ՍՕՍ մանկական գյուղ

Started by ARAKS, January 14, 2008, 09:23:45 PM

Previous topic - Next topic

Harcuhi

Չերրի ջան, շնորհակալություն ձեզ ձեր բարի գործերի համար: Ես և մայրս վաղուց ենք հետևում ձեզ:

Հ.Գ. Ես Հարսուհի չեմ, այլ Հարցուհի:

Harcuhi

Ներողություն, իսկ այս ամսվա թեման որ՞ն է:

CHERRY

Quote from: Harcuhi on April 27, 2008, 12:34:05 AM
Հ.Գ. Ես Հարսուհի չեմ, այլ Հարցուհի:
Ներեցեք, Հարցուհի, իսկապես, ինչու եմ Հարսուհի գրել չգիտեմ  38:)

Quote from: Harcuhi on April 27, 2008, 12:43:58 AM
Ներողություն, իսկ այս ամսվա թեման որ՞ն է:
Այս ամսվա թեմային և ընդհանրապես պատանեկան մրցութային թեմաներին կարող եք ծանոթանալ` մտնելով <Պատանեկան մրցութային թեմաները> բաժինը:

CHERRY

Արաքս,  քանի դեռ մեզ չեն <վտարել> սխալ բաժնում գրելու պատճառով, 35:) արժե տեղափոխվել մեր քնարկվող  թեմայի համապատասխան բաժին` <Պատանեկան մրցութային քննարկում>, և այնտեղ շարունակել մեր  22:) թեման:

ARAKS

 29:)Ողջույն, շատ հետաքրքիր է ստացվել ձեր զրույցը այս բաժնում :
Երեկ` ապրիլի 29 ես և Արսեն սարկավագը այցելեցինք մանկատուն, անկեղծ ասած, մեծ ոգևորությամբ  էի սպասում մեր  այցելությանը, բայց երեխաների հետ ավելի սերտ շփումից հետո հասկացա, որ այստեղ մեզ բավականին մեծ դժվարություններ են սպասվում երեխաների հետ շփման մեջ:  Ամենամեծ տարիքային խումբը 4-րդ դասարանցիներն են (10 տարեկան), որոնց հետ էլ մենք երեկ հանդիպեցինք: Նախորոք զրուցելով տնօրենի` տիկին Հասմիկի հետ նրանից ստացանք որոշ խորհուրդներ, որը երեխաների հետ շփման հարցում կարևոր է, նրանց հետ պետք է խիստ լինել, և իհարկե նրա խորհուրդները հետագայում կարծում եմ անպայման կկիրառենք:
  Այնտեղ ապրում է մոտ 90 երեխա և նրանք հիմնականում միակողմանի ծնողազուրկ են: Երեխաները շատ ագրեսիվ են և բավականին <հետաքրքիր> մտածելակերպի, հուսով եմ այս ծրագիրը կկարողանանք այնտեղ կայացնել, որը կարծում եմ բավականին դժվար կլինի, բայց շատ <օգտակար>   

Տ. Տաթև քհն.

Quote from: CHERRY on April 28, 2008, 12:40:58 AM
Արաքս,  քանի դեռ մեզ չեն <վտարել> սխալ բաժնում գրելու պատճառով,
Ճիշտն ասած արդեն պատրաստվում էին, Չերրի ջան,