտասեր եմ, և այդպիսին եմ եղել ամբողջ կյանքում: Եվ քանի որ ունեմ երաժշտության ինչպես աուդիո, այնպես էլ վիդեո մեծ հավաքածու, հնարավորություն ունեմ անել քո ասածի լրիվ հակառակը, այսինքն, փոխել իմ լսելիք երաժշտությունը` ըստ  տրամադրության:

4. Սամվելը երջանիկ էր մինչև վերջին տարիները. սիրելի ծնողներ, սիրելի ընկերներ, սիրելի կին-ընկեր, սիրելի դուստր, սիրելի աշխատանք, սիրելի  հոգսեր: Էլ ինչ էր պետք երջանկության համար:
Բայց վերջին տարիներին, երբ Սամվելը գտավ իր համարյա բոլոր հարցերի պատասխանները; երբ քարուքանդ եղավ պատնեշը Սամվելի և նրա Աստծո միջև; երբ վախենալու փոխարեն նա սկսեց սիրել իր Աստծոն և, որ ամենակարևորն է` վստահել իր Աստծոն և ընկերակցել իր Աստծո հետ, -  այն ժամանակ  Անսահման Երջանիկ Մարդ դարձավ Սամվելը:

5. - Ակունքները:
Նախանձը: Ինչքան հիշում եմ ինձ, նախանձել եմ նրանց, ով ինձանից շատ գիտեր:  Եվ դա է երևի  եղել պատճառն այն բանի, որ կողքիս միշտ եղել է մեկը, ումից ցանկացել եմ սովորել: Եվ երկրորդ. հարցերը: Միշտ համարել եմ, որ եթե կա հարց, ուրեմն կա նաև պատասխանն այդ հարցի` քեզ համար ճիշտ, քեզ բավարարող, այլ ոչ թե բոլորի կողմից ընդունված, բոլորին "տրված" պատասխանը: ՈՒ փնտրել եմ այն իմ ամբողջ կյանքում:
Եվ հիմնականում` գտել եմ:

Հ.Գ. Անի ջան ուրախ եմ, և սակայն զգույշ եղիր ինձ հետ համամիտ լինելուց. ոմանց դա դուր չի գալիս:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

#27
Quote from: Samvel on July 24, 2010, 11:11:59 PM
ի՞նչ եք նստել մոմի լույսի տակ. աշխարհում էլեկտրականություն գոյություն ունի",
Սամվել, իսկ ինչն է ստիպում քեզ հավատալ, որ քո ձեռքինը  հզոր լույս է, իսկ դիմացինիդ լույսը  պատրույգ է։
1.Ինքնասիրահարված չե՞ս արդյոք։
2.երբևե համոզմունք, դիրքորոշում փոխել ես կյանքումդ։
3.Ավելի շատ սիրում ես ակնարկներով խոսել թէ ուղիղ։
4.Ինչ թերություն կցանկանաիր շտկել ինքդ քո մեջ։(եթե իհարկե ունես)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

Quote from: vahan on July 25, 2010, 01:17:52 AM
Սամվել, իսկ ինչն է ստիպում քեզ հավատալ, որ քո ձեռքինը  հզոր լույս է, իսկ դիմացինիդ լույսը  պատրույգ է։

Փորձը:

Quote from: vahan on July 25, 2010, 01:17:52 AM
1.Ինքնասիրահարված չե՞ս արդյոք։

Ես ինձ սիրում եմ:
           Որպեսզի կարողանամ քեզ էլ սիրել:
Քանզի Դու էլ և Ես էլ`
           իմ Աստծո մասերն ենք,
ՈՒ չեմ կարող ես
                           իմ Աստծոն - չսիրել:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

vahan

Quote from: Samvel on July 25, 2010, 01:31:58 AM
Quote from: vahan on July 25, 2010, 01:17:52 AM
Սամվել, իսկ ինչն է ստիպում քեզ հավատալ, որ քո ձեռքինը  հզոր լույս է, իսկ դիմացինիդ լույսը  պատրույգ է։

Փորձը:
Էս պատասխանը ինձ ոչինչ չասաց, քանի որ՝
ի՞նչն է ստիպում քեզ հավատալ, որ քո փորձը  ավելի փորձված է՝ քան դիմացինիդ փորձը։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։