Մանկատների պատանեկանի ընթացքի մասին

Started by Տ. Տաթև քհն., November 08, 2007, 11:18:38 PM

Previous topic - Next topic

Տ. Տաթև քհն.

Ողջույն բոլորին, այստեղ կփորձենք հնարավորինս տեղյակ պահել մանկատներում անցկացվող պատանեկան մրցույթի  ընթացքի մասին: Ուրախությամբ նշենք, որ մրցույթի մեկնարկն արդեն տրվել է նոյեմբերի 6-ին Գավառի մանկատուն կատարած այցով, ինչի մասին գրվել է համանուն թեմայում, հաջորդ օրը Թաթուլ սարկավագը, Թիլիլն ու Հելենը այցելել են Զատիկ մանկատուն: Սույն մանկատներում արդեն ներկայացվել է մեր մրցույթի թեման, և հաջորդ շաբաթվանից հուսով ենք, որ մենք արդեն առիթ կունենանք գնահատել պատանիների աշխատանքները:
Այսօր Սեյրան սրկ.-ն ու Արաքսը, որոնց միացանք նաև Չերրին ու ես, այցելեցին ՍՕՍ մանկական գյուղ: Մեզ շատ բարյացակամ կերպով ընդունեց մանկ. գյուղի տնօրենը` պարոն Հովվհաննեսը, որը ծանոթանալով մեր ծրագրին, օժանդակելու  պատրաստակամություն հայտնեց: Շնորհակալություններ պրն Հովհաննեսին 13:):
Այնուհետ բարեհամբույր Արմեն քեռին մեզ առաջնորդեց մանկ. գյուղի տնակներից մեկը, որտեղ մենք հյուրընկալվեցինք փոքրիկ մի ընտանիքում: Այնտեղ բալիկները մեզ հյուրասիրեցին թեյ, սուրճ և քաղցր համով բաներ..........Սեյրան սրկ-ն մատերը հետը կերավ 6:).........
Հանկարծ մանկապարտեզից վերադարձավ տան փոքրիկ իշխանը, և ամբողջ տունը լցվեց խինդ ու ծիծաղով:
Թեև սույն այցի ընթացքում մեր բուն նպատակին չհասանք` երեխաների մեծ մասի`գյուղից բացակայության պատճառով. մեկնել էին Գառնի -Գեղարդ, սակայն մի շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ գյուղում լրագրության խմբակի պատասխանատուի հետ: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ամեն հինգշաբթի համատեղել մեր ծրագիրը և լրագրության խմբակի պարապմունքները` առավելագույն արդյունքի հասնելու համար:
Համոզված ենք, որ ՍՕՍ մանկ. գյուղում ևս ծրագիրն իր հաջող ընթցքը կունենա ;)

MONK

Quote from: arsensrk on November 08, 2007, 11:18:38 PM
Այնտեղ բալիկները մեզ հյուրասիրեցին թեյ, սուրճ և քաղցր համով բաներ..........Սեյրան սրկ-ն մատերը հետը կերավ 6:).........

Դե լավ, Արս,  խոստովանիր, որ դու էլ Սեյրանից հետ  չես մնացել 10:) 38:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Տ. Տաթև քհն.

Մոնկ յան կարծում եմ, որ եթե դու էլ այնտեղ լինեիր, ինչն ավելի ողջունելի կլիներ, երևի ոչ միայն առանց մատ հետ գայիր, այլև մինչև ուշ երեկո վայելեիր այդ հյուրասիրությունը... 11:)

MONK

Արս ջան, ես որ այնտեղ լինեի, չգիտեմ առանց մատի հետ կգայի, թե առանց ոտի, բայց հաստատ հաջորդ անգամ մեզ այնտեղից ավելներով կքշեին  38:)
Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

ARAKS

Այսօր ես և Սեյրան սարկավագն այցելեցինք ՍՕՍ մանկատուն, որտեղ և փորձեցինք իրականացնել ծրագրի առաջին քայլերը: Երեխաները շատ աշխույժ էին և չարաճճի, հակառակ մեր սպասումների:Սեյրան սարկավագը փորձեց հնարավորինս հետաքրքիր ներկայացնել ծրագիրը և առաջին թեման: Այսօրվա արդյունքները կերևան հաջորդ այցելության ժամանակ, ըստ ստեղծագործությունների քանակի և որակի: Հուսով եմ, որ մեր ակնկալիքները կարդարացվեն: 21:)   

CHERRY

Չգիտե՞մ, Սեյրան սրկ-ն մատները կերել է, թե ոչ, բայց Հելենն ու Թիլիլն հաստատ կերել են, դրա համար էլ չեն կարողանում գրել : 16:)

Maro


Maro

Ինչու են մասնակիցները ակումբի այսքան պասիվ? 6:)

CHERRY

Quote from: Maro on November 21, 2007, 10:30:38 PM
Ինչու են մասնակիցները ակումբի այսքան պասիվ? 6:)

Մարո ջան փորձում ենք ուղղվել 6:)

CHERRY

Ողջույն, ֆոռումցիներ!  37:)
Այսօր, դեպի Գավառի մանկատուն, մեզ ուղեկցեցին ձյան ճերմակ առաջին փաթիլները: Ճանապարհը մառախլապատ էր և ցուրտ, բայց մանկատուն հասնելուն պես` երեխաների ջերմությունից մենք տաքացանք:
Այսօրվա հանդիպումը կարճատև էր` երեխաները շտապում էին համերգի: Սակայն  վերադարձանք նրանց ստեղծագործություններով, որոնք շուտով կներկայացնենք ձեզ:  21:)