Տարիքային տարբերություն

Started by Dhani, December 16, 2007, 03:41:34 PM

Previous topic - Next topic

Dhani

Ինչպես եք դուք նայում ամուսնական զույգի տարիքային բավական մեծ տարբերությանը? Այսպսի ըտանիքները ինչքանով կարող են լինել ամուր և կայուն?

MONK

Ինձ թվում է տաբրեր արտահայտումներ կարող են լինել: Կախված է նաև տվյալ մարդկանցից, միջավայրի ու իրենց արժեքային համակարգից... մի խոսքով` հազար ու մի հարցից: Կարծում եմ հարցին անդրադառնալու համար կարևոր է մասնավոր դեպք աչքի առաջ ունենալ, քանի որ ընդհանուր քննարկումները մի քիչ անորոշ կստացվեն:
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Nane

Լավագույն ամուսինները նրանք են, ովքեր <նայում են միևնույն կետի> :  Իմ կարծիքով եթե համապատասխանում են ընդհանուր հայացքները, ցանկությունները, մտքերը, կա փոխըմբռնում, ապա <թվային> տարբերությունն այնքան էլ էական  չէ : Իհարկե եթե այդ տարբերությունը  չի հասնում այն աստիճանի, որ կողակիցդ կարող էր լինել հայրդ կամ մայրդ, չնայած` նույնիսկ այս դեպքում միանշանակ ասել չենք կարող


Abegha

Երիտասարդները քանի որ իրենց տարիքն իսկ չեն զգում, ապա հիմնականում անտեսում են այս հարցը, այսինքն՝ իրենց համար այն պրոբլեմ չէ։ Բայց այս կյանքում երիտասարդությունը հավերժ չէ։

Dhani

QuoteԿախված է նաև տվյալ մարդկանցից, միջավայրի ու իրենց արժեքային համակարգից..

Մոնկ, իսկ համամիտ չեք, որ տարբեր տարիքային շրջանում այդ արժեքային համակարգը ուրիշ է? Եւ չի կարող նույնը լինեն:

Dhani

Նանե ջան, նույն հարցիս մասին Ձեր կարծիքն էլ է շատ հետաքրքիր: 21:) 37:)

Dhani

Quote from: Abegha on December 17, 2007, 12:58:32 AM
Երիտասարդները քանի որ իրենց տարիքն իսկ չեն զգում, ապա հիմնականում անտեսում են այս հարցը, այսինքն՝ իրենց համար այն պրոբլեմ չէ։ Բայց այս կյանքում երիտասարդությունը հավերժ չէ։

Համամիտ եմ: Ցավոք ճիշտ եք:
Հավելեմ, որ երբ երիտասարդությունը փոխվում է միջին տարիքի, ապա կողքիդ միջին տարիքը փոխվում է ծերության, ամեն իր հետևանքներով: Եւ մարդ անակխ իր ցանկության ընկնում է վաղ ընկնում է ծերության (նկատի ունեմ, երբ երիտասարդը ամուսնանում է իրենից մեծի հետ): 12:)

MONK

Quote from: Nane on December 17, 2007, 12:45:16 AM
Իհարկե եթե այդ տարբերությունը  չի հասնում այն աստիճանի, որ կողակիցդ կարող էր լինել հայրդ կամ մայրդ, չնայած` նույնիսկ այս դեպքում միանշանակ ասել չենք կարող


Այդ դեպքում գուցե միանշանակ չասվի, բայց այ երբ կողմերից մեկը տատիկի կամ պապիկի տարիքին է լինում, այստեղ ես գրեթե միանշանակ դեմ կլինեմ: 41:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

MONK

Quote from: Margota on December 17, 2007, 02:46:10 AM
QuoteԿախված է նաև տվյալ մարդկանցից, միջավայրի ու իրենց արժեքային համակարգից..

Մոնկ, իսկ համամիտ չեք, որ տարբեր տարիքային շրջանում այդ արժեքային համակարգը ուրիշ է? Եւ չի կարող նույնը լինեն:
Համամիտ եմ, բայց ոչ միանշանակ: 25:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Dhani

Quote from: MONK on December 17, 2007, 03:50:40 PM
Համամիտ եմ, բայց ոչ միանշանակ: 25:)
Մոնք, ներեցեք, չհասկացա: 37:)Մի քիչ Ձեր միտքը ավելի ծավալուն չեք բացի?