ՍՕՍ մանկական գյուղ

Started by ARAKS, January 14, 2008, 09:23:45 PM

Previous topic - Next topic

ARAKS

    Բարև, ցանկանում եմ  փոքր ինչ  ներկայացնել ՍՕՍ-ում ընթացող մեր այցերի մասին:
Ինչպես հայտնի է սկզբում այցելությունը տեղի էր ունենում Սեյրան սարկավագի հետ, այժմ նրան փոխարինում է Ստեփան սարկավագը:
Ինչ վերաբերվում է երեխաներին նրանք բավականին պասիվ էին, ինչը իր տրամաբանական բացատրությունն ունի: Ես կնշեմ երկու կարևոր խնդիրների մասին, ՍՕՍ - ում երեխաները ապրում են տարբեր տնակներում և իրենց մեկ տեղում կորդինացնելըը բավականին դժվար է, նաև գործում են շատ խմբակներ, որոնց երեխաները մասնակցում են և ժամանակային առումով գրեթե անհնարին է լինում համատեղել: Սակայն համաձայնության եկանք լրագրության խմբակի ուսուցչուհու հետ մասամբ համտեղելու մեր ծրագրերը, որը ինչ որ չափով նպաստեց մեր աշխատանքներին: Նախորդ անգամ ընդամենը երկու երեխա էր գրել: Այս անգամ գրել են յոթը, որոնց մենք հանձնարարեցինք տեղում գրել, լրագրություն ուսուցչուհու խորհուրդով: Յոթից ընտրվել են հինգը, նրան շարադրություններին  շուտով  կարող եք ծանոթանալ համապատասխան թեմայի բաժնում:

CHERRY

Ողջույն Արաքս 37:):
Ուրախ եմ, որ գրող երեխաների թիվը շատացել է: Թեև առաջադրանքը տեղում են կատարել, բայց դա լավ կողմ էլ ունի, թարմ-թարմ մտքերը շարադրել են 38:): «Քավորներ և սանիկներ» թեմայում նկատեցի Հարությունյան Թամարայի անունը և շատ ուրախացա: Մեկ անգամ եմ տեսել այդ երեխային, բայց  հաճախ եմ հիշում: Ես դեռ սպասում էի նրան տեսնել առաջին մրցույթին: Նա ասաց, որ սիրում է ստեղծագործել, բանաստեղծություններ է գրում 21:):


TILIL

Ողջույն Արաքս 29:),շատ ուրախ եմ,որ ավելի մանրամասն ծանոթացրիր մեզ ՍՕՍ-ի անցուդարձին 30:):Ես նույնպես ուրախ եմ,որ գրողները շատացել են  39:)և ինձ թվում է ըստ այդ քանակի փոփոխության կլինեն նաև հաղթանակներ 18:):Իհարկե ցավում եմ,որ այդ երեխաներին չեմ ճանաչում անձամբ,բայց ամեն դեպքում ձեզ նրանց հաջողություն եմ մաղթում 18:):
Այ սա ուրիշ 31:), միշտ էսպես ակտիվ եղիր 39:),Արաքսի ձայնը պետք է միշտ մեր ականջներում լինի 38:):

ARAKS

Ողջույն 29:), ցավոք ՍՈՍ-ում դադարեցվեց այս ծրագիրը,քանի որ այնտեղի  համակարգը խոչնդոտ հանդիսացան ծրագրի զարգացման հարցում: Ուրբաթ ես Հելենի և Թիլիլի այցելեվի <Զատիկ>: Երեխաները մեզ դիմավորեցին մեծ ոգևորությումբ: Այդ օրը տեղի ունեցավ մարցանակների հանձնումը և նաև հոգևորականը խոսեց նոր թեմայի մասին: Երեխաները լասում էին համակ ուշադրությամբ, որն ինձ անչափ ուրախացրեց: Ինձ համար անսպասելի էր երեխաների ոգևորությունը և ես վերջնականապես համոզվեցի, որ ՍՈՍ-ում խնդիրը ոչ թե ծրագրի, այլ նրա համակարգի մեջ է:     39:)

ARAKS

Ողջույն 13:), ես  և իմ մանկատունը մոռացության ենք մատնվել, խնդրում եմ արձագանքել իմ խնդրանքին և տեղեկացնել, թե առաջիկայում երբ հնարավորություն կունենանք մանկատուն այցելելու 16:):

ARAKS

Բարի օր, :D ի ուրախություն ինձ շուտով ես և Արսեն սարկավագը կայցելենք մանկատուն, որի արդյունքների մասին ես կտեղեկացնեմ այցելությունից հետո:
Շնորհակալություն արձագանքի համար: 39:)

CHERRY

Quote from: ARAKS on April 25, 2008, 01:06:08 PM
Բարի օր, :D ի ուրախություն ինձ շուտով ես և Արսեն սարկավագը կայցելենք մանկատուն, որի արդյունքների մասին ես կտեղեկացնեմ այցելությունից հետո:
Շնորհակալություն արձագանքի համար: 39:)

Արաքս, վերջապեսսսսսսս 18:), շնորհավորում եմ 21:) 21:) 21:)

Harcuhi

#7
Իսկ մնացած մասնկատնե՞րը:

CHERRY

Quote from: Harcuhi on April 26, 2008, 06:40:43 PM
Իսկ մնացած մասնկատնե՞րը:

Ողջույն, Հարսուհի,
Մնացած մանկատները` Գավառը և Զատիկը, նույնպես կշարունակեն այցելությունները: