Հարց:

Started by Karen, October 14, 2008, 02:21:12 PM

Previous topic - Next topic

Տ. Տաթև քհն.

ցավոք այժմ ժամանակ չունեմ, բայց կաշխատեմ այս ամենը փաստել մի քանի օրինակներով

Karen

սայտում հետաքրքիր նյութ եմ գտել:  (http://www.lusamut.net/level3_.php?id=139&id_3=237&cat_=2&id_2=418&s=15)
կարդամ եթե հարցեր լինի կկգրեմ:

Karen

եթե դժվար չի, կխնդրեյի անդրադառնալ Աստվածաշնչի գրքերին:
Սիրաքի,Բարուքի,Սողոմոնի Իմաստության,Հուդիթի,և Տոբիթի գրքրին:
նյութից ես հասկացա որ Բողոքականները այն չեն ընդունում որպես Աստծո կողմից տրված խոսք և համարում են պարականոն:
իսկ ինչ վերաբերմունք ունի Առաքելական եկեղեցին, և ընդհանրապես այլ ավանդական եկեղեցինները:
այն ընդունվում է միանշանակ թե ոչ?

Տ. Տաթև քհն.

Ողջույն, շատ հրաշալի է, 18:) Կարեն ջան, որ կարդացել էիր այդ նյութը, կարծում եմ այն  բավականին սպառիչ պատասխան է տալիս մեր  հարցին, ես էլ իմ հերթին մի բան ավելացնեմ. քանի որ նյութում միյան Բողոքական եկեղեցու տարբերություններն էին տրված, ուստի նշեմ Կյանքի խոսք եկեղեցու մասին:
Բացի բոլոր տարբերություններից, որ ունեն Բող. եկ-երը, Կյանքի խոսքը, եթե չեմ սխալվում, նաև Հոգեգալստական եկեղեցու ճյուղ է, եթե սխալվում եմ, դու ինձ կուղղես 23:): Իսկ հոգեգալստականները նաև այլ արմատական շեղում ունեն` լեզվախոսությունը, որն արդեն միանշանակ կերպով թույլ է տալիս նրանց անվանել աղանդավորներ:

Karen

ճիշտն ասած ես չգիտեմ որ եկեղեցու ճյուղերից ա Կյանքի խոսքը, բայց ինչքանով ես եմ տեղյակ համարվում ա Ավետարանչական ուղղվածություն ունեցող եկեղեցի:
իսկ ինչ բան ա լեզվախոսություն? "Լեզու"-ններով խոսալու մասին ա?
մեկ էլ եթե դժվար չի կխնդրեյի նախորդ հարցիս պատասխանել Աստվածաշնչերի վերաբերյալ, ինչ դիրքորոշում ունի Առաքելական եկեղեցին էտ հարցում? ընդունում ա միանշանակ թե որոշ կասկածներ կան այդ գրքերի վերաբերյալ?

BAREV

Բարև Ձեզ: Ես իմ միջամտության համար ներողություն կխնդրեի, բայց քանի որ անձամբ ծանոթ եմ Արսեն սարկավագին, ով արդեն ձեռնադրվել և Տեր Տաթև է վերանվանվել, կփորձեմ հնարավորության սահմաններում պատասխանել, եթե դեմ չեք լինի: Այս մասին խոսել եմ Տեր Տաթևի հետ, նա հիմա ոչ հաճախակի կարող է ֆորում այցելել: Եթե դեմ չեք` կփորձեմ ես պատասխանել:
Լեզվախոսության երևույթն Ընդհանրական Քրիստոնեական Եկեղեցում, բնականաբար ծանոթ և ընդունելի երևույթ է առաքյալների` Հոգեգալուստի տոնի ժամանակ հրե լեզուների տեսքով Ս. Հոգին ստանալու օրինակով: Սակայն այն տեսքով, ինչ հիմա քարոզում և ներկայացնում են հոգեգալստականներն ու հարակից ուղղությունները, Եկեղեցու համար ընդունելի չի կարող լինել, որովհետև Ս. Հոգին Աստված է, և որևէ մեկը չի կարող հրամայել կամ ուղղակի շատ ցանկանալով ստանալ Ս. Հոգին: Որպեսզի ավելի հստակ հասկացվի, Տիրոջ խոսքն եմ ուզում հիշեցնել, թե քամին ուր ուզում, փչում է` Ս. Հոգին նմանեցնելով հենց քամու: Արդյոք ճիշտ չէ? շնորհների բաշխումը վստահել Աստծուն, որով մենք կստանաք այն, ինչ իսկապես մեզ պետք կլինի և ոչ այն, ինչ թվում է, թե օգտակար է մեզ: Լավագույն ուղեցույցը Պողոս առաքյալի կորնթացիներին գրած նամակն է` Ա Կորնթ. 12-14 գլուխները: Սա, ինձ թվում է, պետք է որ ապացուցի, որ լավագույն  շնորհը ՍԵՐ ն է: 37:)

vahan

Quote from: BAREV on December 26, 2008, 12:49:58 PM
որևէ մեկը չի կարող հրամայել կամ ուղղակի շատ ցանկանալով ստանալ Ս. Հոգին:       

Լավագույն ուղեցույցը Պողոս առաքյալի կորնթացիներին գրած նամակն է` Ա Կորնթ. 12-14 գլուխները: Սա, ինձ թվում է, պետք է որ ապացուցի, որ լավագույն  շնորհը ՍԵՐ ն է: 37:)
ուրախ եմ ձեզ տեսնելու ՝Լուսամուտում հարգելի ԲԱՐեՎ։ 29:)
մի փոքրիկ հարց ել իմ կողմից.եթե կարելի է։ 13:)
արդյոք Հոգեգալստական եկեղեցին պնդում է .որ լավագույն շնորհը  ՝դա սերը չէ՞կամ միթէ՞ լեզուների պարգևը խանգարում է սիրուն։ 14:)
բավականին ծանոթ լինելով այդ եկեղեցուն.ես երբեք չեմ տեսել որ որևէ մեկը հրամայելով սուրբ հոգու  մկրտություն ստանա ։
բայց շատ ցանկանալը. հաճախ օգնում է։ 27:)
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

MONK

#17
Նախքան նախկին Արսեն սարկավագի` արդեն Տ. Տաթևի վերադառնալը և ձեր քննարկումներն իր հետ շարունակելը, կարող եք լեզուների շնորհների մասին որոշ տեղեկությունների քաղել այստեղից ։

Հ. Գ.
Չգիտեմ ինչու, բայց լինքը չի բացում: Փորձեք այսպես.
http://www.lusamut.net/level3_.php?id=139&id_3=246&cat_=2&id_2=418&s=15
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

vahan

Quote from: MONK on December 28, 2008, 03:38:10 PM

Չգիտեմ ինչու, բայց լինքը չի բացում: Փորձեք այսպես.
http://www.lusamut.net/level3_.php?id=139&id_3=246&cat_=2&id_2=418&s=15

Մոնք ջան.ներողություն եմ խնդրում խիստ խոսքիս համար.բայց պետք է նշեմ.որ ձեր նշած սայթում առկա էր  ՙսարքոցի՚ և զրպարտում. ու կարող եմ կոնկրետ մատնանշել.թէ որոնք։գրվածքի հեղինակը՝կամ չի ճանաչում այդ եկեղեցուն.կամ ինչ որ միտում ունի։
մենք ել՝ դիցուկ.թեմա ենք կազմում. որ առանց մարդուն ճանաչելու.չի կարելի նրա մասին կարծիք կազմավորել։
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

MONK

Quote from: vahan on December 28, 2008, 08:17:48 PM
Quote from: MONK on December 28, 2008, 03:38:10 PM

Չգիտեմ ինչու, բայց լինքը չի բացում: Փորձեք այսպես.
http://www.lusamut.net/level3_.php?id=139&id_3=246&cat_=2&id_2=418&s=15

Մոնք ջան.ներողություն եմ խնդրում խիստ խոսքիս համար.բայց պետք է նշեմ.որ ձեր նշած սայթում առկա էր  ՙսարքոցի՚ և զրպարտում. ու կարող եմ կոնկրետ մատնանշել.թէ որոնք։գրվածքի հեղինակը՝կամ չի ճանաչում այդ եկեղեցուն.կամ ինչ որ միտում ունի։
մենք ել՝ դիցուկ.թեմա ենք կազմում. որ առանց մարդուն ճանաչելու.չի կարելի նրա մասին կարծիք կազմավորել։
Վահան ջան, վատ չէր լինի, եթե նշեիք, թե կոնկրետ որ հատվածն ի նկատի ունեք?
Գրվածքի հեղինակը Ղպտի Եկեղեցու հոգևոր առաջնորդն է` Շենուդա Պատրիարքը:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)