Տարիքային տարբերություն

Started by Dhani, December 16, 2007, 03:41:34 PM

Previous topic - Next topic

Hasik

Ես էլ եմ ուզում այստեղ հայտնել իմ կարծիքը, բայց ինչու այսքան ուշ, ասեմ... քանի որ իմ կյանքի փորձառությունն այս ոլորտում նոր է սկսվել: Կարծում եմ, որ տարիքային տարբերությունը, և հենց 10 և ավելի տարիներ, բայց երևի թե մինչև 15 տարի, ոչ թե կարող է բացասական ազդեցություն ունենալ նորաստեղծ ընտանիքի ստեղծման վրա, այլ ընդհակառակը` դրական, չէ որ կան կյանքի փուլեր մինչև լիարժեք հասունանալը և պատրաստվելը կյանքի բոլոր դժվարություններին: Եթե կողակիցդ արդեն անցել է այդ փուլերը, ապա նա քեզ ավելի լավ  կարող է հասկանալ, օգնել, ըմբռնումով մոտենալ, ներողամիտ լնել, ինչու չէ նաև սովորեցնել:Ինչ վերաբերում է  ավելի երիտասարդ լինելուն, կարծում եմ, որ բոլորն էլ իրենց սրտում ունեն պահած գոնե մի գողտրիկ անկյուն, որը փայփայում են միմիայն իրենց սիրելիի համար, ու գտնելով նրան` անկախ որ տարիքում էլ լինեն, ուզում են երջանկացնել, ստեղծել ամուր ու կուռ ընտանիք: Եվ վերջապես, յուրաքանչյուր անհատի համար այս երկրագնդի տակ գոյություն ունի նրա կեսը, ում հետ դու քեզ լիարժեք ու կատարյալ ես զգում, միայն պետք է փնտրել ու գտնել` այդ փնտրտուքներով հայցելով Աստծո օգնությունն ու օրհնությունը: Հավատացեք Բարձրյալը միշտ լսում է մեր անկեղծ աղոթքը և ուղարկում մեր կեսին ...