Սուրբ Մինաս Եգիպտացու մասին Հայսմավուրքից

Սուրբ Մինասը եգիպտացի էր և հաղթական զինվոր՝ անօրեն արքա Մաքսիմիանոսի տարիներին։ Րուտիակունի գնդից էր, Կուտինա քաղաքից՝ Արքյուրիկոսի դատավարության ժամանակ։ Եռում էր Քրիստոսի հավատքով և չէր կամենում տեսնել կռապաշտների մոլությունը։ Ուստի թողնելով զինվորությունը՝ գնաց ու մեծ ճգնությամբ բնակվում էր լեռներում։

Մի օր Քրիստոսի հույսի մասին մտածելով՝ գնաց քաղաք՝ հայտնելու համար իր հավատքը։ Եվ երբ հրապարակում հավաքվեցին դատավորն ու մի մեծ ամբոխ, սուրբ Մինասը եկավ կանգնեց նրանց մեջ և Քրիստոսին խոստովանեց իբրև Աստված և Աստծո Որդի, իսկ իրեն՝ Քրիստոսի ծառա և հավատքով՝ քրիստոնյա։ Այնժամ նրան մերկացրին, կողերը հրով այրեցին և կոպիտ քրձով շփում էին։ Այնուհետև երկաթյա տատասկ տարածեցին գետնի վրա և սբ Մինասին մերկ վիճակով գլորեցին վրան։ Ապա հատեցին նրա գլուխը և մարմինը կրակը նետեցին։

Այրումից հետո քրիստոնյաները գնացին, հրի միջից սրբի ոսկորների նշխարները հավաքեցին և դրեցին մի պատվական տեղ, որտեղ մեծամեծ հրաշքներ տեղի ունեցան։ Հետո նրա սուրբ գլուխը տարան Կոստանդնուպոլիս, և այնտեր մեծամեծ հրաշքներ է գործում հիվանդների և ծովում ալեկոծվողների վրա՝ ի փառս մեր Աստված Քրիստոսի։

 -------------------------------------
Թարգմ. «ՀԱՅՍՄԱՎՈՒՐՔ»-ից՝ Ա. Ստամբոլցյանի
Հատկորոշիչներ՝ Եգիպտացի, Մինաս

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Սուրբ Մինաս Եգիպտացի

Մինասը († 304) ազգությամբ եգիպտացի սպա էր...