Տարիքային տարբերություն

Started by Dhani, December 16, 2007, 03:41:34 PM

Previous topic - Next topic

Nane

Quote from: Margota on December 17, 2007, 02:46:10 AM
Quote

իսկ համամիտ չեք, որ տարբեր տարիքային շրջանում այդ արժեքային համակարգը ուրիշ է? Եւ չի կարող նույնը լինեն:

Միգուցե, բայց հասակակիցներն էլ կարող են ունենալ տարբեր արժեքային  համակարգեր և ընդհակառակը` միգուցե քեզնից 10 տարի մեծի արժեքային համակարգն ավելի <համապատասխան լինի քոնին>:  Իհարկե, ժամանակն իրենն ասում է, բայց երբեմն հանդիպում են մեծեր, ովքեր շատ ավելի <երիտասարդ են>:

Nane

Quote from: Abegha on December 17, 2007, 12:58:32 AM
Երիտասարդները քանի որ իրենց տարիքն իսկ չեն զգում, ապա հիմնականում անտեսում են այս հարցը, այսինքն՝ իրենց համար այն պրոբլեմ չէ։ Բայց այս կյանքում երիտասարդությունը հավերժ չէ։
Եթե երիտասարդը պատրաստ է այնպիսի պատասխանատու քայլի, ինչպիսին ամուսնությունն է և ընտանիքը, ապա նա չի կարող չզգալ իր տարիքը , իհարկե համաձայն եմ, որ երիտասարդները մի քիչ <խենթ են>: Այս կյանքում երիտասարդությունը կարող է հավերժ լինել, և դա հիանալի է...եթե ծերը կարող է մանուկ լինել 6:), ապա երիտասարդ էլ  կկարողանա, եթե իհարկե կամենա և մի քիչ ջանք թափի: Երբեմն հանդիպել եմ ծեր զույգերի, ում նույնիսկ երիտասարդները կարող են նախանձել   21:) 21:)

MONK

Quote from: Margota on December 17, 2007, 05:23:22 PM
Quote from: MONK on December 17, 2007, 03:50:40 PM
Համամիտ եմ, բայց ոչ միանշանակ: 25:)
Մոնք, ներեցեք, չհասկացա: 37:)Մի քիչ Ձեր միտքը ավելի ծավալուն չեք բացի?
Նանեն գրեթե պատասխանել է իմ փոխարեն: 37:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

Quote from: Nane on December 17, 2007, 10:49:08 PM
Quote from: Abegha on December 17, 2007, 12:58:32 AM
Երիտասարդները քանի որ իրենց տարիքն իսկ չեն զգում, ապա հիմնականում անտեսում են այս հարցը, այսինքն՝ իրենց համար այն պրոբլեմ չէ։ Բայց այս կյանքում երիտասարդությունը հավերժ չէ։
Եթե երիտասարդը պատրաստ է այնպիսի պատասխանատու քայլի, ինչպիսին ամուսնությունն է և ընտանիքը, ապա նա չի կարող չզգալ իր տարիքը , իհարկե համաձայն եմ, որ երիտասարդները մի քիչ <խենթ են>: Այս կյանքում երիտասարդությունը կարող է հավերժ լինել, և դա հիանալի է...եթե ծերը կարող է մանուկ լինել 6:), ապա երիտասարդ էլ  կկարողանա, եթե իհարկե կամենա և մի քիչ ջանք թափի: Երբեմն հանդիպել եմ ծեր զույգերի, ում նույնիսկ երիտասարդները կարող են նախանձել   21:) 21:)

Նանե ջան, իսկ ես վերջերս նկատել եմ, որ մեր երիտասարդությունը ոչ միշտ է հասկանում ինչ է ամուսնությունը, ինչ է նշանակում ստեղծել ընտանիք: Այդ պատճառով է, որ լինում են դեպքեր, որ ամուսնության նպատակը միայն նա է, որ "ամուսնացած" կոչվեն: 6:)

Dhani

Quote from: Nane on December 17, 2007, 10:18:42 PM
Quote from: Margota on December 17, 2007, 02:46:10 AM
Quote

իսկ համամիտ չեք, որ տարբեր տարիքային շրջանում այդ արժեքային համակարգը ուրիշ է? Եւ չի կարող նույնը լինեն:

Միգուցե, բայց հասակակիցներն էլ կարող են ունենալ տարբեր արժեքային  համակարգեր և ընդհակառակը` միգուցե քեզնից 10 տարի մեծի արժեքային համակարգն ավելի <համապատասխան լինի քոնին>:  Իհարկե, ժամանակն իրենն ասում է, բայց երբեմն հանդիպում են մեծեր, ովքեր շատ ավելի <երիտասարդ են>:

Նանե ջան, չի կարող քեզանից շատ մեծ մարդը ( ես ավելի մեծ տարբերության մասին եմ խոսում, քանց 10 տարին է) անուղակիորեն չի կարող ունենակ քո տարիքայինարժեքները, քանզի մարդու մոտ արժեքները հայտնվում է ըստ իր սացիալիզացիայի, էտապներով: Չգիտեմ, գուցե ես զուտ մասնագիտական եմ նայում հարցին...

Satenik

Մարգոտա, ընտանիքին վերբարող  այդ "տարիքային արժեքները" միայն հասունանում են տարիքի ընթացքում, տաշվում են և զարգանում, այնպես որ այստեղ վտանգ չեմ տեսնում:
Ամուսնական զույգերի միջև մեծ տարիքային տարբերությունը չի բացառում ամուր և կայուն ընտանիքը, որը կախված չէ տարիքից, այլ կախված է վերաբերմունքից "ընտանիք" հասկացությանը:
Սակայն տարիքային մեծ տարբերությունը նախադյալ է ավելորդ թերարժեքության բարդույթների առաջացման համար, թե երիտասարդ ամուսնու և թե ավելի մեծի մոտ: Սա պետք է անխուսափելիորեն բերի վեճերի, անհամաձայնությունների: Այսինքն ընտանիքը կարող է լինել շատ կայուն ու շատ ամուր, բայց շարունակ կրկրնվող և հյուծող վեճերով:
Իմ կարծիքով տարիքային տարբերության մինիմալացումը հիմքերից մեկն է խաղաղ ընտանիքի:

Nane

Quote from: Margota on December 18, 2007, 04:48:13 PM
Նանե ջան, իսկ ես վերջերս նկատել եմ, որ մեր երիտասարդությունը ոչ միշտ է հասկանում ինչ է ամուսնությունը, ինչ է նշանակում ստեղծել ընտանիք: Այդ պատճառով է, որ լինում են դեպքեր, որ ամուսնության նպատակը միայն նա է, որ "ամուսնացած" կոչվեն: 6:)
Մարգոտա ջան, կարծում եմ, բոլորն էլ հասկանում են, թե ինչ է ամուսնությունը, պարզապես ընտանիքի մասին ընկալումներն են տարբեր.


Nane

Quote from: Margota on December 18, 2007, 05:15:02 PM

Նանե ջան, չի կարող քեզանից շատ մեծ մարդը ( ես ավելի մեծ տարբերության մասին եմ խոսում, քանց 10 տարին է) անուղակիորեն չի կարող ունենակ քո տարիքայինարժեքները, քանզի մարդու մոտ արժեքները հայտնվում է ըստ իր սացիալիզացիայի, էտապներով: Չգիտեմ, գուցե ես զուտ մասնագիտական եմ նայում հարցին...
Ընդհանուր առմամբ համաձայն եմ Սաթենիկի հետ 21:)

Dhani

Շնորհակալություն բոլորիդ կարծիքների համար: 21:)