Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Սուրբ Սահակ և Հովսեփ իշխանները:
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Առակներ, 6․ 1-5
Որդեա՛կ, եթէ բարեկամիդ համար երաշխաւոր լինես, դու քեզ կմատնես քո թշնամուն, քանզի մարդուս շրթունքները խիստ որոգայթ են իր համար, եւ մարդ բռնւում է իր բերանի խօսքով։ Արդ, որդեա՛կ, վարուի՛ր այնպէս, ինչպէս պատուիրում եմ քեզ, եւ դու կ՚ապրես, որովհետեւ բարեկամիդ համար չար մարդկանց ձեռքն ընկար։ Սրտապնդուի՛ր եւ մի՛ յուսալքուի՛ր եւ նո՛յնը հաղորդիր քո բարեկամին, որի համար երաշխաւոր ես եղել։ Աչքերիդ քուն մի՛ տուր եւ թարթիչներիդ՝ նինջ, որպէսզի փրկուես, ինչպէս այծեամը թակարդից եւ թռչունը՝ ծուղակից։
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԲԿ. Սրբոց իշխանացն Սահակայ եւ Յովսեփայ, սրբոց վկայիցն Սարգսի եւ Բագոսի։
Աւրհնութիւն՝ մարտիրոսաց։ Հարց՝ ԱՁ․ Ըզքեզ արդար։
0 կարծիք