Սամվելի հետ

Started by Ղուկաս Վահան, December 17, 2008, 11:47:24 PM

Previous topic - Next topic

Salmast

Quote from: Samvel on December 26, 2008, 10:05:43 AM
QuoteԻնչպե՞ս եղավ, որ սկսեցիք առնչվել «Նոր դար»–ի հետ։
Posted on: December 22, 2008, 12:17:39 PMPosted by: Admin 

    Բայց շատ դժվար է պատմել ներքին զգացմունքների մասին:

Սամվել ջան, մի հարց էլ ես տամ, եթե կարելի է.

Դավիթ Անհաղթ կարդացել ես?

Nane

Quote from: Samvel on December 26, 2008, 10:05:43 AM
QuoteԻնչպե՞ս եղավ, որ սկսեցիք առնչվել «Նոր դար»–ի հետ։
Posted on: December 22, 2008, 12:17:39 PMPosted by: Admin 

     Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի գիրք ստիպեց ինձ վերընթերցել վաղուց արդեն մի կողմ դրած էզոթերիկ գրականությունը. Գուրջիեվ, ՈՒսպենսկի, մի քիչ Շտայներ, իսկ հիմնականում - Ելենա Բլավատսկայա: Այդ գրքի անունն էր "ՈՒմից ենք մենք սերել" (հուսամ, ճիշտ թարգմանեցի), որի հեղինակն է Էռնստ Մուլդաշեվը: Վերջինս ակնաբույժ է Ռուսաստանից, առաջինն է աշխարհում աչքի պատվաստում կատարել, հայտնի է իր հնարած դեղամիջոցով, որը որ հենց օգնում է իրականացնել աչքի այդ պատվաստումը:
   
Իսկ Գուրջիևի մշակած հատուկ պարային շարժումներին ծանոթ եք?

Samvel

       Ցավոք, չեմ կարդացել, հարգելի Սալմաստ: Բայց երեկ "Լուսամուտի" գրադարանում տեսա նրա մի գործը - պատրաստվում եմ կարդալ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

QuoteԻսկ Գուրջիևի մշակած հատուկ պարային շարժումներին ծանոթ եք?

    Իհարկե, Նանե ջան, ծանոթ եմ: Ընդհանրապես, ինչ վերեբերվում է Գուրջիևին, տարիներ շարունակ նրա երկրպագուն եմ եղել, և այդ պատճառով ունեմ նրա բոլոր գրքերը, երաժշտության հիմնական մասը, պարերը - ինչքան որ հնարավոր է եղել ճարել, Պիտեր Բրուկի նկարած ֆիլմը Գուրջիևի "Հանգիպումներ նշանավոր մարդկանց հետ" գրքի հիման վրա, որոշ դոկումենտալ կադրեր նրա մասին ֆիլմերից, նրա աշակերտների որոշ գրքեր նրա մասին: Ի միջի այլոց, գուցե չգիտեք, ասեմ, որ Քեյթ Ջարրեթը մի շատ լավ ձայնասկավառակ ունի, կոչվում է "Սրբազան հիմներ" ("Sacred Hymns"): Գուրջիևի երաժշտությունն է նվագում: Շատ լավն է - փորձեք գտնել:
     Նանե ջան, եթե ինչ-որ բան կհետաքրքրի Գուրջիևի մասին, մեծ հաճույքով կպատասխանեմ, եթե կարողանամ օգնել, չնայած վերջին տարիներին արդեն դրան չեմ անդրադարձել: ՈՒղղակի շատ եմ ցավում այն բանի համար, որ նրա անունը թնդում է ամբողջ աշխարհով մեկ, իսկ մենք - հայերս, հաճախ նույնիսկ տեղեկություն էլ չունենք բոլոր ժամանակների մեծագույն հայ մտածողներից մեկի մասին:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Nane

Quote from: Samvel on December 27, 2008, 10:47:30 PM

Ես շատ քիչ  ծանոթ եմ նրա`  էթնոգրաֆիկ հիմքունքների հիման վրա մշակված պարային սկզբունքներին, իհարկե միայն տեսականորեն, իրոք հետաքրքրական են: Ի դեպ 2008 թ.-ին Ոսկե Ծիրան փառատոնի ընթացքում ցուցադրվեց նրա մասին մի ֆիլմ: Խորագիրը կարծեմ այպես էր. <Ես Գուրջիևն եմ, ես չեմ մահանա>, դիտել եք այդ ֆիլմը?

Samvel

     Ներողություն պատասխանն ուշացնելու համար - շատ զբաղված էի այս մի քանի օրը:

     Ոչ, չեմ տեսել, Նանե ջան, և նույնիսկ առաջին անգամ Ձեզանից եմ լսում: Շնորհակալություն տեղեկության համար, - կփորձեմ գտնել:
     Մի հարց, Նանե. ծանոթ եք արդյոք Նիլ Դոնալդ ՈՒոլշին? Եթե այո, - ինչ կարծիքի եք նրա մասին?

     Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

#16
Ֆորումում նկատել եմ, որ Դուք Ձեզ հետաքրքրող հարցը տալիս եք որտեղ պատահի, բավարար է, որ նախորդ գրածի մեջ Ձեզ հետաքրքրող մի բան լինի։ Չնայած, որ բազմիցս զգուշացրել եմ, և տեսնում եք, որ Ձեր վարկանիշը անընդհատ ընկնում է այդ պատճառով, սակայն ինչքան տեսնում եմ դա էլ Ձեզ չի հետաքրքրում։ Նույնիսկ այստեղ, որտեղ ոչ թե Դուք, այլ մյուսներն են Ձեզ հարց տալիս, իսկ Դուք պատասխանում եք, բայց քանի որ Նանեի գրածի մեջ Ձեզ ինչ որ բան հետաքրքրեց, ուստի այստեղ էլ սկզբունքը խախտեցիք և Ձեզ հետ հարցազրույցի մեջ Դուք եք սկսել ուրիշներին հարցեր տալ։
Այս ամենը հաշվի առնելով ցանկանում եմ Ձեզ հարցնել՝ Դուք կյանքո՞ւմ էլ եք այդպիսին, այսինքն՝ շրջապատում առկա սկզբունքները, հանգամանքներ, պատշաճությունը, առկա մթնոլորտը և այլն, հաշվի չե՞ք առնում, Ձեր ասելիքն ասում եք ու անցնո՞ւմ։ Եթե մեկի տուն եք գնում, այդ տան նիստ ու կացը Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե ոչ, թե՞ Ձեր ասելիքն ասում եք ու դուրս գալիս։
Let's open the window of our soul and let the light enter our souls

ani

Բարև Սամվել ջան:
Ինչպես եք?

Samvel

Անի ջան, բարև!
Շատ լավ եմ, շնորհակալություն:
Ներող եղեք, որ անմիջապես չպատասխանեցի, այս բաժինը վաղուց աչքիթող էի արել: Նույնիսկ տեսա Ադմինի տված հարցերն ինձ ու շատ զարմացա - բոլորովին չեմ հիշում: Կարծում եմ, անիմաստ է հիմա պատասխանելը, չէ որ մեկ տարուց ավելի ժամանակ է անցել: Չնայած, եթե Ադմինը ցանկանա` կփորձեմ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

Սամվել ջան, մի հարց էլ ես տամ, եթե կարելի է.
Դավիթ Անհաղթ կարդացել ես?
[/quote]

Շատ ներողություն, հարգելի Սալմաստ, որ անուշադրորեն անպատասխան եմ թողել Ձեր տված հարցը:
Դավիթ Անհաղթ կարդացել եմ պատանեկան տարիներիս: Այսօր կարելի է ասել, որ չեմ կարդացել:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: