<<ԶԱՏԻԿ>> մանկատուն

Started by TILIL, December 20, 2007, 05:05:42 PM

Previous topic - Next topic

TILIL

Ողջույն սիրելի Չերրի 29:),շնորհակալություն ուշադրության համար 30:)
<<Զատիկ>> մանկատուն մեր այցելությունները այս ամսում դադարեցված են 34:),քանի որ երեխաների մեծամասնությունը այնտեղ չէ, և երևի թե հունվարի 29-ից երեխաները կրկին մանկատանը կլինեն  14:) և մենք մեծ սիրով կշարունակենք մեր այցելությունները 18:):

CHERRY

Բարև Ձեզ 13:):
Այսօր Հելենն ու Թիլիլը գնում էին Զատիկ մանկատուն: Ես էլ մտածեցի, չբռնեմ ու իրենց հետ գնամ,  12:)տեսնեմ հլը այնտեղ ինչ կա չկա: Թիլիլն ամբողջովին քավորի դերում էր: Հենց հասանք մանկատան բակ, վերևից շտապում էր իր սիրելի սանիկը` Մարիամ Մովսիսյանը: Թիլիլն էլ քավորի դեմքի արտահայտություն ընդունեց` ( 37:)Բալես, հլը արի տես ով է եկել, քավորն է եկել, քավորը 38:)): Հետո սանիկները անցան գրկախառնվելու իրենց քավորների հետ, այնուհետև գործի: Եվ այստեղ սկսվեց....  4:)
- Երեխաներ, ո՞վ է գրել առաջադրանքը.- հարցրեցին Թիլիլն ու Հելենը:
Պարզվեց ընդամենը միքանիսը: Բայց երեխաներն անցան արդարացման. 32:)
- Ես չեմ գրել, որովհետև չգիտեյի, որ այսօր եք գալու, ժամանակ չունեինք, Նոր տարի էր 45:), անընդհատ հյուրեր էին գալիս-գնում:
Մի տղա էլ գրել էր, բայց կորցրել էր իր շարադրությունը: Թիլիլն իրեն չկորցրեց և ասաց.
- Երեխաներ, այ հենց հիմա ինչո՞վ եք զբաղված, նստե´ք և գրե´ք, մենք կմնանք այնքան մինչև դուք վերջացնեք,  22:)հանգիստ գրեք:
Այստեղ երեխաները մտահոգվեցին :o, ինչպե՞ս թե այնքան մինչև կվերջացնեք: Եվ արագ անցան գործի: Իրար կողքի նստած  մոտ 1-2 ժամում նրանք գրեցին հիանալի շարադրություններ 21:): Ի դեպ դեպքը կատարվում էր տարբեր խմբերում`Թիթեռներ և Խատուտիկ: Բա որ այսպես արագ և լավ կարող եք գրել.....: Մինչև Թիլիլը հետևում էր երեխաներին մենք Հելենի հետ մի երկու պտույտ տվեցինք մանկատնով մեկ...: Իջանք տնօրենի սենյակ, որտեղ մեկ շաբաթ առաջ Arsensrk-ն բերել և թողել էր գրենական պիտույքների հավաքածու: Գրենական պիտույքները նախատեսված էին <Իմ աշխարհը> մրցույթին մասնակցած յուրաքանչյուր մասնակցին: Երեխաները շատ ոգևորվեցին և ուրախացան 18:): Կարծում եմ ավելի մանրամասը կպատմեն Զատիկի քավորները` Թիլիլն ու Հելենը: Մանավանդ նրանք վերադարձել են բավականին շատ շարադրություններով և նկարներով: Իրենց պատասխանատու գործ է սպասվում` յուրաքանչյուրը պետք է ընտրի լավագույն շարադրությունները և տեղադրի «Սուրբ Ծնունդ» թեմայում:
Հաջողություն Թիլիլ և Հելեն 21:) 21:) 37:)

TILIL

Ողջույն սիրելի ֆորումցիներ 29:)
Չերրին այնքան հանգամանորեն է նակարագրել մեր այցը մանկատուն, որ չգիտեմ էլ ինչ ավելացնեմ 14:):Ասեմ,որ իրոք երեխաների ոգևորությունը շատ մեծ էր և անգամ ուրախացան, երբ ժամանակ տվեցինք իրենց մտքերը շարադրելու համար: Ես խոսքերով չեմ կարող նկարագրել իմ սանիկ Մարիամի ոգևորությունը, դա ինձ համար այնքան անսպասելի էր և միևնույն ժամանկ այնքան ուրախալի և հուզումնալից, բայց Փառք Աստծո կարողացա ինձ զսպել: Մյուս երեխաները ևս շատ ուրախ էին, կարոտն ու ուրախությունը կարծես թափվում էին նրանց աչքերից: Անգամ նախորդ մրցույթին գրել հրաժարվելուց մի աղջիկ ոգևորությամբ գրեց իր ստեղծագործությունը 39:): ՄԻ խոսքով ինչպես նշեց Չերրին` ես ու Հելենը բազում ստեղծագործություններով ենք վերադարձել և շուտով դրանցից որոշը կհանձնենք ձեր դատին: Նվերների համար երեխաները ևս շատ ուրախ էին և անակնկալի եկան 39:): Կարծում եմ դա նրանց շատ քաջալերեց և հաջորդ մրցույթին ավելի ոգևորությամբ կմասնակցեն:Ասեմ նաև, որ ճիշտ նրանց ժամանակ տրվեց գրելու, բայց ամեն դեպքում նրանք ինչ-որ չափով շտապում էին:Կարծես փորձում էին արագ գրել, բայց ամեն դեպքում այնքան լավ,որ հաղթող ճանաչվեն,չնայած մենք շեշտում էինք,որ կսպասենք ինչքան ցանկանան: Ինչ ասեմ շուտով դրանք կհանձնվեն ձեր դատին: Չերրի շնորհակալություն ուշադրության համար: Դու ևս քավորի դերում էիր, շատ մտերմիկ երեխաների հետ: ԱՊՐԵՍ  30:)

HELEN

Ողջույն  Սիրելի  ֆորումցիներ 1:) 23:):Գիտեմ,որ  անշնորքի  նման  նորից  կորել  եմ 6:),բայց
սանիկներիս  հաղթանակը  անչափ  ուրախացրեց  ինձ, և  ուզում  եմ  իմ  խորին     
շնորհակալությունը  հայտնել  բոլոր  նրանց,ովքեր  քվեարկել  են  իմ  երկու 
հրաշամանուկների  համար 18:):Սա  մեծ  նվեր  էր  նաև  ինձ  համար  Մեծ  Պահքի   այս     
ուրախ  օրերին(ի  դեպ  նշեմ  նաև,որ  իմ  կորելու  պատճառներն  ել  են  այս  երկու 
օրվա  ընթացքում  գրեթե  լուծվել  և  հույս  ունեմ  այսուհետ  ավելի  հաճախ  շփվել    Ձեզ  հետ):Առայժմ... 21:)

TILIL

Վերջապեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեեես Հելեն ուրախ եմ, որ հայտնվեցիր ես արդեն  քեզ շաաաաաաաաաատ կարոտել էի, չնայած այնպես էիր կորել արդեն ուզում էի քիչ-քիչ մոռանայի քեզ, կրկին անգամ շնորհավորում եմ քեզ սանիկներիդ հաղթանակի կապակցությամբ, հույսով եմ այս հաղթանակից հետո դու էլ երբեք չես կորի 39:)

HELEN

   ...ïðàñòèòå ÷òî áåç ñòóêà,ìîæíî? 13:)
Ինչպե՞ս եք:Բոլորին  կարոտել եմ(բայց երևի չեք հավատա,չէ՞,շատ եմ կորում.մանկուց ել այդպես խոզի մեկն եմ եղել,չշփվող,չխոսկան,ես ու իմ մտքերը 20:)):
  ...բայց որոշել եմ խելոքանամ... 1:)
Սանիկներիս համար շատ էի ուրախացել,բայց ինչ-որ չի ստացվում հանդիպել,շնորհավորել,սարկավագներն էլ են լռում:Հույս ունեմ այս շաբաթվա ընթացքում բոլորիս էլ հարմար կլինի վերջապես այցելել երեխաներին:


CHERRY


Quote from: HELEN on February 14, 2008, 10:06:47 PM
   ...ïðàñòèòå ÷òî áåç ñòóêà,ìîæíî? 13:)
Սանիկներիս համար շատ էի ուրախացել,բայց ինչ-որ չի ստացվում հանդիպել,շնորհավորել,սարկավագներն էլ են լռում:Հույս ունեմ այս շաբաթվա ընթացքում բոլորիս էլ հարմար կլինի վերջապես այցելել երեխաներին:

Հելեն ջան ոչ թե մօժնօ այլ նուժնօ 29:),
Արսեն սարկավագից տեղեկացա, որ վաղը այցելելու եք Զատիկ մանակատուն: Այնպես որ, Հելեն ջան, վերջապես վաղը կարող ես շնորհավորել սանիկներիդ: Բայց տես, չմոռանաս մեզ, 40:) 41:) վերադառնալուն պես կպատմես  37:) 37:) 37:):

TILIL

Quote from: HELEN on February 14, 2008, 10:06:47 PM
   ...ïðàñòèòå ÷òî áåç ñòóêà,ìîæíî? 13:)
Ինչպե՞ս եք:Բոլորին  կարոտել եմ(բայց երևի չեք հավատա,չէ՞,շատ եմ կորում.մանկուց ել այդպես խոզի մեկն եմ եղել,չշփվող,չխոսկան,ես ու իմ մտքերը 20:)):
  ...բայց որոշել եմ խելոքանամ... 1:)
Սանիկներիս համար շատ էի ուրախացել,բայց ինչ-որ չի ստացվում հանդիպել,շնորհավորել,սարկավագներն էլ են լռում:Հույս ունեմ այս շաբաթվա ընթացքում բոլորիս էլ հարմար կլինի վերջապես այցելել երեխաներին:


Սիրելի Հելեն իհարկե կարելի է, կարևորը մտնելն է 38:)
Ասեմ,որ օրինակ ես հավատում եմ,որ կարոտել ես մեզ,մենք էլ քեզ ենք շատ կարոտել,չգիտեմ,թե դու քո մասին ինչու ես այդպիսի կարծիք կազմել,իմ կարծիքով լավ էլ շփվող ես 39:),ուղղկի ինչ-ինչ պատճառներով մի որոշ ժամանակ ֆորումից բացակայել ես, այդքան բան:Անկեղծ ասած ես էլ եմ ուրախ 18:) քո սանիկների համար և անհամբեր սպասում եմ,թե երբ ենք այցելելու:Հույսով եմ խոչընդոտներ չեն լինի և դու ոչ միայն չես կորի,այլև էլ ավելի կակտիվանաս:Առայժմ 16:)

TILIL

Quote from: CHERRY on February 15, 2008, 12:00:41 AM


Արսեն սարկավագից տեղեկացա, որ վաղը այցելելու եք Զատիկ մանակատուն: Այնպես որ, Հելեն ջան, վերջապես վաղը կարող ես շնորհավորել սանիկներիդ: Բայց տես, չմոռանաս մեզ, 40:) 41:) վերադառնալուն պես կպատմես  37:) 37:) 37:):
Հարգելի Չերրի և հարգելի ֆորումցիներ տեղեկացնեմ,որ այսօր մեր այցելությունը <Զատիկ> չկայացավ և տեղափոխվեց,իհարկե այս անգամ օր չեմ նշի,բայց խոստանում եմ այցելությունից հետո մանրամասն կպատմեմ: 30:)

Hasik

Թիլիլ ջան իսկ կլինի մանկատուն գնալուց մի օր առաջ ինձ էլ տեղեկացնես, շատ եմ ուզում մի օր գնալ: 13:)