սատանայի դրո՞շմ

Started by Armen, May 16, 2005, 08:55:34 PM

Previous topic - Next topic

Abegha

«Համաշխարհային համարակալում» ասվածը ես տարբեր հարց եմ համարում։ Եվ թերևս դրա տակ որոշ վտանգներ կարելի է տեսնել։ Ավելին չեմ կարող ասել, որովհտեև չգիտեմ, թե ինչ ենթադրյալ սցենարից է այն բաղկացած։

Marie

#61
Մանե, ինչպես եք կողմնորոշվում օրինակ ՝ Մատթէոս 17-1- Մարկոս 9-1 և Ղուկաս 9-28 տողերում տրված թվերի տարբերությանն ի տես:  ???

Հայր Ղուկաս, ցենարը պարզ է, ու միթե՞ արդեն ի զորու է. ինչպե՞ս պաշտպանել քաղաքացին ՝ իր մասին հավաքված, համախմբված ու իր անձնական կյանքի ու օրինակ՝ քաղաքական կարծիքների ու գործունեության մասին, կրոնի և այլ նախասիրությունների մասին մի ակնթարթում ամենուրեք սփռվող տեղեկությունների գործածությունը ոստիկանության կողմից – դա բնական է, կարգապահ քաղաքացին չպիտի վախենա դրանից  - բայց նաև գործատերերի ու  զանազան ձեռնարկների կողմից: Չխոսենք քաղաքական վրեժխնդրության պարագային ընդդիմադիրների դեմ , ևայլն:
Ակնհայտ է, թե տարածված համարակալմամբ մտահոգ մտավորականության մեջ գտնվում են հոգևոր առաջնորդները: Որովհետև կրոնական ազատությունը դրանով կարող է խստորեն սահմանափակվել:
Դա է իմ տեսակետը – միգուցե իմ մեջ չափազանցված է այն վախը, որ անձնապես ունեմ հսկողության բոլոր լայնածավալ միջոցների դեմ: Մարդը մեղանչական է, ու իր ձեռքում գտնվող ամեն գործիքից նախ և առաջ հարկ է զգուշանալ ու ջանալ հակակշռել իր ունեցած միջոցները: Սահմանափակել ու հակակշռել – եթե հնարավոր է տակավին...

Ներեցեք խոսածս խրթին հայերենի համար: Հուսով եմ, թե բոլորովին չեմ վրիպեր բուն թեմայից: Եթե այսպես է, խնդրում եմ՝ զգուշագրեք ինձ այս մասին:

Marie

Ձեր բոլորից մեծապես խնդրում եմ՝ ինձանից հազարապատիկ վարժ ու սահուն հայերենով կարո՞ղ եք քննարկել, թե ինչպիսի վախեր են համակում սովորական մարդկանցից մի մասը այս խնդիրների շուրջ: Կարո՞ղ եք հասկանալ նրանց ունեցած վախի արմատները:
Շնորհակալություն:
Միգուցե ես ձեզ լավ չհասկացա:

mane

Հայր Սուրբ, եթե այստեղ թեման լիներ Աստծո սիրո, կամ այլ առաքինությունների մասին, բնականաբար ես էլ կգրեի այդ թեմաներով, սակայն առաջ է քաշված կոնկրետ այս հարցը եւ ոչ մեր կողմից, ես էլ բնականաբար գրում եմ այս թեմայի շուրջ:

mane

Այո, սնոտիապաշտությամբ մոտենալ այդ համարակալմանը դատապարտելի է, սակայն սա մի թեմա է, որը կարծում եմ՝ շատ արդիական է եւ սրա շուրջ քննարկումներ անցկացնելը չեմ կարծում, որ ծայրահեղություն համարվի: Բանն այն է, որ եկեղեցու սուրբ հայրերից շատ շատերը անդրադարձել են վախճանաբանական գրականությանը, այն էլ դեռ այն ժամանակներում, երբ դա նրանց ոչնչով չէր սպառնում: Այնինչ այդ ժամանակներից անցել է մոտ 1500 տարի եւ մեզ համար արդեն ավելի շոշափելի են դարձել այդ վախճանաբանական հարցերը: Իհարկե, կարելի է այդ ամենն անտեսել եւ միայն սեւեռվել առաքինությունների կատարման վրա, բայց միշտ հիշում եմ Տիրոջ խոսքը, թե. «Այս պիտի անեիք եւ այն էլ չթողնեիք»: Դրանից ելնելով այս թեմայի շուրջ խորը ուսումնասիրությունը կարծում եմ շատ օգտակար կարող է լինել հազարավոր քրիստոնյաներին հիմնավորված պատասխան տալու համար: Եթե այն իր մեջ լուրջ վտանգ չի պարունակում, ապա այդ ուսումնասիրությունների արդյունքը կարող է մարդկանց մեջ առաջացած խռովքը հանդարտեցնել, իսկ եթե պարունակում է, այդ ուսումնասիրությունը նրանց առավել զգոնության կհրավիրի:
   Կարծում եմ, որ սիրո, խոնարհության եւ այլ առաքինությունների մասին խոսքը չի սակավանա, եթե դրանց հետ միասին շոշափվի նաեւ այս թեման:

mane

Եկեղեցու հայրերը, եթե մի ծագած որեւէ  հարցի հետ համամիտ չէին, դրա դեմ հակաճառություն էին գրում, ինչը մեծ ուսումնասիրության արդյունք էր: Վերջ ի վերջո խոսքը կոնկրետ ինչ որ թվերի մասին չի գնում, այլ՝ այն լայնածավալ գործնեության, երեւույթի վերաբերյալ, ինչը աշխարհին տանում է դեպի գլոբալիզացիա, իսկ դա պիտի բերի համաշխարհային մի պետության, որի գլխին էլ, ըստ հայրերի եւ այսօրվա ուսումնասիրողների, պիտի նստի հակաքրիստոսը: Այդ ամենը տրված է իմանալ միայն քրիստոնյաներին, որովհետեւ միայն Սուրբ Գիրքն է այս մասին խոսում, սակայն, ցավոք, մենք էլ բավականին անտարբերություն ենք ցուցաբերում սրա հանդեպ: Անձամբ ես գերադասում եմ, որ որեւէ նման հարց ինձ չանհանգստացնի եւ ես սեւեռվեմ զուտ իմ ներքին հոգեւոր կյանքի վրա, սակայն ոչինչ չես կարող անել, երբ դրանք սկսում են բախել քո դուռը:


mane

Հայր Սուրբ, եթե ասում եք, որ Աստծո սիրո հանդեպ մարդկային հորինած ամեն թիվ ոչինչ է, արդյո՞ք դա չի նշանակում, որ կարելի է ամբողջ սրտով Աստծուն սիրել եւ ժամանակը երբ գա, նեռի բուն այդ կնիքն էլ անտարբերությամբ վերցնել՝ պատճառաբանելով, որ Աստծո հանդեպ ունեցած սերը բավարար է փրկության համար:
Այդպես կարող էին վարվել նաեւ սուրբ նահատակները՝ սրտով սիրելով Աստծոն, լեզվով ուրանային Նրան՝ խուսափելով նահատակությունից:
Խնդում եմ ինձ ներեք, եւ եթե հարմար չեք գտնում այս թեմայի շուրջ զրույցը շարունակել, կարող եմ դադարեցնել:


mane

Marie ջան, կրկնում եմ նորից, որ Աստվածաշնչից բերված համարները մեկնաբանության կարիք ունեն եւ դրանք շատ լավ մեկնաբանված են հայրաբանական գրականության մեջ: Մենք առաջարկեցինք ոչ թե համարները ներկայացնել, այլ հենց այն գրքերի անունները, որտեղ դրանք մեկնաբանված էին, սակայն մեզանից միայն համարները խնդրեցին, դրա համար էլ առանձնապես զարմանալի չէ, որ այդ համարները ձեզ ոչինչ չեն ասում, դրա համար պետք է գոնե սուրբ հայրերի վախճանաբանական գրականության մասին որոշ տեղեկություն ունենալ:
Իսկ ձեր բերած այդ թվերի օրինակը կարելի էր վիրավորական համարել, որովհետեւ միայն անմիտ մեկը կարող էր դրա մեջ լուրջ բան տեսնել: Ես կարծում եմ, որ դուք այդ հարցը պարզությամբ եք տվել, դրա համար էլ, չեմ նեղվում ձեզանից:

Marie

Quote from: mane on December 27, 2007, 11:48:55 PM
Մենք առաջարկեցինք ոչ թե համարները ներկայացնել, այլ հենց այն գրքերի անունները, որտեղ դրանք մեկնաբանված էին, սակայն մեզանից միայն համարները խնդրեցին
Մանե, ինձ խիստ կհետաքրքրեր Սուրբ Հայրերի մեկնությունները կարդալ այս մասին և ընդհանրապես՝ ամբողջ Աստվածաշնչի մասին:
Բայց և այնպես վստահ եմ, թե մեր կատադած ընթերցումները կտարբերեին . հանդգնում եմ թվերին տալ միայն փոխաբերական իմաստ:

mane

Ինչ վերաբերվում է թվերին ձեր տալու այլեւայլ իմաստներին, դա ձեր անձնական գործն է, իսկ մեր գրեթե 2000 ամյա եկեղեցին հիմնավորված է սուրբ հայրերի աշխատությունների վրա եւ այն անտեսում են միայն բողոքական ուղղվածություն ունեցողները: Սեփական կարծիքը հոգեւոր կյանքի մեջ, ինչը հիմնավորված չէ այդ 2000 ամյա փորձառության վրա, արժեք ունենալ չի կարող, որովհետեւ այդ նույն Սուրբ Գիրքը իրենց ձեռքն առած շատ ավելի մեծ նախանձախնդրությամբ ընթերցում են նաեւ եհովայի վկաները եւ այլ աղանդավորներ եւ այդ ջերմեռանդությամբ ուղեւորվում դեպի կորուստ:

Ձեր նշած հրեական համայնք էլ, որքանով էլ որ ձեր մեջ զարմանք է առաջացրել, միեւնույնն է, գտնվում է նույն կորուսյալ ուղղու վրա, որովհետեւ Սուրբ Գիրքն ասում է, որ ճանապարհը մեկն է՝ Քրիստոս եւ այլ ճանապարհ ուղղակի գոյություն չունի, որի Աստվածությունը մերժում են վկաները, իսկ այդ հրեաները լցված են Նրա հանդեպ կատարյալ ատելությամբ: Ասենք որ խոնարհությունը կայանում է նրանում, որ քո սեփական կարծիքը ստորադասում ես մեծերի՝ սուրբ հայրերի կարծիքից, իսկ ես ամեն կերպ աշխատում եմ հենց այդպես էլ վարվել, իսկ հպարտությունը է, երբ փորձում ես սեփական տեսակետով ընկալել Աստվածաշունչը: Իսկ ինչ վերաբերվում է փարիսեցիությանը եւ նմանատիպ այլ բաներին, կարծում եմ, որ նման օրինակները պետք չէ ուղղակի շաղ տալ, այլ աշխատել ավելի իմաստավոր կերպով հիմնավորել ասվածը, որպեսզի ես էլ կարողանամ ինչ որ բան պատասխանել: