Սամվելի հետ

Started by Ղուկաս Վահան, December 17, 2008, 11:47:24 PM

Previous topic - Next topic

Ղուկաս Վահան

Սամվել, կարելի՞ է Ձեզ հետ հարցազրույց սկսել։
Դուք պատրա՞ստ եք մեր հարցերին պատասխանել։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

     Կփորձեմ:
                    Շորհակալություն ինձ ուշադրության արժանացնելու համար:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Masnaget

#2
Ես մի հարց շտապով տամ.

Սամվել, ծաղիկներ սիրո՞ւմ եք: Աճեցնո՞ւմ եք ծաղիկներ:
Մի բան պատմելիս ոչ եղած բաները պակասեցրեք, ոչ էլ չեղած բաներ ավելացրեք:

Samvel

     Իհարկե սիրում եմ: Կոնկրետ ինքս չեմ աճեցրել, բայց միշտ օգնել եմ մեկին անել դա. կնոջս, նրա մորը: Օրինակ, կառուցել եմ ջերմոց ծաղիկների համար և այլն...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Ի՞նչ նշանակություն ունի Ամանորը Ձեզ համար
Let's open the window of our soul and let the light enter our souls

Ղուկաս Վահան

Ինչպե՞ս եղավ, որ սկսեցիք առնչվել «Նոր դար»–ի հետ։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

QuoteԻ՞նչ նշանակություն ունի Ամանորը Ձեզ համար

  Ադմին, ճիշտն ասած, երկու օր է մտածում եմ ու չգիտեմ, թե ինչ պատասխանեմ: Փորձում եմ հնարել մի բան, - դա էլ չի ստացվում: Չեմ հասկանում տրվաց հարցը: Գուցե պարզեք? Կամ գուցե դա այնքան էլ էական չէ և կարելի է ուղղակի անցնել երկրորդ հարցին, որը որ շատ ավելի հետաքրքիր ու ցանկալի է ինձ համար: ՈՒ որին կպատասխանեմ մեծ հաճույքով:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Ղուկաս Վահան

Դուք չեք հասկանում, թե ի՞նչ է Ամանորը։
Let's open the window of our soul and let the light enter our souls

Samvel

          Կարծեմ թե Նոր Տարվա հայերեն անվանումն է : Եթե դրան մեկ ուրիշ բան էլ է կցված, - տեղյակ չեմ, կներեք: Բայց ես դա ի նկատի չունեի, երբ ասացի, որ չգիտեմ, թե ինչպես պատասխանեմ Ձեր հարցին: ՈՒղղակի, հասկանում եք, Ադմին, ամեն մարդ ունի մի սենյակ իր սրտի մեջ: Այդ "Սրտի միջի Սենյակը" միայն կոնկրետ անձի պատկանելիությունն է և ուրիշ ոչ ոք տեղ չունի այդ սենյակի մեջ, նույնիսկ նրա ամենահարազատները: Հիմա պատկերացրեք, որ իմ պատկերացմամբ Ամանորը այդ սրտի միջի սենյակում նշվող տոնն է: Այնտեղ է, որ տարեցտարի, նորից ու նորից ծնվում է իմ Աստված, իմ Սերը, իմ կյանքը, իմ հավերժությունը (ինչպես նաև Ձերը - Ձեր Սրտի միջի Սենյակում): Միթե գոյություն ունեն այն բառերը, որոնցով կարելի է նկարագրել այս ամենը? Միթե գոյություն ունեն այն գույները, որոնցով կարելի է նկարել այս պատկերը? Նրանք, իհարկե, գոյություն ունեն, բայց այնտեղ, մեր Սրտի միջի Սենյակում...
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է:

Samvel

QuoteԻնչպե՞ս եղավ, որ սկսեցիք առնչվել «Նոր դար»–ի հետ։
Posted on: December 22, 2008, 12:17:39 PMPosted by: Admin 

     Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի գիրք ստիպեց ինձ վերընթերցել վաղուց արդեն մի կողմ դրած էզոթերիկ գրականությունը. Գուրջիեվ, ՈՒսպենսկի, մի քիչ Շտայներ, իսկ հիմնականում - Ելենա Բլավատսկայա: Այդ գրքի անունն էր "ՈՒմից ենք մենք սերել" (հուսամ, ճիշտ թարգմանեցի), որի հեղինակն է Էռնստ Մուլդաշեվը: Վերջինս ակնաբույժ է Ռուսաստանից, առաջինն է աշխարհում աչքի պատվաստում կատարել, հայտնի է իր հնարած դեղամիջոցով, որը որ հենց օգնում է իրականացնել աչքի այդ պատվաստումը:
     Գիրքն իհարկե աչքի մասին չէ: ՈՒղղակի նա աչքը հետազոտելու շնորհիվ է հասել այն ամենին, ինչի մասին որ գրել է այդ գրքի և նրան հաջորդող մի քանի գրքերի մեջ:
     Շատ հետաքրքիր տեղեկություններ կան այս գրքերի մեջ: Գրքի համարյա կեսը կարդալուց հետո սկսեցի կասկածել, որ այս ամենն արդեն ծանոթ է ինձ, որ ինչ-որ տեղ արդեն լսել եմ այդ մասին: Մի խոսքով, պարզվեց, որ նա կրկնում է այն ամենը, ինչ ասել են բոլոր էզոթերիկ մտածողները Հերմեսից ու Պլատոնից սկսված մինչև Բլավատսկայան ու Գուրջիեվը: ՈՒղղակի նրանցից ոմանք գրել են շատ բարդ ու անհասկանալի, որովհետև առաջներում բոլոր այդ գիտելիքները գաղտնի են եղել և հասանելի միայն ընտրյալներին, մյուսներն էլ կամ հալածվել են որպես հակասովետական գաղափարախոսներ, և կամ իրենք իսկ չեն կարողացել մեզ հասցնել իրենց գիտելիքները (օրինակ, Պլատոնն ասում է, որ ինքը կուզենար շատ ավելին ասել, բայց չունի այդ թույլտվությունը):
     Մուլդաշևն իր գրքերը գրել է այնպիսի մի լեզվով, որ բավական է քչից-շատից գրել-կարդալ իմանալ, և դու կհասկանաս այդ գրքի յուրաքանչյուր նախադասություն:
Ճիշտ է, երբեմն, երբ նա փորձում է իր տված ինֆորմացիայի հետ միասին արտահայտել իր մտքերը, - մի քիչ անհետաքրքիր է դառնում, բայց տված տեղեկություններից ստացած զարմանքը թույլ է տալիս հեշտությամբ մարսել այդ անհետաքրքիր տեղերը:
     Առաջարկեցի կարդալ առաջին գիրքը ծանոթիս: Նա մեկ օրվա մեջ կարդաց այդ բավականին ծավալուն գիրքը, հաջորդ օրը վազեց գրախանութ և գնեց Մուլդաշևի հաջորդ գրքերն էլ (այն ժամանակ կարծեմ երկուսն էին դեռ), ինչպես նաև մեկ ուրիշ գիրք, որ գրախանութում էին համոզել, որ գնի: Մի երեկու օրում կուլ տվեց Մուլդաշևի գրքերը, հետո անցավ այդ նոր գրքին: Հետո ինձ համոզեց կարդալ այդ գիրքը: Հետո... Հետո ես ներս մտա "Նոր Դար":
     Դա Նիլ Դոնալդ ՈՒոլշի "Զրույց Աստծո հետ" գիրքն էր...
     Սկզբում ինձ թվաց, թե դա հեղինակի ընտրած ոճն է ընդամենը - գրել զրույցի ձևով: Ոմանք արկածային գիրք են գրում, ոմանք - պատմական, հիմա այս մարդը վերցրել ու իր գիրքը գրել է զրույցի ձևով, - ինչ կա որ... Բայց հետո, ավելի ու  ավելի խորանալով գրքի մեջ ես հասկացա, որ բոլորովին էլ գրական ոճ չէ դա, այլ իրական - ռեալ - զրույց: Իսկ ամենամեծ հայտնությունը, զարմանքը, սկզբից վախը, հետո - հիացմունքը, եկան այն ժամանակ, երբ ես հասկացա, որ Զրուցակիցը հենց ինքն է - Աստված...
     Գիտեք, Ադմին և բոլորը, ով կկարդա, ձեր կարծիքով - հավանաբար - իմ այս "զառանցանքը", իրոք, որ շատ դժվար է հաղթահարել այդ շեմը, առավելապես մեզ - հայերիս  համար, որովհետև նոր մտքերի առջև մենք շատ անհանդուրժողական ենք ու շատ դժվարությամբ ենք փոխում մեր կարծիքը (հիշեք այն պատմությունը պանրի ու կարագի մասին, որ մի քանի օր առաջ պատմեցի Նանեին): Առավել ևս - հոգևոր մտքերը:
     Շատ դժվար է, բայց անհնար չէ: Ես - փոխեցի: Կարողացա: Գիտեք ինչու? Որովհետև այստեղ ես ստացա համարյա բոլոր հարցերի պատասխանները, որ տվել էի ինձ ամբողջ կյանքիս ընթացքում ու չէի գտել ոչ մի տեղ: Պլատոնա-նիցշեյա-գուրջիեվա-շտայներախառը ոչ մի ուսմունքի մեջ: Ինչպես նաև Աստվածաշնչի:
     Ավելի ու ավելի խորանալով գրքի մեջ, ավելի ու ավելի հաճախ ես դեմ առնում այնպիսի մտքերի, որ հասկանում ես, որ անհնար է, որ մարդ խոսի այդպիսի լեզվով: Նախ, որ չգիտի; երկրորդ, որ չի համարձակվի; և երրորդ, որ մարդ վաղուց արդեն մորոացել է այդքան պարզ ու ճշմարիտ մտածելը:
     ՈՒ երբ հասկանում ես, որ ամենապարզ բանը ճշմարտությունն է, - հասկանում ես մտքով, հասկանում ես հոգով, հասկանում ես սրտով, - այդ ժամանակ Աստծո լուսը տարածվում է քո ամբողջ աշխարհով մեկ: ՈՒ հասկանում ես, որ Աստծո անուններից մեկն է - Համայն Սեր:
     Հետո ծանոթացա Դրունվալո Մելքիսեդեքին, հետո - Քրայոնին: Հետո - շատերին, բայց այս երեքն են ինձ համար ամենակարևորը, ամենահիմնականը, որոնք ցույց տվեցին, թե ինչ ասել է "Նոր Դար", Նոր Կյանք, Նոր Սեր, Նոր Ժամանակներ:
     Եվ զարմանալին այն է, որ հիմա ես հարցերիս պատասխանները գտնում եմ բոլոր այն նշածս ուսմունքների մեջ, որտեղ առաջ չէի գտնում: Եվ առաջին հերթին, իհարկե, Աստվածաշնչի մեջ:
     Երբ ես հասկացա, որ իմ Հոգին հավերժ է ու իմ ամենակարևոր "Ես"-ը, ես դրա վավերացումը գտնում եմ Սուրբ Գրքի շատ էջերի վրա:
     Երբ հասկացա, թե ինչ ասել է ներել և թե ում եմ ես ներում, - տեսա, որ տերունական աղոթքը "Ամեն"-ով չի վերջանում ու որ շատ կարևոր շարունակություն ունի ինձ համար:
      Եվ այլն, և այլն, և այլն: Շատ ու շատ ուրիշ բաներ...
      Ներեցեք, որ երկար ստացվեց ու մի քիչ կցկտուր: Բայց շատ դժվար է պատմել ներքին զգացմունքների մասին:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: