Ինչու եմ հրաժարվում քրիստոնեությունից

Started by Dhani, December 12, 2007, 10:36:44 PM

Previous topic - Next topic

Dhani

Սիրելի Նանե ջան: 21:)

Երևի սխալ եմ մի քիչ բացել միտքս? Ես...համոզված եմ, որ քրիստոնեությունը դա կռիվների, դավաճանությունների, հիասթափությունների ուսմունք չէ: Ալս սիրո, բարիության, մաքրության կրոն է: Ուղղակի իմ մոտ այնպիսի կարծիք է ձևավորվում, որ դա միմիայն Ավետարանական գեղեցիկ խոսքեր են: Այս աշխարհում այդ բառերը չեն ապրում: Մի կողմից ես հասկանում եմ, որ սխալ եմ` աշխարհը չի սկսվում և ավարտվում ինձանով: Միյուս կողմից սկսում եմ համեմատել իմ կյանքը, ինձ....մատծում եմ ճիշտ լինելուս մասին:
Չէ, ես չեմ ասում, որ հոգևորականներն են եկեղեցին և այլ: Ես երբեք չեմ սպասել, որ մեր քահանները պետք է լինեն հրեշտակային կերպարանքով, քանի-որ համարում եմ նրանց մեզ հավասար մահկանացուներ, որոնք ընտրված են ծառայելու Աստծուն: Ես երբեք չեմ էլ իլյուզիա ունեցել, որ եկեղեցում ամեն բան մետք է իդեալական լինի:Գիտեմ` բոլորն էլ մարդիկ են: Բայց, այն ինչ տեսա ես բեղեքականների մոտ, իսկ հետո մեզ մետո սարսափելի հեռու էր քրիստոնեությունից: Ինչքան շատ էր խոսվում Քրիստոսի մասին, այնքան շատ էր....ահավորությունը: Իհարկե մեկ-մեկ սփոփուոմ եմ ինձ, հիշելով Կորնթոսի եկեղեցին....Բայց չեմ սփոփվում, քանի-որ այս տեմպի տակ ընկած ինքս եմ փոխվել:

Շնորհակալություն արձագանքի համար, սիրելի Սաթենիկ և Նանե: 13:)

Satenik

ՈՒրեմն Դուք Մոսկվայո՞ւմ եք ապրում, Dhani ջան: 34:) Իսկ ես, չգիտես ինչու, կարծեցի, որ Երևանից եք գրում: :) Իմ ստացած տպավորությամբ Մոսկվան բարոյական արժեքների հատուկ մի աղաց է, որ մանրացնում է ամեն լավ բան մինչև փոշիացում, հետո էլ այդ բոլորը տալիս է քամուն:
Ով ընկնում է այդ աղացի մեջ, կամ պիտի փոշիանա, կամ էլ պիտի ամբողջ կյանքում պայքարի մեջ ապրի: Այդ պայքարից էլ դուրս են գալիս միայն ամենախոհեմներն ու ամենաիմաստունները:
Բարդ է, դժվարանում եմ որևէ բան ասել, բացի իհարկե այն, որ վերադառնաք Հայաստան: Այստեղ էլ կա դաժան պայքար (կյանքն ընդհանրապես պայքար է), բայց մերը բնական պայքար է, հավերժականի մի մաս:

Dhani

Վերադառնալով Հայաստան ես կնկեմ մեկ այլ սարսափոլի պայքարի մեջ` կարոտ դեպի հարազատնրես. ծնողներս, քույրս, զարմիկս....
Չեմ համարում դա ճիշտ: Կյանքը առանց այդ էլ բարդ է, իսկ երբ մտերիմ մաչդիկ բաժանվում են`ծանրանում է տասնյակ անգամ:

TILIL

Ողջույն Մարգոտա 29:),ճիշտ է մի քիչ ուշացումով,բայց կուզենայի իմ տեսակետն էլ հայտնել թեմայի վերաբերյալ` հույս ունենալով,որ կօգնի 30:):Որպեսզի չկրկնվեմ ասեմ,որ համաձայն եմ Սաթենիկի, Նանե ասածների հետ և կարծում եմ իրենց ասածով շարժվելու դեպքում մեծ հաջողությունների կհասնես 39:):Միայն ավելացնեմ,որ ինձ մոտ էլ այդպիսի հուսահատության,հիասթափության պահեր շատ են լինում և շատ հաճախ  34:)և այդ պահին ես ստիպում եմ ինձ մոռանալ ամեն ինչ` թե լավ,թե վատ, և աղոթել 27:):Իհարկե դա շատ դժվար է և երբեմն չի ստացվում 28:),որի պատճառով  առողջական պրբլեմներ ունեմ և կարող եմ հասնել մի վիճակի,որի համար հետագայում չեմ ներում ինձ, բայց ամեն դեպքում փորձում եմ անել այն ինչ գրեցի և հավատա, եթե ստացվում է և դա ցանկության դեպքում հաստատ ստացվում է, ես մի աննկարագրելի ձևով խաղաղվում եմ  30:)և էլ ոչինչ գոնե թե որոշ ժամանակ իմ հոգուն չի կարող խանգարել 38:):
Կարծում եմ պետք է ամեն ինչի մեջ մի լավ բան գտնել:Միգուցե առաջին հայացքից  անիրական է թվում, բայց կուզենայի փորձեիր ժամանակ առ ժամանակ մոռանալ ամեն ինչ և հիշել ու մտածել միայն ԱՍՏԾՈ,ԱՂՈԹՔԻ և քո ասած Ավետարանական գեղեցիկ խոսքերի մասին(առանց հիշելու իրականում առկա թերությունները):
Նշեմ նաև,որ Մոսկվայում ես ինքս եղել եմ և այդ քաղաքը նմանացնում եմ ճահճի ,իհարկե ՓԱՌՔ ԱՍՏԾՈ կարճ ժամանակով և կարծում եմ այդտեղ պայքարելն ավելի դժվար է,բայց հնարավոր, էնպես,որ քեզ տեսնեմ 39:):Դե ինչ քեզ հաջողություններ:Ես ինքս էլ կաղոթեմ  27:)քեզ համար 16:):

Dhani

Լիլիթ, շնորհակալություն բարի խոսքերի համար: 37:)

QuoteԿարծում եմ պետք է ամեն ինչի մեջ մի լավ բան գտնել:Միգուցե առաջին հայացքից  անիրական է թվում, բայց կուզենայի փորձեիր ժամանակ առ ժամանակ մոռանալ ամեն ինչ և հիշել ու մտածել միայն ԱՍՏԾՈ,ԱՂՈԹՔԻ և քո ասած Ավետարանական գեղեցիկ խոսքերի մասին(առանց հիշելու իրականում առկա թերությունները):

Հը: Աշխատում եմ հիմա հակառակը անել` շեղվել այդ ամենից և ապրել իմ կյանքով: Պատկերացրու որ ստացվում է, ուղղակի մեկ-մեկ հանկարծակի հիշում եմ, որ ես ոնց որ Ռոբինզոն Կռուզոն լինեմ, ընկած մի կղզու մեջ (օղակ) և պայքարի մեջ մտած այն հանրահայտ կոկոսի հետ: 38:) 38:) 38:)

QuoteՆշեմ նաև,որ Մոսկվայում ես ինքս եղել եմ և այդ քաղաքը նմանացնում եմ ճահճի ,իհարկե ՓԱՌՔ ԱՍՏԾՈ կարճ ժամանակով և կարծում եմ այդտեղ պայքարելն ավելի դժվար է,բայց հնարավոր, էնպես,որ քեզ տեսնեմ

Ես Մոկսվան շատ սիրում եմ....բայց միայն ամառները, այն էլ շաբադ և կիրակի: Իսկ իրականում Մոսկվան մարդ կարող է սպանել:

TILIL

Խնդրեմ 30:) և ասեմ վերջնական որոշումը քոնն է,իհարկե ցանկալի կլինի,որ որոշումբ համապատասխանի նաև ԱՍՏԾՈ կամքին:Ինչ վերաբերում է Մոսկվային,համաձայն եմ այն կարող է մարդ սպանել,դրա համար ինչպես նշել եմ այն նմանացնում եմ ճահճի:Կոկոսի հետ պայքարում քեզ հաջողություն 38:)

VAHAG

Quote from: Nane on December 14, 2007, 11:09:02 PM
Սիրելի Դհանի,  նախ կարծում եմ բոլորիս կյանքում էլ լինում են  նման հիասթափություններ, համենայն դեպս ես էլ եմ ունեցել., այնպես որ գրածդ ամենևին էլ վիրավորական չէ, գոնե ինձ համար: Եթե կարելի է փորձեմ իմ օրինակով ասել:  Երբ 10-րդ դասարանում էի ծայրահեղ աթեիստ էի դարձել, ոչ թե պարզապես անհավատ, այլ նույնիսկ ծաղրում էի նրանց , ովքեր հավատք ունեին:  28:)Բայց հետո...հետո շատ բան փոխվեց գտա Քրիստոնեության լուսը: Բայց իհարկե այդ ճանապարհը այնքան էլ հեշտ չեղավ, բազում անգամներ ես էլ հիասթափվեցի, ինչպես դու ես ասում <Քրիստոսին ներկայացնող ձևերից>: Այս վայրէջքներն ու վերելքները շարունակվեցին այնքան ժամանակ մինչև չհասկացա, որ Քրիստոնեությունը կռիվները, դավաճանությունը և արտաքին ձևականությունները չեն, այլ Սերը, բարությունը, խաղաղությունը, իսկ Եկեղեցին միայն հոգևորականները չեն, այլ մեզնից յուրաքանչյուրը, այդ պատճառով շատ չեմ սիրում <հոգևոր մարդ> և <աշխարհիկ մարդ>  արտահայտությունները: Սովորեցի, որ չպետք է եկեղեցում սպասեմ <իդեալական հարաբերությունների>. նույնիսկ առաքելական շրջանում եղել են տարաձայնություններ և վեճեր, իսկ երբ կարդում եմ Մ. Խորենացու Ողբը` գրված 5-րդ դարում, ինձ թվում է, թե այսօրվա, և առհասարակ բոլոր ժամանակների մասին է խոսում:  Եկեղեցին Քրիստոսն է, Աստվածամայրը, Սուրբերը, Սուրբ Խորհուրդները Եկեղեցին մեր մեջ է, ուր պետք <մտնել, փակել դուռը>  աղոթելու համար, Եկեղեցին Գրիգոր Լուսավորիչն է, Մաշտոցը, Նարեկացին, Շնորհալին, Կոմիտասը...: Եկեղեցին մենք ենք, մեր ընտանիքը, մեր ընկերները, աշխարհը, կյանքը` թեկուզ հիասթափություններով ու տխուր իրողություններով...: Իսկ հիասթափությունների և առհասարակ ամեն ինչի համար  ամենալավ դեղամիջոցը ԱՂՈԹՔՆ է: 27:)


Կներես քեզ մի հարց տամ,եթե կարելի է.պատկերացրու կա մեկը ով չի հավատում Եհովային,բայց հավատում է իր Աստծուն,դե ում ասեմ օրինակ Բուդային և պատկերացրու մեկին ով հավատում է Քրիստսոսին:Ով հավատում է Բուդային ամեն առավոտ արդնանում է շնորհակալություն է հայտնում իր Աստծուց որ նա կա և անցնում է իր գործերին,պատկերացրու ապրում է մաքուր կյանքով,իր սխալ արարքների համար միշտ զղճացել է և ինքն իր մեջ խոստացել է որ այլևս չի կրկնի սխալ արարք և այսպես նա միայն բարիք է գործում շատ շատերին,իսկ հիմա պատկերացրու Եհովային հավատացողին նույն ձևով է ապրում կատարում է Աստծո բոլոր պատվիրանները երբեք չի շեղվումք Քրիստոսից և պարզ է որ երբ մահանա գնալու է դրախտ,իսկ ինչ է պատահելու այն մարդու հետ ով նույնպես ապրել է մաքուր կյանքով բայց հավատացել է իր Աստծուն և ոչ թե Եհովային:
Մի հարց ևս.Հիսուսին խաչող քահանան իր մահվանից հետո դրախտ է գնացել թե դ=ոխք:

vahan

ՙիսկ ինչ է պատահելու այն մարդու հետ ով նույնպես ապրել է մաքուր կյանքով բայց հավատացել է իր Աստծուն և ոչ թե Եհովային:
Մի հարց ևս.Հիսուսին խաչող քահանան իր մահվանից հետո դրախտ է գնացել թե դ=ոխք:՚
[/quote]


1  նրանք.ովքեր ապրում են ՙմաքուր՚կյանքով.Քրիստոս իրենց համար չի՜ եկել։
2  ասում էս Քրիստոսին քահանա՞ն խաչեց։դե իհարկե
այդ քահանան էր որ խաչեց։
այդ հուդան էր որ  դավաճանեց։
այդ Պետրոսն էր որ ուրացավ։
այդ  փարիսեցիներն էին կեղծավոր։
այդ Փիլիպոսն էր որ տեսավ նոր հավատաց։
այդ սատանան էր որ հպարտացավ.......
այդ բոլորըՙՆՐԱՆՔ՚էին։ մենք ինչ ենք արել որ։ մենք լրիվ ՙարդար՚ենք
Քեզ ատողներին ատեցի, Տէ՛ր, եւ քո թշնամիների պատճառով մաշուեցի։

Samvel

   "Ես քայլում եմ լպրծուն արահետով մռայլ անտառի մեջ:Համարյա բոլոր տերևներն արդեն թափվել են, մերկացնելով կիսամեռած ծառերի գորշ բները: Ինչու" եմ ես ապրում այս տաղտկալի ճահճի մեջ: Զզվել եմ ամեն ինչից... Եվ հենց այստեղ, կարծես մտքերս հաստատելու համար, ծառի ճյուղը, նենգորեն ծռվելով , հարվածեց դեմքիս: Սրիկա!
   Դուրս եկա անտառից ծովի ափին: Փոքրիկ ալիքները կատաղած կծում էին ավազոտ ափը: Ծովը թշնամալի ինձ վրա էր փչում իր սառը խոնավությունը: Գեր ճայերն ալարկոտ  քայլում էին ափին ու ինչ-որ նեխած բաներ էին կտցում: Նրանց աչքերի մեջ սև ունայնություն էր..." 

   Եվ այլն, կարելի է անվերջ շարունակել:
   
   Սիրելի Դհանի, պատկերացրու, որ այս տողերի հեղինակը դու ես:         
   Իսկ հիմա պատկերացրու, որ հետևյալ տողերի հեղինակն էլ ես դու.

   "Արահետն անցնում էր անտառի միջով, և առավոտյան աստղերի շրշյունն աստիճանաբար հալչեց թռչնային ժողովրդի բազմաձայն երգչախմբի մեջ: Տերևների միջից արևն ինձ մեկնեց իր ջերմ շողերը: Այդ կախարդական լույսը կենդանացրեց  իմ շրջաշխարհը:
    Արահետը հոգատարորեն ինձ ծովափ բերեց: Մարգարտե ալիքները զրուցում էին  նրբաշունչ քամու հետ: Ճայերն էլ իրենց սեպագրերն են արձանագրում առափնյա սպիտակ անեզրության վրա:
    Աչքերիս քանակը բավարար չէ ինձ ընդգրկելու Աստվածատուր այս հեքիաթը..."
   
    Եվ այլն, սա էլ կարելի է անվերջ շարունակել:

    Ցանկանում եմ ասել, որ բոլորովին կարևոր չէ, թէ կոնկրետ ինչն է զբաղեցնում քո միտքը հենց այս վայրկյանին. Մոսկվան թե Կտակարանը, սիրելի տատիկդ  թե թշնամի հարևանդ: Կարեվորը քո ՀԱՅԱՑՔՆ է, որը ԴՈՒ նետում ես նրանցից յուրաքանչյուրի վրա: Թե ինչպիսին ես դու ցանկանում տեսնել այն, ինչ քո առջևում է: Եվ կախված այդ հայացքից, սիրելի տատիկդ էլ կարող է քեզ թշնամի դառնալ:
Ինչիդ են պետք աչքերդ, եթե սիրտդ կույր է: