Դանիել Ասորի եպիսկոպոսը, որ հռչակված էր սրբակյաց կենցաղով և ծերության ժամանակ միայնակյաց կյանք էր վարում Տարոնի Հացյաց Դրախտ կոչված վայրում, Հուսիկ հայրապետի սպանությունից հետո հրավիրվում է կաթողիկոսանալու:
Արքայի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ խիստ հանդիմանում է նրան՝ մեղադրելով Հուսիկ հայրապետի սպանության մեջ, որի համար և արքայի հրամանով խեղդամահ է արվում: Նրա երկու աշակերտները՝ Եպիփանը և Շաղիտան, նրա մարմինը թաղում են Հացյաց Դրախտ մենաստանում:
0 կարծիք