մեր մոտեցումը

Started by Satenik, July 21, 2005, 06:15:33 PM

Previous topic - Next topic

Happy people

  Բրև Մարիամ, իսկ դու Ֆրանսիայի ո՞ր քաղաքում ես։ Մորաքույրս Մարսելում է դրա համար եմ հարցնում, գուցե ճանաչում եք իրար (ամեն ինչ հնարավոր է)։

Satenik

Quote from: Happy people on July 25, 2005, 02:42:23 AM
Ես էլ եմ ուզում գամ Հայաստան։
Աղոթել եմ և կաղոթեմ, որպեսզի բոլոր ցանկացող հայերը գան Հայաստան:

Mariam

Սիրելի Փառանձեմ,
Կցանկանայի շարունակել մեր սկսած ցրույցը հայրենասիրության մասին: Չկարծես որ նվազ սիրով եմ սիրում իմ պապերիս երկիրը: Բայց շլացուցիչ էր տատիս բացարձակ ներումը նրանց նկատմամբ, ովքեր սպանել էին իր առաջին զավակը, հենց  նրա փորումը, ու պատճառ են եղել բազմաթիվ մարդկային ու երկրային կորուստներ: Անդադար, հանկերգի նման, նա հիշեցնում էր մեզ թե ինչպե'ս հարևան թրքուհին փրկեց նրա կյանքը, թուրք ոստիկաններին հավատացնելով որ այս խարտյաշ ու կապուտաչյա աղջիկը, որ հրաշալի թրքերեն էր խոսում, իր բուն զավակն էր: Նա մտքումը հիշում էր այն բոլոր տխուր դեպքերն, որոնք ընկճել էին նրան ու լռեկյաց  դարձրել, բայց ատելությունից զուրկ էր մնացել: Երբ նրան հարց էի տալիս, միմիայն «դրական» երևույթներ էր պատմում, ու մեզ միմիայն մի' խորհուրդ էր տալիս. « Պետք է ներել: Պետք է ներել:»
Այս «ներելը» իմ մեջս սակայն փոխվեց « Պետք է օգնել: Պետք է շենացնել: Պետք է խաղաղությունը պատրաստենք ու պահպանենք» նպատակներին: Բայց արգելում է ինձ  ատելությունը:


Happy people

     Շնորհակալություն, Փարանձեմ ջան, աղոթքների համար։

Satenik

Մարիամ ջան, ինձ համար շատ ծանր խոսակցություն է սա: Բարոյապես ծանր:
Իմ տատս էլ քոնի պես ազնվագույն մի բացառիկ կին է եղել ու խորը հավատքով քրիստոնյա: Ես դժվարանում եմ ասել ներել է նա թուրքին թե ոչ, ուղակի չգիտեմ: Համենայնդեպս այդպիսի պատգամ նա իր զավակներին կարծեմ չի թողել: Նրա ամբողջ քսանմեկհոգանոց ընտանիքին դաժանաբար ոչնչացրել են հենց իրենց տան մեջ: Մնացել է միայն ինքը, որովհետև հարս է եղել Արևելյան Հայաստանում:
Նույնիսկ եթե տատս ներած էլ լինի թուրքին այդ աներևակայելի թրքությունը, ես չեմ ներել: Առավել ևս որ այսօր, հարյուր տարի անց,  երբ նույն վտանգը կախված է իմ և իմ ժառանգների գլխին:
Ի՞նչ ասել է "ներել" թուրքին: Թուրքը ներողություն հայցե՞լ է: Ամենևին: Ապա ինչո՞ւ և ո՞ր օրենքով ես պիտի Քրիստոսից էլ բարի լինեմ:
Հիմա, այսօրվա վիճակով "ատել-սիրել", "ներել-չներելը" էական չեն: Հիմա պիտի Հայաստանը այնքան ուժեղացնենք, որպեսզի այլևս այդպիսի վտանգի տակ երբեք չհայտնվենք: Համենայնդեպս ինձ համար այս պահին գերխնդիրը դա է:

Mariam

#15
Փառանձեմ,
մեր մոտեցումները չեն տարբերվում. մեր պարտականությունը նույն ձևով ենք ակնկալում:
Թերևս մեր մտածելակերպը չի տարբերվում,բայց բառերն են տարբերվում. ես չէի ասի ատելության ոչ մի խոսք, նախատինքի ոչ մի խոսք, իբրև ազգ չեմ կարողանում վատ պիտակներով այպանել թուրքը: Բայց ամբողջ ուժերովս կաշխատեի որպեսզի ոչ մի աղետ չկրկնվի: :

Mariam

#16
 Ու կաղոթեմ որպեսզի Թուրքն էլ ճանաչի Աստծու ու Նրա հաճելի կյանքով ապրի:
Որքան ծանր փորձությանց բովից անցել է ընտանիքդ ու ազգդ, որքան մարդկային ուժերից վեր պարտականության առջև կանգնած ենք, այնքան անհրաժեշտ է մեզ սրբությունը: Չարատավորենք մեր լեզուն, որպեսզի ամեն ինչով Աստծու հաճելի բնակություն լինենք, որովհետև հավատում եմ որ Նա' միայն կարող է մեր տունը - հայրենիքը - կառուցանել:

Petros

#17
Quote from: Satenik on July 26, 2005, 05:58:34 AM
Նույնիսկ եթե տատս ներած էլ լինի թուրքին այդ աներևակայելի թրքությունը, ես չեմ ներել: Առավել ևս որ այսօր, հարյուր տարի անց,  երբ նույն վտանգը կախված է իմ և իմ ժառանգների գլխին:
Ի՞նչ ասել է "ներել" թուրքին: Թուրքը ներողություն հայցե՞լ է: Ամենևին: Ապա ինչո՞ւ և ո՞ր օրենքով ես պիտի Քրիստոսից էլ բարի լինեմ:

    Գիտեմ, որ եթե թշնամուդ չես սիրում, ինչպես քո անձը, ապա չես կարող աղոթել իրեն համար այնպես, ինչպես քեզ համար ես աղոթում:
     Մի՛ եղիր ավելի ներողմիտ Քրիստոսից, բայց եղիր աղոթող թշնամիներիդ համար, ինչպես Հիսուս Քրիստոսը: Չնայած նրանց համառությանը՝ Քրիստոս սիրում է նրանց մեզանից ոչ պակաս, և կարծում եմ, որ լավ կլինի, որ ամեն պատարագին հիշենք մեր աղոթքներում մեր այն թշնամիներին, որորնք մեր եղբայրներն են. դա է իսկական սերը, և ո՛չ, որ սիրենք մեզ սիրողներին միայն:

Petros

#18
Մարիամ ջան, տատիկիտ խրատը "ներել" ոչ թե միայն ձեր ընտանիքում գործածվեց, այլ՝ մերում ել:
     Աստված տատիկիդ վողորմի:

Petros

Ապրես Փառանձեմ ջան, ինձ շատ օգնեց հայերեն շրիֆտի հասցեն:Շնօրհակալություն:
13:)