սատանայի դրո՞շմ

Started by Armen, May 16, 2005, 08:55:34 PM

Previous topic - Next topic

Tigran

666 թվից խուսապել պետք չէ: ԱյնԱստվածաշնչում գրված խորհուրդը հասկանալու համար է, ոչ թե առերյա կյանքից այդ թիվը վերացնելու համար: Իսկ ինչ վերաբերվում է նկարին.........արվեստագետները սիրում են տարօրինակ, «խորիմաստ» բաներ անել, որ ուշադրություն գրավեն:

mane

Իսկ ինչ վերաբերվում է քարտերին, ես կարծիք եմ հայտնում՝ հիմնվելով երկու տարվա խորը ուսումնասիրությունների վրա, դրա համար էլ հաճելի կլիներ այս թեմայով խոսել այն մարդու հետ, ով գոնե որոշ պատրաստվածություն ունի այս հարցում, ուղղակի հենց այնպես չհիմնավորված կարծիքներին պատասխանելը, կներեք, բայց ինձ համար արդեն հոգնեցուցիչ է դառնում: Կներեք:

Tigran

Quote from: Tigran on January 03, 2008, 01:14:37 AM
666 թվից խուսապել պետք չէ: ԱյնԱստվածաշնչում գրված խորհուրդը հասկանալու համար է, ոչ թե առօրեա կյանքից այդ թիվը վերացնելու համար: Իսկ ինչ վերաբերվում է նկարին.........արվեստագետները սիրում են տարօրինակ, «խորիմաստ» բաներ անել, որ ուշադրություն գրավեն:

Marie

 Մեր առաջին հարցը պիտի լիներ հետևյալը.
Ի՞նչ է Հայ Եկեղեցու պաշտոնական դիրքորոշումը այս մասին:

Տ. Տաթև քհն.

Ողջույն հարրգելի Մանե, արդեն երկար ժամանակ է, ինչ հետևում եմ Ձեր գրառումնեերին, ցավոք մի փոքր ուշ եմ միանում այս բանավեճնին,  երբ  արդեն Դուք ել
Quote from: mane on January 03, 2008, 10:57:46 PM
Իսկ ինչ վերաբերվում է քարտերին, ես կարծիք եմ հայտնում՝ հիմնվելով երկու տարվա խորը ուսումնասիրությունների վրա, դրա համար էլ հաճելի կլիներ այս թեմայով խոսել այն մարդու հետ, ով գոնե որոշ պատրաստվածություն ունի այս հարցում, ուղղակի հենց այնպես չհիմնավորված կարծիքներին պատասխանելը, կներեք, բայց ինձ համար արդեն հոգնեցուցիչ է դառնում: Կներեք:
Quote from: mane on January 03, 2008, 10:57:46 PM
այս հարցը փակված  եք տեսնում, սակայն այնուամենայնիվ կուզենայի հայտնել նաև իմ մտահոգությունը.
ԱԲԵՂԱՅԻ վերջնական խոսքից հետո չեմ պատրաստվում որևէ կերպ ապացուցել այդ դիրքորոշման ճշմարտացիությունը, բնականաբար ես էլ եմ Հայ Առաքելական Եկեղեցու պաշտոնական դիրքորոշման հետևորդ, ուղղակի ցավալի է, որ մեր հավատացյալներից շատերը դեռ մնում են Ձեր այն կարծիքին, թե  այդ քարտերի դեմ չպայքարելով շեղվում ենք փրկության ճանապարհից` այդպիսի մեծ շեղման մեջ տեսնելով Մայր Եկեղեցու ողջ հոգևորականաց դասը; Մի հարցում համամիտ եմ ձեր  հետ. այդ քարտերի միջոցով Չարն արդեն իսկ անում է իր գործը, բայց ինչպես? բաժանում առաջացնելով Եկեղեցում, և ոչ ավելի... դժվար թե իմ դարակում ընկած այդ թղթի կտորը ստիպի ինձ  հրաժարվել Քրիստոսից:
ներեցեք ինձ /որպես այս հարցը ձեր նման լուրջ չուսումնասիրած  սարկավագիս/ մեկ անգամ ևս այս հարցի շուրջ հոգնություն պատճառելու համար

Marie

Quote from: arsensrk on January 11, 2008, 12:54:48 PM
ԱԲԵՂԱՅԻ վերջնական խոսքից հետո չեմ պատրաստվում որևէ կերպ ապացուցել այդ դիրքորոշման ճշմարտացիությունը
Բարև ձեզ, Արսեն սարկավագ: Ձեզ թվո՞ւմ է, թե Հայոց Եկեղեցին միաձայն արտահայտվել է այս խնդրի շուրջ: Լուսամուտի Աբեղայից բացի, չգտնվե՞ց ուրիշ աբեղաներ, որոնք հակառակ համոզում են ունեցել:
Ինչո՞ւ խուսափել այս խնդրին բոլոր երեսները քննելուց:

mane

Արսեն սարկավագ, ես արդեն բազմիցս նշել եմ, որ այդ համարակալումը գոնե այսօր փրկվելու եւ չփրկվելու հետ որեւէ կապ չունի եւ ես կխնդրեի, որ ընդհանրապես ուշադիր կարդաք պատասխանները, որ նույն մտքի մասին կրկնողություններ չլինեն: Ես ասել եմ, որ սա ընդհամենը  պտուղն է համաշխարհայնացման, ինչն էլ տանում է մի համաշխարհային պետության ստեղծման, որի գլխին էլ, ըստ վարդապետների, պիտի նստի նեռը եւ այն ժամանակ նոր կդնի իր կնիքը, որը արդեն, բնականաբար, ստացողների համար կլինի կործանարար: Իսկ այսօրվա այդ քարտավորման համար, ասացի, որ ուղղակի պետք է անհոգություն չցուցաբերել՝ քննելով դրանց հետեւում կանգնած միտումները: Կարծում եմ այս բոլորը գրելով արդեն իսկ կրկնում եմ վերում նշածները:

Abegha

Մանե, քո այս գրածից մարդ կարող է հասկանալ, որ այսօրվա սոցիալական քարտերի մեջ բնավ 666–ի խնդիր չկա, այլ զուտ գլոբալիզացիայի վտանգն ես տեսնում։

mane

Հայր Սուրբ, մարդ պիտի առնվազն խենթ լինի, որ համարի, թե նեռը արդեն աշխարհում է եւ իր կործանարար կնքին է պարտադրում մարդկությանը: Ես վերը արդեն նշել եմ, որ ինչպես Հովհաննեսը կարապետ էր Տիրոջ համար, այդպես էլ սրանք նեռի կարապետներն են, բայց ոչ երբեք նեռը: Այո, թե քարտերի, թե այլեւայլ շտրիխ կոդերի մեջ միտումնավոր տեղադրված են այդ թվերը, ինչը միտում ունի մարդկանց աչքին հասարակացնել այդ թիվը, որպեսզի հետագայում, երբ գա բուն նեռը, մարդկանց կողմից դիմակայության չարժանանա իր բուն 666 կնիքը դնելու ժամանակ եւ մենք պիտի գիտակցենք, թե ովքեր են սրանց հեղինակները եւ անհոգություն չցուցաբերենք, քանզի եթե մեր վճռականությունը սրանք տեսնեն, հաջորդ քայլերը հեշտությամբ չեն պարտադրի եւ ժողովուրդն էլ ավելի արթուն կլինի այս հարցում:

Marie

#79
Quote from: mane on January 13, 2008, 09:53:03 PM
իր բուն 666 կնիքը դնելու ժամանակ
Ի՞Նչ կնիքի մասին է խոսքը: Ամենագետ Քրիստոսը Ի'նքը ո'չ մի տեղ չազտարարեց մեզ այս մասին: Նրանից մեծ վարդապե՞տ եք:
Բայս սուտ վարդապետների մասին Նա բազմիցս ազդարարեց մեզ, ու Առաքյալները կրկնեցին զգուշացումները:
Տեսե'ք կիրակի օրվա Կողոսացիներին ուղղված թուղթը , օրինակ՝ Կողս 2,8:
Իսկ՝ Հայտնության գրքին մեր կատարած ընթերցումը լինելու է այլաբանական, ըստ Հայ Առաքելական Եկեղեցու Վարդապետությանը:     
Հայ առաքելական Եկեղեցու վարդապետությունից դուրս գտնվում են միայն հեձվածողները: 
Որ համառորեն կրկնում եք ձեր  տեսակետը, ես էլ ՝միամիտ հավատացյալս կրկնում եմ մերը՝ միամիտ հավատացյալների ներքին ու խոր համոզումները :   21:)