Դիոկղետիանոսի հալածանքների շրջանում Ռոմանոս անունով կրոնավորը, որ ձերբակալվելով դատվում էր իր հավատքի համար, դատավորին ասում է. «Մինչև իսկ եթե որևէ մանկան հարցնես, թե որն է ճիշտ` երկնքի ու երկրի Արարիչ միակ Աստծու՞ն պաշտելը, թե՞ բազում աստվածների, քեզ ճիշտ պատասխան կտա»: Արդարև, կանչում են պատահական մի մանկան, ով վերոհիշյալ հարցմանը պատասխանում է. «Մարդկանց Աստված կոչվածը մեկ պետք է լինի. մեր պաշտած Աստված միածին Որդի ունի, որ Հոր հետ մեկ է»: Զայրացած դատավորը իսկույն հրամայում է սպանել անմեղ մանկանը: Դեպքը տեղի է ունենում 304թ.:
Հայ Առաքելական Եկեղեցին սուրբ Գուրիասի, Սամունասի, Աբիբ սարկավագի, Ռոմանոս միայնակյացի, Մանուկ խոստովանողի և Հյուսիքոս զինվորի հիշատակը տոնում է Խաչվերացի Թ. կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
0 կարծիք