Մանկատների պատանեկանի ընթացքի մասին

Started by Տ. Տաթև քհն., November 08, 2007, 11:18:38 PM

Previous topic - Next topic

Sofia

Բարև Ձեզ: 37:) 13:)
Երկու շաբաթ է ես և Չերրին անհամբեր և սրտատրոփ սպասում էինք երեխաների հետ հանդիպմանը: Սակայն, երբ տեղ հասանք պարզվեց, որ նրանք շտապում էին համերգի: Չերրին արագ նկարեց երխաներին, իսկ ես գրանցեցի նրանց տվյալները:
Մառախուղի և ձյան առատության պատճառով վտանգ կար, որ մենք չենք կարող վերադառնալ Երևան, այնուամենայնիվ բարեհաջող վերադարձանք: Իսկ այժմ նստած համակարգչի առջև տպում և ըմպում ենք տաք սուրճ: Ժամանակ առ ժամանակ Չերրին ժպտում է, կարծես մտովի գնում է դեպի Գավառի մանկատուն` մեր սիրելի և անուշիկ երեխաների մոտ:   12:)

Maro

Շնորհակալություն, որ մեզ չեք մոռանում, սիրելի Սոֆյա և Չերրի: 21:)

TILIL

Ողջույն ժողովուրդ ,
Թիլիլի և Հելենի անունից ներողություն ենք խնդրում երկարատև լռության համար,ասեմ մեր մատները տեղում են 38:),և չնայած անբացատրելի լռությանը կուզենայի մի փոքր կիսել մեր տպավորությունները մանկատան այցելությունների հետ կապված:
Ինչպես գիտեք <<Պատանեկան ծրագրի>> շրջանակներում պետք է այցելեինք Երևանի<<Զատիկ>> մանկատուն :Մենք բավականին տպավորված ենք այցելությունից:Առաջին տպավորությունն այն է,որ երեխաները բավականին ուրախությամբ են դիմավորում իրենց արդեն ծանոթ սարկավագներին և բնականաբար նրանց միացած հյուրերին,այսինքն` մեզ`իրենց ապագա քավորներին:Տպավորությունն այն է ,որ նրանցից շատերը յուրահատուկ մտքեր ունեն թղթին հանձնելու:Անգամ լսվեցին արտահայտոթւյուներ.<<Հեսա կտեսնեք ինչ եմ գրելու,հեսա կտեսնեք ոնց եմ գրելու>>:Այստեղից երևում ,որ տասներկու տարեկանների մոտ ոգևորությունն ակնհայտ է :
    Միջին տարիքի երեխաների մոտ լինելով հասկացանք,որ նրանցից ոմանք փոքր ինչ չարություն և թերահավատություն ունեն իրենց մեջ,որը հասկանալի է և մի տեսակ մատների արանքով էին նայում ծրագրին:Սակայն ամեն դեպքում ընդհանուր տպավորությունը դրական է և ինձ թվում է մեր սպասումները,թերևս իմ սպասումների մի մասը կարդարացվեն:Կարծում եմ ուղղակի պետք է համբերությամբ սպասել և հուսալ:
   Քանի որ ուշացումով ենք գրում մեր այցելության մասին և արդեն արդյունքները մեզ մոտ են և շուտով կհանձնվեն նաև Ձեր դատին ,ասեմ որ մեզ արդյունքները գոհացրել են:
   Դե ինչ սկզբնականի համար այսքանը:
    Հայցում ենք Ձեր ներողամտությունը երկարատև լռության հետ կապված:

HELEN

Բարևներ ու ներողություններ 20:)  երկարատև լռության համար 32:): Խոստանում եմ շատ ակտիվ կլինեմ նաև ոնց -որ արդեն եմ:  39:) Սովորության համաձայն այսօր էլ քչախոս կլինեմ, համ էլ ԹԻԼԻԼՆ արդեն <<ամեն ինչ>> ասել է: 18:)

Տ. Տաթև քհն.

Ողյույն բոլորին, հատկապես Տիլիլին ու Հելենին 21:) 29:), շնորհակալություն պահպանված մատների համար, ձեր մատները մեզ դեռ շատ են պետք 13:):Շատ ուրախալի է, որ մեր ծրագիրը քիչ-քիչ առաջ է շարժվում, հատկապես մառախլապատ ու ձնե ճանապարհի միջով
Quote from: CHERRY on November 22, 2007, 11:21:53 PM
Այսօր, դեպի Գավառի մանկատուն, մեզ ուղեկցեցին ձյան ճերմակ առաջին փաթիլները: Ճանապարհը մառախլապատ էր և ցուրտ,
/ես կիսում եմ քո տպավորությունները, Չերրի ջան, քանի որ հաջորդ օրն ես ել առիթ ունեցա անցնել դեպի Գավառ տանող այդ ճանապարհը, ինչի մասին հավանաբար կպատմեմ առանձին բաժնում/, սակայն Գյումրիի մանկատների և Վանաձորի մանկատան այցերը դեռևս չեն կայացել մի քանի պատճառներով:Առայժմ պետք է մրցույթը շարունակենք այն մանկատների սաների ստեղծագործություններով, որոնք որ արդեն նշել ենք, մյուս ամսվանից հուսով ենք որ Գյումրին ու Վանաձորն էլ արդեն մասնակից կլինեն:

TILIL

Ողջույն ֆորումցիներ 29:),
տեղեկացնեմ որ արդեն շատ շուտով <<Զատիկ>> մանկատան սաների,այսինքն իմ սանիկների ստեղծագործությունները կհանձնվի ձեր դատին,ստեղծագործությունները մութքագրվելու են այնպես,ինչպես գրվել են երեխաների կողմից` առանց որևէ փոփոխության,այնպես որ խնդրում եմ խիստ չդատել երեխաներին և գնահատել նրանց մտքի թռիչքը:  18:)

CHERRY

Ողջույն Բոլորին 21:)
Հայցում եմ Ձեր ներողամտությունը, մրցույթին մասնակից երեխաների  լուսանկարների  որակի համար: Հաջորդ այցելությունների ընթացքում կաշխատենք ձեռք բերել ավելի որակյալ լուսանկարներ, որոնցով և կփոխարինենք ֆորումում տեղադրվածները:

TILIL

Ողջույն ֆորումցիներ 29:)
իմ սանիկների ստեղծագործությունները արդեն տեղադրված են և ես սպասում եմ ձեր ակտիվ քվեարկությանը:Դե ձեզ տեսնեմ ակտիվացեք: 39:)  18:)

Maro

Երևի սպասենք բոլորի սանիկների ստեղծագործություններին: 12:) 12:)

ARAKS

Իմ <<սանիկներնը>> նույնպես պատրաստ են: 21:)