Մանկատների պատանեկանի ընթացքի մասին

Started by Տ. Տաթև քհն., November 08, 2007, 11:18:38 PM

Previous topic - Next topic

CHERRY

Nane, MONK, շնորհակալություն 37:)
Թեև թերությունները շատ էին` կարելի էր ավելի ճիշտ և լավ ներկայացնել Լուսամուտը: Այնուամենայնիվ  փորձ էր, մյուս անգամ ավելի լավ կպատրաստվենք:  21:)


Տ. Տաթև քհն.

Ողջույն, երբ արդեն գրեթե ավարտվեց առաջին փուլը, փորձեմ ներկայացնել արդեն մեկնարկած երրկրորդ փուլի ընթացքից.. Դե Գավառի մանկատան մասին Աննան արդեն ներկաայացրել է,  անցնեմ մյուսներին:
Կոտայքի ՍՕՍ մանկական գյուղում այսօր արդեն հույս ունենք, որ անցած երկուշաբթի ներկայացված մրցութային թեմայի շուրջ երեխաների ստեղծագործությունները մեր այնտեղի քավոր Արաքսը  կհավաքի: Ի դեպ, քավորի մասին.
/դեմ չես չէ,  Արաքս, որ գրեմ 23:)/ խեղճ աղջիկն ամեն  անգամ մեծ դժվարությամբ է հաղթահարում իր` բավականին վառ արտահայտված հակակրանքը տհաճ հոտերի հանդեպ, ինչն անպակաս է ԵՐևԱՆԻՑ Կոտայք գնացող 267 համարում: Արաքս`  18:)

Տ. Տաթև քհն.

Իսկ ինչ վերաբերում է Զատիկ մանկատանը, ապա այնտեղի հետ կապված և ոչ միայն այնտեղի /խոսքը վերաբերում է բոլոր մանկատներին/ կան բավականին տխուր լուրեր: Անցած շաբաթ մեր սարկավագներն ու քավորրներն այնտեղ  գրեթե հնարավորություն չեն ունեցել ներկայացնելու մեր մրցութային երկրորդ թեման, քանզի ականատես են եղել մի շատ ցավալի իրողության.
պետության ընդունած որոշման համաձայն` մանկատանը կարող են մնալ միայն երկկողմնի ծնողազուրկ երեխաները, իսկ մյուսները` կամ տուն կամ էլ  գիշերօթիկ որևէ հաստատություն: Այս հանգամանքը  շատ ցաավագին է անդրադարձել երեխաների վրա, քանզի , հավատացեք, նրանց համար մանկատնից հեռանալն իրոք շատ դժվար կլինի:/մենք դեռ կանդրադառնանք գիշերօթիկ դպրոցներին ու այդ ընտանիքներին/: Խեղճ եերեխաները նույնիսկ խնդրել են սարկավագներին,  որ մի բան անեն` իրենց օգնելու համար.....

Hasik


Տ. Տաթև քհն.

Ողջույն բոլորին, նախքան պատանեկանի ընթացքի մասին գրելը պատասխանեմ Հասիկի հարցին. քվեարկելու համար կա Քվեարկություն բաժինը, հենց որ քվեարկության սկիզբը հայտարարվի այտեղ արդեն կկարողանաս գրել քո նախընտրած մասնակցի անունը: Հուսով եմ կստացվի...........

Տ. Տաթև քհն.

Իսկ հիմա սկսեմ մի տեղեկությամբ` արդեն երեք օր է ինչ բացակայում էի ֆորումից 34:), և այդ պատճառով էլ որոշ տեղեկություններ չի ներկայացվել ձեր ուշադրությանը, կներեք 32:):
Երեկ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնում տեղի ունեցավ ժողով, որի մասնակիցներն էին Հայր Ղուկասը, Ստեփան սարկավագը /ով Արաքսի հետ այցելում է ՍՕՍ մանկ. գյուղ/, քավորներից Չերին, Հելենն ու Արաքսը և ոչ քավորներից` ձեր խոնարհ ծառան 11:): Ափսոս որ ունեինք բացականեր, ում ողջունում եմ 29:), բայց այդուհանդերց ժողովը կարելի է կայացած համարել...ժողովի նպատակն էր ամփոփել արած-չարածը, քննարկել տեղի ունեցած սխալներն ու հետագա փոփոխությունները:
Բնականաբար Հայր Սուրբի կողմից հանգամանալից կերպով ներկայացվեց իմ և քավորների կողմից արված թերացումները 35:) 35:) 35:), ինչը երևի թե չմանրամասնեմ.....հուսով եմ մենք կաշխատենք դրանք այլևս հնարավորության դեպքում չկրկնել...
Որոշվեց որ մեր մրցութային մեկ փուլը կտևի ոչ թե մեկ, այլ երկու ամիս, քավորներին ներկայացվեց մյուս փուլերի համար նախանշված թեմատիկ ցանկը, քննարկվեց բաշխվելիք նվերների հարցը: Վերջում մի քիչ 22:) 22:) 22:), իսկ հետո ինչպես ասում են` ամենքն իրնց տներով

Petros

Quote from: MONK on December 12, 2007, 06:29:36 PM
Արսեն, Չերրի, Արաքս  18:) 18:) 18:) Այսօր առավոտյան նայել եմ Հ1-ով:  21:) 21:) 21:) Ապրեք:  37:) 37:) 37:)

Ի՞նչ էք նայել Հ1-ով: Մի-երկու խոսքով չեք ներկայացնի՞, խնդրում եմ:

TILIL

 Ափսոս որ ունեինք բացականեր, ում ողջունում եմ
Բնականաբար Հայր Սուրբի կողմից հանգամանալից կերպով ներկայացվեց իմ և քավորների կողմից արված թերացումները 35:) 35:) 35:), ինչը երևի թե չմանրամասնեմ.....հուսով եմ մենք կաշխատենք դրանք այլևս հնարավորության դեպքում չկրկնել...
Որոշվեց որ մեր մրցութային մեկ փուլը կտևի ոչ թե մեկ, այլ երկու ամիս,
Ողջույն arsensrk 29:),քանի որ բացականերից մեկը ցավոք ես էի 6:),ուզում եմ ժողովին ներկաներին ողջունել  29:)և  բոլորից ներողություն խնդրել 32:):Ես ինքս շատ անհամբերությամբ սպասում էի այդ ժողովին,քանի որ ինքս նկատել էի մեր աշխատանքում թերություններ և ուզում էի խոսել դրանց մասին,բայց ոչ մի կերպ չկարողացա ներկա գտնվել,որի համար շատ տխրել եմ:Բայց ասեմ մյուս քավորների հետ ժողովից խոսելուց հետո ինչ-որ չափով հանգստացա` իմանալով,որ  ամեն դեպքում մեր աշխատանքի թերությունները քննարկվել են 30:):Ասեմ,որ համաձայն եմ մրցույթային փուլի տևողության երկարացման մտքի հետ և անգամ շատ ուրախ եմ 39:),որ նման որոշում է կայացվել:
Երևի այսքանը հույսով եմ հաջորդ ժողովին կկարողանամ ներկա լինել և խոսել իմ նկատած թերություններից,սակայն նաև հույսով եմ և կցանկանայի,որ հաջորդ անգամ թերություններ չլինեին 30:):Առայժմ: 16:)

Տ. Տաթև քհն.

ՈՂՋՈՒՅՆ, փութամ տեղեկացնել, որ մեր մրցույթի  այս ամսվա երեք  այցելությունները պետք է իրականացվեն տոնական դադարից հետո` ամսի 15-ից սկսյալ, առայժմ

CHERRY

Իմ սանիկները պատրաստ են 21:): Չգիտեմ, դուք ինչպես, բայց ես անընդհատ բացում եմ Լուսամուտը և հիանում նրանցով 12:): Արդեն տեղյակ եք, որ շարադրությունները տեղադրվում են առանց խմբագրելու: Շատ խիստ չդատեք 37:): Երեխաների տարիքը կարող եք նայել իրենց պրոֆիլներում: