Սուրբ Եվպրաքսիան (381-411) Կ. Պոլսի հարուստ և բարեպաշտ ընտանիքի զավակ է եղել: Երբ իր հայրը մահանում է, նա մոր հետ տեղափոխվում է Եգիպտոս, ուր հաճախ մայր և դուստր այցելում են Թեբայիդի կուսանոցները: Տպավորվելով վանքերի մթնոլորտից՝ մոր քաջալերությամբ որոշում է կուսանոց մտնել: Որոշ ժամանակ անց կայսրը նրան հրավիրում է մայրաքաղաք՝ ազնվական մի երիտասարդի հետ ամուսնացնելու համար: Սակայն Եվպրաքսիան թախանձում է կայսրին՝ իրեն երկրավոր հարսնությունից ազատելու համար: Կայսրը լսում է նրա խնդրանքը և ազատում նրան՝ իր վանական կյանքը շարունակելու համար: Ճգնողական կյանքով և աղոթքներով ապրող ս. կույս Եվպրաքսիան փառաբանվում է Տիրոջից ստացած հրաշագործության շնորհով: Նա առ Տեր է փոխադրվում երեսնամյա հասակում` թաղվելով վանքում՝ իր մոր կողքին:
Հայ Առաքելական եկեղեցին Ս. Պանդալեոն բժշկի, Երմողայոս քահանայի և Եվպրաքսիա կույսի հիշատակը տոնում է Ս. Խաչի Դ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
0 կարծիք