<<ԶԱՏԻԿ>> մանկատուն

Started by TILIL, December 20, 2007, 05:05:42 PM

Previous topic - Next topic

Abegha

Թիլիլ, դու պիտի երևի մտածես, թե ի՞նչ կարելի է անել։

CHERRY

Թիլիլ, Հեղինե, ուր կորաք ??? ??? ???

TILIL

Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
Հարգելի Աբեղա և Չերրի նախ կներեք ժամանակավոր կորելու համար 32:):
Ասեմ,որ 22.02.08թ. ես,Հելենը, Արաքսը և Թաթուլ սարկավագը այցելեցինք <Զատիկ> մանկատուն, նախապես  ինձ զարմացրեց մի փաստ,որ Նարինե Աթոյանը փաստորեն սխալ է գրած եղել իր ծննդյան օրը,բայց ամեն դեպքում մենք ճիշտ գտանք,,քանի որ ես ու Հելենը համառորեն լռում էինք այդ ընթացքում,եթե չեմ սխալվում Աբեղայի և Չերրր որոշմամբ  նրա համար նախատեսված նվերը 30:)` կարծելով,որ սխալ կլինի նրան ասել, քանի որ սխալվել ես այլ նվեր պիտի քեզ տրվի:
Հիմա անցնեմ մեր այցելության մյուս մանրամասները ներկայացնելուն 31:):
Մեր այցելության ընթացքում Թաթուլ սարկավագը խոսեց հաջորդ մրցույթի համապատասխան թեմայի մասին, երեխաները ինչպես միշտ ուրախ էին և ոգևորված  18:)մեր այցելությունից, նրանք  ավելի ուրախացան 18:),երբ Թաթուլ սարկավագի` թեմայից խոսելուց հետո, մենք նրանց ասացինք նախորդ մրցույթի հաղթողների մասին և հանձնեցինք մրցանակները 39:):Բոլոր ներկա երեխաներին գրենական պիտույքներ նվիրեցինք, որը ևս ոգևորեց նրանց 18:), ապա 1-ին տեղն զբաղեցնող Ասատուր Փարսադանյաննը կարդաց իրեն հաղթանակ բերած ստեղծագործությունը,կարդացվեց նաև 2-րդ մրցանակակիր Արաքսյա Գուլոյանի ստեղծագործությունը, նրանց ընկերները ծափողջույններով ողջունեցին նրանց, մի խոսքով նրանք շատ ուրախ էին և ընդհանուր առմամբ ուրախ մթնոլորտ էր տիրում 18:): Բայց ցավոք 34:) եկավ հրաժեշտի պահը և մենք ստիպված էին հրաժեշտ 16:) տալ երեխաներին և դրանով բոլորիս համար այդ ուրախ ու հաճելի օրը ավարտվեց 34:), չնայած մենք փորձում ենք չտխրել, քանի որ    երեխաների հետ  այդպիսի ուրախ օրեր  և դրանցից էլ ուրախ, դեռ առջևում են:
Քանի որ Արաքս քավորուհին առաջին անգամ էր մեր հետ այցելում <Զատիկ> շատ կուզենայի նա կիսվեր մեզ հետ իր տպավորություններով,այնպես որ անհամբեր սպասում ենք 30:):
Դե ինչ երևի այսքանը 16:):

HELEN

Ողջույն  բոլորին.   13:)21:)Ինչպե՞ս եք : Ես շատ լավ եմ, :Dմեր երեկվա հանդիպումը երեխաների
հետ ուղղակի հրաշք էր:Վաղուց չէինք տեսել միմյանց, և սպասումի օրերն ավելի էին
մեծացրել թե մեր, թե երեխաների ոգևորությունը:Նվերները բաժանելու ընթացքի
մասին Լիլիթը բավականին մանրամասն պատմեց(ես որքան էլ տպավորված եմ,դժվար թե կարողանամ խոսքերով նկարագրել երեկվա հրաշք վայրկյանները):Ինչպես միշտ քչախոս կլինեմ:Եվ քանի որ որոշել եմ ավելի հաճախ այցելել մանկատուն(հավանաբար շաբաթը 2-3 անգամ.հիմա ավելի ազատ եմ, և
ափսոս Լիլիթն աշխատում է և երբեմն մեզ հետ չի լինի),
կկարողանամ ավելի անհատապես շփվել երեխաների հետ ու ավելի «տեր» լինել իմ
«պաշտոնին»(երեխաներն են դա պահանջում իրենց սիրով:Երբ ամեն անգամ ճշտում
են, թե ով ում քավորն է,ավելի պատասխանատու եմ զգում նրանց առաջ և զարմանում եմ, թե ինչպես մինչև հիմա ուշադրություն չէի դարձրել ինչ-որ մեկին 
պատկանելու, նրա կողմից սիրված ու պաշտպանված լինելու նրանց վառ ցանկությունը) 14:):Երբեմն այնքան մեղավոր եմ զգում ինձ,երբ նրանց կողմից առավել մեծ
ուշադրության  ու հիացմունքի եմ արժանանում,քան ես եմ մինչև հիմա տվել նրանց... 6:)
հիմա եմ պատկերացնում,որ եթե իմ սիրտն այդ ամենից այսպես թրթռում է,իրենք
ինչպիսի թրթիռով են սպասում նման վերաբերմունքի... դե ինչ,ամեն ինչ առջևում է
և նոր է սկսվում...  գարունն էլ իր հերթին է ջերմացնում...  27:)

Հ.Գ.Լիլիթն ինչպես միշտ մեզ փրկում է կազմակերպչական հարցերում իր մտքի ճկունությամբ... ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ... 18:)
Հ.Գ.ես էլ եմ անհամբերությամբ սպասում Արաքսի տպավորություններին...չնայած
դեմքի հիացական արտահայտությունն արդեն շատ բան է ասում... 39:)
Հ.Գ.Ուզում եմ հատուկ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ հայտնել նաև Թաթուլ սարկավագին երեխաների հետ այդպես լավ «լեզու գտնելու» համար(հատկապես հոգեբանի տեսանկյունից եմ ասում)  18:) 39:)


CHERRY

Quote from: TILIL on February 23, 2008, 03:17:15 AM
Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
Ասեմ,որ 22.02.08թ. ես,Հելենը, Արաքսը և Թաթուլ սարկավագը այցելեցինք <Զատիկ> մանկատուն, նախապես  ինձ զարմացրեց մի փաստ,որ Նարինե Աթոյանը փաստորեն սխալ է գրած եղել իր ծննդյան օրը

Թիլիլ ջան, կարծում եմ ընդհանուր բոլոր քավորներս մի հատ մյուս այցելության ժամանակ ճշտենք մեր սանիկների ծննդյան օրերը:

Quote from: TILIL on February 23, 2008, 03:17:15 AM
Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
զարմացրեց մի փաստ,որ Նարինե Աթոյանը փաստորեն սխալ է գրած եղել իր ծննդյան օրը,բայց ամեն դեպքում մենք ճիշտ գտանք,,քանի որ ես ու Հելենը համառորեն լռում էինք այդ ընթացքում,եթե չեմ սխալվում Աբեղայի և Չերրր որոշմամբ  նրա :
Հիմա 18:),երբ Թաթուլ սարկավագի`
Թիլիլ 21:), Խրախուսող նվերների, մրցանակների համար մեզ ուղղություն է տալիս Արսեն սարկավագը 37:)



TILIL

 ափսոս Լիլիթն աշխատում է և երբեմն մեզ հետ չի լինի),
Սիրելի Հելեն ես նույնպես կուզենայի մեր այցերը ավելի հաճախ լինեին, բայց ցավոք աինչպես դու ես նշում աշխատանքս թույլ չի տալիս 34:),չնայած դրան ես կփորձեմ գոնե շաբաթական մեկ,երկու անգամ այցելել, ամեն դեպքում շատ ուրախ եմ,որ դու այնտեղ կլինես, դա էլ ինձ ուրախացնում է քանի որ երեխաների շփումը քեզ հետ և որպես քավորութհի, և որպես հոգեբան շատ դրական ազդոցություն կունենա 39:):
[/quote]

Տ. Տաթև քհն.

Շատ ապրեք, սիրելի քավորներ 21:) 21:) 21:), /դե, Թաթուլ սարկավագին էլ համացանցից դուրս կհայտնեմ իմ շնորհակալական խոսքերը/, անչափ ուրախացրեցիք այդքան լավ լուրեր պատմելով Զատիկ մանկատնից:Միշտ այդպես կուզենամ ձեզ տեսնել, անկախ այցելությունների քանակից, Թիլիլ 10:), ոչինչ, մեկ երկու անգամն էլ է բավարար

CHERRY

Բարև Ձեզ 13:)
Ես ներխուժեմ Զատիկցիների մոտ և փոքր ինչ պատմեմ, թե նրանց մոտ ինչ կա-չկա: Երեկ Հելենին երկար համոզեցի 17:) և նա ինձ իր հետ տարավ Զատիկ մանկատուն:
Ինչպես հիշում ենք պատմել ենք, որ Զատիկում երեխաները տարբեր խմբերում են: Մենք սկսեցինք աղջիկների խմբից. Հելենը հավաքեց երեխաների գրած ստեղծագործությունները, այնուհետև բարձրացանք տղաների խումբ: Այստեղ մենք բավականին երկար մնացինք: Տղաների հետ զրուցեցինք, լուսանկարվեցինք, անկեղծ ասած Գավառի մեր սարեցի տղաներից հետո այս երեխաները այնքան հանգիստ էին: Հետո մենք զրուցեցինք մրցութային թեմայի` <Հարության Լույսի>, մասին, որից հետո այն երեխաները, ովքեր չէին գրել, տեղում գրեցին:
Հարգելի Ֆոռումցիներ, երեխաները մեզ գեղեցիկ անակնկալ արեցին` նրանք մեզ նվիրեցին իրենց նկարած գեղեցիկ նկարները 21:) 37:) 37:): Իսկ եթե տեսնեիք, թե ինչ գեղեցիկ էին ձևավորել իրենց ստեղծագործությունները և դրել գունավոր ծրարների մեջ: Արդեն նկատեցի, որ երեխաները գնալով լրջորեն են մոտենում մրցույթներին: 
Եթե մեզ չհաներ խոհարարը, մենք չէինք էլ զգա, որ արդեն շատ ուշշշշ է: Ախ, այնքան ճաշի լավ հոտեր էր ընկել այնտեղ, մանկապարտեզիս հոտը եկավ:
Դե, լավ այսքանը, Հելենը կշարունակի, իսկ ես շտապում եմ  <Գավառի մանկատան> բաժին. թարմ-թարմ նորություններ եմ բերել 13:):

Abegha

Զատիկցիներ և Արսեն սարկավագ, մի քիչ ակտիվ եղեք այստեղ 31:)
Մենք ձեզ կարոտում ենք 21:)