Ինչու եմ հրաժարվում քրիստոնեությունից

Started by Dhani, December 12, 2007, 10:36:44 PM

Previous topic - Next topic

Dhani

Այս թեմայում ցանկանում եմ բացել մտքերս հավատքի, կրոնի և քրիստոնեության մասին:
Նախորոք ներողություն եմ խնդրում, եթե գրածս վիրավորական թվա Ձեզ: Բայց այն ամենը ինչ գրում եմ դա զուտ իմ տեսանկյունն է և ես չեմ կապում որևիցե մեկի և նրա հավատքի հետ:

13:)

Dhani

Երևի ավելի ճիշտ պետք է միտքս արտահայտեմ: Ես չեմ հրաժարվում Քրիստոսից, իմ հավատքից դեպի Նա.....բայց հավատս է կորել ներկայումս Քրիստոսին ներկայացնող ձևերից:
Հոգեպես զգում եմ, որ Ավետարանական գեղեցիկ խոսքերը սիրո մասին, մաքրության մասին, բարիության մասին....զուտ այդպես էլ մնաց գեղեցիկ խոսքեր: Չեմ նկատում, որ դա արտացոլված լիներ մեր առօրյա կյանքի մեջ:
Ես ասում եմ, որ Քրիստոս եմ սիրում, բայց անում եմ հակառակը: Ասում եմ, որ ես ամանեխորը և լիակատար հավատալիքն եմ դավանում, իսկ ինքս թերի մարդկանց թագուհին եմ: Չե, ինչպես ասում է Համազասպը  "Խաթաբալադայի" մեջ. "Այս աշխարհում ինչ-որ բան փչացել է, մի կարևոր բան չի աշխատում":
Վերջերս ծանոթանում էի իմ նոր աշխատանքային կոլլեկտիվի հետ: Նրանցից մեկը հարց տվեց. 'Իսկ քեզ անձամբ ինչ է տվել քրիստոնեությունը": Սկսեցի մտածել և չգտա պատասխան: Այսինքն գտա: Բայց այդ պատասխանը ինձ մեծ ցավ պատճառեց...

Գրում եմ մաս-մաս, որ հեշտ կարդալի լինի:

Dhani

Մինչ իմ "հավատքի գալ" ես ապրում էի շատ երջանիկ կյանքով: Աշխույժ, նպատակասլաց և բավական հետաքրքիր է եղել իմ մանկությունը, պատանեկությունը և երիտասարդության մի քանի տարիներ: Կարևորը, այդ տարիները ինձ համար եղել են մաքուր, խաղաղ: Ես չեմ բախվել ինտրիգաների, ստերի, դավաճանությունների, պայքարների մեջ: Այդ ամենը զերծ է եղել իմ կյանքից: Գուցե, ուղղակի իմ այն ժամանկվա շրջապատը չափից ավելի ոչ այս կյանքից են եղել?
Մի խոսքով: Այն ժամանակ ես երջանիկ էի, քանզի ինձ անծաոթ էի մարդկային հարաբերությունների մեջ ատելություն, խաբեություն, անմաքրություն, դավաճանություն հասկացողությունները: Դրանք ինձ չպարգևեցին ոչ իմ ընկերները, ոչ հարազատներս, ոչ սիրած տղան ( 32:)): Եւ ես էլ եմ նմանապես եղել նրանց նկատմամբ:
Անցավ ժամանակ: Առաջին քրիստոնեական համայնքս եղել է բողոքական: Այդ մարդիկ ամբողջ օրը խոսում էիր Քրիստոսից: Բայց այն ամենը ինչ ես այնտեղ տեսա, ահավոր  էր: Ինչքան շատ էր խոսվում Քրիստոսից, այնքան ավելի շատ էր այդտեղ ինտրիգաները, վեճերը, իրար վիրավորանքները և իրար դեմ պայքարները: Բայց իհարկե կեղծավոր "քրիստոնեական" ժպիտը և գոռոցը "ես սիրում եմ քեզ"-ը անպակաս էր.... 33:) 33:)

Dhani

Հետո հայտնվեցի Հայ Եկեղեցում: Ահա, մտածում էի ես: Նրանք աղանդավոր են: Դրա համար էր ամեն բան այդպես: Այստեղ հնարավոր չէ այդպես լինի: Չէ որ այստեղ իշխում է Քրիստոսը: Բայց անցավ 4 տարի` երկար պայքարից հետո տեսնում եմ, որ ահավոր սխալ էի: Նույնն էլ այստեղ է: Ինչքան շատ են մարդիկ խոսում Քրիստոսից, այնքան...այնքան ես տեսնում էի շուրջս նույն սիմտոմները:
Այս տարիների ընթացքում, արդեն իմ կյանքում եղան և վեճեր, և կռիվներ, և ինտրիգաներ, և դավաճանություններ: Եւ հետո նկատեցի, որ ես ինքս սարսափելի փոխվել եմ: Կարծես այն ամենը ինչից փախնում էի, կպավ ինձ: Նկատեցի, որ դարձել եմ բավական կոպիտ, որ իհարկե առանց իմ ցանկության ընկել եմ խոսակցությունների և ինտրիգաների մեջ: Ես վերջերս նկատեցի, որ մեկ-մեկ անում եմ այն, ինչից առաջ ինքս ինձանից կզզվեի:
Դա ինձ համար մեծ բացահայտում էր և ես շոկից դուրս չեմ գալիս: Այսինքն, իմ մոտ պատշտպանողական հարձակում է: Ես սպասելով ամեն վայրկյան, որ նորից կլինի դավաճանություն, խոսալցություններ և ինտրիգաներ անում եմ այն ինչ ինձ համար զզվելի է:
Չեմ հասկանում, այս ինչ պայքարներր է քրիստոնեական աշխարհում: Որտեղ է կորել սրբությունը?

Գործում են երկկողմանի ստանդարտներ: Օրինակ մեր հոգևորականները  ձգտում են սուրբ կոչման: Ամեն առիթով շեշտում են, որ իրենք հոգևորական են և հասկացնում են, որ ինչ-որ բանով տարբերվում են քեզանից, բայց երբ պետք է լինեն սրբության օրինակ  (Քրիստոսի պատվերով), հանկարծ հիշվում է, որ նրանք   սովարական մահկանացու են, քո նման մարդ:

Հասկանում եմ: Դուք կառարկեք, որ իրավունք չունեմ բոլորի մասին այսպես խոսել: Այո, ես չեմ էլ խոսում: Օրինակ հայր Մուշեղի 21:), կամ Ղուկասի նմաններն էլ կան: Բայց նրանք կամ քիչ են, կամ էլ պաղկված են:


Dhani

Ցավոք, ուղղակի այսպես է ստացվել, բայց կարծում եմ, որ իմ "աշխարհիկ" մտերիմները ավելի անկեղծ են, մաքուր...հավատարիմ:
Չգիտեմ, սիրելի լուսամուտցիներ և հոգևորականներ: Միթե այս ամենը տեսնելով, համեմատելով ես սարսափելի սխալ եմ մտածում? Միթե այս ամենին պետք է մեկ ուրիշ հայացքով նաեմ? 
Անկեղծությունը ինձ համար ամենակարևոր բաներից է: Ես կարոտում եմ այն ժամանկերի "ինձ": Եւ չեմ ճանաչում ու չեմ սիրում հիմիկվա "ինձ": Չէ, ինչ-որ կարևոր բան փչացել է, չի աշխատում:

Dhani

Հուսով եմ կներեք գրածներիս համար: 37:) 37:) 37:) 21:) Բայց ես ձեր բոլորիդ կարծիքների կարիգը ունեմ, քանի-որ խճճճճճճճճճճճճվել եմ շատ:

Ես չեմ առարկում, որ այս ամենը միմիայ կարող է լինել իմ ֆանտազյաի արդյունքը: Եւ իմ հոգևիճակի արտացոլանքը: Եւ այն ինչ կարագչում եմ, սա միայն իմ մասին է....գուցե: Չգիտեմ.... 28:)

Satenik

Ես կառաջարկեի, որ այդպիսի անկումների ժամանակ  պատճառները փնտրեիք ոչ միայն շրջապատի այլ (նախ և առաջ) սեփական անձի մեջ: 
Կան որոշակի տարիքներ, հատկապես կանանց  (աղջիկների) մոտ, երբ դառնում ես գերզգայուն ամեն տեսակի անարդարության հետ բախվելիս: Դեռահասություն, պատանեկություն,  նոր ձևավորված օրիորդություն: 
Ամսվա միջի ֆիզիոլոգիական  փուլերից կախված նույնպես փոփոխվում են ընկալումները, երբեմն նույնիսկ բերում աղավաղումների:
Ինֆեկցիոն հիվանդությունները (գրիպ, հարբուխ, վիրուսային, տարբեր կարգի բորբոքումներ),  երիտասարդ կնոջ օրգանիզմը սարգում են գերզգայուն:
Սխալ և անկանոն սնվելը: Սխալ և անկանոն քնելը:
Տարվա եղանակները, կլիմայական և մթնոլորտային փոփոխությունները:
Սխալ (չար) "արվեստներով" շատ տարվելը մարդու հոգեկան կայունությունը խախտում է: Նկատի ունեմ սխալ կինոներ դիտելը, սխալ երգեր լսելը  (հատկապես հիմիկվա պոպ երաժշտությունը  ցանկացած լեզվով) բազմաթիվ շոուներ դիտելը,   սխալ ամսագրեր ու գրքեր (այդ թվում և դասականի անուն հանած) կարդալը , սրանք բոլորը իջեցնում են մարդու հոգևոր և ֆիզիկական դիմադրողականությունը (իմունիտետը):
Այսպես կոչված "սխալ" մարդկանց հետ չափից շատ շփվելը, ասենք քաղաքավարության զոհ գնալու արդյունքում, նույնպես սպառում են նյարդերը, սարգելով մարդուն գերզգայուն:
ՈՒ էլի լիքը ուրիշ բաներ, որոնց մասին Դուք ավելի լավ կիմանանք:

Եթե այս բոլորից և ոչ մի կետ Ձեզ չի վերաբերվում, բացառում ենք Ձեզ համար, ապա ուղղակի սկսեք կոփել Ձեր հոգին. ճիշտ երաժշտությամբ (հայ դասական երաժշտություն, Կոմիտաս (հատկապես երգելն է լավ), Մոցարտ լսեք), ճիշտ գրքեր կարդալով (հայ դասական գրողներ և բանաստեղծներ), հաճախ այցելեք դասական երաժշտության համերգների: Նշում եմ հենց հայկականը, որովհետև նախ դա է լավ արթնացնում գեների միջի թաքնված հզոր կողմերը:
Շփվեք միայն Ձեզ հաճելի մարդկանց հետ: Մյուսներից հեռու մնացեք, թեկուզ և եկեղեցում (ով ու ինչ ասես, որ չի մտնում այնտեղ 9:)): Տհաճ բաների մասին աշխատեք շատ չմտածել, չկենտրոնանալ հիասթափությունների պատճառների վրա:
Եվ շատ աշխատեք, սկսած մասնագիտությունից, վերջացրած սովորական տան գործերով: Ի դեպ, մի բան ասեմ, չգիտեմ նկատել եք թե ոչ, կնոջ միտքը սթափ է պահում սովորական ճաշ եփելը: :) Այնտեղ կա և ֆիզիկական աշխատանք, և ստեղծագործական, և մանր մոտորիկա, և էլի լիքը ուրիշ կարևոր բաներ: Եթե ուշադրություն դարձրել եք, լավ ճաշեր պատրաստող կանանց միտքը միշտ սթափ է և նրանք լավատեսներ են: 30:)

Իսկ հիասթափությունները միշտ էլ կլինեն: Դա էլ է կյանք: ՈՒղղակի այդ հիսթափությունները չարժեն, որ մենք նվիրվենք իրենց:
Եվ իհարկե, աղոթեք: Հաճախ աղոթքից հետո մեկ էլ տեսնում ես միտքդ սթափվում է և գլխի ես ընկնում... 21:)

Satenik

 ???
Միայն չասեք թե տղա եք, ոչ թե աղջիկ: 38:)

Nane

Սիրելի Դհանի,  նախ կարծում եմ բոլորիս կյանքում էլ լինում են  նման հիասթափություններ, համենայն դեպս ես էլ եմ ունեցել., այնպես որ գրածդ ամենևին էլ վիրավորական չէ, գոնե ինձ համար: Եթե կարելի է փորձեմ իմ օրինակով ասել:  Երբ 10-րդ դասարանում էի ծայրահեղ աթեիստ էի դարձել, ոչ թե պարզապես անհավատ, այլ նույնիսկ ծաղրում էի նրանց , ովքեր հավատք ունեին:  28:)Բայց հետո...հետո շատ բան փոխվեց գտա Քրիստոնեության լուսը: Բայց իհարկե այդ ճանապարհը այնքան էլ հեշտ չեղավ, բազում անգամներ ես էլ հիասթափվեցի, ինչպես դու ես ասում <Քրիստոսին ներկայացնող ձևերից>: Այս վայրէջքներն ու վերելքները շարունակվեցին այնքան ժամանակ մինչև չհասկացա, որ Քրիստոնեությունը կռիվները, դավաճանությունը և արտաքին ձևականությունները չեն, այլ Սերը, բարությունը, խաղաղությունը, իսկ Եկեղեցին միայն հոգևորականները չեն, այլ մեզնից յուրաքանչյուրը, այդ պատճառով շատ չեմ սիրում <հոգևոր մարդ> և <աշխարհիկ մարդ>  արտահայտությունները: Սովորեցի, որ չպետք է եկեղեցում սպասեմ <իդեալական հարաբերությունների>. նույնիսկ առաքելական շրջանում եղել են տարաձայնություններ և վեճեր, իսկ երբ կարդում եմ Մ. Խորենացու Ողբը` գրված 5-րդ դարում, ինձ թվում է, թե այսօրվա, և առհասարակ բոլոր ժամանակների մասին է խոսում:  Եկեղեցին Քրիստոսն է, Աստվածամայրը, Սուրբերը, Սուրբ Խորհուրդները Եկեղեցին մեր մեջ է, ուր պետք <մտնել, փակել դուռը>  աղոթելու համար, Եկեղեցին Գրիգոր Լուսավորիչն է, Մաշտոցը, Նարեկացին, Շնորհալին, Կոմիտասը...: Եկեղեցին մենք ենք, մեր ընտանիքը, մեր ընկերները, աշխարհը, կյանքը` թեկուզ հիասթափություններով ու տխուր իրողություններով...: Իսկ հիասթափությունների և առհասարակ ամեն ինչի համար  ամենալավ դեղամիջոցը ԱՂՈԹՔՆ է: 27:)


Dhani

Ոչ, Սաթենիկ, ես չեմ ասի, որ ես տղա եմ, քանզի կարծես աղջիկ եմ: 9:)

Սաթենիկ, անկեղծ այն ամենը ինչ գրեցիք ինձ վերաբերվում է մասամբ, ինչպես նաև ինձ թվում է կարող է վերաբերել մեզ բոլորիս: Այն ինչ Դուք նշեցիք, իհարկե ունի իր ազդեցությունը` սկսած նրանից, որ մի տարի է չեմ կարողանում կարգին առողջանալ, վերջացրած այս ապուշ քաղաքի մեծությունից և մոխրագույն երկնքից (Մոսկվա):
Ձեր տված խորհուրդները գերազանց են: Հենց այդպես էլ անում եմ այս վիճակից դուրս գալու համար: Զբաղվում եմ ինքնազարգացմամբ` մասնագիտական վերեպատրաստումների եմ գնում, որը տեվելու է մոտ մեկ տարի: Աշխատանքս փոխեցի և համբերությամբ գտա այն ինչ ինձ պետք է, գնում եմ լողի. իմիջայլոց հոգևիճակը բարելավող ամենա լավ ձևն է լողը: Իսկ ճաշ չեմ պատրաստում, երբ  վատ տրամադրություն ունեմ, որովհետև տալիս եմ այդ տրամադրությունս պատրաստածիս` իսկ դրանից նույնիսկ մարդ կարող է թունավորվել:  38:) 38:) 38:) 38:)

Ամեն բան ինչ գրել եք, փորձում եմ անել....բայց, բայց բայց: Կան բաներ, որ չեմ կարողանում գլխիցս և հիշողությունիցս հանեմ` որտեղ որ էլ լինեմ և ինչ էլ որ չանեմ, սրտիս մի անկյուն միշտ հանգիստ չի թողնում:
Ես չեմ առարկում, որ այն խնդիրները, որոնք նշեցի իսկ ու իսկ իմ մեջից կարող է լինել: Երևի ծանր է միանգամից կտրուկ մի "աշխարհից" ընկնել մյուսը:
Երեևի իմ մեջ է մի կարևոր բան փչացել: