Սուրբ Թեոդոս թագավորը և մեծահամբավ զորավարը, որին տրվել է նաև Մեծն Թեոդոս անունը, քրիստոնյա աշխարհին հայտնի է որպես ուղափառության մեծագույն ջատագով ու պաշտպան։
379 թ. նշանակվելով Արևելքի կայսր, բարեպաշտ Թեոդոսը առաջին հերթին վերադարձնում է նախորդ կայսեր հրամանով աքսորված ուղղափառ բոլոր եպիսկոպոսներին, որոնց թվում նաև, ըստ «Վարք Սրբոց»-ի, հայոց Ներսես Հայրապետին։ Ուղղափառ հավատքի զորացման համար կարևոր քայլ է դառնում 381 թ. նրա հրամանով գումարված Կ. Պոլսի Տիեզերական ժողովը։
Ուսանելի է բարեպաշտ թագավորի խոնարհ վարքը։ Երբ Միլանի եպիսկոպոսը ի պատիժ Թեսաղոնիկեում կազմակերպած ժողովրդի կոտորածի կայսրին արգելում է մուտք գործել եկեղեցի, վերջինս խոնարհաբար հնազանդվում է և միայն 8-ամսյա ապաշխարությունից հետո է ոտք դնում Աստծո տաճար։
0 կարծիք