<<ԶԱՏԻԿ>> մանկատուն

Started by TILIL, December 20, 2007, 05:05:42 PM

Previous topic - Next topic

TILIL

Ողջույն ֆորումցիներ, 29:)
ուզում եմ տեղեկացնեմ,որ երեկ` 19.12.2007թ.,ես և Հելենը,Թաթուլ սարկավագի հետ միասին այցելեցինք <<Զատիկ>> մանկատան սաներին 30:):Այցելության ընթաքում հանձնեցինք 1-ին մրցանակակիր Մովսիսյան Մարիամի և 3-րդ մրցանակակիր Հովհաննիսյան Վաչագանի մրցանակները 18:):Հպարտությամբ ասեմ,որ իմ սանիկները չափազանց  ուրախ էին,որը անհնար է նկարագրել և անակնկալի եկան մրցանակներից 39:):Մյուս մասնակիցները ևս ուրախ էին և նրանց շատ հետաքրքիր էր ծանոթանալ մյուս մասնակիցների և հատկապես հաղթողների ստեղծագործությունների հետ:Երեխաներն շատ ոգևորված էին,ինչը նշանակում է,որ կարելի է ավելի մեծ սպասելիքներ ունենալ  երկրորդ մրցույթից,իսկ մրցանակակիրները շատ հուզված էին 32:),որը կարծում եմ բնական է ուրախությունից էր:
    Երեխաները տեղեկացվեցին մեր հանդիպումների հաճախականության մասին,այսինքն,որ քավորները կայցելեն նրանց նաև շաբաթ կամ կիրակի օրերին,որի համար նրանք շատ ուրախ էին 18:):Նաև ավելացնեմ,որ արդեն ավելի ենք մտերմանում երեխաների հետ:
   1-ին մրցանակակրին տեղեկացրինք նրան սպասվող անականկալի մասին,որն է քաղաքով շրջել և ...
Երևի այսքանը,ընթացքում կտեղեկացնենք այլ նորությունների մասին 31:):

MONK

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)


CHERRY

Quote from: TILIL on December 20, 2007, 05:05:42 PM
   1-ին մրցանակակրին տեղեկացրինք նրան սպասվող անականկալի մասին,որն է քաղաքով շրջել և ...
Երևի այսքանը,ընթացքում կտեղեկացնենք այլ նորությունների մասին 31:):

TILIL ջան,  13:) 37:)
Անհամբեր սպասում եմ նորությունների: 18:)

TILIL

Ողջույն ֆորումցիներ, 29:)
ես ձեզ խոստացել էի նորություններ ասել ,սակայն ես  դեռ նորություններ չունեմ 32:),բայց շուտով կլինեն և ես անհապաղ ձեզ կհայտնեմ:
Բոլորիցդ շնորհակալ եմ ջերմ ողջույնների համար և ուշադրության համար 30:):

TILIL

Ողջույն ֆորումցիներ, 29:) 45:)
Ուզում եմ հայտնել ձեզ <<Զատիկ>> մանկատան նորություների մասին: Այսօր ես, Հելենը, Թաթուլ և Սերոբ սարկավագներն այցելեցինք մանկատան սաներին և սարկավագները խոսեցին նշված թեմայի մասին: Երեխաները շատ ոգևորված էին և յուրաքանչյորի մոտ ցանկություն կար իր մտքերը գեղեցիկ շարադրելու, որպեսզի այս փուլում հաղթողն ինքը ճանաչվի 18:): Երեխաները նաև ինչպես նախկինում նշել եմ ուրախ էին 39:), որ քավորները պետք է այցելեն շաբաթ,կիրակի օրերին, սակայն ցավով նշեմ,որ երևի մեր և իրենց ցանկությունը չիրականանա` համապատասխան թույլտվության բացակայության պատճառով  34:): Իհարկե հուսանք, որ դա վերջնական չէ և ամեն դեպքում մեր լրացուցիչ հանդիպումները կստացվեն 30:):
Նշեմ նաև, որ դեռ պարզ չէ նաև 1-ին մրցանակակրի անակնկալի հարցը, բայց այդ հարցում ևս հուսանք, որ թույլտվություն կստանանք 30:): Իհարկե կարելի ասել նախնական թույլտվությունը կա 39:): Հույսով եմ իմ հայտնած նորություններն այնքան էլ վատատեսական չէին 32:): Ես ինքս լավատեսորեն սպասում եմ նոր նորությունների, որոնք կհայտնեմ նաև ձեզ:
Դե ինչ երևի այսքանը 16:):

Hasik

es shat em uzum gnal mankatun , inchpes karox eq ognel inc????????

TILIL

Ողջույն Հասիկ 30:)
Հասիկ կուզենայի իմանալ միայն ուղղակի այցելել ես ուզում,թե Պատանեկան ծրագրին մասնակցել?

TILIL

Ողջույն իմ շատ սիրելի ֆորումցիներ 29:),կարծում եմ շատ լավ եք 39:)
Քանի որ խոստացել էի ձեզ հայտնել <<Զատիկ>> մանկատան նորությունները,ուրեմն սկսեմ:Ասեմ,որ վերջապես ստացվեց 1-ին մրցանակակրի  անականկալը մատուցել 39:):Դեկտեմբերի 30-ին,2007թ. ես հանդիպեցի իմ սանիկին և մենք միասին գնացին քաղաքում շրջելու,ցավոք մեր մյուս քավորները նախատոնական թոհուբոհի պատճառով չկարողացան միանալ մեզ 34:):Ամեն դեպքում մենք շրջեցին քաղաքի տարբեր հատվածներում,գնացինք նաև Մալաթիայի Սուրբ Երրորդություն եկեղեցի,որտեղ սանիկս մոմ վառեց և աղոթեց 27:),հետո գնացինք պիցցա ուտելու,որտեղ շատ ութխացանք,քանի որ հանդիպեցինք <<Ձմեռ Պապիկին>>  44:)և նրա հետ լուսանկարվեցինք 30:):Լուսանկարները առաջիկայում անպայման կտեղադրվեն և դուք նույնպես կտեսնեք դրանք:Մարիամը (1-ին մրցանակակիր)շատ տպավորված էր և ուրախ 18:),կարծում եմ կարողացա ինչ-որ կերպ նախատոնական բարձր տրամադրություն հաղորդել նրան 14:):
   Մի փոքր կուզենայի խոսել իմ տպավորություններից ու զգացումներից 30:):Այդ օրը ես ոչ պակաս ուրախ էի  18:),քանի որ անհամբերությամբ սպասում էի այդ օրվան,որպեսզի ավելի մոտ շփվեմ սանիկիս հետ և ավելի լավ հասկանամ նրան,փորձեմ տեղյակ լինել նրան հուզող հարցերից...Դա ստացվեց և մենք անհամբերությամբ սպասում ենք մեր հաջորդ հանդիպմանը,իսկ այդ ընթաքում շփվում ենք հեռախոսով:Իհարկե չեմ ուզում ցուցադրական մարդու տպավորություն թողնել,բայց կուզենայի ասել,որ նրան նվիրեցի ևս մի քանի նվեր,որի համար ևս շատ ուրախ էր 18:) 32:),բայց նա շեշտեց,թե ինքը անակնկալների ճիշտ է շատ է սիրում,այդ թվում նաև այս մեկը,սակայն կցանկանար,որ մենք հանդիպեինք առանց այսպիսի նվերների,պարզապես խոսելու համար` կարծում եմ մտածելով,որ նեղություն չտա:Ամեն դեպքում հասկացա,որ նա չի ուզում,որ ինչ-որ բան խոչնդոտի մեր շփմանը :Ամեն դեպքում կփորձեմ այնպես անել որ լինի և շփումը,և հաճելի անակնկալը:
   Քանի որ ես նախորդ անգամ գրել էի թույտվություն ստանալու խոչնդոտի մասին ասեմ,որ դա Հայր Սուրբի խորհրդով հաղթահարվեց նրանով,որ քանի դեռ երեխան իր հոր տանն է տնօրենի թույլտվությունը պարտադիր չէ:
Երեվի այսքանը,վերջում ուզում եմ ներողություն խնդրել յասքան ուշացումով նորությունը հայտնելու համար,ինչպես նաև վերը նշված նկարների դեռևս բացակայության համար:Եթե ինչ-որ բան հետաքրքրում էի երեխայի հետ կապված խնդրեմ հարցրեք,քանի որ տպավորություններն այնքան շատ են հնարավոր է շատ բաներ բաց եմ թողել: 16:)

CHERRY

Ողջույն, սիրելի Թիլիլ ջան 37:):
Ճիշտ էլ կարծում ես, քանի որ շատ լավ ենք 39:):
Ուրախ եմ, որ սանիկիդ հետ պտույտը լավ է անցել, նկարները չմոռանաս 44:):
Իսկ ինչ ընթացքում է Ձեր այցերը Զատիկ մանկատնում?