մեր մոտեցումը

Started by Satenik, July 21, 2005, 06:15:33 PM

Previous topic - Next topic

Satenik

Quote from: Mariam on July 20, 2005, 12:19:27 PM
Բայց ո'չ դուն, ո՝չ ուրիշները չխոսեցիք ձեր մոտեցման ու մտածելակերպի մասին այս հարցի վերաբերյալ:
Բարև, սիրելի Մարիամ: 21:)
Իսկ ի՞նչ պիտի ես գրեի այս հարցի շուրջ: Ես՝ մի մժեղ, մի փոշու հատիկ, մի ոչնչություն Հայոց Եկեղեցու առջև, ես ո՞վ եմ որ դեռ կարծիք էլ հայտնեմ, կամ դժգոհեմ որևէ ընդունված եկեղեցական կարգից, ասեք խնդրեմ: Երկու երեք սերունդ սովետի հակաբարոյական այլասեռությամբ սնուցված, ազգիս լեզուն ու հոգին, թեկուզ և ակամա, բայց փաստորեն ուրացած, բազում ուղղություններով ձուլման ենթարկված, այդ ե՞րբ ես դարձա իմ արյանս համապատասխանող հայուհի, որ դեռ կանգնեմ ու կարծիք հայտնեմ, թե այսինչ բանին հավան եմ, իսկ այսինչին՝ ոչ:
ՈՒնե՞մ իրավունք: Շատերդ կասեք այո, բոլորս էլ ունենք իրավունք: Բայց ես իմ խղճին պիտի լսեմ նախ և առաջ, Ասվածն այնտեղ է: Իսկ խիղճս ինձ ասում է՝ Փառանձեմ, դու նախ քո լեզուն մի կարգին սովորիր, լեզուն՝ հայոց և հայեցի աշխարհայացք է, հետո բացիր քեզ հայոց ամեն արժեքների առջև և ներծծիր դրանք քեզ մեջ սպունգի պես: Երբ կներծծվես հայերենով, որի հաշվին և ավելորդ անպետքությունները միջիցդ դուրս կգան, և երբ իսկապես հայուհի դառնալով կլինեն բաներ, որոնք քեզ համար կմնան անհասկանալի, այդ ժամանակ էլ քեզ իրավունք կվերապահես հարյուր-հազարամյակներով քամոց անցած և հայոց կյանքում իրենց ամուր տեղը զբաղեցրած երևույթներին որևէ զգույշ գնահատական տալ:
Իսկ մինչ այդ ես պիտի դեռ սովորեմ և այդ ուսման ընթացքում շատ գաղտնիքներ բացահայտեմ:
Ես այսպես եմ մտածում: ՈՒստի և լռում եմ շատ հարցերի շուրջ: Իսկ որևէ հնուց եկաց ավանդություն, հղկում անցած դարերով և փորձություններով, ինձ համար արդեն մի ադամանդ դարձած գանձ է, որի իսկությունն ու ճշմարտացիությունը ես կամ պիտի ընդունեմ ու դառնամ արմատներիս, կամ էլ չնդունեմ ու էլ ավելի ոչնչանամ:

maro

Sato jan, es kez het hammit chem.

Menk, havatatselaners Ekexetsu het miasin mi antanik enk.

Ev ete, irarh het chkisvenk aain inch irakanum mer srteri mej e, ov petke da ani? Harevana mer tan (harevani derum nai Nikolashin)? Main irar het haxordaktsvelov e karox enk amur mnal mer havatki ev Ekexetsu mej.
Chpetk e moranal, vor ekexetsu tsaraioxnera, voronk mer ev hairern en, ev naev exbairnera, mardik en, voch te astvatsutun, ev kartsum em irenk el irents hoti het petk e linen haxordakits, vorpisi ekexetsin amur mna, ev hotnel nuinpes 21:)

Satenik

Մարո ջան, իմ ասածը քո ասածին իսկի էլ չի հակասում: Ես հաղորդակցվելուց չեմ հրաժարվում, ինչպես տեսնում ես: 
Իսկ Եկեղեցին ինձնով չէ որ Եկեղեցի է, ես այդպես չեմ կարծում: Այլ օրինակելի հայ մարդկանցով: Կամ այսպես ասեմ, եթե նույնիսկ ինձնով էլ է, ապա իմ այն մասով է, որը իսկապես օրինակելի է: Իսկ ընտանիք՝ իհարկե, բայց ընտանիք դեռ չի նշանակում ամենաթողություն: Ընտանիքում կարգեր կան և պարտականություններ, առանց որոնց մենք դադարում ենք ընտանիք լինելուց: Ես որևէ մեկին չեմ քննադատում, քավ լիցի, ուղակի իմ վերաբերմունքն ու մոտեցումն եմ պարզաբանում:
Ի՞նչ ասել է ընտանիք: Այ սա արդյո՞ք մենք գիտենք:

Հ.Գ. Էս Փառանձեմ անունը դուրդ չեկա՞վ:
Հ.Հ.Գ. նիկոլաշը ի՞նչ հարևան, քոչվոր թուրքի վաստակ է դա, բաքվավաստակներից:

Mariam

#3
Ինձ, կիսահայուհուս, բայց լիուլի հավատացյալի ու մարդ արարածի սովորեցրեք թե ի՞նչ է նշանակում « Բաքվավաստակ» անվանումը:
Միթե մի քիչ ցեղապա՞շտ է Հայ ժողովուրդը: Սա Ավետարանի հակառակ չէ՞:
Գիտես, Փառանձեմ, եթե հանդիպեինք, կտեսնեիր որ շատ ու շատ նման ենք իրար, որովհետև հավատը մատեցնում է հավատացյալներին, ու երկուսս, անկասկած, ջանում ենք ամբողջ սրտով հնազանդ լինել Քրիստոսին ու Եկեղեցուն: Քրիստոսը ' մեր բոլորիս Նպատակն է, ու Նրան ձգտում ենք ամբողջ մարդկային ցանկությեամբ: Եկեղեցում հաստատված կարգուկանոնը մեզ բոլորիս օգուտի համար է, նա կարող ենթարկվել փոփոխությեանց, բայց այժմյան կարգուկանոնի հնազանդ եմ քեզ նման: Նույնիսկ, պարտք եմ համարում ունեցածս վերապահումներն ու ինձ ցավ պատճառող պայմանների մասին խոսելու, որովհետև կարելի է նաև մնացյալ հավատացյալները - ու առաջին հերթին՝ աղջիկս - տառապեն նույն հրահանգների պատճառով, որոնք սակայն փոփոխելի են, որովհետև Հավատի դավանանքի հետ կապ չունեն:
Հավանաբար, երբ ակնարկում ես օրինակելի «հայուհուն», մտքիդ մեջ գոյանում է տատիս տիպարը, սուրբ, լռեկյաց, բազմաչարչար, աստվածավախ հավատացյալի տիպարը, ընտանիքի  օրինակելի մայր' բազմազավակ ու նվիրված: Բայց հայրենիքում հանդիպել եմ ուրիշ բազմաթիվ «տիպարների» հետ, ու իմ կարծիքովս չի կարելի ասել որ եթե խորասուզվենք հայության մեջ, կգտնենք մեր ու աշխարհի փրկությունը: Հավատը, հայ լինելուց տարբեր է, բայց որովհետև հավատարիմ ես այնպիսի օրինակելի տիպարին, որպես Հայ Հավատացյալի տիպարն է, անկասկած' գտնելու ես Հավատն ու Քրիստոսում քայլելու ու ուրախանալու շնորհը:
Բարեկամական ամենաջերմ զգացումներով:

Satenik

Quote from: Mariam on July 22, 2005, 10:49:44 AM
ի՞նչ է նշանակում « Բաքվավաստակ» անվանումը:
:)Սա իմ անձնական բառն է, Մարիամ: Նշանակում է Բաքվի թուրքի ապօրինի զավակ:

QuoteՄիթե մի քիչ ցեղապա՞շտ է Հայ ժողովուրդը: Սա Ավետարանի հակառակ չէ՞:
Ինչո՞վ է հակառակ: Ցեղին սիրելը Ավետարանին հակառա՞կ է: Սեր է, ի՞նչ է պատահել:

Հաստատ նման ենք իրար, Մարիամ ջան: 30:) 21:) Այո, հենց տատիդ էլ նկատի ունեմ, իմ տատս էլ է այդպես եղել: Խորը հավատացյալ հայ-քրիստոնեուհի:


maro

#5


Սաթենիկ ջաաաաաան 12:) (ես քեզ Սաթենիկ եմ ասում, որովհետև անկեղծ սիրում էի Սաթենիկին, íåñìîòðÿ íà êðóòîé íðàâ)12:)....Մարիամ ջաաաաաաանիկներ!!!!!

Նախ սկսեմ Մարիամի ասածից, մեր Ադմինի մասին 11:), Մարիամ ինքնել մարդ է էլի: Չի գալիս չի գալիս, մեկ էլ հայտնվում է ու "ջղայնանում" (կատակ) 25:)

Սաթո ջաաան, գիտես իմ ընտանիքս համ ավանդական է, համ էլ ոչ: Ես մեծացել եմ մեր ավադություններին համաձայն, ենտանիքս ավանդական է, բայց իմ ծնողներս, իմ հայրը երբևե իմ ազատությունը չի բանտարկել: Թողել է, որ ինքս կյանքի փորձ ստանամ, ինքս մտածեմ և որոշեմ:
Օրինակ այ հիմա. ՈՒսումս ավարտել եմ, ոտքս դրել եմ մի մաշիկի մեջ և ուզում եմ Հայաստանում ապրել: Ես ըզգում եմ, որ նա դեմ է, որ ես լքեմ ընտանիք,բայց նաև թողնում է որպեսզի ես ինքահաստատվեմ (ինքը գրեթե հանգիստ է այն առումով, որ վստահ է. ես այնպիսի բաներ երբեկ չեմ անի, որ իրենց  և ինձ վատ լինի: Ինքը չնայաց որ իմ "գլուխս" պահել է, որ չսայթակեմ, մարմինս ազատ է թողնում: Սա ընտանիքի մասին:

Եվ կարծում եմ նույն էլ պետք է լինի հավատքի մեջ: Մենք բռնված ենք մեր Ավետարանով, մեր հայրերով, բայց դեպի Աստծո Արքայությունը գնում ենք ազատության մեջ: Առաջին հերթին մեր քրիստոնյա լինելու պատճառը  պետք է լինի սերը դեպի Աստված: Հետո դեպի Եկեղեցի և ազգ:
Մարիամ ջան, ազգը մեր,մեր ընտանիքն է: Եվ եթե մենք չենք սիրում մեր ընտանիքը, բա թշնամուն ո՛նց պետք է "սիրենք" և աղոթենք նրա համար: Եթե մեր ընտանիքը չենք սիրում, ոնց պետք է ուրիշի ընտանիքը սիրենք: Դրա համար է, որ չեմ հավատում այն "քրիստոնեությանը", որը քարոզում է սիրել թշնամուն, բայց մերժում է ազգության գաղափարը:

ՈՒֆ!!! Ես ինչ կաշա սարքեցիր Մարո........ 23:)

Մարիամ ջան,«Բաքվավաստակ» բառը հավատքի հետ ոչ մի կապ չունի: Ես և Պարանձեմը հիշել էինք ընդհանուր մեր  "բարեկամներին" 20:)

Եվս մի բան, Մարիամ..... Հավատացյալը իրավունք չունի լինելու կիսահույս 21:) 21:)

Knerek, kani vor haeren tarer chunem, teksta grel em kovertrov 26:)

Satenik

Մարո, հայերեն գրելու համար այսպիսի շատ հարմար հնարավորություն կա:
http://www.genocide.ru/translit/convert.html


Satenik

Հա, Մարո ջան, մոռացա ասեմ, որ բարով գաս Հայաստան: 21:) Դու արի, հետո էլ հայրիկիդ կբերես: 17:)

maro

#8
Շնորհակալ եմ Փարանձեմ ջան 12:):

Աստված տա 27:), հնարավոր լինի իրար հեր հանդիպենք, եւ մեր Աբեղային գնանք այցելության 13:):

լսիր, հ՞իշում ես, որ դու եւ Նորայրը խոստացաք իմ վերադարձի հանար մոմ վառեք 27:)
Երեւի օգնեց 12:) 18:)

Happy people

Ես էլ եմ ուզում գամ Հայաստան։