մեր մոտեցումը

Started by Satenik, July 21, 2005, 06:15:33 PM

Previous topic - Next topic

Rouna

Quote from: Mariam on July 28, 2005, 10:30:21 AM
Ու կաղոթեմ որպեսզի Թուրքն էլ ճանաչի Աստծու ու Նրա հաճելի կյանքով ապրի:
Որքան ծանր փորձությանց բովից անցել է ընտանիքդ ու ազգդ, որքան մարդկային ուժերից վեր պարտականության առջև կանգնած ենք, այնքան անհրաժեշտ է մեզ սրբությունը: Չարատավորենք մեր լեզուն, որպեսզի ամեն ինչով Աստծու հաճելի բնաբություն լինենք, որովհետև հավատում եմ որ Նա' միայն կարող է մեր տունը - հայրենիքը - կառուցանել:
Լիովին համաձայն եմ:  21:)  21:)  21:)
Ներել չի նշանակում մոռանալ: Ներում ես, որ վրեժ չլուծես. «Իմն է վրէժխնդրութիւնը, եւ Ես կը հատուցեմ»: Չես մոռանում, որ իմանաս, ինչու ես աղոթում թուրքի համար, և որ ժամանկին թրկությունից պաշտպանվես. «զգուշացէ՛ք մարդկանցից»:

Pantera

Iiiiiiiiinch lav, verjapes mi qani drakan karciqner em tesnum ays temayi shurj. Voghjunum em.
Tarber forumnerum pttvelis` nkatum u kardum em miayn vrejkhndrutyan u atelutyan masin.
Inchpes shat chisht nshvec verevum` "Nerel, chi nshanakum moranal".

Vrejkhndrutyunn Astcunn e u da mer vra vercnelov` Astcuc araj enq enknum u porzum inqners IR gorcn anel, vori patcharov el vochinch chi stacvum.
Mer partqn e sirel mardkanc, hargel nranc mshakuytn u krone...vorn aynqaaaan djvar e tvum mez.

Satenik

Իհարկե, վերջին հաշվով, ամեն մեկն ինքն է իր համար որոշում որն է բարություն և որն է չարություն, ամեն մարդուն իր խիղճն ու պատասխանատվությունն են թելադրում ինչպես նմանակել կամ հետևել Աստծոն, որտեղ և ինչի նկատմամբ լինել գթասիրտ և այլն:
Դա ամեն մեկիս գործն է, ընտրությունը, որի համար ամեն մեկս պիտի պատասխան տանք Աստծո առջև:
Ես ուղակի ուզում եմ կիսվել ձեզ հետ, իմ սիրելի հայեր, որոշ դրվագներով, իմ Արևմտյան Հայաստան կատարած այցից:
Երևի գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունից մինչև Արևմտյան Հայաստան ճանապարհն այնքան կարճ է, որ կարելի է նույնիսկ ոտքով գնալ: Բայց այդպիսի հնարավորություն մենք չունենք և ստիպված եղա հայրենիքիս մեջ տեղից տեղ փոխադրվելու համար անցնել երկար մեկ օրանոց ճանապարհ մեքենայով, կտրելով երկու օտար պետությունների՝ Վրաստանի և Թուրքյա կոչվածի երկու դժվար ու հոգնեցող սահմանները:
Թուրքիայի սահմանում թուրք սահմանապահներն ինձ հարցրեցին ինչո՞ւ եմ ես գնում այնտեղ: Դիմացինս ընդամենը թուրք էր, և ես չէի կարող ասել "գնում եմ իմ Երգիր, իմ պապերը, իմ հայրը ծնվել են այստեղ, սա մեր հողն է ու դու, թուրք, չունես այդ հարցը ինձ տալու իրավունքը", ես ստիպված ստեցի "զբոսաշրջության" ասացի: Հետո, երկարատև զննել-քննելուց հետո, մի աշխատող թուրք եկավ և ասաց, թե բացեք նայենք ձեր իրերը: Թեթևակի նայելուց հետո թույլ տվին մեզ մտնել մեր Երգիր:
Արդեն ուշ գիշեր էր, մենք կանգ առանք մի հյուրանոցում ու քանի որ շատ հոգնած էինք, պարկեցինք շուտ քնելու, որպեսզի առավոտյան լուսով զարթնենք ու շարունակենք մեր դառը "զբոսաշրջությունը": Գիշերը սարսափահար արթնացա մի ոռնոցից: Սկզբից չհասկացա ինչ է կատարվում: Անկեղծ ասեմ, սարսափեցի, սկսեցի դողալ: Բայց և անմիջապես հասկացա, որ սա իրենց նամազի ձայնն է, որ միանում է որոշակի ժամերին և լսվում ամբողջ հայոց հողով մեկ ամեն ծառին ու սյունին ամրացրած բարձրախոսներից: Գիշերվա մթության ու լռության մեջ այդ չարագույժ ձայնը արթնացրեց մեջս բոլոր հիշողությունները ու տեսարանները կապված Ջարդի հետ: Ես լաց եղա: Աստծոն էի դիմում, թե ո՞նց է թույլ տալիս, որ իմ խեղճ Հողը գիշերներն էլ հանգիստ չունենա այս բռնությունից:
Գնացինք Անին տեսնելու: Մի ամայի տեղում է գտնվում Անին: Հենց Հանրապետության սահմանին, այնտեղ մեր հայկական ռադիոն էր բռնում, մեր Արմենտելը... Անիի պարսպի մոտ մի տնակ էր դրած, որտեղ նստած թուրքերը մեզ, հայերիս, տոմս վաճառեցին, որպեսզի մենք մտնենք մեր Անին ու տեսնենք ոնց է թուրքը ավերել նախ Անին, իսկ հետո և մինչև այսօր ավերում Անիի ավերակները:  Շփոթահար, մոլորված, ապշահար, քայլում էինք մեր հողի վրայով, տոմսերը ձեռքներիս, որ քարը որ գետնից բարձրացնում էինք կամ խաչքարի կտոր էր, կամ հայոց գրերի: Հետո նկատեցինք, որ մեզ քաղաքացիական հագուստով մարդիկ, ռացիաները ձեռքներին հետևում էին...
Մուշ քաղաքում կար մի եկեղեցի, մզկիթ սարքած, որի շուրջ լիքը թուրք ու քուրդ էր նստած գետնին, կամ ցածր աթոռներին: Մենք մոտեցանք և մի հատ լուսանկարեցինք այն: Բոլոր այդ տղամարդիկ տեղներից միանգամից վեր կեցան, և սկսեցին դժկամ դեմքերով շուրջներս պտտվել: Մենք մեր եկեղեցու ավերակն էինք լուսանկարում, իսկ իրենք կարծում էին որ իրենց կեղծ մզկիթը:
Ամեն մեկս մեր պապերի ծննդավայրում փորձում էինք գտնել մեր տները: Հայերի տները շատ տեղերում կան և անմիջապես աչքի են զառնում իրենց ճարտարապետությամբ ու տարբերությամբ թուրքի խավարասեր շինություններից: Չհաջողվեց և ոչ մեկիս, չգտանք, շատ բան է փոխվել ու ավերվել: Մերոնցոց մեկը, որ թեև չգտավ իր տունը, բայց գտավ իր փողոցը, ցանկացավ միրգ գնել այդ փողոցի այգիներից: Մենք փողով գնեցինք միրգը, որին այդքան կարոտում էին մեր մեծերը, և հաճույքով ճաշակեցինք այն ողորմի տալով մեր նախնիներին, որոնց աճյուններից ու քրտինքից հազարամյակների ընթացքում գոյացած հողի վրա աճել էին այդ մրգի ծառերը:
Մենք մտնում էինք եկեղեցիների ավերակները Արևմտյան Հայաստանի տարբեր քաղաքներում, որոնք վերածված էին թուրքի համար զուգարանի: Տեղ կար, որ ոտք դնելու տեղ չկար նույնիսկ, այնքան էին ապականել: Սկզբում նույնիսկ մաքրում էինք քարերով ու ճյուղերով: Հետո դադարեցինք, որովհետև պարզ էր, որ ամենաուշը մեկ շաբաթ հետո էլի նույն վիճակը պիտի լինի:
Որտեղ որ մոմ ենք վառել, եթե այդտեղ եղել է բնակչություն, ապա թուրքի լամուկները վրեքս թափած են եղել, ու դեռ ոտքներս չքաշած մոմերը տեղից պոկում էին ու ուտում, կամ ծամոնի տեղ ծամում, չգիտեմ:
Զզվելի ու ստորացուցիչ բաներն այնքան շատ էին, որ հիմա չեմ հիշում արդեն, որ բոլորը պատմեմ: Բայց կարծում եմ այսքանն էլ քիչ չէր...

Pantera

hmmmmmmmmm......hamberutyun ta Astvac yuraqanchyur patvaser hayi, vore votq kdni ayn harazat hoghe, vore voch te ardar krvov gravvel e, ayl ayn goghacvel e u anarakoren bnajnjvel...