Սուրբ Փոկաս հայրապետ

Բաժին՝ Սրբեր

Սուրբ Փոկաս հայրապետը սևծովյան Սինոպ քաղաքի եպիսկոպոսն էր: Նա ապրում էր Պափլագոնիա քաղաքում` զբաղվելով այգեգործությամբ: Իր տան դռները բաց էին պանդուխտների, օտարների, աղքատների ու կարոտյալների առաջ: Դեռ մանուկ հասակից Աստծուց շնորհ է գտնում և բազմաթիվ հրաշագործություններ կատարում: Վարքագրական աղբյուրների համաձայն դևերին հալածում էր, կույրերին` լուսավորում, իսկ իր ունեցվածքը աղքատներին բաշխում: Եպիսկոպոսության շրջանում մեղադրվում է քրիստոնյա լինելու համար, իսկ Տրայանոս կայսեր զինվորները հրաման են ստանում սպանելու նրան, ուր էլ որ հանդիպեն: Այսպես, սուրբ Փոկասն իր տանն ընդունում է զինվորներին, հյուրասիրում նրանց, ապա ասում, որ ինքն է փնտրվող անձը: Թեև զինվորները, որոնք գոհ էին մնացել նրա հյուրասիրությունից, բազմիցս հորդորում են Փոկասին ետ կանգնել իր հավատքից, սակայն վերջինս չի ուրանում Քրիստոսին և սրախողխող լինելով՝ նահատակության պսակն է ընդունում 117 թ.:

Հայ Եկեղեցին սուրբ Փոկաս հայրապետի և առաքյալներին հետևող սուրբ Երանոսի հիշատակը տոնում է Ս. Խաչի Դ․ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

Հատկորոշիչներ՝ հայրապետ, նահատակ, Փոկաս

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...