Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ, Քրիստոսի Ծննդյան տոնին, սովորականի նման Նիկոմիդիայի քրիստոնյաները հավաքվում են եկեղեցու մեջ՝ աղոթք անելու համար: Կայսրը մի կուռք է կանգնեցնում տաճարում՝ հրամայելով, որ բոլորը երկրպագեն դրան: Գղերիկոս քահանան մերժում է կատարել կայսեր հրամանը, որի համար չարչարանքների է ենթարկվում և նահատակվում: Կայսրը բարկանում է և այրել տալիս ամբողջ եկեղեցին: Արարողությանը ներկա ողջ ժողովուրդը՝ երկու բյուր, այսինքն՝ քսան հազար հոգի այսպիսով նահատակվում են 303 թ.:
Հայ եկեղեցին ս. կույսերի՝ Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և երեք բյուր նահատակների հիշատակը, ովքեր այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում, տոնում է Հիսնակաց պահքի Դ. կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:
0 կարծիք