Հարց:

Started by Karen, October 14, 2008, 02:21:12 PM

Previous topic - Next topic

Karen

Բարև ձեզ:
մինչև բուն հարցիս անցնելը ասեմ որ թեման որոշեցի բացեմ այս բաժնում որովհետև ուրիշ հարմար բաժին չգտա, եթե ավելի հարմար բաժին կա կխնդրեյի թեման տեղափոխել էնտեղ:
հարցս մի քիչ ընդհանուր կարողա հնչի, բայց կխնդրեյի հարցին ավելի շատ պատասխանել օրինակներով և հնարավորության դեպքում կայքի այլ բաժինների  կամ նյութերի վրա հղումներ չանելով:
հարց վերաբերվում ա եկեղեցիններին:
Շատ շուտ ես էս թեմայով որոշ կարծիքներ արտահայտել եմ, հիմա կխնդրեյի Հայ Առաքելական եկեղեցու տեսանկյունից ստանալ պատասխաններ:
Ես ժամանակին նշել եմ որ լավ եմ վերաբերվում Ավետարանչական եկեղեցուն և նրա կողմից տրված գաղափարների մեծամասնությանը, ինչպես նաև Կյանքի Խոսք եկեղեցու, որը ինչքան ես գիտեմ նույնպես համարվում ա Ավետարանչական ուղղվածության եկեղեցի:
Էս երկու եկեղեցինների կողմից տրվող գաղափարներին տարբեր կերպ եմ ծանոթացել, մեծամասնությունը հեռուստատեսությաբ, իսկ Կյանքի Խոսքի պարագայում մի քանի անգամ եղել եմ իրանց հավաքույթներին:
Հիմա կխնդրեյի բացատրել ինձ, ինչն ա պատճառը որ այս երկու եկեղեցիններին Հայ Առաքելական եկեղեցին համարում ա աղանդավորներ, ինչ տարբերություն կա Առաքելական եկեղեցու և այս երկուսի կողմից մատուցվող  Ավետարանի մեջ:
Ինձ համար հարցի պատասխանը շատ շատ կարոև ա, եթե ինչ որ մեկդ ծանոթ էք նշված եկեղեցինների կողմից մատուցվող գաղափարներին կխնդրեյի ավելի մանրակրկիտ անդրադառնալ բոլոր տարբերվող հարցերին:
նախապես շնորհակալ եմ:


Karen

Էստող հոգևորական չկա որ հարցիս պատասխանի?  :(

Տ. Տաթև քհն.

Կա Կարեն ջան, կներես ուղղակի ուշացման համար, հատկապես շաբաթ-կիրակի օրերին չեմ կարողանում այցելել Լուսամուտ ...
նախ նշեմ, որ շատ եմ կարևորում քո նախանձախդիր մոտեցումն այս հարցին, ճշմարտությունն իմանալու պահանջդ իրոք արդարացի է, քանզի այժմ շատերը չեն կողմնորոշվում:
Չնայած այս մասին կարծեմ այստեղ էլի է խոսվել, բայց նորից անդրադառնանք այս հարցին.
երկու եկեղեցիների տարբերության գլխավոր և հիմնարար տարբերությունը. Ավետարանական եկեղեցին չի ընդունում Եկեղեցու Սրբազան ավանդությունը, այս մասին երևի դու գիտես Կարեն ջան, և սա շատ կարևոր հիմքերից մեկն է, ինչի համար որ Ավետարանական եկեղեցիներին կարելի է համարել աղանդ: Առայժմ սահմանափակվում եմ այսքանով, ինչը դեռ շատ թերի է այս հարցի լուսաբանման համար, ուղղակի եթե ունես առարկություն, դրանից հետո նորից կշարունակենք

Karen

Quote from: arsensrk on October 20, 2008, 09:25:35 AM
Կա Կարեն ջան, կներես ուղղակի ուշացման համար, հատկապես շաբաթ-կիրակի օրերին չեմ կարողանում այցելել Լուսամուտ ...
նախ նշեմ, որ շատ եմ կարևորում քո նախանձախդիր մոտեցումն այս հարցին, ճշմարտությունն իմանալու պահանջդ իրոք արդարացի է, քանզի այժմ շատերը չեն կողմնորոշվում:
Չնայած այս մասին կարծեմ այստեղ էլի է խոսվել, բայց նորից անդրադառնանք այս հարցին.
երկու եկեղեցիների տարբերության գլխավոր և հիմնարար տարբերությունը. Ավետարանական եկեղեցին չի ընդունում Եկեղեցու Սրբազան ավանդությունը, այս մասին երևի դու գիտես Կարեն ջան, և սա շատ կարևոր հիմքերից մեկն է, ինչի համար որ Ավետարանական եկեղեցիներին կարելի է համարել աղանդ: Առայժմ սահմանափակվում եմ այսքանով, ինչը դեռ շատ թերի է այս հարցի լուսաբանման համար, ուղղակի եթե ունես առարկություն, դրանից հետո նորից կշարունակենք

շատ շնորհակալ եմ պատասխանի համար:
առարկություն չունեմ, ուղղակի կխնդրեյի ավելի մանրամասնել ինչ հասկանալ Եկեղեցու Սրբազան ավանդություն ասելով?

Տ. Տաթև քհն.

Շատ լավ, սկսենք նրանից, որ Բոլոր ավանդական և առաքեալահիմն եկեղեցիները որպես Աստվածային հայտնության աղբյուր ընդունում են երկուսը. Սբ Գիրքը և Սբ Ավանդությունը, իսկ Բողոքական /Ավետարանական ու Կյանքի խոսք եկ.-երն  էլ են մտնում այս դասակարգման մեջ/ եկեղեցիները` միայն Սբ Գիրքը: Աստվածային հայտնությունն Աստծո հայտնությունն է մարդկությանը, և Աստծուն մարդ փորձում է ճանաչել Իր իսկ հայտնության միջոցով: Որպեսզի շատ չխճճվենք Հայտնության մասին աստվածաբանական մտքերով, ասենք, որ Աստծո մասին մեր ունեցած գիտելիքները, մարդ-Աստված հարաբերության մասին մենք իմանում ենք հենց Սբ Գրքից ու Եկեղեցու Սբ Ավանդությունից: Շատերը կասեն, որ այդ ամենն իմանում են լոկ Սբ Գրքից, բայց պատասխանն այն է, որ հենց Սբ Գրքի կանոնն արդեն իսկ Սբ Ավանդությամբ է հաստատված, նախքան Սբ Գրքի գրվելն արդեն իսկ եկեղեցու ծոցում կար Սբ Ավանդություն, որի հիմման վրա էլ Սբ Հոգու ներշնչմամբ գրվեց Սբ Գիրքը:
Շարունակելի

Karen

մի փոքր խճճված պատասխան էր, ու ճիշտն ասած չհասկացա ինչ ավանդույթների մասինա խոսքը ու կոնկրետ ինչը չի ընդունում Ավետարանչական ուղղվածություն ունեցող եկեղեցին?

Տ. Տաթև քհն.

Համամիտ եմ, որ պատասխանս փոքր ինչ խճճված էր 6:)

Խոսքը այն մասին էր, որ առաքելահիմն Եկեղեցիներն ընդունում են որպես աստվածային ճշմարտությունների աղբյուր ոչ միայն Սբ Գիրքը, այլև Սբ Ավանդությունը։
Հիմա բերենք օրինակներ, թե ինչ է Սբ Ավանդությունը։
Ուղղափառ քրիստոնյաներս ընդունում ենք Սբ Երրորդության գաղափարը, այդպես է, չէ՞,– այո։Բայց գիտենք, որ Սբ Գրքում հստակ բանաձև չկա տրված այդ մասին, թեև ողջ Սբ Գիրքը խոսում է այդ մասին։ Ուրեմն հստակ բանձևումը տրվել է ավանդության միջոցով։
Անցնենք առաջ, եկեղեցական Սբ խորհուրդներն ու ծեսերը, թեև սրանք էլ իրենց հիմքն ունեն Աստվածաշնչով, բայց իրենց կերպը, գոյությունն ու հավաստիությունը պահպանել են Սբ Ավանդության միջոցով։Այս օրինակները բազում են,  և եթե հարկ է, կարող ենք դրանց շուրջ ծավալվել, իսկ այժմ նշեմ Սբ Ավանդության ընդունման համար անչափ կարևորագույն մի փաստարկ.
Սբ Ավանդությամբ է, որ ճիշտ է մեկնաբանվել Սբ Գիրքը, և նաև կազմավորվել է Աստվածաշունչ գրքերի կանոնը։Այժմ գալիս եմ քո բուն հարցին, Կարեն ջան, ինչով է տարբերվում Առաքելական և Ավետարանական եկեղեցիների մեկնած Աստվածաշունչը։Պատասխանեմ, Առաքելական եկեղեցին այն մեկնում է Քրիստոսից ու առաքյալներից ժառանգած ավանդության հիման վրա, որն ավանդել են եկեղեցական հայրերը, իսկ հակառակ պարագայում Սբ Գիրքը մեկնվում է շատ կամայականորեն, ինչն էլ տեղիք է տալիս զանազան աղանդավորական շարժումների ստեղծմանը...
Շարունակելի

Karen

սենց ոնցոր թե ավելի պարզ ստացվեց  :)
ես ոնց հասկացա Առաքելական և այլ ավանդական եկեղեցինների տեսակետով, միայն այդ եկեղեցինները իրավունք ունեն մեկնաբանել Աստվածաշունչը, մնացած այլ մեկնաբանողները համարվում են աղանդավորներ?
Սուրբ երրորդություն ընդունելը ես հասկանում եմ ընդունել Հորը,Որդուն և Սուրբ Հոգուն, ինչ որ ուրիշ սահմանում ա պետք հասկանալու համար էս ամեն ինչը?
Ես հենց կուզենայի որ մենք ծավալվենք սուրբ գիրքը մեկնաբանելու հարցում:
ունեք կոնկրետ օրինակներ որոնցում զգացվում ա որ տարբերվում են երկու եկեղեցինների մեկնաբանությունները?

դեմ չեք չե որ ձեզ անունով դիմեմ? (ուղղակի առանց դրա մի քիչ անհարմարա)  :)

Տ. Տաթև քհն.

Quote from: Karen on October 21, 2008, 06:47:04 PM
դեմ չեք չե որ ձեզ անունով դիմեմ?
իհարկե դեմ չեմ. եթե չգիտեք` Արսեն սարկավագ

Տ. Տաթև քհն.

Quote from: Karen on October 21, 2008, 06:47:04 PM
ես ոնց հասկացա Առաքելական և այլ ավանդական եկեղեցինների տեսակետով, միայն այդ եկեղեցինները իրավունք ունեն մեկնաբանել Աստվածաշունչը, մնացած այլ մեկնաբանողները համարվում են աղանդավորներ?

ոչ, մի քիչ այդպես չէ, այդ մոտեցումը շատ ծայրահեղ կլինի, իհարկե Բողոքական եկեղեցիներն  էլ շատ հարցերում ճիշտ են մեկնաբանում Աստվածաշունչը, սակայն ...
քանի որ նրանք սկսեցին մեկնել Աստվածաշունչը` չհենվելով Սբ Ավանդությանը, զանազան բողոքական քարոզիչներ սկսեցին ըստ իրենց տրամաբանության ու աստվածաբանական հայացքների մեկնել Աստվածաշունչը, կամա թե ակամա նրանք սկսեցին պատճառ դառնալ այդ մեկնությունների պատճառով ծնունդ առնող շեղված ուղղությունների: Ժամանակակից աղանդների գրեթե մեծ մասի, եթե ոչ բոլորի հիմնադիրները բողոքական ընտանիքների զավակներ են: